գունատեսություն

  • 1,174 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
1,174
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
10
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ԳՈՒՆԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Գույնը գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցներից մեկն է. Գույնի արժեքըմարդու կյանքում մեծ է և բազմազան. Այն ամենը ինչ տեսնում ենք, դա գույնի միջոցով է և գույնի շնորհիվ: Արտահայտվելով անմիջականորենմարդկային հույզերի և հոգեկանի վրա իրազդեցությամբ, գույնը այդ հատկությամբ կարևորվում է մարդկայինհասարակության մեջ: Ընդլայնելով գույնի բնագավառի մասին գիտելիքները, «գույնի լեզվի» ըմբռնումը, մարդու վրանրա հոգեֆիզիոլոգիական ներգործության առանձնահատկությունները և մեթոդները, մասնագետները հնարավորություն կունենան ավելի արդյունավետ աշխատել:
  • 2. ԳՈՒՅՆԸ Գունաշրջան ԵՐԱՆԳՆԵՐ Երանգը հանդիսանում է գույնի սպեկտրի գույներից մեկը: Երանգները դասավորված են շրջանաձև կարգով:. Վերը նշված գունաշրջանըշատ օգտակար գործիք է` օգնելու մեզ բացատրել հիմնական, բաղադրյալ և լրացուցիչ գույների փոխհարաբերությունները:
  • 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ Կարմիրը, դեղինն ու կապույտը համարվում են հիմնական գույներ: Այս երեք հիմնական գույների խառնուրդներից ստացվում են բոլոր գույները:Կարմիրը և դեղինը պայմանականորեն համարվում են «տաք» գույներ/զուգորդելով արևի, կրակի հետ/, իսկ կապույտը`«սառը»/երկնքի, ծովի ջրի հետ/:
  • 4. ԲԱՂԱԴՐՅԱԼ ԳՈՒՅՆԵՐ Նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը բաղադրյալ երանգներն են, որոնք ստացվում եներկու հիմնական գույների խառնուրդից: Օրինակ` նարնջագույնը ստացվում է կարմիրի և դեղինի խառնուրդից, կանաչը` դեղինի և կապույտի, իսկ մանուշակագույնը` կարմիրի և կապույտի:
  • 5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՅՆԵՐԼրացուցիչ գույները ավելի նուրբ երանգներն են, որոնք ստացվում են հիմնական և բաղադրյալ գույների խառնուրդից:
  • 6. ՀԱԿԱԴԻՐ ԵՎՓՈԽԼՐԱՑՆՈՂ ԳՈՒՅՆԵՐ Հակադիր գույներն են գունաշրջանում միմյանցդեմ դիմաց գտնվող գույները: Հակադիր գույները առավելագույնս տարբերվում են միմյանցից:Կարող ենք մշակել հակադիր գույներ` վերցնելով ցանկացած հիմնական գույն մյուս երկու հիմնական գույների խառնուրդի հետ միասին: Արդյունքում կունենանք հակադիր կամ փոխլրացնող գույներ:
  • 7. ՀԱՄԱՆՄԱՆ ԳՈՒՅՆԵՐ Համանման գույները գունաշրջանի հարևանգույներն են, որոնք ներդաշնակության մեջ են միմյանց հետ:
  • 8. ԳՈՒՅՆԸ` ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԳունատեսություն հասկացողությունը գոյություն ունի հնագույն ժամանակներից. Գույներըբազմաթիվ մշակույթներում ճանաչվել են իրենց խորհրդանշական ուժով: Կարմիրը զուգորդվելով կրակի և արյան հետ,օգտագործվում է ներկայացնել վտանգը, զայրույթըև բռնությունը. Նույն պատճառով էլ այն կապված է սրտի գործերի` սիրո և կրքի հետ:
  • 9. Նարնջագույնը խորհրդանշում էստեղծագործություն և դիմացկունություն: Որպես բաղադրյալ գույն այն համադրում է խառնուրդ գույների հատկանիշները: Այն միավորում է կարմիրի ստեղծագործական կիրքը դեղինի պարզության և իմաստության հետ.
  • 10. Դեղինը արևի` մեր մոլորակի կյանքի աջակցիգույնն է: Որպես այդպիսին, այն ներկայացնում է կյանք, էներգիա, երջանկություն, հույս և իմաստություն:
  • 11. Կանաչը, որպես բույսերի և խոտերի գույն, բնության գույնն է և այն ամենը ինչը կապված է առողջության և աճի հետ: Սակայն այնօգտագործվում է նաև ներկայացնելու բացասականգծեր, ինչպիսիք են նախանձն ու անփորձությունը:
  • 12. Կապույտը բոլոր գույներից ամենասառն ուհանգստացնող գույնն է. Որպես երկնքի գույն, այն օգտագործվել է հնագույն ժամանակներից ներկայացնելու համար երկնայինը: Դասականդիցաբանության մեջ կապույտ գույնը կապվում էր աստվածների` Վեներայի և Յուպիտեր հետ: Քրիստոնեության մեջ այն դառնում է Մարիամ Աստվածածնի` որպես երկնային թագուհու խորհրդանիշ. Իբրև օվկիանոսի գույն, այն նաև ենթադրում է թարմություն, մաքրություն և հիգիենիկ որակներ:
  • 13. Մանուշակագույնը` հարստության և արքայական իշխանության գույնն է:
  • 14. Շականակագույնը հողի, փայտի և քարի գույնն է:Առավելապես այն արտահայտում է հմտություն և վարպետություն: Այն օգտագործվում է նաևարտահայտելու համեստություն և առաքինություն:
  • 15. Սևը զուգորդվելով մթության հետ, օգտագործվում է ներկայացնելու մահը, չարը, կախարդությունը, վախն ու վիշտը, ինչպես նաև խորհրդավորն ու գաղտնիքը:
  • 16. Մոխրագույնը որոշ մետաղների ու քարերի բնական գույնն է, սակայն այն ունի նաև բացասական զուգորդումներ եղանակի, ձանձրույթի և ծերության հետ:
  • 17. Սպիտակը, դրա հետ միասին լույսըօգտագործվում է ներկայացնել խաղաղություն, մաքրություն և բարություն:
  • 18. ԳՈՒՅՆԸ ՈՐՊԵՍ ԶԳԱՑՄՈՒՆՔ Գունատեսության գիտելիքները օգնում են մեզ արտահայտել մեր զգացմունքները արվեստի գործերում. Գույնի լեզուն մտել է նույնիսկ մեր բառապաշար `օգնելով մեզ նկարագրել մեր զգացմունքները. Դուքկարող եք լինել «կարմրած» զայրույթից կամ «կանաչել» նախանձից: Մենք հաճախ ենք խոսում պայծառ ուրախ գույներով, ինչպես նաև տխուր կամ ձանձրալի երանգներով: «Գորշ» օրը կարող է ճնշել և արդյունքում տալ «կապույտի» զգացում:
  • 19. ՀՈՒՅՍ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Վինսենտ Վան Գոգ «Արևածաղիկներ» (1888)Վան Գոգի նկարները գունատեսության բնազդական փոխըմբռնման ակնհայտ օրինակներ են: Իր «Արևածաղիկներ» նատյուրմորտում, նա օգտագործում է ջերմ դեղիններ` ստեղծելով էներգետիկ պատկեր, որից ճառագում են հույսի և ուրախության զգացմունքներ:
  • 20. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Պաբլո Պիկասո «Ողբերգություն» (1903) Մյուս կողմից, գունատեսության առավել գիտակցված օգտագործումը տեսնում ենք ՊաբլոՊիկասոյի «Երկնագույն շրջանի» նկարներում: Նա ընտրում է սառը գույներ, որպեսզի առաջացնի «ողբերգության» տխրությունն ու հուսահատությունը, որը շատ բնորոշ է իր այդ շրջանի աշխատանքներին:
  • 21. ԱՂՄՈՒԿ ԵՎ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ Անդրե Դերեն «Ջրամբար Լոնդոնում» (1906)Անդրե Դերենն օգտագործում է տաք և սառը գույները,որպեսզի առաջացնի այս զբաղված նավաշինարանի աղմուկն ու գործողությունը: Նա ստեղծում է խորության պատրանք` առաջին պլանում օգտագործելով ավելի տաք գույներ, որն ետին պլանում աստիճանաբար ստանում է սառը երանգներ: Լանդշաֆտում գույների այս կազմակերպված դասավորվածությունը կոչվում է օդային հեռանկար:
  • 22. ՊԱՅԾԱՌ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ Ջոն ՄաքԹագարտ «Rainbox» (2005)Այս աշխատանքը շեշտում է լուսաշող էներգիայի գույնը, որպես նկարի պատկերման սուբյեկտ: Նկարիչն օգտագործում է թափանցիկ և ակտիվ գույների խառնուրդ, ողջ սպեկտրով ստեղծելով ջարդվող գույների վերացական պատկեր:
  • 23. Նյութը պատրաստեցԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ