Աշխարհագրական առումով երկիրը բաժանվում է երկու մասի`  ՎԵՐԻՆ  ԵԳԻՊՏՈՍ ՍՏՈՐԻՆ ԵԳԻՊՏՈՍ
Վերին Եգիպտոսը ձգվում է Նեղոսի հովտով, միջինը 5-10 կմ լայնությամբ գոտի է: Ստորին ԵգիպտոսըՆեղոսի դելտային շրջանն է: Այս տար...
«Եգիպտոս» անունը ծագում է այս երկրին հույների տված  Ագյուպտոս  անվանումից: Որն էլ ծագում է Եգիպտոսի խոշորագույն քաղաքներից...
Ք.ա. XXXIV- XXXIII դդ.  Ռ ազմական կամ խաղաղ ճանապարհով նոմերը միավորվեցին, և կազմավորվեցին երկու խոշոր թագավորություններ` ...
Երկու Եգիպտոսների միավորումը շրջադարձային նշանակություն ունեցավ: Դադարեցին պատերազմները երկրի ներսում, հնարավոր դարձավ վեր...
Միջագետքը  քաղաքակրթության հնագույն կենտրոններից է: այն ընդգրկում է Եփրատ և Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքի ավազանը: ...
Միջագետքում ապրում էին տարբեր լեզուներով խոսոխ ժողովուրդներ: Հարավային Միջագետքի հնագույն բնակիչները  շումերներն  էին Ք.ա....
Դ եռևս Ք.ա.V հազարամյակին Հարավային Միջագետքում առաջացան խոշոր բնակավայրեր` մինչև տաս հեկտար տարածքով, և շուրջ 5000 բնակչո...
Միջերկրական ծովի արևելյան ավազանը երկրագործության հնագույն օջախներից է: Վաղ երկրագործական առաջին բնակատեղիներից էր  Երիքով...
Հյուսիսային Սիրիայում ձևավորված խոշորագույն պետությունը  Յամհանդն  էր: Սկզբնականում նա քիսաքոչվոր ցեղային միություն էր և չ...
Ք.ա. III հազարամյակի սկզբին Հայկական Լեռնաշխարհից Հյուսիիսային Սիրիա տեղաշարժվեցին  Խուռիական  Ցեղերը: Նրանք այստեղ հիմնեց...
Ք.ա. XII դ.  Ն երկայիս Պաղեստինի տարածքում ձևավորվեց  12 ցեղերից  կազմված իսրայելական միյություն: Իսկ ավելի ուշ ստեղծվեց  ...
Հնդկաստանը աչքի է ընկնում բերրի հողով և ջրի առատությամբ: Որոշ  շրջաններում հնարավոր է տարվա ընթհացքում  մի քանի անգամ բերք...
Բնակչություն Ա րտոնյալ խավ`  բրահմաններ  (քրմեր) Ք շատրիներ  (ռազմիկներ) Վայշիները  (երկրագործներ, արհետավորներ և առևտրակա...
Չինաստանում վաղ երկրագործական հասարակությանձևավորումը տեղի ունեցավ նորքարիդարյան հեղափոխության շրջանում: Արդեն Ք.ա. XIII-V...
Չժոու ցեղերը արագորեն յուրացրին տեղի մշակույթը: Նոր հարստության օրոք բուռն զարգացում ապրեց տնտեսությունը: Երկրում անցկացվե...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս

908

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
908
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս

  1. 1. Աշխարհագրական առումով երկիրը բաժանվում է երկու մասի` ՎԵՐԻՆ ԵԳԻՊՏՈՍ ՍՏՈՐԻՆ ԵԳԻՊՏՈՍ
  2. 2. Վերին Եգիպտոսը ձգվում է Նեղոսի հովտով, միջինը 5-10 կմ լայնությամբ գոտի է: Ստորին ԵգիպտոսըՆեղոսի դելտային շրջանն է: Այս տարածքն ունի համեմատաբար մեղմ կլիմա` ի տարբերություն Վերի Եգիպտոսի, որտեղ շոգ և չորային կլիմա է: Մշտական հոսք ունեցող ջրի միակ աղբյուրը Նեղոսն է: Ոռոգում ապահովելու դեպքում հնարավոր է բեք հավաքել տարին մի քանի անգամ: Նեղոսի հովտում օգտակար հանածոներ չկան:
  3. 3. «Եգիպտոս» անունը ծագում է այս երկրին հույների տված Ագյուպտոս անվանումից: Որն էլ ծագում է Եգիպտոսի խոշորագույն քաղաքներից մեկի` Մեմֆիսի Խեթ-կա-Պտահ անվանումից: Եգիպտացիները իրենց անվանում էին Կեմետ ` Սև երկիր. Ի տարբերություն Կարմիրին, այն է անապատը.
  4. 4. Ք.ա. XXXIV- XXXIII դդ. Ռ ազմական կամ խաղաղ ճանապարհով նոմերը միավորվեցին, և կազմավորվեցին երկու խոշոր թագավորություններ` Վերին և Ստորին Եգիպտոսներ: Վերին Եգիպտոսի մայրաքաղաքն Նեխեն էր, իսկ Սորինի մայարաքաղաքը Բուտոն : Երկու թագավորություններն առժամանակ գոյակցում էին կողք կողքի` շարունակ պատերազմելով միմյանց դեմ: Միայն մեկ արշավանքի ընթացքում Վերին Եգիպտոսի արքան գերեվարել էր 120000 մարդու: Ի վերջո հաղթանակ տարավ Վերին Եգիպտոսը: Երկու Թագավորությունները միավորվեցին, և կազմավորվեց համեգիպտական պետություն, որը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Նեղոսի առաջին հոսանքըՄիացյալ Եգիպտոսի արքան Մինան էր: Նա հիմք դրեց համաեգիպտական I հարստությանը:
  5. 5. Երկու Եգիպտոսների միավորումը շրջադարձային նշանակություն ունեցավ: Դադարեցին պատերազմները երկրի ներսում, հնարավոր դարձավ վերականգնել տնտեսությունը, միավորել ուժերը ոռոգման ավելի կատարյալ համակարգեր անցկացնելու համար, ինչը նախկինում հնարավոր չէր: Եգիպտոսի արքաները կրում էին Փարավոն տիտղոսը, որը ծագում է հին եգիպտերեն պեր-օ «մեծ տուն» անվանումիցարքայական իշխանությունը և արքայի անձը աստվածացվեցին: Փարավոնը համարվում էր Հոր աստված երկրային մարմնավորումը: Մինայի կարևոր քայլերց էր նոր ամյրաքաղաքի` Մեմֆիսի կառուցումը Նեղոսի դելտային շրջանում:
  6. 6. Միջագետքը քաղաքակրթության հնագույն կենտրոններից է: այն ընդգրկում է Եփրատ և Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքի ավազանը: Հյուսիսից հարավ այն ձգվում է Հայկական լեռնաշխարհից մինչև Սիրիական տափաստան և արաբական անապատներ: Միջագետքի կլիման շոգ է, և չորային, մթնոլորտային տեղումների քանակը աննշան է: Հիմնական տեղումները լինում են ձմռանը, այն էլ` գերազանցապես հյուսիսում: Կենտրոնական և Հարավային միջագետքն աչքի են ընկնում չոր կլիմայով: Այդ պատճառով երկրագործությամբ հնարավոր է զբաղվել միայն այն շրջաններում, որոնք հնարավոր է ոռոգել Եփրատի և Տիգրիսի ջրերով: Միջագետքում օգտակար հանածոները քիչ էին: Այդ իսկ պատչառով բնակիչները ստիպված էին դրանք հայթայթել հարևան երկրներից` առևտրի կամ ռազմական արշավանքների օգնությամբ:
  7. 7. Միջագետքում ապրում էին տարբեր լեզուներով խոսոխ ժողովուրդներ: Հարավային Միջագետքի հնագույն բնակիչները շումերներն էին Ք.ա. III հազարամյակից սկսած` Միջագետք են ներթափանցում սեմալեզու ցեղեր : Վերջիններս խոսում էին մի լեզվով, որին անվանում ենք աքքադերեն կամ ասուրա-բաբելերեն : Ք.ա. III հազարամյակին Հյուսիսային Միջագետք և Հյուսիսային սիրիա ներթափանցեցին Խուռիական ցեղերը , որոնք հիմնեցին պետական կազմավորումներ: Ավելի ուշ եկան կասիստական ցեղերը : Միջագետքի բնակեցումը սկսվել է դեռ հին քարե դարում: Ք.ա. IX հազարամյակում այստեղ սկիզբ է առնում պարզունակ երկրագործությունը: Իսկ Ք.ա. VII հազարամյակում Միջագետքի հյուսիս-արևելքում` Զագրոսյան լեռների փեշերին, ի հայտ են գալիս առաջին վաղ երկրագործական կենտրոնները:Այստեղ մարդիկ աճեցնում էին հացահատիկային որոշ մշակաբույսեր: Ենտելացնում էին կենդանիներ, պատրաստում էին կավե անոթներ:
  8. 8. Դ եռևս Ք.ա.V հազարամյակին Հարավային Միջագետքում առաջացան խոշոր բնակավայրեր` մինչև տաս հեկտար տարածքով, և շուրջ 5000 բնակչությամբ: Բնակավայիր կենտրոնում գտնվում էր տաճարը, վարչական կառույցներ, որոնց շուրջ սփռված էին բնակելի թաղամասերը: Հ ասարակության` նոր հողեր տիրելու աճող պահանջները առաջ բերեցին մշտական ընդհարումների հարևան համայնքների միջև: Բնակավայրերը սկսեցին պատել պարիսպներով: Նկատվում էր հասարակության ռազմականացում: Միաժամանակ դիտվում էր արտադրողական ուժերի բուռն աճ, համայնքների քայքայմանը զուգընթաց առանձնանում էր իշխո խավը: Համայնքների առաջնորդների ձեռքում կենտրոնացան նյութական մեծ միջոցներ: Մեծ ծավալներ ընդհունեց հատկապես առևտուրը: Մինչև Ք.ա. III հազարամյակի սկիզբը Միջագետքը քաղաքական առումով միավորված չէր: Այնտեղ գոյություն ունեին մի քանի տասնյակ քաղաք-պետություններ: Դրանցից առավել հայտնի էին Քիշը, Ուրը, Լագաշը, Ումման, Ուրուկը և այլն: Սրանք մշտական պայքար էին մղում միմյանց դեմ` հողատարածությունների և քաղաքական գերիշխանության համար:
  9. 9. Միջերկրական ծովի արևելյան ավազանը երկրագործության հնագույն օջախներից է: Վաղ երկրագործական առաջին բնակատեղիներից էր Երիքովը : Նստակեցության և պետականության ձևավորմանը նպաստեց նաև առևտուրը Այստեղով էին անցնում Միջագետքից և Փոքր Ասիայից Եգիպտոս տանող առևտրական ուղիները: Պակաս կարևոր չէր ծովափնյա դիրքը: Արևելյան Միջերկրականի ժողովուրդների զարգացման մյուս կարևոր առանձնահատկությունը քաղաքական մասնատվածությունն էր, որը բացատրվում էր մեծ թվով տարբեր ժողովուրդների առկայությամբ: Կարևոր էր նաև աշխարհագրական դիրքըժամանակի հզոր երկրների քաղաքական շահերի հանդիպավայրում: Երկրագործության զարգացման և առևտրական հարաբերությունների աճին զուգընթաց ձևավորվեցին խոշոր քաղաքային կենտրոններ` Էբլան, Բիբլոսը, Սյուրոսը, Սիդոնը, Ուգարիտը և այլն: Ալալախը գոյություն ուներ արդեն Ք.ա.VI հազարամյակում: Քաղաքը շարունակ ընդարձակվում էր, կառուցապատվում նոր տաճարներովև պալատներով: Երկիրը սերտ հարաբերություններ ուներ Եգիպտոսի և Միջագետքի հետ:
  10. 10. Հյուսիսային Սիրիայում ձևավորված խոշորագույն պետությունը Յամհանդն էր: Սկզբնականում նա քիսաքոչվոր ցեղային միություն էր և չուներ մշտական քաղաքական կենտրոն: Հետագայում մայրաքաղաքը դարձավ Խալպան : Յամհադը շուտով վերածվեց հզոր քաղաքական ուժի, որի վերահսկողության տակ հայտնվեցին Միջագետքը փոքր Ասիային կապող առևտրական ճանապարհները: Հյուսիսային Ասորիքի մյուս քաղաքական կազմավորումը Ուգարիտն էր: Քաղաքը ծաղկում էր շնորհիվ միջազգային լայնածավալ առևտրի: Այն քաղաքական և առևտրական լայն կապեր ուներ Միջագետքի, Փոքր Ասիայի և Եգիպտոսի հետ: Սակայն Ք.ա.XII դարի սկզբին Ուգարիտը ենթարկվեց « Ծովի Ժողովուրդների » հարձակումներին և ավերվեց: Փյունիկյան քաղաքների վերելքների վկայությունն է Ք.ա. XII դ. սկսված փյունիկյան մեծ գաղութացումը : Փյունիկյան ծովագնացները ներթափանցեցին Միջերկրական ծովի արևմուտք և հիմնեցին գաղութներ:Այստեղի խոշորագույն գաղութներն էին Կարթագենը, Գադիրը :
  11. 11. Ք.ա. III հազարամյակի սկզբին Հայկական Լեռնաշխարհից Հյուսիիսային Սիրիա տեղաշարժվեցին Խուռիական Ցեղերը: Նրանք այստեղ հիմնեցին մանր պետություններ: Խուռիական ցեղերի ներհոսքը Սիրիա և Միջագետք շարունակվեց հետագա դարերում ևս: Ընդ որում` նրանց հետ միասին այս տարածքներ ներթափանցեցին հնդարիական ծագում ունեցող ռազմունակ ցեղերը: Վերջիններիս գլխավորությամբ խուռիները Ք.ա. XVI դ . հիմնեցին Միտանի թագավորությունը: Միտանիի մայրաքաղաքն էր Վաշուգանեն :
  12. 12. Ք.ա. XII դ. Ն երկայիս Պաղեստինի տարածքում ձևավորվեց 12 ցեղերից կազմված իսրայելական միյություն: Իսկ ավելի ուշ ստեղծվեց Իսրայելի միասնական պետությունը: Ըստ ավանդության` առաջին քագավորն էր Սավուղը : Երբ վերջինս պարտվեց փղշտացիների դեմ պայքարում և ինքնասպանություն գործեց, նրան հաջորդեց Դավիթը` Ք.ա. Մ ոտավորապես 1000-965թթ.: Իսրայելի մայրաքաղաքը դարձավ Երուսաղեմը : Նրա գահը ժառանգեց որդին` Սողոմոնը (Ք.ա. Մ ոտ 965-928թթ.): Նա հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Նա Երուսաղեմում կառուցեց Յահվե աստծուն նվիրված տաճար: Սողոմոնից հետո, արտաքին վտանգի պայմաններում, Իսրայելի թագավորությունը տրոհվեց, իսկ մայրաքաղաքը տեղափոխվեց Սամարիա : Իսրայելից առանձնացավ Հուդան ` Երուսաղեմի կենտրոնով: Հյուսիսց սպառնում էր Դամակոսի թագավորությունը, իսկ հարավից` Եգիպտոսը: Ք.ա. Մ ոտ 925 թ. եգիպտացիները գրավեցին և թալանեցին Երուսաղեմը:
  13. 13. Հնդկաստանը աչքի է ընկնում բերրի հողով և ջրի առատությամբ: Որոշ շրջաններում հնարավոր է տարվա ընթհացքում մի քանի անգամ բերք հավաքել: Հնդկաստանի հնագույն բնակիչները դրավիդյան ժողովուրդներն էին: Ք.ա. II հազարամյակում այստեղ մուտք գործեցին հնդարիական ցեղերը: Վերջիններիս տիրապետության հետևանքով տեղի ժողովուրդները յուրացրին նրանց լեզուն: Հնդկաստանը քաղաքակրթության հնագույն կենտրոններից է: Ք.ա.XXXIII դարից սկսած` Հյուսիսարևմտյան Հնդկաստանում` Ինդոս գետի հովտում, նկատվում է արտադրողական ուժերի բուռն աճ, յուրացվում է բրոնզի ձուլման տեխնիկան: Ընդարձակվում է գյուղատիպ բնակավայրերի տարածքը, և շուտով ի հայտ են գալիս առաջին քաղաքները: Դրանցից մեկի անունով այս դարաշրջանը ստացավ Խառապպայի մշակույթ անվանումը: Այդ մշակույթը իր բարձրակերտին հասավ Ք.ա. մոտ 2600-1900թթ.: Մոտ Ք.ա. 1800թ. սկսած` Խառապպայի մշակույթը սկսեց անկում ապրել: Բնակիչները սկսում են լքել խոշոր քաղաքների մեծ մասը: Պատճառը կլիմայական փոփոխություններն էին, երբ տաք ու խոնավ եղանակային պայմաններին փոխարինեց չորային և համեմատաբար ցուրտ կլիման: Խառապպայի մշակույթի ավանդույթների միառժամանակ շարունակվեցին` հարատևելով մինչև Ք.ա. II հազարամյակի վերջը:
  14. 14. Բնակչություն Ա րտոնյալ խավ` բրահմաններ (քրմեր) Ք շատրիներ (ռազմիկներ) Վայշիները (երկրագործներ, արհետավորներ և առևտրականներ) Անազատների խավ` շուդրաներ (ծառաներ, համայնքի իրավազուրկ անդամներ) Ս տրուկներ` դասա կամ դասյու Սկսած մոտ Ք.ա. 1700թ.` Հնդկաստան ներթափանցեցին արիական ցեղերը: Արիացիները հիմնականում անասնապահ ժողովուրդներ էին: Արդեն Ք.ա. XV-XIII դդ.ձևավորվեցին մի շարք պետություններ, որոնք ղեկավարվում էին արիացիների կողմից: Արիական պետություններում, պայմանավորված մեծաքանակ նվաճված ժողովուրդների նկատմամբ գերիշխանությունը պահպանելու ցանկությամբ, ձևավրվեց խոր անջրապետ արիացիներիև նվաճվածների միջև: Ք.ա. 517թ. Հյուսիսային Հնդկաստանը նվաճվեց Աքեմենյան արքա Դարեհ I-ի կողմից:Այն մնաց նրա կազմում ընդհուպ մինչև Ալեքսանդր մակեդոնացու արշավանքները:
  15. 15. Չինաստանում վաղ երկրագործական հասարակությանձևավորումը տեղի ունեցավ նորքարիդարյան հեղափոխության շրջանում: Արդեն Ք.ա. XIII-VI հազարամյակներում Յանցզի գետի ավազանում գոյություն ունեին մի շարք մշտական բնակավայրեր: Իսկ Ք.ա. IV-III հազարամյակներում սկսվում են այդ կենտրոնների խոշորացումը և Վաղ պետականությունների ձևավորումը: Ամենուրեք կառուցվում են պալատական շինություններ: Հայտնագործվում է չինակա հիերոգլիֆային գիրը: Ք.ա. XVI դ. Հունահե գետի միջին հոսանքի շրջանում ստեղծվեց առաջին խոշոր պետությունը` Ին հարստության գլխավորությամբ: Արքան միաժամանակ գերագույն հոգևոր առաջնորդն էր: Ք.ա. XI դ. Ին հարստությանը սկսեցին սպառնալ չժոու ցեղերը, որոնք մինչև այդ գտնվում էին նրա տիրապետության տակ: Չժուների առաջնորդ Ու Վանը գրավեց նրանց տարածքները և հիմնեց Չժոու հարստությունը` Ք.ա. 1046-249թթ.:
  16. 16. Չժոու ցեղերը արագորեն յուրացրին տեղի մշակույթը: Նոր հարստության օրոք բուռն զարգացում ապրեց տնտեսությունը: Երկրում անցկացվեց ջրանցքների միասնական համակարգը: Բրոնզին զուգահեռ լայն տարածում է ստանում երկաթը: Ծաղկում են արհեստները, գիտությունը, հատկապես փիլիսոփայական միտքը: Չժոուի պետությունը սկսեց անկում ապրել Ք.ա. IX-VIII դդ.: Ք.ա. 771թ. Ս կսվեց գահակալական պայքար, ինչի արդյունում գահ բարձրացավ Պին վանը : Դժվարանալով դիմագրավել քոչվոր ցեղերի ճնշմանը` նա պետության մայրաքաղաքը տեղափոխեց արևելք` Լոյան : Արևմտյան Չժոուն հզոր պետություն էր և վարում էր ակտիվ նվաճողական քաղաքականություն: Նրա արքաներն իրենց արշավանքների ժամանակ երբեմն հասնում էին մինչև Կենտրոնական ասիա: Արքայական իշխանությունը սկզբնական շրջանում ամուր էր: Չժոուի դարաշրջանը բաժանվում է երկու փուլի` Արևմտյան Չժոուի և Արևելյան Չժոուի տիրապետության շրջան:
  1. A particular slide catching your eye?

    Clipping is a handy way to collect important slides you want to go back to later.

×