Your SlideShare is downloading. ×
Project Management 6
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Project Management 6

2,019
views

Published on

Published in: Technology, Business

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
2,019
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
46
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Նախագծի կառավարման դասընթաց Նախագծի որոկի կառավարում կազմակերպիչ` CAPS ֆինանսավորող ` ԱՄՆ պետական դեպարտամենտ Երևան, Հայաստանի Հ անրապետություն
  • 2. Ի ± նչ է որակը
    • Որակը ըստ ISO-ի սահմանվում է`
    • Կ ազմակերպության ա ռանձնահատկությունների ամբողջություն , որը պատասխանատվություն է կրում բավարարելու սահմանված և ենթադրվող կարիքները:
    • Նախագծերում , որակը սահմանում է այն ամենը, ինչն պահանջվում է, որ նախագծի արտադրանքը կամ ծառայությունները ծառայեն իրենց նպատակներին` բավարարելով նշված կարիքները:
    • Նախագծերը չպետք է վստահեն ենթադրվող կարիքներին: Ս ա տանում է դեպի անորոշություն և որպես այդպիսին շատ քիչ օգուտ է բերում:
  • 3. Որակի կառավարում
    • Որակի կառավարումը ընթացք է, որտեղ ձեռքբերվում է հաճախորդի կողմից ակնկալվող որակը:
    • Մ ենք խոսում ենք որակի կառավարման տարբեր էլեմենտների մասին:
    • Որակի համակարգ : ունի կազմակերպչական կառուցվածք, ընթացակարգեր և ընթացքներ` իրականացնելու որակի կառավարումը:
    • Որակի ապահովում : Ստեղծում և հաստաում է որակի համակարգը և վերահսկում է գործադրումը` հավաստիանալու, որ որակի համակարգը գործում է և արդյունավետ է , հասնում է վերջնական ապրանքին , որը բավարարում է որակը և հաճախորդի պահանջները:
    • Որակի պլանավորում: հիմնում է որակի խնդիրները/նպատակները և պահանջները և պլանավորում է գործողություններ ` որակի համակարգի կիրառման համար: (Նախագծի որակի պլան)
    • Որակի վերահսկում : միջոց է հավաստիանալու որ արտադրանքները բավարարում են նրանց համար սահմանված որակի չափանիշը :
  • 4. Որակի ուղին
  • 5. Որակի սպասելիքը
    • Որակի սպասումները կարող են ներառվել հետևյալ վերնագրերում`
    • Համակարգային պահանջ
    • Կատարումը
    • Ճշգրտություն
    • Պրակտիկությունն
    • Ապահովություն
    • Համատեղում
    • Վստահություն
    • Հարմարավետություն
    • Աճ
    • Ճկունություն
    • Պարզություն
    • Օգտագործում
    • Համեմատություն այլ ապրանքի հետ
    • Արժեք
    • Կատարման ժամկետ
  • 6. Նախագծի որակի կառավարում
    • Որակի պլանավորում– որոշել, թե որակի որ ստանդարտներն են կարևոր նախագծի համար և պարզել, թե իննչպես բավարարել նրանք:
    • Որակի ապահովման իրականացում – կիրառել պլանավորված, սիստեմատիկ որակի գործողություններ` հավաստիանալու, որ նախագիծը կիրառում է որջ իրականացման պահանջների պրոցեսները:
    • Որակի ապահովման վերահսկողություն– վերահսկել հատուկ նախագծի արդյունքները, որոշելու արդյոք նրանք համապատասխանում են գործին վերաբերող ստանդարտներին և գտնել ուղիներ վերացնելու անբավարար պատճառները:
  • 7. Որակի պլանավորում
    • Արժեք-Եկամուտ վերլուծություն
    • Որակի պլանավորումը պետք է քննարկի արժեք-եկամուտ հարաբերությունը: որակի պահանջներին հասնելու առաջնային եկամուտը դա քիչ վերակատարումն է, որը նշանակում է բարձր արդյունավետություն, ցածր գներ և շահատերերի բարձր գոհունակություն: Որակի չափանիշները բավարարելու առաջնային արժեքը դա ծախսն է` կապված Նախագծի որակի կառավարման գործողություննների հետ:
    • Benchmarking/Չափանիշների վերլուծություն
    • Չափանիշների վերլուծությունը ներառում է. համեմատել իրական կամ պլանավորված նախագծի պրակտիկան այլ նախագծերի հետ` զարգացնելու բարելավման գաղափարներ և տրամադրելու հիմք, որի միջոցով չափագրվի կատարումը: Այլ նախագծերը կարող են լինել կատարող կազմակերպության ներսում կամ դրանից դուրս և կարող են լինել միևնույն կամ այլ կիրառման բնագավառում:
  • 8. Որակի պլանավորում
    • Փորձերի դիզայն
    • Փորձերի դիզայնը (DOE) վիճակագրական մեթոդ է, որը օգնում է գտնելու, թե որ գործոնները կարող են ազդել արտադրանքի կամ զարգացվող պրոցեսի հատուկ փոփոխական մեծությանը արտադրությամ մեջ:
    • Որակի արժեքը(COQ)
    • Որակի արժեքները ներդրումից առաջացած բացարձակ արժեքներ են, կանխելու պահանջների անհամապատասխանատվությունը, գնահատելու արտադրանքի կամ ծառայության պահանջներին համապատասխանությունը և անհամապատասխանությունը (վերակատարում): Ձախողման արժեքները հաճախ դասակարգվում են որպես ներքին և արտաքին: Ձախողման արժեքները նաև անվանվում են ցածր որակի արժեք:
    • Որակի պլանավորման լրացուցիչ գործիքներ
    • Որակի պլանավորման այլ գործիքներ հաճախ նույնպես օգտագործվում են աջակցելու, որպեսզի ավելի լավ սահմանվի իրավիճակը և օգնում են պլանավորելու էֆֆեկտիվ որակի կառավարման գործողությունները: Սա ներառում է մտքի գրոհ, խմբավորման դիագրամ, նոմինալ խմբի հնարք, մատրիքսային դիագրամ, բլոկ-սխեմաներ և հերթականության մատրիքս:
  • 9. Որակի պլանավորում
    • Որակի կառավարման պլան
    • Որակի կառավարման պլանը նկարագրում է, թե ինչպես նախագծի կառավարման թիմը կիրականացնի կատարող կազմակերպության որակի քաղաքականությունը: Որակի կառավարման պլանը նախագծի կառավարման պլանի բաղադրիչ մաս է կամ երկրորդական պլան:
    • Որակի Չափում
    • Չափումը վերահսկողության սահմանում է, որը նկարագրում է շատ կոնկրետ թե ինչպես է որակի վերահսկման պրոցեսը չափում կատարում:Չափումը իրական արժեք է:
  • 10. Որակի պլանավորում
    • Որակի ստուգացուցակ
    • Ստուգացուցակը կառուցվածքային, սովորաբար հատուկ-բաղադրիչային գործիք է, որը օգտագործվում է ստուգելու կատարված մի շարք պահանջվող քայլեր: Ստուգացանկերը կարող են լինել պարզ կամ բարդ: Նրանք սովորաբար արտահայտվում են որպես հրամայականներ (“Կատարի'ր սա!”) կամ հարցականներ (“Դու արե ± լ էս այն”):
    • Պրոցեսի կատարելագործման պլան: Պրոցեսի կատարելագործման պլանը նախագծի կառավարման պլանի լրացուցիչ տեսակն է:
    • Պրոցեսի սահմանները: Նկարագրում է նպատակը, մեկնարկը և պրոսեսի ավարտը:
    • Պրոցեսի կոնֆիգուրացիա: Պրոցեսների բլոկ-սխեմա , որը նախատեսված է հեշտացնելու հայտնաբերված ինտերֆեյսների վերլուծությունը:
    • Պրոցեսի չափագրում: Կատարում է պրոցեսների իրավիճակի վերահսկողություն:
    • Արտադրողականության բարելավման թիրախներ: Ուղղորդում է պրոցեսի բարելավման գործողությունները:
  • 11. Որակի երաշխավորության իրականացում
    • Որակի երաշխավորությունը (QA) պլանավորված, սիստեմատիկ որակային գործողությունների կիրառումն է, հավաստիանալու, որ նախագիծը կաշխատեցնի բոլոր պահանջվող պրոցեսները:
    • Աշխատանքի կատարման տեղեկություն
    • Աշխատանքի կատարման տեղեկությունը ներառյալ տեխնիկական կատարման չափումը, նախագծի արդյունքի վիճակը, պահանջվող ուղղիչ գործողությունները, և կատարման հաշվետվությունը կարևոր ներդրումներ են QA-ի մեջ և կարող են օգտագործվել այնպիսի ոլորտներում ինչպիսինն է աուդիտը, որակի ստուգումը և պրոցեսների վերլուծությունը:
    • Հաստատված փոփոխման հայտեր Հաստատված փոփոխման հայտերը կարող են ներառել աշխատանքի մեթոդների, արտադրանքի պահանջների, որակի պահանջների, մասշտաբի և պլանացանկի փոփոխություններ:
  • 12. Որակի երաշխավորության կատարում
    • Որակի վերահսկման չափիչները
    • Որակի վերահսկման չափիչները որակի վերահսկման գործողության արդյունք են, որոնք հետադարձ կապ են ապահովում QA պրոցեսում օգտագործելու վերագնահատումը և վերլուծելու որակի չափանիշներն ու կատարող կազմակերպության պրոցեսները:
    • Կատարված փոփոխության հարցում
    • Կատարված ուղղիչ գործողություններ
    • Կ ատարված թերությունների վերանորոգում
    • Կատարված կանխարգելիչ գործողություններ
  • 13. Որակի երաշխավորության իրականացում
    • Որակի աուդիտ
    • Որակի աուդիտը համակարգված, անկախ ստուգում է` որոշելու, թե արդյոք նախագծի գործողությունները համապատասխանում են նախագծային և կազմակերպական քաղաքականությանը, պրոցեսներին և ընթացակարգերին:
    • Պրոցեսի վերլուծություն
    • Պրոցեսի վերլուծությունը հետևում է պրոցեսի կատարելագործման պլանում նկարագրված քայլերին` հայտնաբերելու կազմակերպական և տեխնիկական տեսանկյունից պահանջվող բարելավումները:
  • 14. Որակի երաշխավորության իրականացում
    • Պատճառի և արդյունքի դիագրամ
    • Պատճառի և արդյունքի դիագրամները նաև անվանվում են Իշիկավա դիագրամներ կամ Ֆիշբոն դիագրամներ, ցուցադրում են, թե ինչպես տարբեր գործոններ կարող են կապված լինել հնարավոր խնդիրների կամ արդյունավետության հետ:
  • 15. Որակի երաշխավորության իրականացում
    • Վերահսկող գծույթներ
    • Վերահսկող գծույթների նպատակն է որոշել, արդյո ± ք պրոցեսը կայուն է, թե ոչ կամ ու ± նի արդյոք կանխատեսելի արտադրողականություն: Վերահսկող գծույթները կարող են ծառայել որպես տվյալներ հավաքագրող գործիք` ցույց տալու, թե երբ է պրոցեսը ենթակա հատուկ պատճառների տատանման, որը ստեղծում է վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակ:
  • 16. Որակի երաշխավորության կատարում
    • Բլոկ-սխեմաներ
    • Բլոկ-սխեմաները օգնում են վերլուծել, թե ինչպես են ծագում խնդիրները : Բլոկ-սխեման պրոցեսի գրաֆիկային պատկերումն է:
    • Պատմագրամ
    • Պատմագրամը սյունաձև գծույթ է, որը ցուցադրում է տատանումների բաշխվածությունը: Ամեն մի սյունը ցուցադրում է խնդրի/իրավիճակի հատկանիշը կամ բնորոշումը:
    • Ինսպեկցիա
    • Ինսպեկցիան արտադրանքի զննումն է` որոշելու արդյոք այն համապատասխանում է չափանիշներին:
    • Թերությունների վերանորոգման ստուգում
    • Թերությունների վերանորոգման ստուգումը գործողություն է, որը կատարում է որակի վերահսկման բաժինը կամ նմանատիպ կազմակերպություն` հավաստիանալու, որ արտադրանքի թերությունները վերանորոգված են և համապատասխանեցված են պահանջներին:
  • 17. Դերերը և պարտականությունները
    • Ստուգող Նախագահ (QA-ի ղեկավար)
    • Դերն ունի հետևյալ պարտականությունները`
    • Ստուգել արդյուք արտադրանքը պատրաստ է ստուգման,
    • Հավաստիանալ, որ որակի ստուգումը լավ է կազմակերպված (վայրը, օրը, ժամը, ներկա գտնվողները, տևողությունը),
    • Կազմել հարցերի ցուցակ և ստուգման ժողովի օրակարգ,
    • Վարել որակի վերահսկման ժողովը,
    • Հավաստիանալ, որ որակի ստուգումը չի շեղվի իր հիմնական նպատակից,
    • Հավաստիանալ, որ գործողությունները և պահանջվող արդյունքները համաձայնեցված են,
    • Ստուգողների հետ միասին պարզել որակի ստուգման արդյունքները,
    • Տեղյակ պահել Նախագծի/թիմի ղեկավարին որակի սգումների մասին,
    • Տրամադրել վերջնական ստուգման հավաստիք:
  • 18. Դերերը և պարտականությունները
    • Արտադրող (Թիմի ղեկավար)
    • Ստուգողներին տրամադրել ստուգման ենթակա արտադրանքը,
    • Պատրաստվել ստուգման ժողովին:
    • Նախքան ստուգման ժողովը սահմանել հարցերի ցուցակ և օգտագործել դրանք` օգնելու ստուգող նախագահին կազմել ստուգման ժողովի օրակարգը:
    • Ստուգման պրոցեսում պատասխանել արտադրանքի վերաբերյալ տրվող հարցերին, համաձայնեցնել սխալները և բացատրել այդ սխալների նախապայմանները:
    • Սահմանել սխալները լուծելու որոշումներ:
    • Հավաստիանալ, որ որևէ գործողություն կատարվում է:
    • Ստուգողներից ձեռքբերել արտադրանքին ներկայացված փոփոխությունների հավաստիքներ/ստորագրություներ:
    • Ստուգող նախագահից ձեռքբերել վերջնական հավաստիքները, երբ ստուգողները կհաստատեն բոլոր փոփոխությունները:
  • 19. Դերերը և պարտականությունները
    • Ստուգողներ (Փորձարկողներ)
    • Ստուգողը ունի հետևյալ պարտականությունները`
    • Ստուգել արտադրանքը,
    • Համեմատել արտադրանքը որակի չափանիշի հետ, որը մանրամասնված է Արտադրանքի նկարագրությունում
    • Փաստաթղթերով հաստատել արտադրանքի նախապես որոշված որակի չափանիշների վերաբերյալ եղած հարցերը:
    • Հավաստիանալ, որ արտադրողը ամբողջովին հասկացել է սխալները և համապատասխանաբար բավարար ձևով լուծել դրանք:
    • Ստորագրել կատարման վերահսկման գործողության կետերը, որտեղ նրանք հանդես են գալիս որպես ստուգողներ:
  • 20. Դերերը և պարտականությունները
    • Նախագծի վերահսկման դերերը
    • Գտնել յուրաքանչյուր որակի ստուգման համար համապատասխան ստուգողներ:
    • Ստուգել, որ որակի ստուգման գործընթացում ներգրավված յուրաքանչյուր անձ տեղյակ է իր դերի և պարտականությունների մասին և որ տեխնիկական համապատասխան դասընթացը կատարված է:
    • Հավաստիանալ, որ որակի ստուգման գործընթացը պատշաճ կերպով պահպանվում է:
    • Ստուգել, որ ստուգողները ճիշտ են ընտրված և տեղեկացված են աշխատաքի մասին:
    • Ստուգել, որ կատարման վերահսկումը պատշաճ կերպով վերահսկվել է:
    • Գրառել և զեկուցել կորպորատիվ չափանիշներրի օգտագործման վերաբերյալ և տրամադրել խորհրդատվություն բարելավումների մասով:
    • Ըստ անհրաժեշտության հանդես գալ որպես ստուգող:
  • 21. ISO 9000: Որակի կառավարման սկզբունքները
    • ISO 9000:2000-ում սահմանվում են որակի կարավարման ութ սկզբունքներ, Որակի կառավարման համակարգերի հիմունքները և բառարանը, և ISO 9004:2000-ում Որակի կառավարման համակարգերի իրականացման բարեփոխումների ուղեցույց ը:
    • Սկզբունք 1: Հաճախորդակենտրոն
    • Սկզբունք 2: Լիդերություն
    • Սկզբունք 3: Մարդկանց ներգրավվածություն
    • Սկզբունք 4: Պրոցեսի մոտեցում
    • Սկզբունք 5: Կառավարման համակարգային մոտեցում
    • Սկզբունք 6: Շարունակական բարելավում
    • Սկզբունք 7: Որոշում կայացնելու փաստացի մոտեցում
    • Սկզբունք 8: Մատակարարների փոխադարձաբար շահավետ հարաբերություններ
  • 22. Սկզբունք 1: Հաճախորդակենտրոն
    • Կազմակերպությունները կախվածության մեջ են գտնվում իրենց հաճախորդներից և այդ իսկ պատճառով նրանք պետք է հասկանան ներկա և ապագա հաճախորդների պահանջները, պետք է բավարարեն հաճախորդների պահանջները և ջանան գերազանցել հաճախորդի սպասելիքները:
    • Հիմնական շահերը/օգուտները:
    • Աճող բյուջե և շուկայի բաժին` ձեռքբերված ճկուն և արագ արձագանքներով,
    • Կազմակերպության ռեսուրսների օգտագործման աճող էֆեկտիվություն` ուղղված բարելավելու հաճախորդի սպասումները,
    • Հաճախորդի բարելավված վստահություն, որը հնարավորություն է տալիս նորից պատվեր ստանալու:
  • 23. Սկզբունք 2: Լիդերություն
    • Լիդերները հիմնում են կազմակերպության նպատակի և ուղղության միություն: Նրանք պետք է ստեղծեն շրջակա միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ամբողջությամբ ներգրավվել կազմակերպության նպատակներին հասնելու գործընթացին:
    • Հիմնական շահերը/օգուտները :
    • Մարդիկ կհասկանան և կխթանվեն կազմակերպության նպատակներով:
    • Գործողությունները գնահատվում են, ուղղվում և կատարվում միահամուռ կերպով:
    • Կազմակերպության մակարդակների միջև թյուր ընկալումը կնվազեցվի:
  • 24. Սկզբունք 3: Մարդկանց ներգրավվածություն
    • Մարդիկ բոլոր մակարդակներում կազմակերպության հիմքն են կազմում և նրանց ամբողջական ներգրավվածությունը թույլ է տալիս, որպեսզի օգտագործվեն նրանց կարողությունները ի շահ կազմակերպության:
    • Հիմնական շահերը/օգուտները :
    • Կազմակերպությունում առկա են մ ոտիվացված, պատրաստակամ և ներգրավված մարդիկ:
    • Կազմակերպության նպատակների իրագործման համար առկա է նորամուծությունը և ստեղծագործական միտքը:
    • Սեփական կատարողականության հանդեպ հ աշվետու մարդիկանց առկայություն:
    • Շարունակական բարելավմանը մասնակցելու և օժանդակելու ցանկությամբ լեցուն մարդկանց առկայություն:
  • 25. Սկզբունք 4: Պրոցեսի մոտեցում
    • Ցանկալի արդյունքը ավելի էֆեկտիվ է ձեռքբերվում, երբ գործողությունները և ռեսուրսները կառավարվում են որպես պրոցես:
    • Հիմնական շահերը/օգուտները :
    • Ռ եսուրսների արդյունավետ օգտագործման հետևանքով առկա ցածր արժեքներ և կարճ ցիկլեր:
    • Բարելավված, կայուն և կանխատեսելի արդյունքներ:
    • Կ ենտրոնացած և հերթականացված բարելավման հնարավորություններ:
  • 26. Սկզբունք 5: Կառավարման համակարգային մոտեցում
    • Հիմնել, հասկանալ և կառավարել փոխկապակցված պրոցեսները, ինչպես համակարգն է օժանդակում կազմակերպության արդյունավետության և նպատակահարմարության նպատակներին հասնելու համար:
    • Հիմնական շահերը/օգուտները :
    • Ցանկալի արդյունքներին հասնող պրոցեսների համախմբում և կարգավորում:
    • Կարևոր պրոցեսների վրա ջանքերը կերնտրոնացնելու կարողություն:
    • Կազմակերպության կայունության, արդյունավետության և նպատակահարմարության մասին վստահություն ներշնչել հետաքրքրված կողմերին:
  • 27. Սկզբունք 6: Շարունակական բարելավում
    • Կազմակերպության կատարողականության շարունակական բարելավումը պետք է լինի կազմակերպության մշտական նպատակը:
    • Հիմնական շահերը/օգուտները :
    • Կատարման արդյունավետության ձեռքբերում` բարելավված կազմակերպական կարողություններում:
    • Հ նարավորություններին արագ արձագանքելու ճկունություն:
  • 28. Սկզբունք 7: Որոշում կայացնելու փաստացի մոտեցում
    • Արդյունավետ որոշումները հիմնված են տվյալների և տեղեկատվության վերլուծության վրա:
    • Հիմնական շահերը/օգուտները :
    • Տեղեկացված որոշումներ:
    • Փաստական գրառումներին հղում կատարելու միջոցով` նախկին որոշումների արդյունավետությունը ցուցադրելու ընդլայնված կարողություն:
    • Կարծիքներն ու որոշումները վերանայելու, բացահայտելու և փոփոխելու ընդլայնված կարողություն:
  • 29. Սկզբունք 8: Մատակարարների փոխադարձաբար շահավետ հարաբերություններ
    • Կ ազմակերպությունը և իր մատակարարները փոխկապակցվածության մեջ են միմյանց հետ և փոխադարձաբար շահավետ հարաբերությունը կավելացնի երկուսի ստեղծագործական արժեքի կարողությունը:
    • Հիմնական շահերը/օգուտները :
    • Երկու կողմերի համար արժեք ստեղծելու ընդլայնված կարողություն:
    • Փոփոխվող շուկայի կամ հաճախորդի պահանջների և սպասումների համատեղ արձագանքների ճկունություն և արագություն:
    • Արժեքների և ռեսուրսների օպտիմալացում:
  • 30. ISO 9001 Ստանդարտի համառոտ նկարագիրը
    • ISO 9000 ստանդարտը պարունակում է ցանկացած կազմակերպության բոլոր երևակայական ասպեկտները ներառող պահանջները: Քանզի ISO 9000 ստեղծված է ցանկացած կազմակերպության, ցանկացած չափի և գործունեության ոլորտի համար այդ իսկ պատճառով պահանջները բավականին լայն են և բարդ ընթեռնելի: ISO 9001:2000 պահանջները բաժանվում են հետևյալ բաժինների`
    • Մաս 1: Որակի կառավարման համակարգ
    • Մաս 2: Կառավարման պատասխանատվություն
    • Մաս 3: Ռեսուրսների կառավարում
    • Մաս 4: Ապրանքի իրացում
    • Մաս 5: Չափագրում, Վերլուծություն և բարեփոխում
  • 31. Բաժին 1: Որակի կառավարման համակարգ
    • ISO 9001:2000-ի այս բաժինը ընդգծում է ISO 9001 որակի կառավարման համակարգի իրագործման անհրաժեշտ քայլերը:
    • Որոշել որակի կառավարման համար պահանջվող պրոցեսը (կամ գործողությունները) :
    • Որոշել, թե ինչպես են այս պրոցեսները արդյունավետորեն կատարվում և վերահսկվում:
    • Հ ավաստիանալ, որ տեղեկատվությունը հասանելի է կատարումը օժանդակելու և այս պրոցեսները վերահսկելու համար:
    • Չափել, վերահսկել, վերլուծել այս պրոցեսները և կատարել անհրաժեշտ գործողություն` ուղղելու պրոցեսները և ձեռք բերել շարունակական բարելավում:
    • ISO 9000 որակի կառավարման համակարգը պահանջում է փաստաթղթեր, որոնք ներառում են` որակի ձեռնարկ, որոշակի ընթացակարգեր, ինչպես նաև աշխատանքի ցուցումներ: Ողջ փաստաթղթերը (ներառյալ որակի գրառումները) պետք է վերահսկվեն ըստ փաստաթղթերի վերահսկման ընթացակարգի:
  • 32. Բաժին 2: Կառավարման պատասխանատվություն
    • ISO 9001:2000 մեծ տեղ է հատկացնում որակի բարձրագույն կառավարման պատրաստակամությանը: Այս բաժինը պահանջում է որակի քաղաքականություն ու որակի խնդիր և այն ամրապնդում է հաճախորդի պահանջներով բարձրագույն կառավարման ներգրավումը:
    • ISO 9001 բաժինը նաև պահանջում է հիմնել բարձրագույն կառավարում կազմակերպության ներսում, ներառյալ ISO 9000 –ով սահմանված կառավարման ներկայացուցչության հիմնումը:
  • 33. Բաժին 3: Ռեսուրսների կառավարում
    • ISO 9001:2000 այս բաժինը պարզաբանում է կազմակերպության համար նախատեսված պահանջները` որոշելու և ժամանակին տրամադրելու ռեսուրսներ (Օր.` սարքավորում, հարմարություններ, և այլն), որոնք պահանջվում են կատարելու և բարելավելու ISO 9001-ի որակի կառավարման համակարգի պրոցեսները և հասցեագրում հաճախորդի գոհունակությունը: Այս բաժինը նաև ներառում է աշխատողների համար դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև ֆիզիկական հարմարությունները և աշխատանքի միջավայրը:
  • 34. Բաժին 4: Ապրանքի իրացում
    • ISO 9001:2000 ստանդարտը սահմանում է Ապրանքի իրացումը որպես <<պրոցեսների և ենթապրոցեսների այն հաջորդականությունը, որը պահանջվում է ապրանք ստանալու համար>>: Սա այն է, թե ինչպես է քո ապրանքը ձևավոևված, արտադրված, փորձարկված, համալրված, տեղափոխված և այլն: Այս բաժինը նաև վերաբերում է ծառայություններ մատուցողներին: Մանրամասնվում է, թե ինչպես է կազմակերպությունը պատկերացնում, հաղորդակցվում և բավարարաում հաճախորդի պահանջները: Այս բաժինը նաև ներառում է ապրանքների դիզայնի, պրոցեսների, նախագծերի և ծառայությունների պլանավորման բազում պահանջներ:
  • 35. Բաժին 5: Չափագրում, Վերլուծություն և բարելավում
    • ISO 9001:2000 –ի վերջին բաժինը սահմանում է չափման և մոնիտորինգային գործողությունների պահանջներ, այնպես որ կազմակերպությունը կարողանա անմիջապես հայտնաբերել շեղումները: Չափման և մոնիտորինգային գործողությունները նաև ներառում են արտաքին աուդիտ և հաճախորդի ընկալման մոնիտորինգ, թե արդյոք կազմակերպությունը կատարել է հաճախորդի ներկայացրած պահանջները: Այս բոլոր գերծողությունները պետք է սահմանվեն , պլանավորվեն և իրականացվեն: Չափումը և մոնիտորինգը թույլ են տալիս կազմակերպությունը կառավարել փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով:
  • 36. ISO 9001 Ամբողջ ցանկը
    • Էջեր 1 - 14: Պահանջները
      • Բաժին 1: Մասշտաբ
      • Բաժին 2: Նորմատիվ հղում
      • Բաժին3: Տերմիններ և սահմանումներ ( բնորոշ ISO 9001, ոչ բնորոշ ISO 9000)'
    • Էջեր 2-14 ** Բաժին 4: Ընդհանուր պահանջներ
      • բաժին 5: Կառավարման պատասխանատվություն
      • Բ աժին 6: Ռեսուրսների կառավարում
      • Բաժին 7: Արտադրանքի իրացում
      • Բաժին 8: Չափագրում, վերլուծություն և բարելավում
    • Էջեր 15 - 22: համապատասխանության աղյուսակներ ISO 9001 և այլ ստանդարտների միջև
    • Էջեր 23: Գրականության ցանկ
    • Վեց պարտադիր փաստաթղթերը:
    • Փաստաթղթերի վերահսկում
    • Գրառումների վերահսկում
    • Ներքին աուդիտ
    • Անհամապատասխան արտադրանքի/ ծառայության վերահսկում
    • Ուղղիչ գործողություն
    • Կ անխարգելող գործողություն
    • http://www.tc176.org/About176.asp

×