Kh.artur

1,335 views
1,052 views

Published on

Published in: Economy & Finance, Technology
0 Comments
0 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

• Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,335
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Kh.artur

1. 1. Բնականպայմանները
և ռեսուրսները
որպես հասարակական
զարգացման նախադրյալ

2. 2. Բանականպայմաններ
Երկրագնդի աշխարհագրական թաղանթը կազմող բնական տարրերի մի մասը ստեղծում է այնպիսի միջավայր և այնպիսի պայմաններ, առանց որոնց մարդկանց գոյությունը կդառնար անհնար: Այդ բոլորը միասին կոչվում են բնական պայմաններ: Երկրագնդի տարբեր վայրերում դրանք մարդկանց գոյության, առողջության և կենսագործության համար կարող են լինել նպաստավոր կամ աննպաստ:

3. 3. Բնական միջավայրի տարրը մարդու կողմից, որպես սնունդ կամ արտադրական նպատակների համար օգտագործելու դեպքում դռնում է ռեսուրս:
Այսպիսով կարող ենք ասել, որ բնական ռեսուրս են կոչվում բնական միջավայրի այն տերրերը, որոնք մարդկանց կողմից կարող են օգտագործվել արտադրության ու սպառման համար և ունեն տնտեսական արժեք: Բնական պայմանների և ռեսուրսների մյուս տարբերությունն այն է, որ գոյություն բնական պայմանները մշտապես եղել են և այժմ էլ մնում են նույնը և էական փոփոխություններ չեն կրում: Մինչդեռ բնական ռեսուրսների քանքկը և տեսականին կարող են փոխվել հասարակության առաջընթացի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը , զուգընթաց: Ռեսուրսների որոշ տեսակներ կարող են սպառվել: Դրան հակառակ կարող են հայտնագործվել և օգտագործվել բնության տարրերի ու երևույթների այնպիսի հատկանիշներ, որոնք նախկինում համարվել են օգտագործման համար ոչ պիտանի: Ներկայումս մարդկությանը հայտնի բնական ռեսուրսները հաշվվում են հազարներով: Դրանք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների:
Բնականռեսուրսներ

4. 4. Դասակարգման հատկանիշները
Տարածված է այն դասակարգումը, որի համաձայն առանձնացնում են վերականգնվող (չսպառվող) և չվերականգնվող (սպառվող) ռեսուրսներ:
Չսպառվող են բոլոր այն ռեսուրսները, որոնք կապված են արեգակնային ջերմության և կլիմայի հետ: Նաև կենսաբանական (բուսական և կենդանական) ռեսուրսները:
Դրանց հակառակ սպառվող են բոլոր տեսակի համայնքային ռեսուրսները:
Մեկ այլ` ըստ ծագման դասակարգման դեպքում տարբերում են աբիոգեն(ոչ կեսածին, անօրգանական) և բիոգեն(կենսածին, օրգանական, կենսաբանական) ռեսուրսներ: Աբիոգեն են օգտակար հանածոների գրեթե բոլորը հիմնական տեսակները, Երկիր հասնող արեգակնային էներգիան, ջրային պաշարները: Բիաոգեն են ցամաքում և ջրում գտնվող բոլոր տեսակի բուսական ու կենդանական պաշարները: Արտադրության զարգացման ու մարդկանց կենցաղի կազմակերպման համար անփոխարինելի են վառելիքային և էներգետիկ ռեսուրսները: Բայց դրանց հայնաբերված ու գնահատված պաշարները սահմանափակ են, իսկ պահանջարկը տարեցտարի մեծանում է: Այդ պատճառով ամբողջ աշխարհում գիտնականները հետազոտական աշխատանքներ են տանում էներգիայի նոր աղբյուրներ հայտնագործելու, ատոմային էներգիայի օգտագործումը անվտանգ դարձնելու, ինչպես նաև էներգիայի ոչ ավանդական աղբյուրների օգտագործումը ընդունելու համար: Ոչ ավանդական են համարվում քամու և արեգակնային էներգիան, Երկրի ընդերքի ջեմությունը և օվկիանոսների մակընթացությունն ու տեղատվությունը, որոնք դեռևս անբավարար են օգտագործվում: Ժամանակակից արդյունաբերությունը չի կարող գոյություն ունենալ ոչ միայն առանց վառելիքի ու էներգիայի, այլև առանց հումքի, հումքային ռեսուրսների: Արդյունաբերության համար որպես հումք ծառայում են երկրի ընդերքի օգտակար հանածոները և գյուղատնտեսական մթերքները: Ընդունված է հումքային ռեսուրսները բաժանել երեք խմբի` վառելիքաէներգետիկ, մետաղային և ոչ մետաղային: Ամենաշատը արդյունաբերվում և վերամշակվում են մետաղային օգտակար հանածոները:

5. 5. Հատուկ տիպի ռեսուրս է հողը, որի ձևավորմանը մասնակցում են և´ աբիոգեն, և´բիոգեն ծագում ունեցող բնական տարրերը: Ըստ առաջին դասակագման` հողը վեականգնվող ռեսուրս է: Բայց այդ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում: Ընդամենը 1 սմ հաստության շերտի գոյացման համար պահանջվում է հարյուրավոր տարիներ: Հողը անհրաժեշտ նախադրյալ է մարդկությանը սննդով ապահովող գյուղատնտեսության զարգացման և աշխարհագրական թաղանթի գոյության ու զարգացման համար:
Հողագործության և հողային ծածկույթի շնորհիվ գոյություն ունեցող անասնապահության միջոցով է, որ գյուղատնտեսությունը մարդկությանը մատակարարում է սննդամթերք և արդյունաբերության որոշ ճյուղերին` հումք:
Հող

6. 6. Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախադրյալ են բույսերի աճն ու զարգացումն ապահովող կլիմայական պայմանները: Կլիմայական պայմաններով են որոշվում տարբեր մշակաբույսերի տարածման սահմանները:
Կլիմայականպայմաններ

7. 7. Մարդկության գոյության անփոխարինելի պայման և ռեսուրս է քաղցրահամ ջուրը: Երկրագնդի վրա առկա ջրի միայն 2,5%-ն է պիտանի լիարժեք օգտագործման համար: Դա գետերի քաղցրահամ լճերի, սառցադաշտերի, ինչպես նաև ստորերկրա քաղցրահամ ու հանքային ջրերն են:
Բնակչությունից բացի քաղցրահամ ջրի գլխավոր սպառողը գյուղատնտեսությունն է:
Քաղցրահամջրեր

8. 8. Անտառներ
Կարևորագույն պայման և ռեսուրս են անտառները: Դրանք ծածկում են երկրագնդի ցամաքային տարածքի 32%-ը: Անտառները որպես պայման են ծառայում իրենց այն հատկության շնորհիվ, որ մթնոլորտին թթվածին մատակարարող գլխավոր աղբյուրն են, «երկրագնդի թոքերը»:
Անտառը նաև ռեսուրս է. այն տալիս է հումք շինարարության և կահույքի համար, օգտագործվում որպես վառելիք, նաև վայրի պտուղների և որսի կենդանիների հարուստ շտեմարան է: