Filasofia
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Filasofia

on

  • 209 views

 

Statistics

Views

Total Views
209
Views on SlideShare
202
Embed Views
7

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

1 Embed 7

http://erikharutyunyan.wordpress.com 7

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Filasofia Filasofia Presentation Transcript

  • Աստվածաբան Փիլիսոփա Օրտոդոքսալ Սքոլաստիկայի համակարգող Կաթոլիկ եկեղեցու հայր
  • Ձևակերպել է Աստծո գոյության հինգ ապացույցները։ Ընդունելով բնական գոյության և մարդկային բանականության համեմատական ինքնուրույնությունը՝ գտնում էր, որ բնությունն ավարտվում է վերին օգնության, բանականությունը՝ հավատի, գոյի զուգադրության վրա հիմնված փիլիսոփայական իմացությունն ու բնական աստվածաբանությունը՝ գերբնական հայտնության մեջ։Թովմա Աքվինացին փիլիսոփայություն և աստվածաբանություն է դասավանդել Եվրոպայի մի շարք համալսարաններում, 1252-1259թթ.` Փարիզի համալսարանում։ Տիրապետել է ժամանակի Եվրոպայի լայն խոսակցական գրեթե բոլոր գիտություններին։ Իր կյանքի ընթացքում հասել է ճանաչման ու փառքի։
  • Լայն գիտականության համար նրան անվանել են բազմակողմանի մասնագիտության դոկտոր, իսկ եկեղեցու ուսմունքին հավատարիմ լինելու համար` «Հրեշտակային դոկտոր»։ Աքվինացու երկերը յուրահատուկ դեր են խաղացել եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության համար։ Այդ երկերում նա անդրադարձել է գիտության տարբեր ճյուղերին վերաբերող հիմնահարցերին։ Աքվինացին` որպես գիտնական, շոշափում է պետության օրենքները, իշխանությանը վերաբերող հարցերը։ Աշխարհիկ իշխանության նկատմամբ աստվածաբանը մշակել է իշխանության 3 տարբեր տեսություններ. 1.էությունը- գերիշխելու և ենթարկվելու հարաբերություններն են, որոնք հաստատված են Աստծո կողմից և անփոփոխ են։ 2.ձևը կամ ծագումը- նկատի ունի իշխանության վարչական կառուցվածքը, ստացման եղանակը, որոնք կախված են կառավարողից և փաստորեն չեն բացառում խախտումները։ 3.Oգտագործումը- իշխանության իրականացման եղանակները, որոնք նույնպես կարող են աղավաղվել կառավարողի կողմից։
  • Ստացվում է, որ իշխանությունը (նաև եկեղեցու իշխանությունը) սուրբ է, սակայն առանձին կառավարողների կողմից կարող են խախտվել դրա ձևն ու օգտագործումը, ինչպես նաև կարող են խախտվել Աստծո պատգամներն ու եկեղեցու պատվիրանները։ Ըստ Աքվինացու այդպիսի կառավարողների նկատմամբ հնարավոր է ժողովրդի դիմադրությունը և եկեղեցու թույլտվությունը։ Այլ կերպ ասած` ինչ չափով իշխանությունների գործողությունները շեղվում են Աստծո կամքից, ինչքանով դրանք հակասում են եկեղեցու շահերին, այդքանով էլ հպատակները իրավունք ունեն դիմադրություն ցույց տալ այդ կարգի գործողություններին։ Պայքարը իշխանության օգտագործման դեմ է, այլ ոչ թե էության, որովհետև էությունը միշտ մնում է աստվածային։ Բայց որպեսզի այդ իշխանությունը բռնակալության չվերածվի, ուստի առաջանում է կառավարման խառը ձևը, որը պետք է զուգակցի ազնվապետական ու ժողովրդավարական տարրերը։
  • Բայց բոլոր դեպքերում իշխանությունը պետք է սահմանափակվի և կարգավորվի իրավունքով։ Կարևոր է նաև այն, որ Աքվինացին առաջ է քաշում դիմադրություն ցույց տալու իրավունքը բռնակալության պայմաններում։ Օրինակ, ժողովրդի կողմից օրինավոր միջոցներով բռնակալին գահազրկելը համարում է արդար, ի տարբերություն սպանության, որը նրա կարծիքով մահացու մեղք է։ Այս հարցադրումը Աքվինացին փորձում է հիմնավորել հետևյալ կերպ. «Սպանությունը օրինական համարելու դեպքու, արդար իշխանությունից դժգոհ վատերը նույնպես կարող են հարվածել լավ և օրինավոր իշխանավորներին»։Աքվինացու ուսմունքը հիմնված է աշխարհի աստվածային ծագման գաղափարի վրա և այդ կանխադրույթը համակված է պետության և իրավունքի մասին նրա ունեցած պատկերացումներով։ Աքվինացին` որպես մտածող, ստեղծել է իրավունքի բազմահարկ համակարգի մասին իր տեսությունը, որը համապատասխանում է բուրգի կառուցվածքին:
  • Գագաթին գտնվում է «հավիտենական օրենքը». այդ օրենքը Աստծո բանականությունն ու կամքն է, որը կարգավորում է ամբողջ բնությունը և մարդկային գործունեությունը։ Այդ օրենքը մարմնավորված է Աստծո մեջ և իր ամբողջ ծավալով մարդկանց կողմից երբեք չի կարող ընկալվել և գործարկվել։ Հավիտենական օրենքը Աստծո մեջ է և նույնական է նրա հետ։ Այն գոյություն ունի ինքն իրեն և նրանից ածանցվում են օրենքի մյուս տեսակները և առաջին հերթին «բնական օրենքը»։ Ըստ էության այս օրենքը հավիտենական օրենքի արտացոլումն է մարդկային բանականության մեջ, մտածող էակների գիտակցության մեջ։ Բնական իրավունքը բոլոր մարդկանց` թե քրիստոնյաների, թե հեթանոսների համար ընդհանուր է։ Այդ օրենքը պատվիրում է ձգտել ինքնապահպանման և ցեղի շարունակության, պարտավորեցնում է փնտրել ճշմարտությունը (Աստծուն) և հարգել մարդկանց արժանապատվությունը։ Այդ օրենքի նպատակն է ուժով ու սարսափով ստիպել մարդկանց խուսափել չարագործություններից և հասնել առաքինության։ Ի տարբերություն բնական օրենքի` «մարդկային օրենքը» պոզիտիվ օրենք է համարվում։