• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Գևորգ    Զ   Չորեքչյան
 

Գևորգ Զ Չորեքչյան

on

  • 2,666 views

 

Statistics

Views

Total Views
2,666
Views on SlideShare
1,697
Embed Views
969

Actions

Likes
0
Downloads
15
Comments
0

13 Embeds 969

http://gradaran198.blogspot.com 930
http://gradaran198.blogspot.ru 9
http://www.blogger.com 8
http://gradaran198.blogspot.com.es 7
http://gradaran198.blogspot.de 4
http://gradaran198.blogspot.be 2
http://gradaran198.blogspot.mx 2
http://gradaran198.blogspot.nl 2
http://gradaran198.blogspot.co.il 1
http://gradaran198.blogspot.com.au 1
http://gradaran198.blogspot.com.ar 1
http://webcache.googleusercontent.com 1
http://gradaran198.blogspot.com.tr 1
More...

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Գևորգ    Զ   Չորեքչյան Գևորգ Զ Չորեքչյան Presentation Transcript

    • ԿԱԹՈՂԻԿՈՍ
    •  ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գևորգ Զ Չորեքչյան (1868 դեկտեմբերի 2 - սեպտեմբերի 26 1954), Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս, ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում: Ամենայն հայոց կաթողիկոս 1945-ից: Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին:Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879– 89), Լայպցիգի համալսարանում (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում) և կոնսերվատորիայում (1889–94): 1889-ին ձեռնադրվել է սարկավագ, 1913-ին` վարդապետ. նշանակվել է Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ: 1915-ի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916-ից` նախագահ:1916-ի մայիսի 17-ից` Մայր աթոռ Ս. Էջմիածնի Սինոդի անդամ: 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1922–27-ին` Վրաստանի թեմի առաջնորդ, 1927-ից` Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1938-ին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941-ը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1941-ի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, 1945-ի հունիսին` Ամենայն հայոց կաթողիկոս:Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար: Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև` Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը: Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը: Մեծ ավանդ է ունեցել 1946–48-ի հայրենադարձության կազմակերպման գործում: 1945-ի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին` հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ` «Հայկական հարցի լուծման մասին»: Ողջունել է 1947- ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը: Կաթողիկոս. գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը: (Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան)
    •  1938թ. Խորեն Ա կաթողիկոսի մահից հետո կաթողիկոսության գործերի տնօրինումը հանձնվում է Գևորգ Ա Չորեքչյանին:Ծանր ու դժվարին օրեր էր ապրում Հայոց եկեղեցին,երբ Գևորգ աարքեպիսկոպոսը ստանձնում է կաթողիկոսության ղեկավարի դերը: Չնայած ծանր իրավիճակին ` Գևորգ արքեպիսկոպոսը կարողանում է համբերությամբ ու շրջհայացությամբ ապահովել Մայր աթոռը պահպանելու գործը: Գևորգ արքեպիսկոպոսը մեծ գործունեություն է ծավալում լուծելու թեմերի միջև առաջացած խնդիրները:1940թ. Փետրվարին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Մ, Պապյանի հրավերով Գևորգ արքեպիսկոպոսը հանդիպում է նրա հետ:1941թ.ապրիլին գումարվում է երկար սպասված Ազգային-եկեղեցական ժողովը: Սակայն ժողովը եպիսկոպոսների թվի և արտասահմանյան երկրներց պատգամավորների ոչ բավարար քանակի պատճառով չի կարողանում կաթողիկոս ընտրել:Եվ Գևորգ արքեպիսկոպոսը շարունակում է ղեկավարել եկեղեցին:
    •  1941թ. Հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա:Սկսվում է հայրենական մեծ պատերազմը:Հայ ժողովուրդը ոտքի է կանգնում պաշտպանելու իր հայրենիքը: Հայոց եկեղեցին թողնելով իր գործերը համախմբվում է և սկսում իր պաշտպանության կոչերը:1941 թ. Հուլիսին ազգընտիր տեղապահը դիմում է համայն հայությանը`համախմբվելու և սատար կանգնելու հայ ժողովրդի միակ հայրենիքին `Խորհրդային Հայաստանին:Կաթողիկոսական տեղապահը հանգանակության միջոցով ստեղծում է <<Սասունցւ Դավիթ>> տանկային շարասյունը օժանդակելու խորհրդային բանակին :1942-1943թթ. Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտներից հետո կառավարությունը ավելի է մեղմացնում քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ:1943թ. Նոյեմբերին ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում է ընդունում եկեղեցիների վերաբացման մասին:1944թ. Հունվարից սկսում է հրատարակվել <<Էջմիածին >> ամսագիրը:1945թ. Վերականգնվում է Վաղարշապատ քաղաքը:1945թ. մարտին Չորեքչյանը դիմում է Ի. Ստալինին և Բերիային`խնդրելով թույլ տալ Ուրալ տեղահանված 16 հազար հայերին վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը կամ Հայաստան:1945թ. Գևորգ Զ-ն և Ստալինը հանդիպում են և կաթողիկոսը ներկայացնում է 11 կետից բաղկացած զեկուցագիր:Ստալինը խոստանում է լուծել այդ խնդիրները:1945թ. Մայիսի 9-ին խորհրդային ժողովրդի հաղթանայկով ավարտվում է Հայրենական մեծ պատերազմը: Այդ հաղթանակի առթիվ մայիսի10-ին Հայաստանի եկեղեցիներում տրվում է հանդիսավոր պատարագ:
    •  Գևորգ Զ-ն մեծ աշխատանք է տանում սփյուռքահայերի հետ խզված կապերը վերականգնելու մեջ:Հայոց եկեղեցին կարևոր դեր է խաղում նաև 1946-1948 թթ. Սփյուռքահայերի հայրենադարձության կազմակերպման գործում:Մեծ հարգանքի է արժանի կաթողիկոսի հոգևոր- մշակութային գործունեությունը:Նրա ջանքերի շնորհիվ 1945 թ. Նոյեմբերին վերաբացվում է Էջմիածնի ճեմարանը,գրադարանը,տպարանը:Կաթողիկոսի հայրապետական կոդակով 1951-1952 թթ. Ամբողջ աշխարհի հայությունը տոնում է Վարդանանց դյութազնամարտի 1500-ամյակը:
    • 1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն:1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել Է Գևորգյան Ճեմարան:Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին: Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին: Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ: Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորակաՃեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն: Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլնԼսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն:Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում:Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք: Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին:Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով:1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը:1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
    •  Գևորգ Զ Չորեքչյան Գարեգին Ա Հովսեփյան Գարեգին Բ Ներսիսյան Գարեգին Մելոյան Մանուկ Աբեղյան Նիկողայոս Ադոնց Ավետիս Ահարոնյան Նիկոլ Աղբալյան Հրաչյա Աճառյան Ակսել Բակունց Դերենիկ Դեմիրճյան Մակար Եկմալյան Ավետիք Իսահակյան Ստեփան Լիսիցյան Կոմիտաս վարդապետ Լևոն Շանթ Երվանդ Տեր-Մինասյան Գալուստ Տեր-Մկրտչյան Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան Լևոն Տեր-Մելիքսեթյան
    •  Որպես կաթողիկոս Գևորգ Զ-ն ավելի լայն գործունեություն է ծավալում:Նա կարևոր քայլեր էր ձեռնարկում Հայոց եկեղեցու վարչական ղեկավարության ամրապնդման ուղղությամբ:1920-1930-ական թթ. Բռնությունների հետևանքով եկեղեցականների քանակը պակասել էր և թուլացել էր եկեղեցու վարչական կառույցը:1945թ.ամռանը Գևորգ Զ-ն եպիսկոպոս է ձեռնադրում մեկ տասնյակից ավելի հոգևորականների:Մայր աթոռին են վերադարձվում Հռիփսիմեի,Գեղարդի և Խոր վիրապի վանքերը:Հայոց եկեղեցու կառուցվածքում հայտնվում են նոր թեմեր ԽՍՀՄ-ում և արտասահմանում:1948 թ. Հայոց եկեղեցին ուներ 6 ներքին և 14 արտասահմանյան թեմեր,Հայաստանում գործող 13 գործող եկեղեցիներ և 3 վանքեր:1945 թ. Հոկտեմբերին կաթողիկոսը կոնդակով դիմում է Խորհրդային Միության, ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարություններին հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947 թ. Ապրիլին հայերի հողերը հետ վերադարձնելու հետ կապված Հայոց կաթողիկոսի կոդակը <<Հայկական հարցի լուծման մասին>> հրատարակվում է:1948թ.կաթողիկոսը մի ընդարձակ նամակ է պատրաստոմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Թրյուգվե Լիի անունով :Նամակում ցանկանում է քննարկել հայկական տարածքների հարցը,սակայն Հայաստանի կառավարությունը ծանոթանալով այդ փաստաթղթին ,արգելում է նամակի ուղարկումը: Դրանից հետո հայկակն հարցը մղվում է երկրորդ պլան և եկեղեցին նորից սկսում է կանգնել դժվարություններ դիմաց:
    •  Հայոց հայրապետը ձեռտնամուխ է լինում Էջմիածնի տաճարի նորոգման աշխատանքներին,սակայն վաղաժամ մահը խանգարում է ծրագրերի իրականացմանը:Նա մահանում է 1954 թ. Մայիսի 9- ին:Գևորգ Զ Չորեքչյանը վաստակում է <<Հայրենասեր>> պատվանունը,որը դրոշմվում է նրա շիրիմնաքարին
    • Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը):Էջմիածնի Մայր տաճարը, Ագաթանգեղոսի (Vդ.) վկայությամբ կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ Գ-ի (298- 330թթ.) և Գրիգոր Լուսավորիչի օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301-303թթ.)Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից էֈ Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին IVդ. շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ ատրուշանֈ Տաճարի սկզբնական տեսքի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը մեծապես վնասվել էֈ Ներսես Ա Մեծ (353-373թթ.) և Սահակ Ա Պարթև (387-436թթ.) կաթողիկոսների օրոք կատարվել է երկու վերանորոգումֈ Այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ.-ին կառուցածն է (բացառյալ գմբեթը)
    •  Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ: Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.: Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդֈ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալֈ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրանֈ 958թ.-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածներըֈ XIդ. 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ (աշխատել են վանքի գործարանում)։ 1044 .-ին հարևան թ ամիրայությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել ենֈ 1087թ.-ին համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվել է Ս.Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցինֈ XIIդ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակներիֈ
    •  Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրաֈ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետֈՀնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրներին՝ միջնաբերդըֈ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտըֈ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալինֈ Ըստ Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքներըֈ 642թ-ին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Մատուռը իր կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցինֈ Ավերված շինության տեղում 1662թ.-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչ օրսֈ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4,4մ տրամագծով, 6մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն էֈ
    •  Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրաֈՀեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդֈ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համարֈ
    •  Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին: Կույսերի նահատակման տեղում, հետագայում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցում են վկայարան` կիսագետնափոր հանգստարան, վրան` քարաշեն չորս սյուներով ամպհովանի: Գր. Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս կույսերին դասում է սրբերի շարքը, իսկ նրանց նահատակման օրը մտցնում եկեղեցու տասնյակի մեջ: Հետագայում` 618 թ., վկայարանի վրա Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը կառուցում է Հռիփսիմեի եկեղեցին, որի մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրությունները:Տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Այն ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: