2. Հայրիկս ծնվել է 1978 թ., մայրիկս` 1981թ.,
տատիկս` 1954 թ., պապիկս` 1947 թ., իսկ ես`
2004 թ.: Հաշվի՛ր յուրաքանչյուրիս տարիքը, եթե
հիմա 2013 թվականն է:
3. Ես 26 տարով փոքր եմ հայրիկից: 9 տարի հետո
հայրիկից քանի՞ տարով փոքր կլինեմ:
4. Ես 26 տարով փոքր եմ հայրիկից: Հայրիկը 32 տարով
փոքր է պապիկից: Հաշվի՛ր պապիկիս ու իմ
տարիքների տարբերությունը` գիտենալով, որ հայրիկս
34 տարեկան է:
5. Ես ծնվել եմ 2004 թ., հայրիկս` 1978թ.: Գտի՛ր.
Ա) քանի՞ տարեկան ենք ես և հայրիկս, եթե այժմ 2013
թվականն է:
Բ) քանի՞ տարեկան կլինենք ես և հայրիկս 2018
թվականին:
6. 2 հայր և 2 որդի գնացին շուկա գնումների: Նրանք
գնեցին 3 ձմերուկ, յուրաքանչյուրի ձեռքին` 1
ձմերուկ: Փորձի՛ր բացատրել խնդիրը: Ինչպե՞ս...