3. Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և
ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար,
արտահանվում է փակ եղանակով: Այն գտնվում է երկրի ընդերքում և
առաջանում անաերոբ պայմաններում:
Ածխի արդյունահանումը կարող է կատարվել երկու եղանակով` փակ և
բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Փակ եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում
են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում
դառնում են փլուզումների պատճառ:
Բաց եղանակով ածուխ արդյունահանելու դեպքում ածխի շերտին
հասնելու համար հսկայական տարածությունների վրա փորում,
հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը: Հսկայական տարածք
վերածվում է ոչ պիտանի տարածքի:
Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր
շերտերից , որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում:
Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի
հատակին, եթե հանքը գտնվում է ծովի շերտի տակ:
4. Գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75
մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1.4 մ
տրամագիծ ունեցող խողովակներով: Սակայն գազը տեղափոխելը
դժվար է, երբեմն նաև անհնար կամ ոչ շահեկան մեծ հեռավորության
պատճառով:
Ածուխը տեղափոխվում է հիմնականում երկաթուղային միջոցներով՝
վագոնների օգնությամբ: Այն նույնպես հարմար չե տեղափոխել քանի
որ երկար ճանապարհները հոչնդոտ կհանդիսանան այն տեղափոխելու
համար:
Նավթը ամենահեշտ տեղափոխվող վառելանյութն է նշված եռյակից,
քանի որ այն տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով`
նավթամուղներով, երկաթուղով, նավերով:Նավթամուղերի կառուցման
ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք
հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե
նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով,
ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների
նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի
դերը մթնոլորտն աղտոտման գործում:
5. Գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում
օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի
դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման
ոլորտում: Որպես ավտոմեքենային վառելիք բնական գազը աշխարհում սկսել է ավելի մեծ
տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով: Բնական գազի
այրման ընթացքում հիմնականում առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի, ընդ որում 1.22
ամգամ ավելի քիչ ածխաթթու գազ քան բենզինի և 1.34 անգամ ավելի քիչ, քան դիզելային վառելիքի
դեպքում: Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են, քան
բենզինի դեպքում և բացակայում են թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ
միացություններ:
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400
տարի կբավականացնեն մարդությանը: Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում,
Չեխիայում և Սլովակիայում: Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես
ածխի վրա: Մի շարք երկրներում բնակարանները ջեռուցելու համար օգտագործվում է ածուխ
: Լեհաստանում աբողջ ածխի մոտ կեսը , իսկ Հունգարիայում` 75%-ը ծախսվում է կենցաղում: Այն
պարունակում է ածխաթթու գազ, որի պատճառով ածխի կիրառումը նպաստում է ջերմոցային
եֆեկտի զարգացման:
Նավթը համարվում է ամենակարևորը վառելիքային ռեսուրսներից , քանի որ նավթի
վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի
մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում
են ՋԷԿ-երում: Նավթի վերամշակումից մստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային
վառելիք, մազութ: Նավթից ստացված հումքից արտադրում են արդյունաբերության,
գյուղատնտեսության, կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ, ինչպես
օրինակ`պլասմասսա, նայլոն, կաուչուկ, ռետին, լուծիչներ, քիմիկատներ, դեղեր, պարարտանյութեր
և այլն: Նավթը նույնպես պարունակում է ածխածին և նպաստում է ջերմոցային եֆֆեկտին: