Միավորված Ազգերի Կազմակերպություն
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

Միավորված Ազգերի Կազմակերպություն

on

  • 1,132 views

 

Statistics

Views

Total Views
1,132
Views on SlideShare
516
Embed Views
616

Actions

Likes
0
Downloads
2
Comments
0

3 Embeds 616

http://arsendilanyan.blogspot.com 611
http://arsendilanyan.blogspot.de 4
http://www.arsendilanyan.blogspot.com 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Միավորված Ազգերի Կազմակերպություն Presentation Transcript

  • 1. Միացյալ Ազգերի Կազմակերպություն
  • 2. Միացյալ Ազգերի Կազմակերպությունը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման համարֈՆրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի անդամների կողմիցֈ:1945 թվականի հոկտեմբերի 24-ին 51 ստորագրող երկրների կողմից հաստատվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այդ օրվանից ի վեր ողջ աշխարհը հոկտեմբերի 24-ը տոնում է որպես ՄԱԿ-ի հիմնադրման օր:Այսօր ՄԱԿ-ն ունի 192անդամ պետություն: Այս երկրների ներկայացուցիչները հանդիպում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որն ասես համաշխարհային խորհրդարան լինի:ՄԱԿ-ն ունի 6 հիմնական մարմին, որոնք են` Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհուրդը Տնտեսական և սոցիալական խորհուրդը Հոգաբարձուների խորհուրդը Միջազգային դատարանը Քարտուղարությունը
  • 3. Այս կառույցի հիմնական խորհրդատվական մարմինն է: Գլխավոր ասամբլեայի աշխատանքային պարտավորություններից է այնպիսի հարցերի քննարկումն ու վերանայումը, ինչպիսիք են սպառազինությունների կրճատումն ու դրանց վերահսկումը, միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի կանխարգելումը, ոչ մշտական անդամների ընտրությունը և ՄԱԿ-ի հիմնական մարմինների զեկույցների քննարկումը: Ամեն տարի սեպտեմբերին բացվում է Գլխավոր ասամբլեայի հերթական նիստը: Յուրաքանչյուր նիստի սկզբում ընտրվում են նոր նախագահ, նախագահի տեղակալներ և ասամբլեայի 6 հիմնական հանձնաժողովների նախագահներ:
  • 4. Պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղություն և անվտանգության համարֈ Խորհրդի որոշումներին պարտավոր են ենթարկվել ՄԱԿ-ի բոլոր անդամներըֈ Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամները (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) ունեն վետոյի ուժֈ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից հինգը մշտական են (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան), և 10 ընտրովի անդամներից, որոնք վերընտրվում են 2 տարին մեկ:
  • 5. Այս մարմինը համակարգում է ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված կառույցների ու հաստատությունների տնտեսական և սոցիալական աշխատանքները: Տնտեսական և սոցիալական խորհուրդը լիազորված է լինել կենտրոնական ֆորում միջազգային տնտեսական և սոցիալական խնդիրների քննարկման, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորման, միջազգային գիտաժողովներ հրավիրելու համար և այլն:
  • 6. ՄԱԿ-ի միջազգային աշխատակազմն է, որն ամբողջ աշխարհում իրականացնում է բազմաբնույթ աշխատանք: Այն սպասարկում է Միացիալ Ազգերի Կազմակերպության մնացած գլխավոր մարմիններին և իրականացնում է իրենց կողմից ընդունված ծրագրերը և քաղաքական դիրքորոշումներըֈ Քարտուղարության բաժինները գտնվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններում և այլ տեղերում, որտեղ կան ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններ, որոնցից ամենախոշորները տեղակայված են Ժնևում և Վիեննայումֈ ՄԱԿ-ի Քարտուղարությունը ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, իրականացնում է ՄԱԿ-ի նյութերի հրապարակումն ու տարածումը, արխիվների պահպանումը, իրականացնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պայմանագրերի գրանցում ու հրատարակումֈ Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱկ-ի Գլխավոր քարտուղարըֈ
  • 7. ՄԱԿ-ն ունի չորս նպատակ` պահպանել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը, զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև, համագործակցել միջազգային խնդիրներ լուծելիս ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանք խթանելիս և ազգերի գործողությունները ներդաշնակեցնելու կենտրոն դառնալ: ՄԱԿ-ը համաշխարհային կառավարություն չէ և օրենքներ չի ստեղծում: Այնուամենայնիվ միջազգային հակամարտությունների ուղիներ է մատնանշումև ռազմավարություններ մշակում այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող են անդրադառնալ բոլորիս վրա:
  • 8. Հայաստանի Հանրապետության` 1992թ. հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի պատասխան՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը իր 3035-րդ նիստի ընթացքում քննարկեց Հայաստանի Հանրապետության դիմումը ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ և խորհուրդ տվեց Գլխավոր ասամբլեային ընդունել Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ-ի անդամ: Համաձայն ՀՀ 1992թ. հունվարի 23-ի Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու դիմումի, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր 1992թ. հունվարի 29-ի 3035-րդ նիստի ժամանակ ընդունեց 735 բանաձևը և հանձնարարեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամագրել Հայաստանի Հանրապետությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 46-րդ նստաշրջանում 1992թ. մարտի 2-ի 46/227 որոշմամբ հաստատեց ՀՀ-ի անդամակցությունը:
  • 9. 1992թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը Հայաստանում հիմնեց իր գրասենյակը (Հրազդան հյուրանոցում): Ըստ վերոնշյալ պայմանագրի դրույթների` Հայաստանի կառավարությունը ստանձնեց ՄԱԿ-ին համապատասխան գրասենյակով ապահովելու պարտավորությունը (պայմանագրի XIII հոդված): 1995թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխվեց Երևանի կենտրոնում գտնվող նոր շենք՝ Պետրոս Ադամյան (նախկին Կառլ Լիբկնեխտի) 14 հասցեով: 1998թ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հաստատվեց որպես ՄԱԿ-ի շենք:
  • 10. Արսեն Դիլանյան 9-1 դասարան