• Like
Freedom of Expression and Censorship in Armenia
Upcoming SlideShare
Loading in...5
×
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
1,076
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2

Actions

Shares
Downloads
2
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Արտահայտման ա զատության մասին ՀՀ հասարակության պատկերացումները Սոցիոլոգիական ուսումնասիրություն 2009 թ .
  • 2. Սոցիոլոգիական հետազոտության մեթոդիկան Ֆոկուս խմբային (ՖԽ) հարցազրույց. 16 ֆոկուս խումբ ՖԽ-երի անցկացման վայրը. բաշխում ՖԽ-երի կազմման չափանիշները. բաշխում Մարզի աշխարհագրական դիրքը Մայրաքաղաք Կենտրոնին մոտ մարզ Միջին հեռավորության մարզ Ծայրամասային մարզ Կրթություն Տարիք/Սեռ Ցածր / թերի միջնակարգ / միջնակարգ Միջին մասնագիտական / թերի բարձրագույն Բարձրագույն 18-30 իգական / արական խառը իգական / արական 31-50 իգական / արական իգական / արական իգական / արական 51 և բարձր իգական / արական Խառը իգական / արական Քանակը 16 Ֆոկուս Խումբ Բնակավայրի տիպը յուրաքանչյուր մարզում. Մարզկենտրոն Քաղաք (1 հատ) Գյուղ (2 հատ)
  • 3. Սոցիոլոգիական հետազոտության մեթոդիկան Խորին հարցազրույց (ԽՀ). 31 հարցվող Չափանիշներ. Կատեգո-րիաներ Ոլորտներ ՀԿ Մարդու իրավունքներ (Երևան) Էկոլոգիա (Երևան) Առողջապա-հություն / խոցելի խմբեր (Երևան) Համայնքային զարգացում (Գյումրի) Կրթություն, երիտասար-դություն (Գյումրի) Մարդու իրավունքներ (Վանաձոր) Կուսակ-ցություն Իշխանամետ խորհրդարա-նական Իշխանամետ խորհրդարա-նական Իշխանամետ ա րտա -խորհրդարա-նա կան Ընդդիմադիր խորհրդարա-նական Ընդդիմադիր ա րտա -խորհրդարա-նա կան Ընդդիմադիր ա րտա -խորհրդարա-նա կան Արվեստ/ Գրակա-նություն Կինո Թատրոն Երաժշտու-թյուն / Պար Նկարչություն / Քանդակա-գործություն Գրականու-թյուն Գրականու-թյուն Գիտու-թյուն Հումանիտար (ԳԱԱ) Հումանիտար (ԲՈւՀ) Հումանիտար (ԲՈւՀ) Ճշգրիտ (ԳԱԱ) Ճշգրիտ (ԲՈւՀ) Ճշգրիտ (ԲՈւՀ) ԶԼՄ-ներ Հեռուստա-տեսություն (իշխանամետ) Հեռուստա-տեսություն (ընդդիմադիր) Մամուլ (իշխանամետ) Մամուլ (ընդդիմադիր) Ռադիո (իշխանամետ) Ռադիո (ընդդիմադիր) ՄԻՊ
  • 4. ՖԽ գլխավոր արդյունք Ա րտահայտման ազատության (ԱԱ) հիմնական ասոցիատիվ բաղադրիչներ ը
    • Վախ, հոգեկան ճնշվածություն , պատիժ
    • ԱԱ-ն սահմանվում է վերը նշված բացասական երևույթների բացառմամբ:
    • ԱԱ-ի սահմանների անհրաժեշտություն
    • ԱԱ-ն արժևորվում է որոշակի սահմանների առկայության դեպքում:
    • ԱԱ-ի անիմաստություն
    • ԱԱ-ն նույնանում է սեփական կյանքում խոսքի և գործողության անարդյունավետության, անհաջողության հետ:
    • ԱԱ-ի անհնարինություն
    • ԱԱ - ն դիտվում է իբրև «հեքիաթ», որը երբեք չի հանդիպում:
  • 5. ՖԽ արդյունքների վերլուծական սխեման ԱԱ-ի հանդեպ դիրքորոշումը տարբեր է.
    • Անձնային կերպարի դեպքում
    • (անձնային ոճ, անձնային որակներ և այլն)
    • Պարտիկուլյար՝ ոչ ֆորմալ հարաբերություններ ի դեպքում
    • (ընտանիք, բարեկամություն, ընկերություն, համայնք և այլն)
    • Ինստիտուցիոնալ՝ ֆորմալ հարաբերություններ ի դեպքում
    • Արվեստ, գրականություն
    • Քաղաքական դաշտ
    • Տնտեսական գործունեություն , ս ոցիալական ապահովություն
    • Իրավական դաշտ (սոցիալական պաշտպանվածություն)
  • 6. ՖԽ արդյունքների վերլուծական սխեման
    • Ըստ .
    • անձնային կերպարում,
    • պարտիկուլյար հարաբերություններում,
    • ինստիտուցիոնալ հարաբերություններում
    • ԱԱ-ի թույլատրելի աստիճանի ՝
    • առանձնանում են մտածողության հետևյալ հիմնական տիպերը.
    • Ավանդապա հ (նահապետական)
    • Քաղաքական
    • Ազատական
  • 7. ՖԽ արդյունքների վերլուծական սխեման *
    • Ներկայացված են յուրաքանչյուր տիպի.
    • գաղափարական լեգիտիմացիան
    • ԱԱ-ի կարգավորման ցանկալի սկզբունքները
    • բոլոր հարաբերություններում ԱԱ-ի ընդունելի կամ անընդունելի սահմանափակումները
    • բոլոր հարաբերություններում ԱԱ-ի կարգավորման ընդունելի պատասխանատուները
    • Տիպերի նկարագրության համընկումների դեպքում ներկայացված են միասին:
    • Ներկայացված են ըստ բոլոր տիպերի.
    • ԱԱ-ի խոչընդոտները. գործոնները, եղանակները, ինքնագրաքննությունը
    • ԱԱ-ի իդեալական պայմանները
    • ԱԱ-ի վերականգնման արդյունավետ քայլերը
    • ԱԱ-ի համար անհրաժեշտ անձնային որակները և այլնը
    • ՀՀ-ի դիրքն այլ պետությունների շարքում ԱԱ-ի հարցում
    • ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները
    *Տողատակում չակերտներ ով կտրվեն հարցվողների բնորոշումները ՝ ուղղակի մեջբերմամբ:
  • 8. Ավանդապա հ և քաղաքական տիպ եր Յուրաքանչյուրը բ նորոշ է հարցվողների մոտ կեսին
    • Գա ղափարական լեգիտիմացիան .
    • Հայապահպանություն՝ «հայի» կերպարի չաղավաղում.
    • Բնութագրվում է «հային» սազական ու չ սազ ական , հարիր ու անհարիր հատկություններով (նամուս, ամոթ, խոնարհ և այլն):
    • Ազգի գոյատևում (չկործանում).
    • «Հայի» կերպարի պահպանումը համարվում է ազգի գոյատևման գրավական, շեղումը դիտվում է իբրև ազգի կործանման հիմք:
    • Հասարակության բարեկեցություն.
    • Կարևորվում է տնտեսական գործունեության ազատ դաշտը բարեկեցության ապահովման համար:
    • Իրավունքի գործադրում.
    • Կարևորվում է տնտեսական գործունեության, սոցիալական ապահովության համար սոցիալական, իրավական պաշտպանվածությունը:
  • 9. Ավանդապա հ և քաղաքական տիպ եր ԱԱ-ի ցանկալի կարգավորում ը
    • ԱԱ-ն կարգավորվում է ավանդական (նահապետական) բարոյական նորմերի, ադաթների համաձայն* .
    • անձնային կերպարի ձևավորման դեպքում,
    • պ արտիկուլյար հարաբերություններում ՝
    • որպես «հայի» կերպարի պահպանման միջոց,
    • ա րվեստում, գրականության մեջ ՝
    • որպես «հայի» կերպարի պահպանման մեխանիզմ:
    * « Ավելի լավ ա էդ պահպանողականը, ավելի սուրբ ա, ավելի աճեցնող ա, ավելի բազմացնող ա և լուսավոր ա, քան թե Եվրոպայի ց եկած «զարգացածությունը»»:
  • 10. Ավանդապա հ տիպ ԱԱ-ի ցանկալի կարգավորում ը
    • Ք աղաքական գործունեության դեպքում (իշխանությունների հանդեպ վերաբերմունքում)
    • ԱԱ-ն կարգավորվում է ըստ հետևյալ սկզբունքների
    • (իբրև ազգի գոյատևման միջոց և մեխանիզմ ) .
    • Համահարթեցնող ազգային միաբանություն
    • Բազմազանություն հոմոգենության շրջանակներում
    • Իշխանական ապօրինությունների հանդեպ հանդուրժողականություն
    • «Աղբը տանից չհանելու» միջոցով արտաքին սպառնալիքներին դիմակայում
    • Իշխանություններն՝ իբրև պետության սիմվոլներ *
    • Իշխանավորը (նախագահ, վարչապետ և այլն)՝ անկախ պաշտոնին հասնելու եղանակից, համարվում է անձեռնմխելի քննադատության, ծաղրի և այլնի հանդեպ: Վերջիններս սպառնալիք են պետականության նկատմամբ:
    * «Ինքը իմ նախագահն է ...: Կապ չունի վատն է , ստոր է , ավազակ է, ես պիտի հարգեմ իրեն»:
  • 11. Քաղաքական տիպ ԱԱ-ի ցանկալի կարգավորում ը
    • Ք աղաքական գործունեության դեպքում (իշխանությունների հանդեպ վերաբերմունքում)
    • ԱԱ-ն կարգավորվում է ըստ հետևյալ սկզբունքների
    • (իբրև բարեկեցության, սոցիալական պաշտպանվածության ապահովման միջոց ) .
    • Պետությունն՝ իբրև բարեկեցության ապահովման մեխանիզմ
    • Պետական ապարատի գործունեությունը պետք է ուղղված լինի հասարակության կենսական մակարդակի բարձրացմանը:
    • Իշխանական ապօրինությունների հանդեպ անհանդուրժողականություն
    • Քննադատության, բողոքի միջոցով կարելի է հաղթահարել սոցիալական անարդարությունը:*
    *« L րիվ հեռուստատեսությունները … կատարում ե ն իշխանության պահանջը, որպեսզի ժողովրդին զբաղացնեն… կինարմատը, տղամարդը նայի, որ քաղաքականությամբ չզբաղվի, իր իրավունքները չիմանա, պարտականությունները չիմանա: Սերու ՛ նդ ենք կորցնում, սերու ՛ նդ » :
  • 12. Ավանդապա հ և քաղաքական տիպ եր ԱԱ-ի ցանկալի կարգավորում ը
    • ԱԱ-ն կարգավորվում է դեմոկրատական սկզբունքների (Օրենսդրության) համաձայն .
    • տ նտեսական գործունեության , սոցապահովության ոլորտ ներ ում ՝
    • որպես հասարակության բարեկեցության ապահովման արդյունավետ միջոց ,
    • ի րավական դաշտում (սոցիալական պաշտպանվածություն) ՝
    • որպես բարեկեցության ապահովման կամ դրա պաշտպանության արդյունավետ միջոց:
  • 13. Ազատական տիպ Բնորոշ է հարցվողների գերակշիռ փոքրամասնությանը
    • Գա ղափարական լեգիտիմացիան .
    • « Հայի » ազատականացում.
    • Նահապետական կարգերը դիտվում են որպես սոցիալական անարդարություն: Ազատականացումը դիտվում է պետության, մշակույթի և այլնի զարգացման մեխանիզմ:
    • ՀՀ ժողովրդավարացում, քաղաքացիական հասարակության ստեղծում.
    • ՔՀ-ն կարևորվում է պետության զարգացման, մրցունակության համատեքստում:
    • Հասարակության բարեկեցություն.
    • Կարևորվում է տնտեսական գործունեության ազատ դաշտը բարեկեցության ապահովման համար:
    • Իրավունքի գործադրում.
    • Կարևորվում է անձի սոցիալական, իրավական պաշտպանվածությունը:
  • 14. Ազատական տիպ ԱԱ-ի ցանկալի կարգավորումը
    • ԱԱ-ն կարգավորվում է դեմոկրատական, քաղաքացիական հասարակության սկզբունքների , Օրենսդրության համաձայն.
    • Անձնային կերպարի ձևավորման մեջ
    • Պարտիկուլյար հարաբերություններում
    • Ինստիտուցիոնալ հարաբերություններում
    • Հիմնականում բնորոշ է 18-30 տարեկան աղջիկներին, ավելի հազվադեպ՝ տղաներին:
    • Պարտիկուլյար հարաբերություններում բնութագրվում է առավելապես այլոց ոչ ավանդական վարքի հանդեպ հանդուրժողականությամբ , քան նման վարքի դիմելու ցանկությամբ: *
    *« Վերջերս « կարմիր խնձորի թաղում » եղավ… Հ եռուստատեսությամբ տատիկներ էին խոսում, ասում էին. «Վ այ, թաղեմ ես դրանց ազիզը »… Գիտե ՞ ք , մենք ինքներս էլ մտածում ենք, որ , ի վերջո , ինչ - որ բան քեզ հետ է պահում այդ քայլերից: Բայց … կան աղջիկներ, որ ուզում են ազատ ապրել, թող ապրե ՛ ն, դա նրանց կյանքն է և իրավունքը »:
  • 15. Մտածողության 3 տիպերը Դիտարկումներ
    • Ավանդապահ և քաղաքական տիպերը տարբերվում են միայն ք աղաքական դաշտում ԱԱ-ի հանդեպ դիրքորոշմամբ. առաջինի դեպքում այն համարվում է վտանգ պետականության հանդեպ * , իսկ երկրորդի դեպքում՝ պետության զարգացման (առողջացման) միջոց:
    • Բոլոր 3 տիպեր ն ԱԱ -ն կարևորում են ֆինանսական բարեկեցություն ապահովող ոլորտներում ( տնտեսություն, սոցիալական ապահովություն ) :
    • Բոլոր 3 տիպեր ը կարևորում են ԱԱ -ն ի րավական դաշտ ում ՝ որպես բարեկեցություն ապահովող ոլորտներում ԱԱ-ի պաշտպան ության գործիք :
    • Արվեստի, գրականության հանդեպ վերաբերմունքը նույնական է անձի կերպարի և պարտիկուլյար հարաբերությունների հանդեպ վերաբերմունքին, քանի որ դիտվում է որպես վերջինների ձևավորման մեխանիզմ:
    *«Մ ենք էնքան էմոցիոնալ ազգ ենք , որ էմոցիաները միշտ հաղթում են էնքան ժամանակ , մինչև շատ վատ բան չի լինում : Պատմությունն էդ ա ցույց տալիս , որ նման էմոցիոնալ ազգերին չի կարելի ազատությունը , նույնիսկ դեմոկրատիան մեր երկրի համար սխալ ա » :
  • 16. Ավանդապա հ և քաղաքական տիպեր ԱԱ-ն անձնային կերպար ում , պարտիկուլյար հարաբերություններ ում
    • ԱԱ-ի ընդունելի ս ահմանափակումներ ը .
    • անձի սեռական կյանք (մինչամուսնական , արտաամուսնական և միասեռական) *
    • անձնական ազատ ոճ և վարվեցողություն
    • մեծ-փոքր, ծնող-երեխա, տղամարդ-կին (ընտանեկան, համայնքային) լիովին հավասար հարաբերություններ
    • կրոնական (ոչ Հայ Առաքելական) դավանանք և այլն
    • Այն բոլոր ոլորտները, որոնք կարող են հանգեցնել հայ ավանդականության քայքայման և օտար մշակույթի (բարքերի) ներմուծման:
    * «Ֆրանսիան զարգացած ի անունի տակ, գալիս ա մեր « անզարգացած » հայերին քարոզում ա, որ կարելի ա կարմիր խնձորը թաղել։ Մ ի օր էլ կընդունեն, որ իրականում ճիշտ ա միասեռությունը, որպեսզի էս ազգը ավիրեն » :
  • 17. Հավելյալ Մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենալու թույլատրելի տարիքը ( CRRC 2006 )
  • 18. Ավանդապա հ և քաղաքական տիպեր ԱԱ-ն անձնային կերպար ում , պարտիկուլյար հարաբերություններ ում
    • Հայ ավանդականության քայքայմանը հանգեցնող վտանգները.
    • ԶԼՄ-ներ (սերիալներ, կինոնկարներ , գովազդներ) *
      • Ս եռական տեսարաննե րի , պարագաներ ի , ամուսնական դավաճանությ ան և այլն ի ցուցադրություն
      • Ժ արգոն ի , կրիմինալ -գողական աշխարհ ի և այլն ի գովազդ
    • Ազատ հագուստ և հարդարանք
      • տղամարդկանց դեպքում` երկար մազեր, զարդեր և այլն
      • կանանց դեպքում` բաց կամ տղամարդկային հագուստ և այլն
    • Ոչ հայկական պարեր
      • է րոտիկ շարժումներ և հագուստ
    • Բարեր, մերկապարային կլուբեր, հասարակաց տներ
    • Աղանդներ
    • Միասեռականներ
    • Թմրամոլություն
    * Այստեղ գործ ունենք «երրորդ անձի էֆեկտի» հետ, ըստ որի մարդիկ հակված են հավատալու, որ ԶԼՄ-ներն առավել մեծ ազդեցություն ունեն այլոց, քան իրենց վրա . Ֆխ-երում ոչ ոք չի նշում ԶԼՄ-ների ազդեցությամբ սեփական վարքում փոփոխությունների առաջացման մասին:
  • 19. Ավանդապա հ և քաղաքական տիպեր ԱԱ-ն անձնային կերպար ում , պարտիկուլյար հարաբերություններ ում
    • ԱԱ-ի սահմանափակման ընդունելի պ ատասխանատուներ ը .
    • Հասարակություն
    • վերահսկողական գործառույթով
    • Սահմանադրություն, Օրենսդրություն
    • հասարակական վերահսկողությունից դուրս ոլորտներում իրավական սահմանափակումներ մտցնելով (օր. ԶԼՄ-ներ, բարեր և այլն)
    • Անձ
    • ինքնազսպմամբ, խոհեմության համապատասխան մակարդակով
    • Մտավորականություն
    • դաստիարակչական, կրթական գործառույթով ( « օրինակ ծառայելով » )
    • Տվյալ ինստիտուտի գլխավոր (ծնող, ուսուցիչ և այլն)
    • վերահսկողական գործառույթով
  • 20. Ավանդապա հ տիպ ԱԱ-ն Քաղաքական դաշտ ում
    • ԱԱ-ի ընդունելի ս ահմանափակումներ ը *
    • Բողոքի ցույցեր, երթեր, ակցիաներ և այլն
    • Իշխանությունների քննադատություն, ծաղր և այլն (հատկապես ԶԼՄ-ներում)
    • Քաղաքական ընդդիմություն (հակաիշխանականություն)
    • Պետական գաղտնիքների հրապարակում (երկրի անվտանգություն)
    • ԱԱ-ի սահմանափակման ընդունելի պ ատասխանատուներ ը
    • Իշխանություններ, ղեկավարություն
    • Սահմանադրություն, Օրենսդրություն
    • Անձ, հասարակություն (ինքնա/զսպման միջոցով)
    • ԱԱԾ
    • Մտավորականություն
    *« Է ~ ն ժամանակ , որ թագավոր Խրյուշչովն էր… Խրյուշչովը տվեց լեզվի ազատություն , ազատ արտահայտելու իրավունք… ստալինյան թեզի սա ճիշտ հակառակն էր… էնտեղից էլ սոցիալիզմը քանդվեց » :
  • 21. Քաղաքական և ազատական տիպ եր ԱԱ-ն Քաղաքական դաշտ ում
    • ԱԱ-ի անընդունելի ս ահմանափակումներ ը .
    • Բողոքի ցույցեր, երթեր, ակցիաներ և այլն *
    • Քաղաքական դիրքորոշման արտահայտում
    • Իշխանությունների քննադատություն և այլն
    • Քաղաքական ընդդիմություն (հակաիշխանականություն)
    • ԱԱ-ի ընդունելի ս ահմանափակումներ ը.
    • Իշխանությունների կամայականություններ, ապօրինություններ
    • Իշխանավորների անձեռնմխելիություն, իրավունքներ
    • Պետական գաղտնիքների հրապարակում (երկրի անվտանգություն)
    • ԱԱ-ի կարգավորման ընդունելի պ ատասխանատուներ ը
    • Սահմանադրություն, Օրենսդրություն
    • Լեգիտիմ իշխանություններ, ղեկավարություն
    • Անձ, հասարակություն
    • Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոններ
    • Մտավորականություն
    * « Ո րոշ ում են` էսի պետք չի արտոնել ՝ ստեղ մի երկու հատ համերգ-մամերգ դրեք (իբր) ըտեղ են ուզում անեն : Ա1+-ը լավ բան չասեց ՝ փակե ՛ ք , արա ՛ գ-արա ՛ գ, ինչ պետք ա արե ՛ ք` ինֆորմացիոն բլոկադա … Ի սկ ինֆորմացիոն բլոկադան , իրոք որ , վտանգավոր երևույթ ա »:
  • 22. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր ԱԱ-ն տն տեսական, իրավական դաշտ ում*
    • ԱԱ-ի ս ահմանափակմ ա ն անընդունելի եղանակները .
    • Պետական (նաև ոչ պետական) համակարգ ի «չգրված օրենքներ»` ապօրինություններ
    • Անձի կամ մերձավորի հանդեպ.
    • ֆ իզիկական բռնությու ն. ծեծ, բանտարկություն և այլն
    • վարչական ճնշում. աշխատանքից հեռացում, գումարի կրճատում և այլն
    • հոգեբանական ճնշում, սպառնալիք
    • պաշտոնի չարաշահու մ (հատկապես մենաշնորհ ի հաստատում )
    • վ րեժխնդրություն և այլն
    • ԱԱ-ի ս ահմանափակմ ա ն ընդունելի եղանակները .
    • Սահմանադրություն, Օրենսդրություն
    * Տվյալ կետում բացակայում են ԱԱ-ի ընդունելի սահմանափակումները ՝ բացառությա մբ օրենքով արգելված գործողությունների : Խոսվում է ԱԱ-ի սահմանափակման եղանակների մասին:
  • 23. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր ԱԱ-ն տն տեսական, իրավական դաշտ ում
    • ԱԱ-ի կարգավորման ընդունելի պ ատասխանատուներ ը *
    • Պետությունը ( պայքարելով, կանխելով ԱԱ-ի խախտումը և այլն )
    • Հասարակությունը ( վերահսկիչ գործառույթով )
    • Անձ ը (պայքարելով, կանխելով խախտումը և այլն)
    • Դատական համակարգը (գործադրելով օրենքը, պատժելով օրինախախտումները)
    • Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները
    • Արհմիությունները
    * Ըստ իշխանամետ արտախորհրդարանական ( 1 ), իշխանամետ խորհրդարանական ( 1 ) կուսակցությունների և իշխանամետ ( 1 ) մամուլի խորին հարցազրույցների՝ պատասխանատու է միայն անձը (պայքարելով, կանխելով խախտումը և այլն):
  • 24. Ավանդապահ և քաղաքական տիպեր ԱԱ-ի կարգավորման սկզբունքների փոխատեղում
    • Անձի կերպար, պարտիկուլյար հարաբերություններ
    • Դեմոկրատական սկզբունքները
    • դիտվում են որպես վտանգ *
    • Հետևանքներն են համարվում.
    • «Ընտանիքի սրբության» քայքայում
    • «Հայկականության» կործանում
    • Այլասերվածության տարածում
    • Ազգի ոչնչացում
    • Տնտեսական, իրավական հարաբերություններ
    • Ավանդական նորմերը
    • դիտվում են որպես վտանգ
    • Հետևանքներն են համարվում.
    • Բարեկեցության խոչընդոտում
    • Սոցիալական անարդարության հաստատում
    • Սոցիալական պաշտպանվածության բացակայություն
    * Հարաբերությունների այս մակարդակում հիմնականում նույնանում են սանձազերծության և այլասեր մ ան հետ :
  • 25. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Ա նձնային կերպար ում , պարտիկուլյար հարաբերություններ ում
    • ԱԱ-ի իրական խոչընդոտները.
    • Հասարակական վերահսկողություն (համայնքային, ընտանեկան և այլ)
    • Սահմանադրություն, Օրենսդրություն
    • Ինքնագրաքննություն
  • 26. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Ան ձնային կերպար ում , պարտիկուլյար հարաբերություններ ում
    • Ինքնագրաքննության պատճառները *
    • Ծաղր, վիրավորանք, պ արսավանք
    • Վարկաբեկում, բամբասանք
    • Մեկուսացում , օտարում
    • Ֆիզիկական բռնություն
    • Գործողությունների, խոսքի ուղղակի արգելում (լռեցում)
    • Համայնքային սոցիալական սերտ ցանց (անձնական նեղ տարածություն)
    • Կախվածություն համայնքային հարաբերություններից (պարտք վերցնել, օգնության կանչել և այլն)
    • Դաստիարակություն (սովորութականացված կաշկանդվածություն, համեստություն և այլն)
    * Ըստ է.Նոել-Նոյմանի «լռության պարույրի» տեսության՝ անձը հակված է խուսափել արտահայտ վե լու ց , եթե համոզված է, որ սոցիալական աջակցություն չի գտնի :
  • 27. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Քաղաքական, տն տեսական, իրավական դաշտում
    • ԱԱ-ի խոչընդոտման հիմնական գործոնները
    • (ներքոհիշյալների միջոցով հնարավոր է լինում խոչընդոտել ԱԱ-ն)
    • Գործազրկություն, աշխատատեղերի սղություն, բարեկեցության ցածր մակարդակ
    • Կենսապայմանների կախվածություն մեկ կամ մի քանի պաշտոնյաների կամայականություններից
    • Կ լանային նորմեր (ա զգակցական- ընկերական սերտ հարաբերություններ)*
    • Հասարակության՝ իրավունքներից, օրենքներից անտեղյակություն
    *«…Հ ամայնքները դառնում են թաթալ ա բազություն: Օրինակ, եթե ես էս մարդու (իմա՝ գյուղապետի) համար գործ եմ արել, ուրեմն 3 տարի ինքը ինձ վիռուչատ կանի, իսկ եթե ես եղել եմ պռատիվնիկի թևում, ուրեմն ոչ մի բանից չ եմ օգտվելու: Ինչի ՞… Է ս 10-15 տարվա մեջ ես ճնշում կոչվածը ժ ո ղովրդի կյ ա նքը տանում ա »:
  • 28. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Քաղաքական, տն տեսական, իրավական դաշտում
    • ԱԱ-ի (նաև ԱԱ-ի վերականգնման) խոչընդոտման եղանակները
    • Աշխատանքից հեռացում (անձի կամ մերձավորի)*
    • Սպառնալիքներ անձի կամ մերձավորի նկատմամբ
    • Պատիժ մերձավորի հանդեպ (նաև այլ հաստատություններում)
    • Ֆիզիկական բռնություն անձի կամ մերձավորի հանդեպ.
      • ծեծ, սպանություն, բանտարկություն և այլն
    • Վարչական կամայականություններ, վ րիժառություն
      • թոշակից, նպաստից և այլ արտոնություններից զրկում, փաստաթղթերի չտրամադրում, միտումնավոր անուշադրություն և այլն
    • Կաշառակերություն
    • Թ շնամացում, վարկաբեկում և այլն
    *« Իմ ամուսինը մի կուսակցության մեջ ա մտած, իրան ասում էին . « չէ , դու է ս կողմը պետք ա գաս, չգաս ՝ քեզ աշխատանքից կազատենք » … հետո չգնաց ` ազատեցին »:
  • 29. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Քաղաքական, տն տեսական, իրավական դաշտում
    • Ինքնագրաքննության պատճառները *
    • Վախ կորուստների ու կամայականությունների հանդեպ
    • Ապօրինությունների, բռնությունների կանխում
    • Մերձավորների պաշտպանություն
    • Արտահայտման անիմաստություն
    • ԱԱ-ի վերակագնման փորձերի ապարդյունություն
    • Վստահության բացակայություն դատական, իրավապաշտպան և այլ համակարգերի հանդեպ
    • Համայնքային նորմեր (խղճի խայթ ծանոթի դեմ բողոքելու հանդեպ և այլն)
    * Ըստ իշխանամետ արտախորհրդարանական ( 1 ), իշխանամետ խորհրդարանական ( 1 ) կուսակցությունների խորին հարցազրույցների՝ պատճառը հասարակության մեջ համոզմունքների բացակայությունն ու անպատասխանատվությունն է:
  • 30. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Քաղաքական, տն տեսական, իրավական դաշտում
    • «Սարսափելի» պատմությունների աղբյուրները
    • Սեփական փորձ
    • Մերձավորի կամ ծանոթի փորձ
    • Հայտնի աղմկահարույց դեպքեր*
    • ( Ըստ իշխանամետ խորհրդարանական ( 1 ) կուսակցությ ա ն և իշխանամետ (1) մամուլի խորին հարցազրույցների՝ աղբյուրներն են հասարակության երևակայությունը, բամբասանքը և եզակի պատահական դեպքերը )
    * « Արտահայտվողներ բռնվա ՜ ն, արտահայտվողներ սպանվա ՜ ն, արտահայտվողներ ճնշմա ՜ ն ենթարկվան: Դրան ք էդքան խելքով, բարձրագույն ավարտ, խելացի մարդիկ ` մ ենք ի՞նչ կարանք … » :
  • 31. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Քաղաքական, տն տեսական, իրավական դաշտում
    • Ա մենաարդյունավետ ստրատեգիան Ա Ա-ի խախտմանը բախվելիս
    • Հարցվողների գերակշիռ մեծամասնության դեպքում.
    • Գ ործողություններից խուսափում
    • Լռություն
    • Հարցվողների փոքրամասնության դեպքում.
    • Պայքար օրենքի շրջանակներում
  • 32. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր Անձի համար ԱԱ-ի իդեալական պայմանները Բոլոր ոլորտներում
    • Միջավայր, որոնցում չեն սպասվում.
    • բռնություն, պ ատիժ (ֆիզիկական, վարչական, հոգեբանական)
    • ճնշում, սպառնալիք (ֆիզիկական, վարչական, հոգեբանական)
    • մեկուսացում,
    • տեղեկատվության մատնում` «դոնոս» և այլն:
    • Ի դեալական միջավայրը համախոհների շրջանակն է:
  • 33. Ավանդապահ , քաղաքական և ազատական տիպեր ՀՀ-ում ազատ արտահայտման համար անհրաժեշտ անձնային գծերն ու հանգամանքները
    • Հարցվողների գերակշիռ մեծամասնության դեպքում
    • «մահապարտ», «կամիկաձե»,
    • «գիժ», «գլուխը ծակ», «խելառ», «անզգույշ»
    • «անվախ», «քաջ» , «ըմբոստ», «համարձակ» (նաև հաշվի չառնելու հասարակական կարծիքը) ,
    • «միայնակ» (առանց հարազատների),
    • «մեջքով», «տանիքով», «հովանավորով»,
    • «փողով», «նախընտրած երկրով» *
    • Հարցվողների փոքրամասնության դեպքում
    • «քամելիոն», «բազմերեսանի» (ժամանակին կարծիքը փոխելու ունակ)
    • «համառ», «կամքի ուժով», «պատասխանատու»
    • «կրթված», «ինտելեկտով», «օրենքից հասկացող»
    • «արդար», «ազնիվ»
    • տղամարդկանց դեպքում` նաև «հարբած»:
    * « (Պետք է ունենա) ն ախընտրած երկիր`որտեղ պետք ա փախնի, պրի տոմ մենակ տուդա, աբրատնի չէ»:
  • 34. ԱԱ-ի պատրանքը. «Ապակե խուցը»*
    • Անձնական կյանքի ազատության «անտեսանելի պատերը».
    • Օրենսդրորեն ամրագրված իրավունքներն արգելվում են հասարակության կողմից բարոյական նորմերի համաձայն:
    • Իրավական վարքի «անտեսանելի մեկուսիչները».
    • Օրենսդրորեն ամրագրված իրավունքների կիրառմանն ու վերականգնման ն ուղղված գործողությունները և խոսքը մնում են անհետևանք: Արդյունքում մարդիկ հրաժարվում են գործելուց և խոսելուց:
    * Չգրված օրենքների միջոցով վերընթաց մոբիլության խոչընդոտները բնութագրելու համար սոցիոլոգիայում և տնտեսագիտության մեջ օգտագործվում է «ապակե առաստաղ» հասկացությունը (Կատերին Լոուրենս, Մարիաննա Շրայբեր, 19 79թ. ):
  • 35. ՀՀ-ի դիրքն այլ պետությունների շարքում ԱԱ-ի հարցում
    • Մուսուլմանական, աֆրիկյան, միջին ասիական և այլ երկրներ
    • ՀՀ, հետսովետական երկրներ (բացի Մերձբալթիկայից)
    • Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, Չինաստան և այլն
    1 3 2 ԱԱ-ի ցածր մակարդակ ԱԱ-ի միջին մակարդակ ԱԱ-ի բարձր մակարդակ
  • 36. ՀՀ-ի ցանկալի դիրքն այլ պետությունների շարքում ԱԱ-ի հարցում
    • Դեպքերի մոտ կեսի դեպքում ցանկալի է.
    • ներկայիս դիրքի պահպանումը (2).
    • Շարժը դեպի 1-ը ետընթաց է դիտվում այդ երկրներին բնորոշ սահմանափակ ազատությունների (հատկապես կանանց) * պատճառով:
    • 3-րդ վիճակի հաստատումը ՀՀ-ում դիտվում է իբրև «ազգային կերպարի» ոչնչացման, արդյունքում՝ երկրի հնարավոր կործանման ճանապարհ:
    1 3 2 ԱԱ-ի ցածր մակարդակ ԱԱ-ի միջին մակարդակ ԱԱ-ի բարձր մակարդակ *«Ս իրուն ա ՞ մուսուլմանի կնոջ կարգավիճակը … : Հագած-հավաքված, սիրուն, կիրթ, դուրս գալող կինն ա ՞ հաճելի, թե ՞ հավի նման թփթփացող ՝ շոր ա գնում գալիս, չկա ոչ մի բան »: «Ե րկրներ կան, որ … կանայք իրավունք չունեն դեմքը բացելու, նրանց գործը լրիվ զուլում ա »:
  • 37. ՀՀ-ի ցանկալի դիրքն այլ պետությունների շարքում ԱԱ-ի հարցում
    • Դեպքերի մոտ (մյուս) կեսի դեպքում ցանկալի է.
    • «մի փոքր» եվրոպականացումը (2՛).
    • 2՛-ը համարվում է օրենքի գերակայության ցանկալի վիճակ առանց ազատական երկրներին բնորոշ այլասերման:
    • Երբեմն 2՛-ը ցանկալի է պարտիկուլյար հարաբերություններում ազատականացման որոշակի «անվնաս» մակարդակի հասնելու համար: *
    • Շարժը դեպի 1-ը ետընթաց է դիտվում այդ երկրներին բնորոշ սահմանափակ ազատությունների (հատկապես կանանց) պատճառով:
    • 3-րդ վիճակի հաստատումը ՀՀ-ում դիտվում է իբրև «ազգային կերպարի» ոչնչացման, արդյունքում՝ երկրի հնարավոր կործանման ճանապարհ:
    1 3 2 ԱԱ-ի ցածր մակարդակ ԱԱ-ի միջին մակարդակ ԱԱ-ի բարձր մակարդակ 2 ՛ *« Եթե , խոսքի , կինը ցանկանում ա աշխատի, ուսման ա ձգտում … էդ քայլերում ազատություն թող տան: Բայց ճանապարհից շեղվելու … կամ ինչ-որ բարեր գնա ՝ ազատություն թող չտան: Բայց … , որ դեպի ընտանիքը ձգտումը կա, ուսման սեր կա, աշխատանքի սեր կա, թող ազատություն լինի »:
  • 38. ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները Ֆոկուս խմբային առաջարկներ
    • Ըստ հարցվողների գերակշիռ մեծամասնության.
    • ԱԱ-ի խոչընդոտնման գործոնների վերացում (գործազրկություն, կամայականություններ, կլանային նորմեր, օրենքներից անիրազեկություն)
    • Դատական համակարգ ում կոռուպցիայի վերացում
    • Օրենքի գործադրում (հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ) *
    • Իրավունքների պաշտպանությամբ ԻՐՈՔ զբաղվող հ աստատությունների հիմնում , զարգացում (վստահության վերականգնում , Օմբուցմենի պաշտոնը դարձնել ընտրովի **)
    *« Զարգացած երկրներում: Տեսնում ենք, որ էնտեղ մինի ՜ ստր բռնեցին դատեցին, նախագա ՜ հ: Մեր Հայաստանում ցույց տվեք մեկին, ով իրա արած սխալի համար դատվել ա ՝… գ ոյություն չունի ՛»: ** « Մ ԻՊ- ը … ընտրովի մարմին լիներ … ապա ոչ մեկի ասածը բանի տեղ չէր դնի, կանգնած կլիներ ժողովրդի կողքին »:
  • 39. ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները Ֆոկուս խմբային առաջարկներ
    • Ըստ հարցվողների փոքրամասնության.
    • Ւշխանափոխություն (լեգիտիմ իշխանություն)
    • Հասարակության քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացում
    • Ավանդական կարծրատիպերի հաղթահարում ակցիաների միջոցով
    • Միասնական պայքար ապօրինության դեմ (ցույցեր, բողոքներ և այլ ն )
  • 40.
    • Հասարակական կարծիքն այն չէ, ինչ մարդիկ մտածում են, այլ այն, ինչ հասարակությունը պատրաստ է հասարակայնորեն ճանաչել՝ իբրև սեփական կարծիք:
    • Թ.Հարիսոն. 1940թ.
  • 41. ԽՀ-երի հարցվողների ընդհանուր բնութագիրը Տիպականացում
    • Բաշխվում են հետևյալ կերպ՝ նվազման կարգով
    • Ավանդապահ . հանդիպում է բոլոր կատեգորիաներում
    • «Սա էլ է ազատ արտահայտման ձև , որը չի համապատասխանում ոչ մի օրինաչափության , ոչ մի տրամաբանության չի ենթարկվում . ա նկախ ամեն ինչից ` դուք գտնում եք , որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը ճիշ՛տ ճանապարհով է հասել դրան , թե սխա ՛ լ ճանապարհով է հասել , այնուամենայնիվ, կա (երկրի) կայունության խնդիր»:
    • Քաղաքական . հանդիպում է բոլոր կատեգորիաներում
    • Ազատական . առավել բնորոշ է արվեստի և գրականության ներկայացուցիչներին
    • «Սեքսը չի քննարկվում, չկա՛: Մեզ մոտ վեգ ե տատիվ ձևով են բազմանում կամ, չգիտեմ… պոչկան կտրում են, դնում են հողի մեջ: Սեռական օրգանները չկան: Չի խոսվում… ամեն ինչ արվ ո ւմ ա փակ, զզվելի, պաթոլոգիկ ձևով: Երևի, եթե Ֆրեյդը Հայաստանում լիներ, մի 2 հատոր ավել կգրեր»:
    • «Աղջիկը մտածում ա, որ եթե ասի «ուզում եմ քեզ», կարող ա դիմացինը մտածի` էս ո՞վ ա էս փչացածը… ու չի ասում: Բայց… նորմալ ա, որ ինքը տղային ուզում ա. հո ձիու չի՞ ուզելու: Էդ տղեն էլ պիտի նորմալ ընկալի, որ (աղջիկը իրեն) ուզում ա»:՛
  • 42. Հասարակական կազմակերպություններ Գրաքննություն
    • ԶԼՄ-ներում առկա (պետական) գրաքննություն
    • «Ես «Հայաստանի Հանրապետություն» թերթին հոդված եմ ուղարկում Սևանա լճի հաշվեկշռի մասին, որ… ինչքան ոչ ճիշտ տեղեկություն են տալիս կառավարությանը: Խմբագիրը… ասել էր. «Հա, ոչինչ, լավն ա, բայց ափսոս, որ այս տարի արդեն մի հակապետական հոդված տպել եմ»: Հասկանո՞ւմ եք: (Պաշտոնական) Մամուլը, որը փաստորեն ծառայում է պետությանը … հակապետական և հակաժողովրդական գործունեություն է ծավալում»:
    • Պա շ տոնյաների մասնագիտական ցածր կոմպետենտություն
    • « X- ը, բզբզում ա, դիմումներ ա ուղարկում գրեթե բոլոր համայնքապետերին մի հատ սովորական տեղեկատվության խնդրանքով, դե գյուղապետերի մի մասն էլ, երևի, անգրագետ են, օրենքն էլ չեն իմացել, ուշացրել են, ինքն էլ տվել ա դատարան»:
    • Բարձրաստիճան պաշտոնյաների ավտորիտարիզմ, միակարծության գերիշխում
    • «Բոլոր քննարկումներում… միկրոֆոնը անջատում են: Օրինակ, այդ X- ը … հենց Ակադեմիայի նախագահության դահլիճում բոլորի ներկայությամբ ասեց, որ « Հարցվողի անուն- ին ձայն չեմ տա, քանի որ նրա տեսակետը չի համապատասխանում մեր տեսակետի հետ»:
  • 43. Հասարակական կազմակերպություններ ԱԱ-ի խոչընդոտները
    • ԶԼՄ-ներում առկա գրաքննությունը
    • « (Հատկապես) Հեռուստաեթերը… չէի ասի լրիվ , բայց բավականին կոշտ վերահսկողության տակ է իշխանությունների կողմից , և այնտեղ բավականին սահմանափակ է խոսքի ազատությունը : Դեպքեր են եղել , երբ մենք հրավիրել ենք մամուլի ասուլիս , նրանք չեն եկել : Դա կարելի է ընկալել որպես, ինչ - որ իմաստով, խոչընդոտ իմ ցանկացածը հասարակայնությանը ասելու համար»:
    • Պետական կառույցների կողմից ճնշումներ , սպառնալիքներ
    • «97-98թթ. էին, երբ Պաշտպանության նախարարությունը շատ ուժեղ հարձակում սկսեց բոլոր հեռուստաընկերություններով մեր դեմ, երբ մենք բարձրացրեցինք բանակում զոհվածների հարցը»:
    • Հասարակության գիտակցու թ յ ան անհամապատասխան մակարդակ
    • «Ենթադրենք… կալանավորների իրավունքների մասին եթե խոսենք … և՛ հասարակության մեջ, և' մտավորականության մեջ դա շատ դժվար է ընկալվում: Միանգամից համարում են. «Հանցագործների իրավունքներն ե՞ս պաշտպանում»:
  • 44.
    • ԶԼՄ-ների միջև մրցակ ց ություն
    • «Շատ ծիծաղալու պատճառ ա: Հայաստանում կարող ա մի հեռուստաընկերություն չհեռարձակի, որովհետև ասի. «էն մյուսը, որ հեռարձակում ա, ես նրա հետ չունեմ …» »:
    • ԶԼՄ-ներում, արվեստաբան-գրական հանրույթում գործող կլանային նորմեր
    • « Տենց ինչ-որ թայֆայական, գյադայական հարաբերություններ էլի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, անսկզբունքայնություն… ու ճաշակի բացակայություն … Ինչքան վատ բան ասեցի, չէ՞»:
    • Սրվեստաբան-գրական հանրույթի ցածր կոմպետենտություն , մտածողության կաղապարվածություն (անազատություն)
    Արվեստ, գրականություն Գրաքննություն
  • 45.
    • Վերադասների, ղեկավարների ցածր կոմպետենտություն
    • «Ես աֆիշների վրա փակցրել եմ, որ 16 տարեկանից ցածր երեխաների համար մուտքը արգելվում է, նա (թատրոնի ղեկավարը), որպեսզի թատրոնը լցնի, ավտոբուսով Էջմիածնից երեխեք էր բերել հանդիսատես, ես չխաղացի, բնականաբար, ու նա մյուս օրը պայմանագիրս չեղյալ համարեց»:
    • Վերադասների, ղեկավարների կողմից վարչական կամայականություններ, անպատժելիություն
    • «Անիմաստ ա ինչ-որ բան, անել որովհետև մարդուն տրվում ա անսահմանափակ իշխանություն, և դու բացարձակապես պաշտպանված չես, ես չունեմ է ն լծակները… (հաստատությունների) ղեկավարներն էլ իրենց համարում են փոքրիկ իշ խ աններ»:
    Արվեստ, գրականություն ԱԱ-ի խոչընդոտները
  • 46.
    • Վերադասների, ղեկավարների կողմից դիրքի չարաշահում, ճնշումներ
    • «Կարող ա երգչին զանգեն, ասեն. «պիտի գաս ստեղ երգես»: Բայց երգիչը… ընդհանրապես մարդը ոչ մեկին ոչ մի բան չպիտի : Կարան խնդրեն, կարան դիմեն, կարան վճարեն, բայց «պտի»-ով չպիտի լինի էդ»:
    • Անհամապատասխան (պետական) արժևորում (չգնահատում)
    • «Ղուկաս Չուբարյանի մասին, որ հրաշք քանդակագործ էր, հեռուստացույցով չասացին նույնիսկ, որ մահացել է…: Գիգանտ քանդակագործ էր… բայց չարժեքավորվեց: Արդեն մյուսները, տեսնելով այդ անարդարությունը, հիասթափվում են»:
    • Ֆինանսավորման բացակայություն, սղություն
    • «Քանի որ մեծ մտքեր կան, կոմպոզիցիաներ կան… մեկը չկա, որ պետականորեն կամ օրենքով աջակցի… ֆինանսավորող չկա, որ այդ գաղափարը իրագործեմ»:
    Արվեստ, գրականություն ԱԱ-ի խոչընդոտները
  • 47.
    • «Հայի» կերպարի քայքայմանը հանգեցն ող թեմաների թաբուացում
    • «(Վերլուծության ընթացքում ) առնչվում ես հարցերի հետ, որոնք հայության սրտով չեն: Քանի որ մեր ազգագրագետները առաջին հերթին ավանդապահ տատիկ են և պապիկ , դրա մեջ հերետիկոսություն են տեսնում: …Ա սում են պետք չի բերել դրանք (օր կարմիր խնձորը քննարկել ) , ազգային մշակույթի դեմքն աղավաղում ե ս… սե րունդներին ի ՞ նչ ես փոխանցում »:
    • Պատմական, «ազգային» միֆերի անձեռնմխելիություն
    • «Եթե որևէ մեկը` պատմաբան, հայոց պատմությանը այլ աչքով նայի, ապա ամբողջ այդ կարծրացած պատմաբանների կողմից հարձակում կսկսի նրա վրա: Նույնիսկ… եթե Վարդանանց պատերազմի հարցի քննարկումներ գնան, թե ով է ճիշտ, ով է սխալ… 1915 թվականի դեպքերը… թե արդյոք այդտեղ չի եղել նաև մեր քաղաքական մտքի սխալը, ապա դա միանգամից սվիններով կընդունվի ամբողջ պատմաբանների կողմից » :
    Գիտություն Գրաքննություն
  • 48.
    • Գիտական հանրույթի մասնագիտական հետամնաց ություն
    • «( Տպագրվելու համար): ( Գիտական խորհուրդների) մեծ մասը … վերջին գիրքը կարդացել են խորհրդային շրջանում…: Աստված չանի կարդան , ինչ - որ դու գրել ես… : Ս տիպված ես… բացատրել , որ տենց գրքեր արդեն աշխարհում կան…, քեզ դնել պասիվ մարդու տեղ … ասում ես , որ վերաշարադրել ես … , գնացեք Բուրդիեի հետ կռիվ արեք…: Ստիպված , որպեսզի կոմպետենտ երևան , ընդունում են… : Բ այց եթե սխալ ես մոտենում , կոնֆլիկտը անխուսափելի ա : Ա սում են տար էս ամեն ինչը գիտական տեսքի բեր» :
    • Գիտական հանրույթի ակադեմիական ավտորիտարիզմ
    • « Մտավորական դառնալու ձևը այն էր, որ կարդում են դասական գրականություն , տեսություն ... Մարքս... Լենին... էլ կարար բան չկարդար : …Ի նքը գիտեր, որ ինքը ճիշտն ա, ճշտի կրողն էր : Մեր մտավորականությունը մեթոդաբանության տեսանկյունից գողականությունից չէր տարբերվում , որովհետև ինքն էլ մի ճիշտ ուներ : Ընդամենը տերմինոլոգիայի գործիքի մակարդակով էր տարբերվում »:
    Գիտություն Գրաքննություն
  • 49. Գիտություն ԱԱ-ի Խոչընդոտներ ը
    • Սերնդափոխության բացակայություն. գիտական հանրույթի ծերացում
    • « Կապիցան մի լավ բան է ասել Ռուսաստանի կրթության մասին . « Позорным сегодня является то, что деды преподают своим внукам»: Ես իմ թոռանը էլ չպիտի դասավանդեմ , ոչ թե նրա համար , որ ես մասնագետ չեմ , այլ… ես ժամանակակից մակարդակից արդեն կամաց - կամաց հետ եմ գնում ՝ անկախ իմ կոչումներից…» :
    • Գիտականության չափանիշների զոհաբերում ՝ հանուն ֆինանսական ապահովության
    • «Էսօր երբ որ գիտությունը, կրթությունը չի ֆինանսավորվում, անհարմար է ասել, բայց մենք փաստորեն ձեռ ենք մեկնում ուսանողին` էն վճարովի՝ մտածելով, որ նա մեզ աշխատավարձ տա: …Հեռացնե՞լ վճարովի ուսանողին… նշանակում է , որ իմ աշխատավարձը կպակասի»:
  • 50. Գիտություն ԱԱ-ի Խոչընդոտներ ը
    • Ֆինանսական անբավարարության հետևանքով գիտնականների արտագաղթ կամ գիտությամբ զբաղվելուց հրաժարում
    • Հովանավորչություն և կա շա ռակերություն
    • «Հարցնում են. «Իսկ ու ՞ մ որդին է, որ դասախոսություն կարդա»: Ու մեկ տարի շարունակ անընդհատ այս խնդիրը եղել է… Խնդիրն այն է, որ եղբայրդ կամ հայրդ պիտի պատգամավոր լինեն կամ ինչ-որ բան, որ դու կարողանաս, քո գիտական կրթությամբ աշխատանք գտնես հայրենիքում»:
    • Պաշտոնյաների կոմպետենտության անբավարար մակարդակ
    • «Էն, ումից կախված է էդ միտքը իրականացնելը… սահամանափակ մարդ է , չի թողում , որ էդ անի ... : Օ րինակ բերեմ , ես շատ էի ցանկանում մեր մոտ՝ համալսարանում, նոր մասնագիտացում բացել… մինիստրությունը չարեց… Ե թե մեր պետությունում տեխնոլոգիաները զարգանալու են… պետք էր»:
  • 51.
    • Իշխանամետ
    • Ներքին «գլավլիտ».
    • ԱԱ-ի թույլատրելի սահմանների « շոշափում »
    • « Երբ 5 տարի առաջ Տիգրան Նաղդալյանը հեռուստատեությամբ ասեց սուր բաներ, հաջ ո րդ օրը նրան խփեցին: Ես էսօր նույնը ասում եմ՝ ինձ չեն խփում: Իսկ եթե վաղը գա մեկը, ով ավելի սուր բաներ կասի, բայց իրան կխփեն, ուրեմն իմ ազատությունն էր ճիշտ, չեն խփի, ուրեմն մենք կգնանք ավելի բարձր ազատություններ ի »:
    • «Շատ կարևոր է… մինչև ԱԱ-ն իրացնելը… հաշվարկել ռիսկերը և հաշվարկել չափը»:
    • ԱԱ-ի ապարդյունություն, անազդեց իկ ություն
    • « Պետք ա քո խոսքի արդյունքը դու տեսնես, եթե ես եթերից ասում եմ, որ X թաղապետը վատ ա աշխատում, բայց մյուս օրը իրան տալիս են «Մ արտական խաչ » մեդալ, ես մյուս անգամ էլ չեմ էլ ասի, քանի որ կդառնա խնդալու»:
    • Լրագրողական հանրույթի ԱԱ-ի պահանջարկի ցածր աստիճան
    • « (Հատկապես) Հեռուստատեսային լրագրողների մեծամասնությունը չի գիտակցում, որ, հնարավոր է, ԱԱ-ի սահմանները շատ ավելին լինեն, քան իրենք պատկերացնում են… որ իրենք խոսքի ազատություն ավելի շատ պետք է ունենան, քան ունեն այսօր»:
    ԶԼՄ-ներ Գրաքննություն
  • 52.
    • Իշխանամետ և ընդդիմադիր
    • Ազգային անվտանգության հարցերում ինքնագրաքննություն
    • « Չեմ քննարկի բանակը: Որովհետև ես կարծում եմ, որ մենք պատերազմող երկիր ենք, և բանակի մասին ցանկացած բառի հիշատակում կարող է վնասել բանակին կամ վնասել բանակ գնացող տղերքի մոտ բանակի մասին գոյություն ունեցող լեգալ կարծրատիպերը: Դրանով ես երկակի վնաս եմ տալիս»:
    • Իշխանությունների , իրավապահ մարմինների կողմից ճնշում, բռնություն, սպառնալիք
    • « Քրիստոսի պատգամները ԱԱ է, չէ՞: Մարդը խելացի բան ասեց, բայց անհետևանք մնաց: Բայց մյուս պրոբլեմն էլ կա: Քրիստոսը էլի ասեց իր ԱԱ-ն, բայց հետևանք ունեցավ՝ խաչեցին մարդուն: Քրիստոսի ժամանակվանից մինչև հիմա ոչ մի բան չի փոխվել, ընդամենը տեխնոլոգիաներն են փոխվել: Հիմա չեն խաչում` նստեցնում են, չեն խաչում` փակում են, չեն փակում` հեռացնում են: Իրականում դա ընենց շատ բան է»:
    ԶԼՄ-ներ Գրաքննություն
  • 53.
    • Ընդդիմադիր
    • Իշխանությունների, իրավապահ մարմինների կողմից ինֆորմացիայի զտում
    • « Կա ոստիկանությունը … որ հենց իրենց աջակցությամբ են դրանք փակցվում . «Ձեր ձեռքերը հեռու պահե´ք Առաքելական եկեղեցուց»… Բայց արտոնված հանրահավաքի մասին թերթիկները, որոնք փակցված են պատերին, կես ժամ հետո հանկարծ անհետանում են: Օլիգարխների սափրագլուխները, ոստիկանությունը, դատախազությունը, իրավապահական համակարգն ամբողջությամբ (խոչընդոտում են)»:
    • Իշխանությունների կողմից չ/հրապարակման ենթակա ինֆորմացիայի հրահանգում
    • «Ամեն ընտրություններից առաջ Գրիգոր Ամալյանը և նախագահական նստավայրը հավաքում են ԶԼՄ-ների ղեկավարներին և ասում են՝ դուք էսպես պիտի անեք, դուք էսպես պիտի անեք…»:
    ԶԼՄ-ներ Գրաքննություն
  • 54.
    • Իշխանությունների, իրավապահ մարմինների և այլ ատյանների կողմից ճնշում, բռնություն, սպառնալիք
    • «Դուք մի մտածեք, որ, ենթադրենք… ԶԼՄ-ի ղեկավարի անուն- ը գնաց առճակատման… էդ հսկայական մեքենայի դեմ, որ կոչվում է կառավարություն, իր էդ ճանկերը… ասմինոգը, որ կա՞… դա (մի կողմից) Վիկտոր Սողոմոնյանն էր` նախագահի` Ռոբերտ Քոչարյանի խոսնակը, մյուս կողմից ԿԳԲ-ն էր, երրորդ կողմից Գրիգոր Ամալյանն էր, չորրորդ կողմից ոստիկանությունն էր, հինգերորդ կողմից հարկայինն էր և այլն, և այլն: Մի քանի կողմից… ինքը փորձում է քեզ ճնշել»:
    • ԱԱ-ի ապարդյունություն, անազդեց իկ ություն
    • «Սիտուացիա եղել ա՝ զգացել էս, որ անիմաստ ա (արտահայտվելը) , արդյունք չի լինում»:
    ԶԼՄ-ներ ԱԱ-ի խոչընդոտները
  • 55.
    • Լրագրողների մեջ վախի մթնոլորտ, պատժի սպասում
    • «Եկել են… խնդրել են մարտի 1-ի կադրերը…: Ասել ենք. «Բայց, ժողովուրդ, դուք ինքներդ եք նկարել»: Իրենք խնդրել են սրա մասին ոչ մեկին չասել ու պատմել են, (որ) եթե իրենք խոսում են մեր քաղաքական իրադարձություններից, ոնց են դա անում. զուգարաններում, որպեսզի հանկարծ ոչ ոք չտեսնի ու չլսի…»:
    • Հասարակության մեջ վախի մթնոլորտ, պատժի սպասում
    • « Վերցնենք բողոքները… Զանգահարում են… Ասում եմ` բարի, կանդրադառնանք… բայց մեզ պետք է, որ դուք ասեք, ասում են. «չէ՜, ո՜նց թե, հանկարծ մեզ տեսնեն, մեզ լսեն կամ մեզ ճանաչեն, մեզ ընդհանրապես ինստիտուտից դուրս կշպրտեն»… Կամ... մեկն ասում է` ես երեխա ունեմ, մյուսն ասում է` իմ տղան բանակում է, մեկն ասում է` հետո չգիտես ի՞նչ ես անելու…»:
    ԶԼՄ-ներ ԱԱ-ի խոչընդոտները
  • 56.
    • Իշխանամետ
    • Ներքին «գլավլիտ».
    • Այլ ուժերի կողմից շահարկվելուց խուսափում
    • «Ես բացարձակ ազատ չեմ կարող լինել այլ քաղաքական ու ժը ներկայացնող գործչի հետ իմ խնդիրները քննարկելուց, որովհետև ես մտավախություն կունենամ , որ դա կարող ա ինչ - որ տեղ , ինչ - որ այլ կերպ շահարկվի, հասկանո՞ւմ ես : Եվ դա ստեղծում է ինչ - որ բլոկ , բլոկ ա դրվում հարաբերություններում »:
    • Կուսակցական սոլիդարություն
    • «Մ իշտ չէ, որ, ասենք, որոշ քվեարկությունների դեպքում ես համախոհ եմ լինում էն քվեարկությանը, որը անում է քաղաքական կոալիցիան … Եվ ես` որպես « X » կուսակցության ն երկայացուցիչ … կոալիցիոն խաղի կանոնին պիտի կարողանամ ենթարկվել … Ե ս աշխատել եմ խաղի կանոն չխախտել … »:
    Քաղաքական կուսակցություններ Գրաքննություն
  • 57.
    • Ընդդիմադիր
    • Իշխանությունների, իրավապահ մարմինների կողմից ճնշում, բռնություն, սպառնալիք
    • «Մ ի գործով … տեսա ն ` չէ, լրջանում ա: X- ը (բարձրաստիճան պաշտոնյա) ե կավ փորձեց բանակցի , ինչ-որ բաներ առաջարկի ՝ « զրոներով վարձատրություններ » , չգիտեմ ինչեր : …Չ ստացվեց … սկսեցին … շ անտաժներ, վախեցնել …: Դ ա էլ չստացվեց: Արդեն փորձեց քրեական հետապնդում սկսել` մինչև մեղադրյալ ներգրավելով: Դ ա էլ չստացվեց: … Բայց ո ւզում եմ ասեմ` էդ աշխատանքային գործունեության ժամանակ տենց բաների կարող ես բախվել » :
    • Իշխանությունների կողմից ինֆորմացի այի տարածման սահմանափակում (հատկապես ԶԼՄ-ներ ի նկատմամբ)
    • « Անընդհատ խախտված է …: Այ հիմա, եթե ուզենամ հրավիրել հանրահավաք, թույլ չեն տա, եթե ուզենամ ԶԼՄ-ներով տարածել հայտարարություն այդ հանրահավաքի վերաբերյալ, թույլ չեն տա …»:
    Քաղաքական կուսակցություններ Գրաքննություն
  • 58.
    • Լսարանի (հասարակության, հանրույթի) գիտակցության անհամապատասխան մակարդակ
    • « X- ի հարակից տարածքում, որը օտարման ենթակա չէ … տեղադրում են ինչ-որ կրպակներ, և էդտեղի բնակիչները … թույլ չէին տվել … Բայց … բերել-տեղադրել էին : (Ասացի) Գնանք պիկետ անենք: Ի ՞ նչ պատասխանեցին ինձ. «Մ ենք ինտելիգենտ մարդիկ ենք, դասախոս ենք և այլն, մեզ չի սազում պիկետ անցկացնելը » : Ս տեղ արդեն գալիս է իրենց … մշակույթը, կրթությունը … իրենք մտածում են , որ… գնալ պիկետ անելը նրանց համար ընդունելի չէ » :
    • Բարձրաստիճան պաշտոնյաների (դատարան և այլն)՝ շանտաժի ենթակա լինելը
    • « Ցանկացած դատավորի նկատմամբ … գոյություն ունի մի հսկայական փաթեթ Ա ԱԾ-ում իրենց կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, որ ցանկացած պահին իրենք կարող են իրենց սեղմել: Ն ույն դատավորը, որը հասկանում ա, որ չպիտի գնա իր խղճի դե մ… ինքը , մեկ ա , գնալու ա … է նքան արատավոր ա: Ամենաանկախ մարդիկ այսօր … էն մարդիկ են, ովքեր … կորցնելու բան չունեն … կ ամ … ովքեր որ … չունեն իրենց վերաբերյալ « դոսյեներ » հատուկ ծառայությունների մո տ:
    Քաղաքական կուսակցություններ ԱԱ-ի խոչընդոտները
  • 59.
    • Գրաքննություն
    • « Մեկը արտահայտվել էր օլիգարխներից մեկի մասին , բռնեցին տարան ծեծեցին : Հետո ման էին գալիս ` ով է ծեծել , չէին գտնում …»:
    • ԱԱ-ի Խոչընդոտներ
    • « Մեր մասնագիտական ոլորտում ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, որովհետև մեր մասնագիտական գործունեությունն այսօր այն է, որ վերացնենք խոչընդոտները »:
    Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ Գրաքննություն և ԱԱ-ի խոչընդոտներ
  • 60. ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները Խորին հարցազրույցների առաջարկներ
    • Սեփական իրավունքների համար պայքար օրենքի շրջանակներում
    • ՀՀ-ում կատարված «հաջողության պատմությունների» ցուցադրում (շահած դատեր և այլն )
    • Արտասահմանյան դեպքերի տարածում (պաշտոնյաների պատիժ, հավասարություն օրենքի առջև և այլն) *
    • Իշխանական գրաքննիչ լծակների, իրավունքների սահմանափակում
    * « Իրանք (անգլիական ԶԼՄ-ները) տալիս են , որ նախագահի որդին ծառայում է բանակում , ու պրիտոմ , ոչ թե Ֆ րանսիայի հարավում , որ գնա Նիցայում լողանա , այլ Աֆղանստանում , ու բոլորը հասկանում են , որ եթե Անգլիայի արքայազնը ծառայում է , ուրեմն նրանք էլ պետք է ծառայեն» :
  • 61. ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները Խորին հարցազրույցների առաջարկներ
    • Հասարակության մեջ իրավագիտակցության մակարդակի բարձրացում
    • Հայի՝ «ազատության մարտիկի» (կորսված) պատմական կերպարի վերհանում և պրոպագանդա *
    • Նախադեպերի ստեղծում (կին գործիչներ և այլ ն )
    * « Օրինակ` 1944 թվականին Ֆրանսիայում կանանց տվել են ընտրելու իրավունք, բայց 1918 թվականանին մենք կին դեսպաններ ենք ունեցել, երեք` կին պատգամավոր, այսինքն` պատմական առումով մենք խնդիր չունենք» :
  • 62. ԱԱ-ի վիճակի բարելավման տրամաբանությունը Հասարակական գիտակցություն.
    • Արտահայտման ազատության,
    • Քաղաքացիական հասարակության (ՔՀ),
    • Ժողովրդավարության,
    • Պետականության,
    • Ազգերի, պատմության
    • Հասարակական գործընթացների և այլնի
    • մասին հասարակական պատկերացումների ապամիֆականացում՝ ռացիոնալ «նարատիվների» տարածում, «թաբու» թեմաների հաղթահարում:
  • 63. ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները
    • Օրենսդիր, գործադիր, դատական համակարգեր
    • Ժողովրդավարության վերաբերյալ հասարակության գիտակցության բարձրացում
    • Հասարակության իրավագիտակցության բարձրացում
    • Կոռուպցիայի հաղթահարում
    • Դատական համակարգի բարեփոխում
    • Պաշտոնյաների, աձեռնմխելիության, լիազորությունների սահմանափակում
  • 64. ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները
    • ԶԼՄ-ներ, կրթության և գիտության համակարգեր
    • Հասարակական գիտակցության փոփոխության նպատակով
    • Իրավագիտական նյութերի մշակում, հանրայնաց ում
    • (հասարակության իրավագիտակցության բարձրացում)
    • Հ Հ-ում կատարված «հաջողության պատմությունների» ցուցադրում
    • (անվստահության և վախի մթնոլորտի հաղթահարում )
    • Հասարակագիտական հանրամատչելի վերլուծական նյութերի, դեբատների կազմակերպում, հանրայնացում
    • ( հայերի և այլ ազգերի մասին պատմական, սոցիալական, մշակութային կարծրատիպերի հաղթահարում)
    • «Թաբու» թեմաների արծարծում, հրապարակայնացում
  • 65. ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները
    • ԶԼՄ-ներ, կրթության և գիտության համակարգեր
    • Հասարակական գիտակցության մեջ ՔՀ-ի, ժողովրդավարական մշակույթի սովորութականացման նպատակով
    • ՔՀ-ի, ժողովրդավարության մշակույթի վերաբերյալ հաղորդումների, նյութերի պատրաստում, ներկայացում
    • ՔՀ-ի, ժողովրդավարական գաղափարների ա րտասահմանյան դեպքերի հանրայնաց ու մ (հավասարություն օրենքի առջև և այլն)
    • ՔՀ -ի, ժողովրդավարության վերաբերյալ սոցիալական գովազդների ստեղծում, ներկայաց ում
    • Հայոց պատմության մեջ ՔՀ -ի, ժողովրդավարության , ազատության դեպքերի հանրայնացում
  • 66.
    • ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ և այլն
    • Հասարակական գիտակցության փոփոխության և նրանում ՔՀ-ի, ժողովրդավարական մշակույթի սովորութականացման նպատակով
    • Կրթական ծրագրերի իրականացում մարզերում
    • (իրավագիտակցության բարձրացում)
    • Ապօրինությ ան (դատական, վարչական և այլ) դեպքերի մասին ակցիաների ն ախաձեռնում
    • ( դեպքերի հանրայնացմ ան միջոցով իրավական զգոնության մթնոլորտի ստեղծ ում)
    • Հասարակության խնդիրների վերհանում, հանրայնացում օրենսդրական առաջարկների նախաձեռնմամբ
    ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները
  • 67.
    • ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ և այլն
    • Հասարակական գիտակցության փոփոխության և նրանում ՔՀ-ի, ժողովրդավարական մշակույթի սովորութականացման նպատակով
    • Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության ծավալում ռեսուրսների համադրման միջոցով
    • (Վարչական և այլ ճնշումները նվազեցնելու կամ դրանց դիմակայելու նպատակով)
    • Կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված ակցիաների իրականացում
    • Հասարակագիտական հանրամատչելի վերլուծական դեբատների, նյութերի ֆինանսավորում, հանրայնացում
    • ( հայերի և այլ ազգերի մասին պատմական, սոցիալական, մշակութային կարծրատիպերի հաղթահարում)
    ԱԱ-ի վիճակի բարելավման միջոցները
  • 68. Աղբյուրներ
    • Andrew Hayes, Carroll Grynn, James Shanahann . Validating the Willingness to Self-Censor Scale: Individual Differences in the Effect of the Climate of Opinion on Opinion Expression. 2005.
    • Andrew Hayes, Dietram Scheufele, Michael Huge. Nonparticipation as Self-Censorship: Publicly Observable Political Activity in a Polarized Opinion Climate. 2006.
    • Barry P. McDonald . Speech and Distrust: Rethinking the Content Approach to Protecting the Freedom of Expression. 2006.
    • Beate M ü ller . Censorship and Cultural Regulation: Mapping the Territory. 2003.
    • Bruce Barry . The Cringing and the Craven: Freedom of Expression In, Around, and Beyond the Workplace. 2006
    • Craig Depken. The Demand for Censorship . 2003.
    • Curry Jansen, B. Martin. Making Censorship Backfire. 2003.
  • 69. Աղբյուրներ
    • David Guinn. Philosophy and Theory of Freedom of Expression. 2005.
    • David Strauss . Persuasion, Autonomy, and Freedom of Expression. 1991.
    • Dominic Boyer. Censorship as a Vocation: The Institutions, Practices, and Cultural Logic of Media Control in the German Democratic Republic. 2003.
    • Epp Lauk . Practice of Soviet Censorship on the Press. 2007.
    • Filimon Peonidis . Freedom of Expression, Autonomy, and Defamation . 1998. ?
    • Florian Oppitz. Freiheit des Ausdrucks . Zwei sprachphilosophische Annäherungen an ein Menschenrecht . 2002.
    • Gerald Hosp. Express Yourself! Political Participation R i ghts and the Demand for Censorship. 2004.
    • Helen Freshwater . Towards a Redefinition of Censorship. 2003.
    • Jack Balkin. Digital Speech and Democratic Culture: A Theory of Freedom o f Expression in the Information Society. 2004.
  • 70. Աղբյուրներ
    • Jennifer Lambe . Dimensions of Censorship: Reconceptualizing Willingness to Censor. 2002 .
    • Joseph Raz . Free Expression and Personal Identification . 1991. ?
    • Lawrence Beer . Freedom of Expression: The Continuing Revolution . 1990.
    • Margaret Blanchard. «Why Can’t We Ever Learn?». Cycles of Stability, Stress and Freedom of Expression in United States History. 2002.
    • Re’em Segev . Freedom of Expression against Governmental Authorities . 2001.
    • Sue Curry Jansen, Brian Martin. Exposing and Opposing Censorship: Backfire Dynamics in Freedom-of-Speech Struggles. 2004.
    • Toby Huff. Freedom of Expression in the Muslim World. 2005.
    • World Value Survey : Technical Report . Armenia . 04-24.02. 1997 .
  • 71. Աղբյուրներ
    • Anthony Giddens. Fate, Risk and Security. 1991.
    • Elisabeth Noelle-Neumann. The Spiral of Silence: Public Opinion, Our Social Skin . 1993.
    • Walter Lippmann. Public Opinion. 1997.
    • Мишель Фуко . Интеллектуалы и власть . 2002. ?
    • Питер Бергер, Томас Лукман . Социальное конструирование реальности. Трактат по социологии знания. 1995 .
    • Пьер Бурдье . Социальное пространство и символическая власть . 1987.
    • Пьер Бурдье . Структуры , Habitus , Практики . 1990.
    • Роберт Мертон. Социальная теория и социальная структура . ( “Социологические исследования” ) . 1992 .
    • Серж Московичи . От коллективных представлений к социальным . 1992.
    • Жан-Франсуа Лиотар. С остояние постмодерна . 1998.
  • 72. Աղբյուրներ
    • www.123exp-orgs.com/t/00514271376/ . International Freedom of Expression Exchange. Organization Research Guide.
    • www.indexoncensorship.org. Index on Censorship. For Free Expression.
    • www.article19.org . Article 19. Global Compaign for Free Expression .
    • www.fxi.org.za . Freedom of Expression Institute.
    • www.worldvaluessurvey.org . World Value Survey.
    • www.hrw.org. Human Rights Watch.
    • www.freedomofexpression.org.uk . The Freedom of Expression Project. Challenges and opportunities for freedom of expression in the networked environment.
    • http://sofist.socpol.ru . Софист. Система Организации Фактографической Информации по Социологической Тематике .
    • www.oxfordjournals.org . Oxford Journals. Oxford University Press .
    • http://ssrn.com . Social Science Research Network .
    • www.jstor.org . Trusted Archives for Scolarship
    • http://online.sagepub.com . SAGE Publications.