0
ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ                Մոդուլ 5    Ցանցի վերլուծություն դեպք վարողի    աշխատանքին աջակցել...
Աշխատանքի իրականացումը դեպքի վարման տեսանկյունից               ԴՎ- ը կիրառում է կանխազդական                    ( պրոակտիվ)...
Համայնք            ՀԱՄԱՅՆՔԸ կարելի է սահմանել որպես       «ընդհանուր պատմություն ունեցող մարդկանց խումբ»,    որի մեջ հարաբ...
Համայնքային մշակույթի բաղադրիչները ( 1)Համայնքային մշակույթը կազմված է վեց բաղադրիչներից ( կողմերից) `1. Տեխնոլոգիական2. Տ...
Համայնքային մշակույթի բացադրիչները ( 2)Համայնքի տեխնոլոգիական բաղադրիչը`Համայնքի տեխնոլոգիական բաղադրիչը համայնքի կապիտալը...
Համայնքային մշակույթի բաղադրիչները ( 3)Համայնքի քաղաքական բաղադրիչ`Համայնքի քաղաքական բաղադրիչը կայանում է իշխանության, ազ...
Համայնքային մշակույթի բաղադրիչները (4)Համայնքի գեղագիտական և արժեքային բաղադրիչը`Համայնքի գեղագիտական և արժեքային բաղադրիչ...
Համայնքը նկարագրելու այլ տարբերակԱջակցության հարաբերությունների տարբեր մակարդակները                                       ...
Սոցիալական պաշտպանության ծառայությունների  զարգացման երկու տարբեր քաղաքական ուղղություններ                                ...
Ռեակտիվ ( կլինիկական ) մոտեցումԱյս մոտեցումը ծառայություններ է մատուցում անհատականդեպքերին , երբ արտակարգ իրավիճակ է գրանց...
Ի՞նչ է սոցիալական                                         ցանցը                                                           ...
Ի՞նչ է աջակցության ցանցըԱջակցության ցանցը ներառում է սոցիալական ցանցի այն բոլոր անձանց , ովքեր ներգրավված են կոնկրետ կարիք...
Աջակցության ցանցԱջակցության ցանցը բաղկացած է բոլոր այն անձանցից, ովքեր շփվում են ընտանիքի/ անձի հետ և կարող են դրական ձևով...
Ցանցային համագործակցության հիմնական բնութագրիչներըԱռկա է խնդիր ( սոցիալական ,      առողջապահական ,պաշտպանության ) : Խնդիր ...
Ինչպե՞ս է ցանցի առաջնորդը դա իրականացնումԱռաջնորդը- խթանում է հաղորդակցությունը ցանցի ներսում;-   միջնորդում   է   տարբեր ...
Անձի սոցիալական ցանցը նկարագրող քարտեզ                                                                                Թոդի...
Ջուդիթի սոցիալական ցանցը գործը ստանձնելու սկզբում                                                                      ՀԿ-...
Ցանցի առաջին գնահատումԿարմիր շրջանակի ներսում նշված են ցանցի այնդերակատարները,     որոնք առնչվում են Ջուդիթիտնային առաջադր...
Ջուդիթի սոցիալական ցանցը գործը ստանձնելու կայացման փուլում                                                                ...
Ձևավորված ցանցի գնահատում Կարմիր շրջանակի ներսում նշված են ցանցի այն դերակատարները, որոնք առնչվում են Ջուդիթի    տնային   ...
ոստիկանություն                                                       Ի րավաբանական                                        ...
Սոցիալական ցանցի բազմամակարդակ բնութագիր ` «պղպջակների » մոդել ( 1)                                                       ...
Սոցիալական ցանցի բազմամակարդակ բնութագիր `                           «պղպջակների » մոդել ( 2)«Պղպջակների»       մոդելը  Թո...
Սոցիալական ցանցի կարճ բառարանԱռաջնային ցանց ` առաջնային ցանցը կազմում են ընտանիքի անդամները ( ովքեր ենթակա չենընտրության) ...
Հիմնական փոփոխական գործոններ , որոնցով բնութագրվում են              հարաբերությունները սոցիալական ցանցում ( 1)Տեսակը բնորո...
Հիմնական փոփոխական գործոններ , որոնցով բնութագրվում են         հարաբերությունները սոցիալական ցանցում ( 2)Համասեռություն և ...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների համար:

365

Published on

Մոդուլ 5

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
365
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide
  • 2
  • 3
  • Transcript of "Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների համար:"

    1. 1. ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ Մոդուլ 5 Ցանցի վերլուծություն դեպք վարողի աշխատանքին աջակցելու նպատակով
    2. 2. Աշխատանքի իրականացումը դեպքի վարման տեսանկյունից ԴՎ- ը կիրառում է կանխազդական ( պրոակտիվ) մոտեցում, այլ ոչ թե հակազդական ( ռեակտիվ) մոտեցում Այսինքն` դեպի գործողություններ Մոտեցումը համարվում է դեպի ուղղված մոտեցում գործողություններ ուղղված, երբ համայնքահեն է Բայց… ի՞նչ է ՀԱՄԱՅՆՔԸ Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 2
    3. 3. Համայնք ՀԱՄԱՅՆՔԸ կարելի է սահմանել որպես «ընդհանուր պատմություն ունեցող մարդկանց խումբ», որի մեջ հարաբերությունները և շփումները տեղի են ունենում տնտեսական, նյութական, սոցիալական և մշակութային ռեսուրսների հիման վրա: Մարդկանց այս խումբն իրենց հարաբերություններում հիմնվում է վստահության վրա և կարող է համագործակցել`ստեղծելով խմբեր ու ցանցեր ընդհանուր նպատակներին հասնելու համար: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 3
    4. 4. Համայնքային մշակույթի բաղադրիչները ( 1)Համայնքային մշակույթը կազմված է վեց բաղադրիչներից ( կողմերից) `1. Տեխնոլոգիական2. Տնտեսական3. Քաղաքական4. Ինստիտուցիոնալ ( սոցիալական)5. Գեղագիտական և արժեքային6. Գաղափարային:• Մշակույթի այս բաղադրիչներից յուրաքանչյուրը փոխանցվում է խորհրդա- նիշների ( այլ ոչ թե գեների) միջոցով և բաղկացած է յուրացված/ ձեռքբերովի գաղափարային և վարքագծային համակարգերից:• Բոլոր այս բաղադրիչները հանդիսանում են սոցիալական ( կամ մշակութային) համակարգի տարրեր: Դրանք հիմնված են յուրացված վարքագծի վրա, որը դուրս է գալիս այն մարդկանց անհատական շրջանակներից, ովքեր դրանք յուրացնում են: Եթե մշակույթի բաղադրիչներից որևէ մեկը բացակայում է, ապա որպես կանոն բացակայում են նաև մնացած բոլորը: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 4
    5. 5. Համայնքային մշակույթի բացադրիչները ( 2)Համայնքի տեխնոլոգիական բաղադրիչը`Համայնքի տեխնոլոգիական բաղադրիչը համայնքի կապիտալը, գործիքներնու հմտություններն են, ինչպես նաև ֆիզիկական միջավայրի հետփոխներգործելու եղանակները: Դա մարդկու- թյան և բնության շփումն է:Համայնքի տնտեսական բաղադրիչը `Համայնքի տնտեսական բաղադրիչը համայնքի՝ սակավ և օգտակարապրանքները և ծառայությունները ( հարստությունը) արտադրելու ևբաշխելու տարբեր միջոցներն ու եղանակներն են. նվիրատվության,պարտավորությունների, փոխանակման, շուկայական առևտրի կամ պետականհատկացումների միջոցով: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 5
    6. 6. Համայնքային մշակույթի բաղադրիչները ( 3)Համայնքի քաղաքական բաղադրիչ`Համայնքի քաղաքական բաղադրիչը կայանում է իշխանության, ազդեցության ոլորտների ևորոշումների կայացման լիազորությունների բաշխման տարբեր միջոցների ու եղանակներ մեջ :Այս բաղադրիչը չի նույնացվում գաղափարա- խոսության հետ, որը պատկանում է արժեքայինբաղադրիչին: Այն ընդգրկում է տարբեր տեսակի կառավարություններ և կառավարմանհամակարգեր, սակայն չի սահմանափակվում դրանցով: Այս հայեցակետն ընդգրկում է նաևիրավիճակներ, երբ փոքր միավորումները կամ ոչ ֆորմալ խմբերը որոշումներ ենկայացնում` արտահայտված առաջնորդ չունենալու պարագայում:Համայնքի ինստիտուցիոնալ բաղադրիչ`Համայնքի սոցիալական կամ ինստիտուցիոնալ բաղադրիչը ընդգրկում է այն եղանակները,որոնցով մարդիկ գործում են, հարաբերվում են, արձագանքում են, ինչպես նաև միմյանցիցակնկալում են այս բոլոր գործողությունները: Այն ընդգրկում է այնպիսի ինստիտուտներ,ինչպիսիք են` ամուսնությունը կամ ընկերությունը, այնպիսի դերեր, ինչպիսիք են,օրինակ, մոր կամ ոստիկանի դերը, սոցիալական կարգավիճակը կամ խավը, ինչպես նաևմարդկային վարքագծի այլ օրինակներ: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 6
    7. 7. Համայնքային մշակույթի բաղադրիչները (4)Համայնքի գեղագիտական և արժեքային բաղադրիչը`Համայնքի գեղագիտական և արժեքային բաղադրիչը գաղափարների ( երբեմնպարադոքսային, անհետևողական կամ հակասական) այն կառուցվածքն է, որովառաջնորդվում են մարդիկ լավն ու վատը, գեղեցիկն ու տգեղը, ճիշտն ուսխալը որոշելիս, և որը որպես հիմնավորում է ծառայում իրենցգործողությունների համար:Համայնքի համոզմունքների և գաղափարային բաղադրիչը `Համայնքի գաղափարային բաղադրիչը երբեմն հակասական գաղափարների այնկարծիքն է, որ մարդիկ ունեն տիեզերքի, իրենց շրջապատող աշխարհի,դրանում իրենց դերակատարման, պատճառահետևանքային կապերի, ժամանակի,նյութի և վարքագծի բնույթի վերաբերյալ: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 7
    8. 8. Համայնքը նկարագրելու այլ տարբերակԱջակցության հարաբերությունների տարբեր մակարդակները պԴ ե Ֆորմալ որա վք նղ ծառայություններ նրե սյ ա Պրոֆեսիոնալ ղետ նե ծառայություն մատուցողներ Ոչ ֆորմալ ծառայություններ Քաղաքացիներ , որոնք որոշակի ձևով կազմակերպված են ( կամավորներ ) Անհատական սոցիալական ցանցեր Ընտանիքի անդամները և ընկերները , ովքեր կապված են զգայական և անձնական կապերով Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 8
    9. 9. Սոցիալական պաշտպանության ծառայությունների զարգացման երկու տարբեր քաղաքական ուղղություններ Որքան բարդ և զարգացած է համայնքը, այնքան ավելի զարգացած են «աջակցության բուրգի» վերին մակարդակները: Շատ պարզ և պրիմիտիվ համայնքում բուրգի հիմքում ընկած մակարդակը սովորաբար բավարար է սոցիալական ապահովության համար: Երբ հասարակությունը սկսում է մասնագիտացնել արտադրության ոլորտը և սոցիալական հարաբերությունների բարդանում են, այլ մակարդակները հետզհետե դառնում են ավելի կարևոր: Այս գործընթացում կամ վտանգ կամ հնարավորություն կա. դա կախված է այն սոցիալական քաղաքականությունից, որը որդեգրում է հասարակությունը ( հաստատությունները) : Գոյություն ունի երկու այլընտրանք`1. Երբ վերին մակարդակը զարգացած է, այն միտված է աղքատացնելու և այնուհետև փոխարինելու ստորին մակարդակները ( ՌԵԱԿՏԻՎ ՄՈՏԵՑՈՒՄ` ավանդական սոցիալական աշխատանք )2. Երբ վերին մակարդակը զարգացած է, այն հզորացնում է ստորին մակարդակները և դրանք դարձնում ավելի արդյունավետ ( ՊՐՈԱԿՏԻՎ ՄՈՏԵՑՈՒՄ ` դեպքի վարում ) Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 9
    10. 10. Ռեակտիվ ( կլինիկական ) մոտեցումԱյս մոտեցումը ծառայություններ է մատուցում անհատականդեպքերին , երբ արտակարգ իրավիճակ է գրանցվել ևհամայնքից աջակցություն ստանալու հնարավորություններըանհամապատասխան են կամ այլևս չեն գործում : Պրոակտիվ ( համայնքահեն ) մոտեցումԱյս մոտեցումը սկսվում է նախքան սոցիալական խնդիրը կդառնաճգնաժամային , որը համայնքը չի կարող անա լուծել . որակավորված դերէ տրվում ներգրավված համայնքի անդամներին ( ուսուցիչներ , համայնքև հոգևոր առաջնորդներ . . ) և այլ անձանց , ովքեր ոչ ֆորմալ ձևովսոցիալական ծառայություն են տրամադրում : Դեպքի վարում– մոդուլ 5 – էջ 10
    11. 11. Ի՞նչ է սոցիալական ցանցը Մեթոդ աբանո ւթյուն Սոցիալական և մշակութային միջավայր Փ ոխ լ հա ա Ապրելու համար ոն րա ի ջա ւ ցի յր բե վա անհրաժեշտ քայլերը մ տո վա րո յր Ճանաչողական կարողություններ , տի իջա ւթ սԻն մ վարքային հմտություններ յո ւն երն ի Քայլեր՝մեզ լավ զգալու համար Առաջադրանք Զգացմունքներ , ինքնություն , ինքնագնահատական Առողջություն Քայլեր ուրիշների կողմից ը նդունվելու համար ֆիզիկական միջավայր Դեպքի վարում– մոդուլ 5 – էջ 11
    12. 12. Ի՞նչ է աջակցության ցանցըԱջակցության ցանցը ներառում է սոցիալական ցանցի այն բոլոր անձանց , ովքեր ներգրավված են կոնկրետ կարիքի բավարարման գործում ( օրինակ ` ընտանիքում բռնության ենթարկված երեխային աջակցության ցուցաբերման հարցում ) : Երբ ցանցը բավարար ուժեղ չէ կարիքը բավարարելու համար , ուրեմն առկա է սոցիալական խնդիր : Դեպքի վարում – մոդուլ 5- էջ 12
    13. 13. Աջակցության ցանցԱջակցության ցանցը բաղկացած է բոլոր այն անձանցից, ովքեր շփվում են ընտանիքի/ անձի հետ և կարող են դրական ձևով նպաստել պաշտպանությանը և խնամք տրամադրել անձին/ ընտանիքին: Այն բաղկացած է պետական ծառայողներից ( տեղական վարչարարներ, ոստիկանություն, դատավորներ) մասնագետներից ( բժիշկներ, ուսուցիչներ, խորհրդատուներ, սպորտի մասնագետներ, ՀԿ- ների աշխատակիցներ) և սովորական մարդկանցից, ովքեր կիսում են ամենօրյա կյանքը անձի/ ընտանիքի հետ ( ընտանիքի անդամներ, բարեկամներ, հարևաններ, ընկերներ, կրոնական խմբերի անդամներ:Բոլոր այս անձինք պետք է ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում, մինչև որ նրանք ի վիճակի կլինեն հոգ տանել կարիքավոր անձի ընտանիքի մասին` առանց դեպք վարողի ուղղորդումների: Դեպքի վարում– մոդուլ 5 – էջ 13
    14. 14. Ցանցային համագործակցության հիմնական բնութագրիչներըԱռկա է խնդիր ( սոցիալական , առողջապահական ,պաշտպանության ) : Խնդիր ունեցող անձին շրջապատողսոցիալական ցանցը չի կարողանում այն լուծել : Հետևաբար սա միայն հաճախորդի խնդիրը չէ , այլ նախևառաջ իր սոցիալական ցանցինը :Ցանցային համագործակցության միջոցով դեպքվարողը ( փորձագետը ) միջամտում է ցանցըուժեղացնելու նպատակով , աջակցելով ևուղղորդելով այն ` ներգրավելով այլ ՝ ոչ միայնպրոֆեսիոնալ ծառայություններ , այլև ոչ ֆորմալռեսուրսներ: Դեպք վարողի կամ ցանցի ուղղորդողի / առաջնորդի նպատակն է օգնել ցանցին բարելավվել և խնդիրների լուծման հարցում ինքնաբավ դառնալ : Դեպքի վարում– մոդուլ 5 –էջ 14
    15. 15. Ինչպե՞ս է ցանցի առաջնորդը դա իրականացնումԱռաջնորդը- խթանում է հաղորդակցությունը ցանցի ներսում;- միջնորդում է տարբեր տեսակետների քննարկմանհարցում;- հաշվի է առնում յուրաքանչյուր ներգրավված անձիհնարավորությունները և ակնկալիքներըԱռաջնորդը գործում է որպես ռեսուրսային կենտրոնտեղեկատվության փոխանակման համար : Նա պետք է լավիրազեկված լինի համայնքի մասին և կիսի իրգիտելիքները , որպեսզի ցանցին օգնի հզորանալ : Առաջնորդը միջնորդում է ցանցի և այլ ռեսուրսների միջև , առանց ( երբևէ ) ուղղություներ տալու : Նրա դերը հիմնված է վստահության վրա: Դեպքի վարում– մոդուլ 5 – էջ 15
    16. 16. Անձի սոցիալական ցանցը նկարագրող քարտեզ Թոդի գծապատկերն մի մեթոդ է , որի միջոցով հնարավոր է Հանրային նկարագրել անձի /ընտանիքի ողջ ՀԿ - ների անդամներ ծառայությունների կամավորներ սոցիալական ցանցը: Ցանցի աշխատակից դերակատարները տեղադրված ենՀինգ տարբեր գծապատկերում ըստ 5սոցիալական կատեգորիաների և գտնվում ենոլորտներ սույբեկտից որոշակի հեռավորության վրա ` ըստ նրա հաճախորդ հետ պարբերաբար շփվելու դասընկերներ և հաճախականության : Սոցիալական գործընկերներ ցանցն ունի ուժեղ և թույլ կողմեր ` ինչպես որակական , այնպես էլ քանակական առումով : Հարևաններ և ընկերներ Ցանցի ցանկացած երկու դերակատարներ կարող են ճանաչել կամ չճանաչել միմյանց : Ճանաչելու դեպքում ազգականներ նրանց հարաբերությունը կարող է լինել կամ չլինել փոխադարձ ( կամ դրական , կամ բացասական ) : Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 16
    17. 17. Ջուդիթի սոցիալական ցանցը գործը ստանձնելու սկզբում ՀԿ- ների անդամներ կամավորներ Հանրային ծառայությունների աշխատակից 7 9 8 6 Ջուդիթ դասընկերներ և գործընկերներ 10 1 2 Դերակատարների ցանկ` 1. մայր 3 2. հայր 4 3. քույր 4. մորաքույր Հարևաններ 5. հորաքույր և ընկերներ 6. բժիշկ Մարկուս 7. գործը վարող 5 8. առաջին ուսուցիչ ազգականներ 9. երկրորդ ուսուցիչ 10. հարևան Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 17
    18. 18. Ցանցի առաջին գնահատումԿարմիր շրջանակի ներսում նշված են ցանցի այնդերակատարները, որոնք առնչվում են Ջուդիթիտնային առաջադրանքների խնդրին ( աջակցությանցանց) : Այս դերակատարներից մի քանիսը ( օրինակ`ուսուցիչները) ունեն խիստ բացասական պատկերացումխնդրի վերաբերյալ, ոմանց ներգրավումը չափազանցմեծ է ( մայր) , իսկ ոմանք էլ չափազանց քիչ եններգրավված ( մորաքույր) :Ցանցի որոշ դերակատարներ միմյանց չեն ճանաչում, իսկ այլոք թերևս փոխադարձաբար բացասականհարաբերությունների մեջ են ( ծնողները և ուսուցիչները) :Ավելին, ցանցը շատ թույլ է, նախ քանի որ նման բարդ առաքելության համար անդամների թիվը բավականչէ, նաև այն պատճառով, որ ցանցում չկա որևէ անդամ, ով պատկանում է հինգից երեք ( դատարկ)սոցիալական ոլորտներին: Սկզբում Ջուդիթի տնային առաջադրանքները խնդիր էր միայն ծնողների ևհուսահատ մասնագետների միջև: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 18
    19. 19. Ջուդիթի սոցիալական ցանցը գործը ստանձնելու կայացման փուլում ՀԿ- ների անդամներ կամավորներ Հանրային ծառայությունների աշխատակիցներ 7 9 14 12 8 11 6 13 16 15 Ընկերներ Ջուդիթ Դերակատարների ցանկ` ժամանցի կենտրոնից 1. մայր դասընկերներ և 2. հայր գործընկերներ 3. քույր 10 1 4 4. մորաքույր 5. հորաքույր 2 6. բժիշկ Մարկուս 7. դեպք վարող 3 8. առաջին ուսուցիչ 9. երկրորդ ուսուցիչ 10. հարևան 11. Մոնիկա Հարևաններ 12. քահանաև ընկերներ 13. հատուկ ուսուցիչ 5 14. դպրոցի տնօրեն 15. մանկավարժ Ազգականներ 16. հոգեբան Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 19
    20. 20. Ձևավորված ցանցի գնահատում Կարմիր շրջանակի ներսում նշված են ցանցի այն դերակատարները, որոնք առնչվում են Ջուդիթի տնային առաջադրանքների և սոցիալիզացման խնդրին ( աջակցության ցանց) : Բոլոր ներգրավված անձանց մոտ կա խնդրի ավելի դրական ընկալում` ծրագրի սկզբնական փուլի համեմատ: Ներգրավված անդամների թիվն ավելի մեծ է, նրանք ավելի շատ են համագործակցում միմյանց հետ, պատկանում են սոցիալական հինգ ոլորտներից չորսին ( սակայն մենք կարող ենք համարել, որ դպրոցում հարաբերությունների մթնոլորտի բարելավումը խթանել է նոր ընկերական հարաբերությունների ձևավորմանը նաև դպրոցական միջավայրում) , և բոլորը Ջուդիթին ավելի մոտ են, քան անցյալում: Համագործակցության ցանցի ընդլայնումը ( նախքան ոչ ֆորմալ անդամների ներգրավումը, իսկ այնուհետև ֆորմալ անդամների ներգրավումը) , ոչ միայն թույլ է տվել ավելի լավ լուծել առաջին խնդիրը ( Ջուդիթի տնային առաջադրանքները) , այլև հաշվի զբաղվել նաև աղջկա սոցիալիզացմամբ, սպորտային գործունեությամբ, դպրոցում մթնոլորտի բարելավմամբ, Ջուդիթի և նրա ծնողների հոգեբանական բարօրությամբ: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 20
    21. 21. ոստիկանություն Ի րավաբանական Դ եպք ծառայություններ վարող հարևաններ ուսուցիչներ ընտանիք հարազատներ Սխալ համագործակցությունը Ս ոցիալական ծառայու - ծառայու- թյուններ Հ ամայնքային հարազատներ առաջնորդներ ընտանիք Ա ռողջապահական ծառայություններԻ րավաբանական Հ արևաններծառայություններ Համայնքի ռեսուրսներ Դ եպք վարող հարազատներ Ճիշտ համագործակցությունոստիկանություն Կրթական ծառայություններ Ա ռողջապահական ծառայություններ Համայնքի ռեսուրսներ Դեպքի վարում- մոդուլ 5 – էջ 21
    22. 22. Սոցիալական ցանցի բազմամակարդակ բնութագիր ` «պղպջակների » մոդել ( 1) ? Տնային խնամքի ծառայությունԱրտասահմանու՞մ Հիվանդանոց ? Ընտանեկան բժիշկ Նելսոնի գարեջրատան Նելսոնի հոգեբույժը Աննա ընկերները ? Դպրոց Նելսոն Ռոզա ? Սոցիալական գործունեության կենտրոն Անգլերենի ուսուցիչ ի Փիթեր Լիզա ներ Մարիա եխա ները ……………………….. Եր եր ընկ Ջոն Լուիս Սիլվի Վարչական հաստատություններ Սո ցիա լակ ան կ ահ արիք ազ ան ի մա գու ս մը ին ա Ընտանեկան ցանցերի ռ աջ ին ասոցիացիա Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 22
    23. 23. Սոցիալական ցանցի բազմամակարդակ բնութագիր ` «պղպջակների » մոդել ( 2)«Պղպջակների» մոդելը Թոդի գծապատկերիհամեմատությամբ ունի որոշ կարևորառավելություններ:Նախ` այն հեշտությամբ կարելի է մատիտովնկարել թերթի վրա հանդիպման կամ հարցազրույցիընթացքում:Երկրորդ` այն թույլ է տալիս ստեղծել դեպքիշուրջ առկա համայնքի քարտեզը նախքանհամագործակցության ցանցի կառուցումը:Մոդելը կարելի է հարստացնել քայլ առ քայլ, այն դառնում է ոչ միայն ցանցի աշխարհագրականքարտեզը, այլև ծրագրի պատմական նկարագիրը: Այս օրինակում ցուցադրվում է Նելսոնի դեպքը,որն ընտանիքի հայրն է, ով հոգեկան առողջության և ալկոհոլային կախվածության հետ կապվածխնդիրներ ունի: Օրինակ, այս մոդելից երևում է, որ Նելսոնի կնոջը` Ռոզային, որդեգրել էԱննան, մինչդեռ Նելսոնի ծնողներն ամենայն հավանականությամբ արտասահմանում են:Այս մոդելից նաև երևում է ցանցի երկրորդ մակարդակը, ասել է թե` աջակցության ցանցիանդամի մասնակի ցանցը ( օրինակ` Նելսոնի որդի Լուիսի ընկերները) : Այս ցանցի ներկայացումըկարող է զգալիորեն օգնել ԴՎ- ին իր աշխատանքում: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 23
    24. 24. Սոցիալական ցանցի կարճ բառարանԱռաջնային ցանց ` առաջնային ցանցը կազմում են ընտանիքի անդամները ( ովքեր ենթակա չենընտրության) և ընկերները ( որոնց, ընդհակառակը, կարելի է ընտրել) : Առաջնային ցանցինբնորոշ են զգացմունքային հարաբերությունները, որոնք ապահովում են անվտանգության, ինչպես նաևպատկանելիության և ինքնության զգացումը:Երկրորդական ֆորմալ ցանց ` երկրորդական ֆորմալ ցանցը կազմում են հանրային/ մասնավորհաստատությունները, որոնք ստեղծված են համապատասխան ծառայությունների մատուցման համար:Հարաբերությունները այդ հաստատու- թյունների և դրանց աշխատակիցների հետ միայն մասնագիտականբնույթ են կրում:Երկրորդական ոչ ֆորմալ ցանց ` երկրորդական ոչ ֆորմալ ցանցը կազմում են հասարակականկազմակերպությունները, ասոցիացիաները, սոցիալական խմբերը, կամավորները: Այս բոլորսուբյեկտները ստեղծվել են հանրային օգտակարության հատուկ նպատակներին հասնելու համար,սակայն հաճախ է պատահում, որ այս ցանցի որոշ անդամները դառնում են առաջնային ցանցիանդամներ: Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 24
    25. 25. Հիմնական փոփոխական գործոններ , որոնցով բնութագրվում են հարաբերությունները սոցիալական ցանցում ( 1)Տեսակը բնորոշում է հարաբերության տեսակը ( ընկերություն, ազգակցական կապ, հարևանություն,աշխատանքային հարաբերություն, մասնագիտական կապ) : Հարաբերությունը համարվում է միատեսակ,եթե այն պատկանում է միայն մեկ տեսակի և անվանվում է բազմատեսակ, եթե պատկանում էմեկից ավելի տեսակների ( օրինակ` գործընկեր, ով նաև ընկեր է կամ ազգական) :Ներդաշնակություն ` հարաբերությունը ներդաշնակ է, եթե հարաբերության երկու սուբյեկտն էլնույն կերպ են այն ընկալում ( օրինակ` լավ կամ վատ հարաբերություն) , հակառակ դեպքում այնհամարվում է ոչ- ներդաշնակ:Ինտեսիվություն , մտերմություն , տևողություն ` այս փոփոխականները բնորոշում ենհարաբերության տարբեր ասպեկտներ, որոնք սովորաբար ուղիղ համեմատական են, այսինքն` որքանմեծ է հարաբերության ինտենսիվությունը, այնքան մեծ է դրա մտերմությունը և տևողությունը ևայլն:Երկրորդ մակարդակի ցանցեր ` երկրորդ մակարդակի ցանցերը բաղկացած են այն մարդկանցից,ում սուբյեկտը չի ճանաչում ( կամ ճանաչում է մակերեսորեն) , բայց ովքեր կարող են օգնությանև/ կամ տեղեկատվության հնարավոր աղբյուր հանդիսանալ ( օրինակ` սեփական ընկերների ընկերներըկամ գործընկերները կամ ազգականները) : Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 25
    26. 26. Հիմնական փոփոխական գործոններ , որոնցով բնութագրվում են հարաբերությունները սոցիալական ցանցում ( 2)Համասեռություն և տարասեռություն ` սոցիալական ցանցը կարող են կազմելմարդիկ, բացառությամբ ազգականների, ովքեր կիսում են ( կամ չեն կիսում) ընդհանուրհատկանիշներ, այն է` նույն տարիքը, սեռը, քաղաքական կամ կրոնական հայացքները,վարքագծային սովորությունները և այլն, ըստ այդմ ցանցը համարվում է համասեռ կամտարասեռ:Խտություն ` այս փոփոխականով չափվում է տվյալ ցանցի անդամների մոտ երկկողմանիհարաբերությունների միջին թիվը` համեմատ այլ անդամների: Որքան բարձր էխտությունը, այնքան բարձր է համատեղ ծրագրեր կառուցելու հավանականությունը:Խումբ ` ցանցը կարող է բաղկացած լինել որոշ ենթացանցերից ( խմբերից) , որոնքկարող են շատ հզոր լինել, սակայն չունենալ հարաբերություններ միմյանց միջև՝երբեմն ելնելով տարածքային նկատառումներից, երբեմն էլ, որովհետև խմբերըպատկանում են խիստ տարբեր մշակութային աշխարհների: Սովորաբար նման իրավիճակէ ստեղծվում ներգաղթյալների շրջանում կամ այլ ոլորտում փորձ ապրած անձանցշրջանում ( օրինակ` թմրամոլների ռեաբիլիտացիոն համայնքում) : Դեպքի վարում – մոդուլ 5 – էջ 26
    1. A particular slide catching your eye?

      Clipping is a handy way to collect important slides you want to go back to later.

    ×