New microsoft office power point presentation

  • 38 views
Uploaded on

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
38
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Աղավնիներ Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ։ ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին,սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը և փոքր տատրակը։ Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում։ Աչքի են ընկնում լավ զարգացած կտնառքով և մկանային ստամոքսով, ծածկող փետուրների հարուստ ու խիտ աղվափետուրով։
  • 2. Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։ Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող։ Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում։
  • 3. Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույնպես հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ։ Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար։ Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար։ Ընտանի աղավնիները (կա փոստային, գեղազարդիչ, մարզական, մսատու աղավնիների մոտ 150 ցեղ) մարդը բուծել է արհեստական ճանապարհով։ Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները։ Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով։ Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին։ Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ։