Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան

on

  • 996 views

 

Statistics

Views

Total Views
996
Views on SlideShare
833
Embed Views
163

Actions

Likes
0
Downloads
2
Comments
0

1 Embed 163

http://haykazmargaryan.wordpress.com 163

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան Presentation Transcript

  • Երևանի պատմությունըԾնվել է 1860 թվի Շուշի քաղաքում, Արցախում, սովորել է իր ծննդավայրիքաղաքային դպրոցում: Պատանեկական տարիներից Լեոն աշխատակցել է«Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվհրապարակախոսական հոդվածներ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները,Լեոն իր գրական գործնեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ,նաև «Վարդանանք» պիեսը։Եղել է ԵՊՀ-ի պրոֆեսոր 1924—1932 թթ․-ին։Վախճանվել է 1932 թ. նոյեմբերին՝ Երևանում։Մեծանուն պատմաբանը իր “Հայոց պատմություն” աշխատության մեջ անդրադարձելէ նաև Երևանի պատմությանը: Ստորև ներկայացնում ենք ծաղկաքաղ ևուսումնասիրման փորձ այդ պատմությունից:Լեո
  • Երևանի խանության կենտրոնը Երևան քաղաքն էր։ Սկզբնական շրջանում Երևանը վարչական այդպիսիկենտրոն էր դարձել հավանաբար XIV դարի վերջերին կամ XV դարի սկզբներին։ Իբրև խանությանկենտրոն, Երևանը վարչական առումով առանձին միավոր էր և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Երևանըմիաժամանակ բերդաքաղաք էր։ Նրա բերդը մի քանի դար շարունակ Արևելքում հռչակված էր որպեսանառիկ։ Թուրք–պարսկական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Երևանի բերդը պարսկականխաների և թուրքական փաշաների նստավայրն էր։ Այստեղ էին գտնվում խանի ապրանքները, զինանոցները,զորանոցները, մթերային պահեստները, կային նաև մզկիթներ, բաղնիքներ, խանի հարեմը և բնակելիբազմաթիվ տներ։ Երևանի խաներն ու փաշաները Երևանի բերդը պարբերաբար վերանորոգել, վերակառուցելու ամրացրել են։ Այդ բերդը XVII դարի 70-ական թվականների դրությամբ բավական մանրամասննկարագրել է ֆրանսիական վաճառական ու ճանապարհորդ Ժ. Շարդենը, ըստ որի բերդը ձվաձև էր, չորսհազար ոտնաչափ արտաքին շրջագծով, ուներ եռաշարք աշտարակավոր պարիսպներ, մինչև 800 տուն,բերդապաշտպան հրետանի, բավական մարդաշատ կայազոր, որը բաղկացած էր մշտական վարձուզինվորներից։ Խանը սովորաբար հաստատվում էր (իսկ երբեմն ուղղակի նշանակվում էր) շահի կողմից,բայց դա ըստ էության ձևականություն էր և նա օժտված էր ներքին լայն իրավունքներով ու հարմարպահերին իրեն համարում էր միանգամայն անկախ իշխող։
  • Երևանի խաները կիսանկախ դարձան XVIII դարի առաջին կեսի վերջերից՝ Նադիր-շահի մահից հետո։Խանության տերիտորիայում եղած ժառանգական մանր տիրապետությունների՝ մելիքությունների և«ուլկա»-ների իշխանավորները ենթակա էին Երևանի խանին, որն այդ պատճառով էլ կոչվել է«բեյլերբեյ» ( բեգերի բեգ, իշխանաց իշխան)։ Բեյլերբեյը խանության գերագույն կառավարիչն էր ևզորքերի գլխավոր հրամանատարը։ Նա ուներ լայնատարած կալվածքներ և հարկերից ու տուրքերից,կենցաղ դարձած կաշառքից ու «նվիրատվություններից» (փեշքեշներից) ստանում էր հսկայականեկամուտներ։ Խաներն օժտված էին բռնակալական բոլոր իրավունքներով։ Կամայականությունը,դաժանությունը, բռնությունները, թալանը, կաշառքը, ծեծը և մարդկանց ֆիզիկապես պատուհասելըխաների համար դարձել էին սովորույթ։ Այս կամ այն խանի «գործունյա» կամ «անբան», «չար» կամ«բարի», «քաջ» կամ «վախկոտ» լինելը և բնակչության նկատմամբ նրանց անհատական վերաբերմունքիբնույթը ամենևին չէին փոխում պարսից բռնապետության և նրա փոքրիկ կրկնօրինակը կազմող Երևանիխանության դաժան կարգերը, նրա խաների բռնակալական իրավունքները։ Խանի գերագույնիշխանությանն էին ենթակա մյուս բոլոր պաշտոնյաները՝ մահալների կառավարիչները, քալանթարները,պալատական ծառայողները, միրաբները և մյուսները։
  • Երևանի խանությունը սեֆևյան Պարսկաստանի կազմում կարևոր նշանակություն ուներոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. այն պարսից պետության մեջհամարվում էր ամենաեկամտաբեր կուսակալությունը։ Ժ. Շարդենը այդ պատճառովԵրևանի խանին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ և ամենաերջանիկազնվատոհմ իշխանը», որի տարեկան եկամուտներն ամենահամեստ հաշիվներով կազմումէին 46 հազար թուման կամ ավելի քան 466.000 արծաթ ռուբլի։ Սակայն ո՛չ ընդարձակարգավանդ հողատարածությունները և ո´չ էլ զանազան եղանակներով խանի ստացածհսկայական եկամուտները չէին կարող չափանիշ լինել երկրի տնտեսական վիճակիհամար։ Պարսկական ու թուրքական ֆեոդալական հետամնաց բռնապետությունների ծանրտիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում և Երևանի խանությունն ուամբողջ Հայաստանը, տնտեսապես գտնվում էին ամենաանպաստ պայմաններում ևհնարավորություն չունեին բարգավաճելու։ Ֆեոդալական հետամնացհարաբերությունների, կողոպտիչքաղաքականության, կամայականությունների ու կաշառակերության,խաների ու փաշաների ընչաքաղցության, պարբերաբար մղվող թուրք-պարսկականպատերազմների,
  • ֆեոդալական երկպառակությունների հետևանքով Երևանի խանությունն ու նրակենտրոնը բազմիցս ենթարկվել են ավերման և զրկվել իրենց բուն բնակիչների զգալիմասից։ Սակայն մեր աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատևխաղաղության շրջան, օգտագործում էր իր տնտեսությունը, վերականգնելու, գյուղերն ուքաղաքները վերաշինելու, մշակույթը զարգացնելու։ Երկրի տնտեսական կյանքի համարկարևոր նշանակություն է ունեցել 1639 թվականի հաշտությամբ ստեղծվածհամեմատաբար խաղաղ շրջանը, որը տևել է ավելի քան 80 տարի։ Որոշ խաղաղտարիներ հաջորդել են նաև ուրիշ ժամանակներում՝ 1555, 1612 և այլ թվականներինկնքված պայմանագրերին, սակայն դրանք շատ կարճատև են եղել և շուտով նոր ուժովբռնկվել են պատերազմներն ու կործանել այդ տարիներին ստեղծվածը։ XVIII դարի 20-ական թվականներին նորից բորբոքվեցին թուրք-պարսկական պատերազմները, որոնցհաջորդեցին լեզգիների ավերիչ ասպատակությունները, վրաց Հերակլ թագավորիկրկնակի հարձակումները և Աղա-Մամեդ խանի ավերիչ արշավանքները, որոնցհետևանքով նույնպես երկիրը ենթարկվեց ավերման։ Այնպես որ մերթ ընդ մերթ կարճժամանակով հաստատված խաղաղության
  • տարիներին ժողովուրդը հազիվ էր հասցնում վերականգնել երկրի տնտեսական նախկին վիճակը,երբ նորից էին բռնկվում պատերազմները։ Այնուամենայնիվ, առանձին խաների օրոք Երևանիխանությունն ու Երևան քաղաքն ապրել են տնտեսական կյանքի որոշ աշխուժացում։ Այդպիսիմասնակի զարգացում է եղել, օրինակ, Ամիրգունա խանի (1604 — 1625), Խոսրով-խանի, Զալ-խանի և մի քանի այլ խաների օրոք։ Երևանի տնտեսական կյանքում կարևոր դեր էին խաղումարհեստները, որոնք սակայն պատերազմների ու գերեվարումների հետևանքով չէին կարողզարգանալ իրենց բնական ընթացքով։Սկզբնաղբյուրների վկայություններից երևում է, որ Երևանում արհեստագործությունը բավականզարգացել էր XVII դարի երկրորդ կեսին և հաջորդ դարի սկզբներին։ XVI—XVIII դարերումԵրևանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ՝ քարտաշություն, հյուսնություն,ոսկերչություն, պղնձագործություն, արծաթագործություն, դերձակություն, գդակագործություն,բրուտագործություն, ժամագործություն, դրամահատություն, որմնադրություն և այլն։ Քաղաքիարհեստավորները գրեթե բացառապես հայերն էին, որոնք իրենց արհեստները միջնադարյան մյուսքաղաքների արհեստավորների նման ժառանգում էին իրենց որդիներին։ Քաղաքի արհեստավորներիարտադրած ապրանքները
  • հիմնականում սպառվում էին տեղում, եթե բացառելու լինենք գինին, օղին և մի քանի ուրիշապրանքներ, որոնք ամբողջությամբ չէին կարող սպառվել տեղում և դրանց համար մեծպահանջարկ կար հարևան ու հեռավոր շրջաններում։ Արհեստավորները բավական լավ էինտիրապետում իրենց արհեստներին և տալիս էին համեմատաբար բարձրորակ արտադրանք։Միևնույն արհեստավորը կարող էր տիրապետել մի քանի արհեստների։ Արհեստի ներսումաշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված՝ հումքի նախնական վերամշակումից մինչևպատրաստի արտադրանք տալը կարող էր կատարել միևնույն արհեստավորը։ Արհեստավորներնըստ զբաղմունքի կազմում էին համքարություններ, որոնք այնքան խոշոր դեր էին խաղումարհեստավորական արտադրության և արտադրված ապրանքների վաճառման ասպարեզում։ Սակայնարհեստավորների մի զգալի մասը չէր ընդգրկված համքարություններում։XVI—XVIII դարերի երևանի քաղաքային արտադրությունը չէր սահմանափակվում միայնարհեստներով։ Այստեղ գոյություն ունեին շատ տնայնագործական տիպի ձեռնարկություններ՝ջրաղացներ, դինգեր, կաշեգործական ձեռնարկություններ, ներկատներ և այլն։Արհեստավորները ենթակա էին ծանր հարկադրման։ Հարկերը նշանակելու համար
  • ամեն տարի կատարում էին աշխարհագիր։ Արհեստավորներից ու առևտրականներից գանձվողուղղակի և անուղղակի հարկերի տեսակները հասնում էին ավելի քան 20-ի։ Այնպես որ, չնայածԵրևանի բնակչությունն ազատված էր բնատուրքային հարկերից, սակայն դրամական տուրքերնայնքան մեծ էին, որ քաղաքացու տուրքերն ընդհանուր առմամբ շատ քիչ էին տարբերվումգյուղական բնակչությունից գանձվող հարկերից ու տուրքերից։ Պետական տուրքերի մեջնշանակալի տեղ էին գրավում պարհակները։ Քաղաքի բնակչությունը շրջակայքի գյուղերիբնակչության հետ միասին հավասար հարկադիր աշխատանքներ էր կատարում սարդարի համար։Պետական հարկերով ու պարհակներով չէին սահմանափակվում բնակչության վրա բարդվածպարտականությունները։ Բնակչությունից ուղղակի և անուղղակի եղանակներով հսկայականմիջոցներ էր կլանում նաև քրիստոնեական ու մահմեդական հոգևորականությունը։Ֆեոդալական Պարսկաստանում և նրա կազմի մեջ մտնող Երևանի խանությունում տիրապետողէր փակ բնատնտեսությունը։ Առևտրի լայն զարգացման համար չկային համապատասխանսոցիալ-տնտեսական պայմաններ, նրա ծավալմանը խանգարում էին ֆեոդալական մաքսայինսիստեմը, ճանապարհների անբարեկարգությունն ու վտանգավորությունը, չափ ու կշիռների
  • անորոշությունն ու բազմազանությունը, բնակչության ցածր գնողունակությունր և, մանավանդ,պատերազմները։ Երևանի խաներն իրենց կողոպտիչ հարկային քաղաքականությամբգյուղացիությանը հասցրել էին ծայր աղքատության։ Գյուղացին շուկա դուրս բերելու համարչուներ ավելցուկ մթերքներ, այն աննշան քանակությամբ մթերքներն էլ որ նա հանում էրվաճառքի, անում էր հարկադրաբար՝ դրամական որոշ հարկեր տալու և իր տնտեսության մեջպակասող իրեր ձեռք բերելու համար։ Մի փոքր այլ էին պայմանները Երևանում։ Երևանըտարանցիկ առևտրի կարևոր կետ էր։ Նրա վրայով եվրոպական ապրանքները առաքում էին դեպիԱրևելք, իսկ Հնդկաստանից եկողները՝ Արևմուտք։ Իբրև խանության կենտրոն Երևանում կարմեծ պահանջներ ունեցող սպառողների մի բազմամարդ խումբ, որի մեջ մտնում էին՝ սարդարը,նրա պալատականներն ու սպասարկուները, հարեմը, կայազորը, խաներ, միրզաներ, բեկեր,մելիքներ, տարբեր կարգի հոգևորականներ ու աստիճանավորներ ։ Ինքր՝ սարդարը նույնպեսմասնակցել է խոշոր վաճառականների գործարքներին։ Նրա օրինակին հետևել են մյուս խաները,որոնք իրենց շահերից ելնելով, դրամ են մատակարարել վաճառականներին և նրանց վերցրելիրենց հովանավորության տակ։ Մյուս կողմից սարդարը որոշ ապրանքներով կատարվողառևտուրը համարելով իր մենաշնորհ իրավունքը, դրանով իսկ խանգարել է առևտրի ազատզարգացմանը։
  • Այնուամենայնիվ, Երևանի առևտարը կրում էր աշխույժ բնույթ։ Նրա շուկաներում ուխանութներում վաճառվում ու գնվում էին գյուղատնտեսական ապրանքներ, արհեստավորականարտադրանքներ, ինչպես և ներմուծված ապրանքներ։ Նրա ներքին առևտուրը գերազանցապեսմանրածախ բնույթ ուներ և կենտրոնացած էր հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում՝Ղանթարում։ Առևտրի կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն էին ձեռք բերելնաև երթևեկ վաճառականներին սպասարկող քարավանատները, որոնք XVIII դարի վերջերինթվով 7 էին և ունեին տասնյակներով մանր խանութներ։Ինչպես երևում է, Երևանում գյուղատնտեսական մթերքների գները հարևան խանությունների ևշրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Այդ են ապացուցում ԶաքարիաՍարկավագի, Զաքարիա Ագուլեցու, Աբրահամ Կրետացու և մյուսների վկայությունները։ Բայցանբերրիությունների, սովի և պատերազմների ժամանակ Երևանի շուկայում ապրանքների գներըբարձրացել են անհավատալի չափերով։ Բացի դրանից, առաջին անհրաժեշտության մի շարքապրանքների՝ գարու, ցորենի, կտավի և այլ ապրանքների գներն ընդհանրապես անշեղորենբարձրացել են։ Այսպես, օրինակ, 1740 —1820 թվականների ընթացքում գարու գինըբարձրացել է 7,5 անգամ,
  • ցորենինը՝ մոտ 6 անգամ, մսինը՝ 5 անգամ, կտավինը՝ 4 անգամ և այլն։Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում շրջանառության մեջ էին գտնվում տարբերերկրների դրամները։ Բայց Երևանն ուներ նաև իր դրամահատարանը՝ զառաբխանան։ Դրամհատելու և հատանելիք դրամական միավորների տեսակները ու մետաղի պարունակության չափըսահմանում էր ինքը՝ շահը, ելնելով պետության ընդհանուր ֆինանսական դրությունից ևերկրում շրջանառության մեջ գտնվող օտարերկրյա դրամների քանակից ու նրանցպարունակությունից։ Երևանի զառաբխանան տրվում էր կապալով։ Մինչև XVII դարի կեսերըկապալառուները պարսիկ վաճառականներից էին, իսկ այնուհետև հայ վաճառականները՝խոջաները։Ըստ նշանակության և ծավալի մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի առևտրի մեջառաջին տեղը գրավում էր արտաքին և տարանցիկ առևտուրը։ Դրա համար նպաստավորպայմաններ ստեղծվեցին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված 1639 թվականիհաշտությամբ։ Երևանի արտաքին առևտրի համար կարևոր նշանակություն ունեինՌուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրերը։ Դրանցից առանձնապեսուշադրության արժանի է 1729 թվականի փետրվարի 13-ին կնքվածը, ըստ որի սովորականմաքսի վճարումով
  • թույլատրվում էր երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առևտուր կատարելպայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։Երևանից դուրս էին գալիս դեպի տարբեր երկրներ գնացող մի քանի ճանապարհներ։ Դրանցիցքաղաքի համար ամենակարևորը Թավրիզ—Ջուղա—Երևան — Էջմիածին—Կարս—Էրզրումճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվելով ավելի արևմուտք, հասնում էր Միջերկրականծովի ափերը, իսկ արևելքում Թավրիզից դիմում էր դեպի Պարսկաստանի խորքերը և ապաՀնդկաստան ու Միջին Ասիա։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչև Կարս ընկած հատվածումXVII—XVIII դարերում կառուցված էին 9 կամուրջներ, որոնց թվում էր և Ջուղայի հայտնիկամուրջը (Արաքս գետի վրա)։ Մեր պատմագիրների մոտ մի շարք վկայություններ կան այդկամուրջների և նշված ճանապարհի կայանների մասին։ Քարավանային ճանապարհներովհիմնականում երթևեկում էին ուղտերով ու ձիերով։ Թավրիզից մինչև Երևան բարձած ուղտերովկամ ձիերով հասնում էին 12 օրվա ընթացքում։ Տարանցիկ առևտրի ապրանքները բնական է, որմեծ զանգվածներ չունեին և դրանք բաղկացած էին բացառապես չփչացող ապրանքներից։Ճանապարհներն անբարեկարգ էին և անապահով. ավազակային բանդաները միշտ ահ ու սարսափիմեջ էին պահում քարավանները։ Երևանի վաճառականներն առևտրական գործերով
  • լինում էին Արևմտյան Եվրոպայի երկրներում, Լեհաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում ևայլուր։Առևտրով զբաղվում էին շատ-շատերը՝ արհեստավորներից ու մանր առևտրականներից սկսածմինչև հարուստ վաճառականներն ու ինքը՝ սարդարը։ Պրոֆեսիոնալ վաճառականությունն ըստ իրկապիտալի մեծության, կատարած առևտրի ծավալի և երկրի կյանքում խաղացած դերի,բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարների, բինախտարների, բազազների և չարչիների։Սովդաքյարներն ամենահարուստ, բարձր գիրք ունեցող վաճառականներն էին։ Նրանք զբաղվումէին մեծածախ առևտրով, և մաքսից բացի, ազատված էին բոլոր կարգի հարկերից։ Իրենցհարստությամբ և իրավունքներով սովդաքյարներից հետո գալիս էին բինախտարները, որոնքնույնպես զբաղվում էին մեծածախ առևտրով, իսկ բազազներն ու չարչիները զբաղվում էինմանրածախ առևտրով։ Երևանում բազազները կազմում էին ամենաուժեղ համքարությունը ևքաղաքի առևտրի մեջ արտակարգ մեծ դեր էին խաղում։ Աղբյուրներում սովորաբար բոլոր կարգիխոշոր վաճառականները հիշատակվում են մի ընդհանուր՝ խոջա անվան տակ։ Երևանում մեզհետաքրքրող ժամանակներում մեծահարուստ խոջաների համբավ ունեին Զաքարիա Ագուլեցուեղբայր Շմավոնը, որը վերջում սնանկացավ, խոջա Գրիգորը, որը առևտրական գործերով քսանտարի մնացել էր Լեհաստանամ և մեծ կապիտալներ կուտակել, և ուրիշներ։Հայաստանում մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ունեին
  • հողատիրության հինգ տեսակներ՝ պետական կամ դիվանին պատկանող հողեր, շահի ընտանիքիսեփական հողեր, քրիստոնեական և մահմեդական կրոնական հիմնարկներին կտակված հողեր(վակիֆ), մասնատիրական հողեր (մուլք կամ արբաբի) և գյուղական համայնքներին պատկանողհողեր։ Անդրկովկասի խանություններում, որոնց թվում նաև Երևանի խանությունում պետականհողերն իրականում ենթակա էին խանի իրավասությանը։ Երևան քաղաքում կար երեք կարգիհողատիրություն խանական (սարդարական) կամ պետական, վանքապատկան ևմասնատիրական։ Երևան քաղաքում այգիներ, բանջարանոցներ, հողանդակներ, ջրաղացներ,դինգեր, խանութներ ունեին Էջմիածինն և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Վանքերն ուեկեղեցիներն իրենց կալվածքներն ընդարձակում էին անժառանգ մնացած ունեցվածքներին ուկալվածքներին տեր դառնալով, նվիրատվությամբ և դրամով գնելու միջոցով։ ՍակայնԵրևանում ամենատարածված հողատիրության ձևը մասնատիրականն էր. քաղաքի հողերիմեծագույն մասը պատկանում էր մասնավոր անձանց, որոնք սոցիալական ու տնտեսականտեսակետից պատկանում էին հասարակության տարբեր խավերի։ Երևանի մասնավոր խոշորհողատերերը ընդարձակ կալվածքներ ունեին նաև քաղաքից դուրս՝ Երևանի խանությանգյուղերում։ Ֆեոդալական հողատիրությունր հիմնականում ուներ երկու ձև՝ մուլքադարությունև թիուլդարություն
  • Մեծ տարածում էր ստացել հողի առ ու վաճառքը։ Իբր հողատարածության չափի հիմնականմիավորներ հիշատակվում են խալվարը, սոմարը, լիտրը, բաթմանը, օրավարը և այլն։Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի ոռոգման ջրանցքներից որոշ ընդհատումներովգործում էին Մամռին, Աբուհայաթը և Դալման։ Դրանցից բացի, ոռոգման համար օգտագործումէին քաղաքում եղած ընդգետնյա և Գետառի ջրերը։ Պատերազմների և 1679 թվականիկործանիչ երկրաշարժի հետևանքով մի քանի անգամ խափանվել են քաղաքի ջրանցքները, բայցդրանք նորից վերականգնվել են։ Քաղաքի մեծ ջրանցքները համարվում էին խանիսեփականությունը, որը դրա վրա հսկելու համար սահմանել էր հատուկ պաշտոն։Նախորդ ժամանակների նման XVI—XVIII դարերում Երևանը դարձյալ այգեգործական մեծբնակավայր էր։ Այստեղ կային մրգատու և խաղողի բազմաթիվ այգիներ, որոնց գրավածտարածությունը հասնում էր ավելի քան 2.000 հեկտարի։ Բնակիչների մեծ մասն ուներ իրայգիները։ Քաղաքի այգեգործությունն ու խաղողագործությունը զգալի առաջադիմություն ենկատարել հատկապես XVII դարի սկզբներին՝ Ամիրգունա-խանի իշխանության տարիներին ևնույն դարի վերջերին՝ Զալ-խանի օրոք։ Բուն քաղաքից բացի, ընդարձակ այգիներ կային նաևնրա
  • շրջակայքի գյուղերում՝ Ձորագյուղում, Նորագյուղում, Նորքում և այլուր, որոնք տնտեսապեսայնքան ձուլված էին քաղաքի հետ, որ փաստորեն վեր էին ածվել նրա արվարձանների։Հաճախակի կրկնվող պատերազմներից, ներքին կռիվներից, հարկային ծանրքաղաքականությունից և այլ պատճառներից բացի, երկրի ու քաղաքի գյուղատնտեսությանճյուղերի զարգացումը մեծապես խափանում էին նաև բնական աղետները՝ մորեխը,երկրաշարժները, կարկուտը, անբերրիությանը, որոնց հետևանքով պարբերաբար կրկնվում էրմեծ թվով մարդկային կյանքեր խլող սովը։Մեզ հետաքրքրող ժամանակներում ամբողջ երկրի հետ միասինԵրևանը նույնպես գտնվում էր ֆեոդալիզմիժամանակաշրջանում։ Ինչ խոսք, որ օտարների՝ մոնղոլների,թեմուրյանների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների,սեֆևյանների ու թուրքերի երկարատև տիրապետությունն իրազդեցությունն է թողել Հայաստանի ֆեոդալականհարաբերությունների վրա։ Երկրի ֆեոդալական հասարակարգիհամապատասխան
  • թե´ գյուղական և թե՛ քաղաքային բնակչությունը մասնատված էր տնտեսական ու իրավականտարբեր դիրք ու վիճակ ունեցող խմբերի՝ շահագործողների (խաներ, բեկեր, աղալարներ,մելիքներ, բարձրաստիճան հոգևորականներ, խոշոր վաճառականներ) և շահագործվողների(կախյալ վիճակի մեջ գտնվող գյուղացիներ, արհեստավորներ, մանր առևտրականներ, վարձուաշխատողներ)։ Իրենց տնտեսական ու իրավական վիճակով իրարից տարբերվում էին ոչ միայնհասարակության այդ մեծ խմբերը՝ շահագործողներն ու շահագործվողները, այլև դրանցիցյուրաքանչյուրի մեջ մտնող ենթախմբերը՝ արհեստավորները, առևտրականները, գյուղացիները ևայլն։ Իր սոցիալ-տնտեսական վիճակով ամենացածր աստիճանի վրա գտնվում էրհասարակության ամենաբազմամարդ դասակարգը՝ գյուղացիությունը, որն իր հերթին նույնպեսենթարկված էր շերտավորման։Երևանում և Երևանի խանության մեջ արտոնյալ խավի աստիճանավորության բարձրագույնկետում գտնվում էր սարդարը։ Նրան էին ենթակա հայ, թուրք և պարսիկ մյուս բոլորմեծամեծները՝ ժառանգական ու անձնական բոլոր ազնվականները, խաները, մելիքները,աղալարները, պարոնները, բեկերը և այլք։ Այդ էր եղել պատճառը, որ Երևանի խանը սարդար(զորագլուխ) տիտղոսից բացի, սովորաբար կոչվում էր նաև բեյլերբեյ (բեգերի բեգ)։ Երևանիխանը մեծ
  • իշխանություն ունենալուց բացի, խանության ամենահարուստ անձնավորությունն էր՝ խոշորկալվածատեր և վաճառական։Արտաքին և տարանցիկ առևտրի ծավալման հիմքի վրա, հասարակության դասակարգայինտրոհվածության խորացման հետևանքով գոյություն ուներ նաև վաճառականության ևպրոֆեսիոնալ խոշոր առևտրականների խումբը, որը, ճիշտ է, զանգվածորեն չէր մտնումարտոնյալ դասակարգի մեջ, բայց ուներ բավական լայն արտոնություններ։Պարսկական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանում XVI—XVIII դարերումհարկատու բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի և զանազան տեսակի հարկադիրաշխատանքների ընդհանուր թիվը հասնում էր 35-ի։ Ընդ որում այդ բոլորը ռուս պատմաբան Ի.Պ. Պետրուշևսկին բաժանում է 5 խմրի՝ հողային ու եկամտահարկերի (11 տեսակ), զորքերը ևվարչական ապարատի տարբեր օղակները պահպանելու համար սահմանված տուրքերի ուբնահարկերի (14 տեսակ), աստիճանավորներին և ֆեոդալներին տրվող զանազան «ընծաների»(3 տեսակ), գլխահարկի և ծխահարկի (3 տեսակ) և պետության ու ֆեոդալների օգտին կատարվողպարտադիր աշխատանքների ու զինվորական ծառայության (3 տեսակ)։ Դրանց մեծագույն մասըգոյություն ուներ նաև Երևանի խանությունում։
  • Խանության ֆինանսական աշխատողները պարբերաբար կատարում էին աշխարհագիր՝հարկերը նշանակելու համար։ նրանք ստուգում ու գրանցում էին հարկադրման ենթակա բոլորկարգի օբյեկտներն ու մարդկանց՝ տները, այգիները, ցանքերը, անասունները, գլխահարկիենթակա մարդկանց և այլն։ Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ պատմագիրըմանրամասնությամբ նկարագրել է պարսկական տիրապետության շրջանի ծանր հարկերինշանակումն ու գանձումը։ Նրա վկայության համաձայն, պարսկական աշխարհագիրներինուղեկցում էին բռնությունները, ծեծը, ֆիզիկական խեղումները, ահն ու սարսափը։ Ժողովրդիցասումից ահաբեկված՝ հարկային վերակացուները երկրում շրշում էին զինվորականջոկատների ուղեկցությամբ՝ հարկադրելով հնարավոր բոլոր օբյեկտները այգիները,պարտեզները, ցանքերը, անասունները, ձիթհանքերը, ջրաղացները, արհեստները, մարդկանցև այլն։ Բռնությունները, կաշառքը և անօրինականությունը մեծ չափերի էին հասնումմանավանդ հարկերի հավաքման ժամանակ։ Հարկերը հավաքում էին աստիճանավորները մեծխմբեր կազմած։ Նրանք հարկերը գանձելու պատրվակի տակ ամիսներ շարունակ կարող էինմնալ միևնույն գյուղում և հարկատուների հաշվին ապրել արևելյան ճոխությամբ։ Բազմաթիվհարկերի մեջ իրենց ծանրությամբ ժողովրդի համար առանձնապես անտանելի էին բահրան(պետական՝ եկամտային հարկը), գլխահարկը
  • և հավատքի համար հայերից բռնագանձվող «ջիզիա» կամ «ջաղիա» կոչված հարկը։Թուրք-պարսկական պատերազմների, խաների ու փաշաների միջև տեղի ունեցող կռիվների ևկիսանկախ խաների ժամանակ վրաց Հերակլ թագավորի կրկնակի արշավանքների հետևանքովԵրևանի բնիկ բնակչության զգալի զանգվածները գերեվարվել ու քշվել են օտար երկրներ՝Պարսկաստան, Թուրքիա, ինչպես նաև Արևմտյան Հայաստան ու Վրաստան։ Առաջին մեծգերեվարությունը կատարվել է 1579 թվականին, թուրքական նվաճման հետևանքով։ Սակայնգերեվարության և բռնի տեղահանությունների մեջ ահավոր չափեր է ունեցել Շահ-Աբաս I-իհրամանով 1604 թվականի ամառը կատարված տեղահանությունը։ Բռնագաղթի ենթարկվեց նաևԵրևանի բնակչության զգալի մասը։ Տեղահան արված և Պարսկաստանի խորքերը քշվածերևանցիները նախ, բնակեցվում են Սպահանի ծայրամասում, իսկ 50 տարի անց՝ 1655թվականին Նոր Ջուղայի մոտակայքում, որտեղ նրանք կառուցեցին իրենց Նոր Երևանթաղամասը։Հայերին իրենց բուն երկրից ու հայրենի քաղաքներից արտաքսելու քաղաքականությունըշարունակվում էր նաև XVIII դարում Նադիր-շահի և կիսանկախ խաների տիրապետությանժամանակներում։ Նադիր-շահի հրամանով Երևանի խանությունից հարյուրավոր հայ
  • ընտանիքներ են քշվել Խորասան։ Այդպիսի բռնագաղթ է եղել նաև Հուսեին-Ալի-խանիժամանակ, ինչպես նաև մեծ թվով հայ գերիներ տարվեցին Վրաստան՝ Հերակլթագավորի արշավանքների ժամանակ։ Բռնագաղթերից բացի, Երևան քաղաքից գաղթ էեղել նաև «կամովին» օտարի տիրապետության ծանր պայմանների հետևանքով,ինչպես նաև վաճառականական ու այլ նպատակներով Երևանից դուրս են եկել և ուրիշերկրներում բնակվել հարյուրավոր երևանցիներ։Զանազան եղանակներով տեղի ունեցած քաղաքի բնակչության արտահոսքիհամեմատությամբ ներհոսքն ավելի թույլ է եղել։ Բայց և այնպես Հայաստանի ուրիշշրջաններից ու քաղաքներից մի քանի անգամ զգալի թվով բնակիչներ են եկել ուբնակվել Երևանում։ Դրանց մի մասը բերվել է Ամիրգունայի և Հասան-Ալի խանի՝դեպի Արևմտյան Հայաստան կատարված արշավանքների ընթացքում, իսկ մյուսմասն իրենք են կամովին գաղթել ու բնակություն հաստատելԵրևանում։Մինչև 1604 թվականի մեծ բռնագաղթը քաղաքիբնակչության բացարձակ
  • մեծամասնությունը կազմում էին հայերը։ Հետագայում դրանց թիվը բավականաչափ նվազում է,բայց և այնպես նրանք մյուս ազգությունների նկատմամբ իրենց թվով դարձյալ գրավում էինառաջին տեղը։ Քաղաքի բնակչության մյուս մասը կազմված էր թաթարներից (ադրբեջանցիներ),օսմանական թուրքերից և պարսիկներից։ Չնայած փոքրամասնությանը՝ թուրքերն ու պարսիկներըորպես իշխողներ ունեին մի շարք արտոնություններ։ Առանձնապես ծանր էին հայերիպայմանները։ Նրանք ամենուրեք ենթակա էին հալածանքների ու բռնությունների։ Տիրողներըբոլոր միջոցներով ձգտում էին նրանց հավատափոխ անել և ձուլել: Մահմեդականիշխանավորներից բացի, մեծ վտանգ էին սպառնում նաև ճիզվիտ քարոզիչները, որոնք օգտվելովմեր ժողովրդի ծանր կացությունից՝ նույնպես ամեն կերպ ձգտում էին վերացնել հայկականեկեղեցու ինքնուրույնությունը և այն ենթարկել Հռոմի պապի իշխանությանը՝ կաթոլիկականեկեղեցուն։Մեզ հետաքրքրող ժամանակների Երևանի բնակչության ընդհանուր թվի վերաբերյալտեղեկություններ չկան։ Միայն անառարկելի է, որ XVI—XVIII դարերում Երևանը չուներաճելու և բազմամարդ քաղաք դառնալու հնարավորություններ։ Ամենայն հավանականությամբ այդդարերում Երևանն ուներ 10000 —12500 բնակիչ։
  • Պարսկաստանի, Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի մյուս քաղաքների նման Երևանը ևսչուներ բուժական որևէ ձեռնարկություն։ Նրա բնակչության առողջապահական պայմաններըվատթարագույն էին։ Հայկական բժշկության բավական զարգացած շրջանում՝ XVIII դարումԵրևանում հիշատակվում են միայն երկու ոչ հայտնի բժիշկ՝ Հարութիսը (Հարություն) և Թաթուլը:Գործնական բժշկությունը մեծամասամբ գտնվում էր բժշկական տարրական գիտելիքներից զուրկհեքիմների ձեռքին։ Քաղաքում ամռանը մեծ տարածում ուներ դողերոցքը, պարբերաբար բռնկվումէին մահասփյուռ հիվանդություններ։ Տնտեսական ծանր պայմանները, պատերազմներն ուանբերրիությունները, կոմունալ տարրական պայմանների բացակայությունը, դաժան շոգերը,փոշին, կեղտը, լավորակ ջրի բացակայությունը՝ այդ բոլորը Պարսկաստանի, Անդրկովկասի ևԱռաջավոր Ասիայի մյուս շատ քաղաքների նման Երևանը դարձնում էին վարակի բույն։ Դրանցվրա գումարվում էին տիրողների գործադրած հալածանքներն ու բռնությունները, որոնքընդհանուր գծերով նկարագրել է Նաղաշ Հովնաթանն իր «Գովասանութիւն Երևանայ քաղաքին»երգիծական բանաստեղծության մեջ։Երևանին բախտ չէր վիճակված բնականոն ընթացքով զարգանալու։ Այն բազմաթիվ անգամավերվել է ու ձեռքից-ձեռք անցել։
  • Յուրաքանչյուր այդպիսի ավերումից հետո հարկ է եղել ավերակների կույտից քաղաքը նորիցվերաշինել ու տեսքի բերել։ Պատերազմներից բացի, Երևանը շատ էր տուժում նաև բնականաղետներից՝ երկրաշարժներից ու Գետառի սելավներից։ 1679 թվականի հունիսի 4-ին տեղիունեցած երկրաշարժի հետևանքով Երևանը վեր է ածվել ավերակների կույտի և մի քանիտասնյակ տարվա ընթացքում հազիվ են վերացրել դրա հետևանքները։ Ընդհանուր առմամբ,Երևանում մեզ հետաքրքրոդ ժամանակներում շինարարական զգալի աշխատանքներ են կատարվելԱմիրգունա-խանի, Զալ-խանի, Խոսրով-խանի, Հուսեին-Ալի խանի և մի քանի ուրիշ խաների օրոք։Սակայն Երևանը մնում էր որպես ասիական հետամնաց քաղաք, առանց որևէ հատակագծման,խառնիխուռն կավակերտ տներով, կեղտոտ ու ծուռումուռ փողոցներով մի տգեղ քաղաք, որիընդհանուր գորշ ֆոնի վրա նշմարելի էին բերդի աշտարակները, եկեղեցիների գմբեթները ևմզկիթների մինարեները։ Քաղաքը որոշ չափով գեղեցիկ տպավորություն էր թողնում միայնամռանը, երբ այն թաղվում էր այգիների ու բանջարանոցների կանաչ ծովի մեջ։ Քաղաքըբաժանված էր մի քանի թաղամասերի։ Նրա շրջակայքի գյուղերից մի քանիսը՝ Նորքը,Ձորագյուղը, Նորագյուղը նույնպես աստիճանաբար ձուլվել են քաղաքի հետ՝ կազմելով առանձինթաղամասեր։
  • Քաղաքի գլխավոր կառավարիչը՝ քաղաքագլուխը, քալանթարն էր, որին ստորագրված էինքաղաքային մյուս բոլոր պաշտոնյաները՝ մելիքները, դարուղան (ոստիկանապետը) և մյուսները։Իրականում քալանթարն ու մելիքները իրենց ձեռքում պահում էին դատավորի ու կառավարիչիիրավունքները, իսկ քաղաքի կառավարման մյուս կարևոր օղակները գտնվում էին դարուղայի,շուկայապետի (բազարբաշի), կշռապետի (միզանդար) և ուրիշ ցածրադիր պաշտոնյաներիձեռքին։ Դարուղան իր իշխանությունն իրագործում էր հարյուրապետների (յուզբաշի) ևտասնապետների (չաուշ) միջոցով։ Համաքաղաքայինից բացի, կար նաև գիշերայինպահպանության ոստիկանություն, որի գլուխ կանգնած էր գիշերային ոստիկանության պետը՝հասաս-բաշին, իսկ շուկան ուներ իր առանձին հասասները։ Ոստիկանական և պահպանությանայդ բոլոր ծառայողները պահվում էին ժողովրդի հաշվին։ Դրանք փոքրից մինչև մեծը կատարումէին անօրինականություններ և չարաշահումներ։ Եթե այդ բոլորի փոխարեն քաղաքայինոստիկանությունը գտնվեր իր
  • բարձրության վրա և թեկուզ նվազագույն չափով ապահովեր քաղաքի և շուկայի խաղաղառօրյան, բնակիչների կյանքն ու գույքը, դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր քաղաքի ներքինկյանքը համարել բնականոն և տանելի։ Այնինչ պարսկական տիրապետության շրջանի Երևանիներքին կյանքը միանգամայն անապահով էր, հասարակության ապադասակարգային տարրերը,ոստիկանական ծառայողների թողտվությամբ, խուլիգանական բանդաներ կազմած՝ գիշերվապահին ցրվում էին քաղաքով մեկ և մինչև լույս ահ ու սարսափի մեջ պահում քաղաքացիներին։Արևելյան շատ քաղաքների նման Երևանը ևս հատուկ զբոսայգիներ չի ունեցել։ Բնակիչներըսովորաբար զբոսնել են կամ իրենց հանգիստն անցկացրել եկեղեցիների և մզկիթներիստվերախիտ բակերում։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվում էր մեծ հրապարակը՝ մեծմեյդանը, որը շրջապատված էր ծառերով և որը նույնպես որոշ չափով ծառայում էր որպեսզբոսավայր։ Նրան կից գտնվում էր քաղաքի շուկան՝ առևտրի և բոլոր տեսակի տնտեսականգործարքների կենտրոնը։Քաղաքում կային մի շարք բաղնիքներ (համամներ) և քարավանատներ, որոնք գտնվում էինանմխիթար վիճակում։ Բացառություն էր կազմում միայն սարդարի հարեմին պատկանողմարմարապատ բաղնիքը, որը գտնվում էր բերդում։
  • Հնագույն ժամանակներից ի վեր Երևանի բնակիչները միշտ անհանգստացել են խմելու լավորակջուր ունենալու հարցով։ Քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար առանձինանհատներ կոնկրետ քայլեր են կատարել նաև մեզ հետաքրքրող ժամանակներում։ Երևանցի խոջաԳրիգորը, որ կրում էր Մոծակ մականունը, 1652—1653 թվականներին Գետառից խմելու ջուրէ բերել Կաթողիկե եկեղեցու բակը և քաղաքի այդ եկեղեցուն հարող թաղերը։ 1793 թվականինՏեր-Գրիգորյան եղբայրները նույն Գետառից ագուգաներով ջուր են բերում Կոնդի ս. Հովհաննեսեկեղեցու բակը և այդտեղից բաշխում քաղաքի այդ մասի թաղերի միջև։ Սակայն դրանցով,այնուամենայնիվ, արմատապես չէր լուծվում Երևանի խմելու ջրի հարցը։ Մեծ միջոցներ ևհսկայական աշխատանք պահանջող այդ հարցը լուծվել է միայն XX դարի սկզբներին։Երևանի XVI—XVIII դարերի ճարտարապետական կոթողները սահմանափակվում էինեկեղեցիներով, մզկիթներով, Հրազդանի ու Գետառի կամուրջներով, խանի բերդով ու պալատով ևհնից իր գոյությունը մինչև 1679 թ. երկրաշարժը պահապկած մի աշտարակով, որը նկարագրելէ Շարդենը։Առաջին հայացքից թվում է, թե XVI—XVIII դարերում Երևանում մշակութային առումովհիշատակության արժանի ոչինչ չպետք է ստեղծվեր։ Անվերջ ու ավերաբեր պատերազմները,պարբերաբար կրկնվող
  • բնական աղետները, ֆեոդալական հետամնաց Թուրքիայի ու Պարսկաստանի ծանր լուծը, խաներիու փաշաների սահման չունեցող կամայականությունները՝ այդ բոլորը խափանում էին նաևԵրևանի մշակութային կյանքի զարգացումը։ Այդ դարերում բազմաթիվ անգամ ավերվել են հնիցեկող նրա ճարտարապետական կոթողները՝ եկեղեցիները, կամուրջները, ոռոգման առուները,ավարի են ենթարկվել տասնյակներով ձեռագրեր, խափանվել են եկեղեցիներին կից եղածդպրոցները, գերեվարվել կամ ոչնչացել են հազարավոր մարդիկ։ Այնուամենայնիվ, XVI— XVIIIդարերում ևս Երևանում մշակութային կյանքը չէր ընդհատվել։ Նույնիսկ այդպիսի դաժանպայմաններում Երևանում ստեղծվել են հիշատակության արժանի գործեր և գիտության ումշակույթի տարբեր բնագավառներում հանդես են եկել ականավոր շատ ներկայացուցիչներ։Երևանի մշակութային կյանքի վրա իր բարերար ազդեցությունն էր թողնում Էջմիածինը։ Քաղաքիմշակութային կյանքի զարգացմանը մեծապես նպաստել է XVII դարի 20-ական թվականներինՄովսես Սյունեցու կողմից հիմնված ս. Անանիա անապատի դպրոցը, որն իր բնույթով և կարգ ուկանոնով նման էր Սյունիքի հռչակավոր Մեծ Անապատի դպրոցին։Երևանի եկեղեցիներին և մի քանի մզկիթներին կից գործում էին հոգևորական դպրոցներ։Եկեղեցական դպրոցների մեջ
  • ամենահայտնին ս. Անանիա անապատի դպրոցն էր, իսկ մզկիթներին կից եղած դպրոցների մեջհամեմատաբար մշտական ու կանոնավոր գործողը Գյոյ-ջամիի դպրոցն էր։ Ս. Անանիա անապատիսաներից շատերը՝ Մելքիսեթ վարդապետը, Ոսկան Երևանցին և շատ ուրիշներ դարձան այնժամանակվա հայկական մշակույթի հայտնի գործիչներ։Երևանի և նրա շրջակայքի գյուղերի եկեղեցիներում XVI— XVIII դարերում կուտակվել էինտասնյակներով ձեռագրեր, դրանցում տարբեր գրիչների կողմից ընդօրինակվել են բազմաթիվձեռագրեր, որոնց մի մասը հասել է մինչև մեր օրերը։ Բացառելով անանուն և XIX դարիգրիչներին (որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են, բայց մեծ արժեք չեն ներկայացնում)մեզ հետաքրքրող ժամանակների երևանցի և Երևանում գործունեություն ունեցած, բայց ուրիշտեղից եկած գրիչների թիվը անցնում է մեկ և կես տասնյակից։ Դրանցից էին Հակոբ Երևանցին(XVI դ.) Պողոսը, Զաքարիան, Եսայի սարկավագը, Մինաս գրիչը, Մկրտիչը, Ավետիս երեցը ևուրիշներ։
  • Սակայն միայն գրչությամբ չի սահմանափակվում նշված ժամանակաշրջանի Երևանի գրի ուգրականության արվեստը։ Այդ նույն ժամանակներում է տարիներ շարունակ Երևանում ապրել ուստեղծագործել միջնադարյան Հայաստանի մշակույթի մեջ այնքան մեծ դեր խաղացածՀովնաթանյանների հայտնի ընտանիքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ ՆաղաշՀովնաթանը, տաղասաց Սաֆարօղլին, այդ նույն ժամանակներում Երևանում գրվել ենգրականության պատմության առումով ուշադրության արժանի չափածո արձանագրություններ ևհիշատակարաններ, ստեղծվել վկայաբանություններ, զրույցներ և այլն։ Մեր պատմագիրների ևեվրոպական ճանապարհորդների վկայություններից երևում է, որ XVI—XVIII դարերումԵրևանում պարբերաբար փողոցային ներկայացումներ էին տալիս միմոսներն ուկատակերգակները։ Դրանց ներկայացումները, աշուղների ու լարախաղացների ելույթները մեծբավականություն են պատճառել բնակիչներին։ Դրանք օպերայի, ասմունքի ու կրկեսինախասկզբնական ձևերն են, որոնք մեր քաղաքում հարատևել են բավական երկար ժամանակ։Արվեստի ճյուղերի մեջ Երևանում իր տեղն ուներ նկարչությունը։ Դրա ականավորներկայացուցիչը Նաղաշ Հովնաթանյանն է, որը ըստ մասնագետների կարծիքի, իր նկարներովզարդարել է Երևանի եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի, Կաթողիկեի
  • հիմնադիրն է Երևանի ս. Անանիա անապատի բարձր տիպի դպրոցի և հեղինակ ու դասախոս։1604 թվականի մեծ բռնագաղթով Պարսկաստան քշված երևանցիներն իրենց նորբնակավայրում՝ Նոր Երևան թաղում նույնպես ստեղծում են հիշատակության արժանիմշակութային գործեր, դրանով իսկ նպաստելով հայկական մշակույթի ընդհանուրառաջադիմությանը։Մեծանուն պատմաբան Լեոի «Երևանի պատմությունը» ես ընթերցել եմ անցած դարի70 – ական թվականներին, երբ դեռ ուսանող էի: Գրքի այժմյան ընթերցանությունը նորըմբռնումների ու ընկալումների հանգեցրեց: Շատ բան ես տեսա նորովի և մտովին զուգահեռներանցկացրի միջնադարյան Երևանի և այսօրվա մեր մայրաքաղաքի միջև: Նույնիսկ այն, որնախկինում Երևանի խանությունը կառավարում էի բեգլարբեգը, իսկ այսօր` Բեգլարյանը, երևիթե իր գաղտնի խորհուրդն ունի: Երկու հարյուրից չորս հարյուր տարի է անցել մեզ հետաքրքրողժամանակներից, բայց հին երևանցիներին հուզող շատ հարցեր այսօր ել այժմեական են: Դրանքվերաբերվում են թե հարկերին ու տուրքերին, որոնք հիմա էլ շատ են ու անհասկանալի, թե ջրիխնդրին, որ հիմա էլ սակավ ու թանկ է, ինչպես
  • հարյուրամյակներ առաջ, թե կաշառակերությանը, որ ինչպես ֆրանսիացի վաճառական ևճանապարհորդ Ժ. Շարդենն էր նշում, Երևանի խանությունում դարձել էր կենցաղ: Ցավոք, այն մեզմոտ էլ դեռ դուրս չի եկել կենցաղից:Զուգահեռները շատ են ու զարմանալի: Այսօր էլ, ինչպես հարյուրամյակներ առաջ օրախնդիր էԵրևանի մաքրությունը` մի ոչ շատ էական տարբերությամբ: Եթե XVI - XVIII դարերում Երևանիփողոցները աղտոտված էին կեղտաջրերով, մրգի և ուտելիքի մնացորդներով, կենդանական ուկենցաղային աղբով, ապա մեր օրերում դրանց ավելացել են պոլիէթիլային ու պլաստիկե օգտագործածտարաները, շինարարական աղբը, ծխախոտի մնացորդները և այլն: Եթե վերը նշված ժամանակներումպատմիչները Երևանը նկարագրում էին որպես այգիների ու կանաչի մեջ կորած քաղաք, այժմ մերքաղաքի կանաչ գոտիները ոչնչացվում են հանուն մեր իշխանական էլիտայի «էլիտար»քմահաճույքների:Մերօրյա օլիգարխներն ու մարզա – քաղաքա – համայնապետերը համահունչ են նախկին մահալներիկառավարիչներին, քալանթարներին, խոջաներին, միրաբներին և այլ պաշտոնյաներին: Ինչպես դարերառաջ, այսօր էլ օրվա հաց վաստակելու համար հայը, տվյալ դեպքում` երևանցին բռնում էպանդխտության ճանապարհը: Ինչպես հիմա, այն ժամանակներում էլ գոյություն ունեին արտադրականու առևտրական մենաշնորհներ, որոնք գտնվում էին Երևանի խանի և նրա մերձավոր մարդկանցձեռքին: Սակայն այն դարերում Երևանն ունեցել է նաև խիզախ, գործունյա, հայրենասեր խաներ,որոնք մեծ գործեր են կատարել Երևանի խանության և երևանցիների համար: Դրանցից են եղելԱմիրգունա խանը, Խոսրով խանը, Զոլա խանը և
  • ուրիշներ, որոնց գովերգել է ժողովուրդը: Զուգահեռներ տանել նրանց և մեր օրերի կառավարիչներիմիջև մի քիչ դժվար է:Հետաքրքիր զուգահեռներ են գծվում նաև Հին Երևանի և մեր այսօրվա մայրաքաղաքի մշակութայինկյանքի միջև: XVIII դարի ֆրանսիացի նշանավոր հետազոտող և ճանապարհորդ Ժոզե Պիթոն դեՏուրնեֆորը գրում է, որ ինքը Երևանում ականատես է եղել հայ և օտարազգի գուսաններիմրցույթին: Նման մրցույթների մասին նշում են նաև այլ աղբյուրներ: Մասնավորապես խոսվում եննաև լարախաղացների, ծաղրածուների, գուշակների, դեվրիշների, աշուղների ելույթների մասին:Դրանք հիմնականում տեղի էին ունենում ուշ աշնանը և ձմռանը, երբ մարդիկ,ավելի ազատ էինլինում: Այս ժամանակ էին կատարվում նաև հարսանիքները, որոնք հին երևանցու մշակութայինկյանքի մաս էին կազմում: Մշակութային օջախներ, որպես այդպիսիք Հին Երևանում չկային:Մրցությունները և ելույթները, որպես կանոն, տեղի էին ունենում կամ եկեղեցու բակում, կամշուկայի` Ղանթարի հրապարակում (մեյդանում): Ձմռան երկար գիշերները կարճեցնելու նպատակովերևանցիները հավաքվում էին թաղի հարուստներից մեկի հացատանը` օդայում և թոնիրի շուրջը«քուրսի» նստելով պատմում հայկական ու պարսկական հեքիաթներ, լսում երգեր Աշուղ Ղարիբի ուՇահ Իսմաիլի մասին, խոսում օրվա նորություններից ու իրենց դարդ ու ցավից: Այդ արժեքներիցշատերը մենք կորցրել ենք և երևի թե անդարձ: Հեքիաթները մեզ էլ չեն հուզում, Աշուղ Ղարիբի ուՇահ Իսմաիլի մասին չենք լսել, մերձավորի դարդ ու ցավն էլ մեզ չի հետաքրքրում:Հատկապես հարուստ երևանցիների կենցաղի ու հանգստի անբաժան մասն էր կազմում բաղնիքը:Բաղնիք գնալը նման էր արարողակարգի, ծեսի, որն
  • ուղեկցվում էր երկար նախապատրաստական աշխատանքով: Կանայք լվանում և կարկատում էիններքնաշորերը, սնդուկից հանում տոնական հագուստը, համապատասխան խորտիքներ և խմիչքներպատրաստում բաղնիքի համար: Բաղնիքները թուրքական և պարսկական էին, որոնք որոշակինմանություն ունեն այսօրվա շոգեբաղնիքների` սաունաների հետ: Մեր սերնդի մարդկանց, որոնքամենօրյա առնչություն ունեն բաղնիքի և հիգենիայի այլ պարագաների հետ, դժվար է հասկանալ հիներևանցիների այդքան լուրջ և, ես կասեի, փիլիսոփայական վերաբերմունքը բաղնիքների նկատմամբ:Երևանցիները եղել են մեր ժողովրդի ավանգարդը հայ ազգային ազատագրական պայքարում, ամուրկառչել են հայրենի հողին և քրտնքով ու արյունով սնել ու պաշտպանել այն:Պատմաբան Լեոի այս ստեղծագործությունը ոչ միայն թույլ է տալիս համեմատել Երևանի անցյալն ուներկան, այլև ուսանում է չկրկնել անցյալում թույլ տրված սխալները, թերություններն ուբացթողումները: Այն, իմ համոզմամբ, պիտի լինի Երևանի ճակատագիրը տնօրինողների ևերևանցիների սեղանի գիրքը:Գիրքը գրված է նյութի խոր իմացությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով, կենդանի ու ճոխլեզվով: Գրողի նուրբ հեգնաքն ու հումորը ավելի են մեծացնում երկի արժեքը:Հետաքրքիր զուգահեռներ են գնում Հին ու Նոր Երևանի այն նկարների միջև, որոնք հայթայթել եմնյութն ուսումնասիրելու ժամանակ:Ահա նրանցից մի քանիսը.
  • Սա Երևանի հատակագիծն է ըստ ֆրանսիացի Շարդենի 1672թիվ
  • Զավեն Արշակունու ծավալանկարը: Կոչվում է Հին Երևանը
  • Մեր օրերի երևանյան համայնապատկեր
  • Երևանի բերդը 1796թ.: Երևում է Հրազդան գետը (Զանգուն) և հին կամուրջը,որը մինջև հիմա էլ գործում է Հրազդանի ձորում:
  • Ռուս նշանավոր նկարիչ, համայնապատկերների մեծ վարպետՖրանց Ալեքսեևիչ Ռուբոյի ստեղծած Երևանի բերդի գրավման մանրակերտը:
  • Երևանի բերդի տեղում կառուցվել է Երևանի գինու – կոնյակի գործարանը:
  • Երևանի բերդի դիմաց, Հրազդան գետի աջ ափինգտնվում է Պասկեվիչի բլուրը, որիվրա սկզբից կառուցվել է Շուստովի գինու, կոնյակիգործարանը, այնուհետև կոնյակի «Արարատ»տրեստը:
  • Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցը XIX դարի վերջին XX դարի սկզբին: Քաղաքային հիմնականփոխադրամիջոցը ձիաքարշներն էին, որոնք նման էին տրամվայների, որոնց վագոնը երկաթգծերի վրայովքաշում էին ձիերը:
  • Ձիաքարշերը գնում էին մինչև այժմյան Աբովյան պւրակ (Պլանի գլուխ)
  • Նախկին Ցարսկայա հետո Ալավերդյան այժմյան Հանրապետության փողոց:Փողոցի այս հատվածը իր տեսքը պահպանել է մինչև մեր օրերը
  • Աբովյան փողոցը նախորդ դարի 30 – 40-ական թվականներին:Աշխատավորների ցույց և միտինգ նոյեմբերի 7-ին:
  • Աբովյան փողոցը մեր օրերում
  • Սուրբ Պողոս – Պետրոս եկեղեցին 1920 – ական թվականների կեսերին
  • Շինհրապարակ նույն եկեղեցու տարածքում: Եկեղեցու տեղում կառուցվեց«Безбожник» կինոթատրոնը, որը հետագայում վերանվանվեց կինո Մոսկվա
  • Ահա այն`կինո Մոսկվան իր ողջ հմայքով:
  • Սա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որ խորհրդային տարիներին քանդեցինև նրա տեղում կառուցեցին Եղիշե Չարենցի անվան դպրոցը:
  • Իսկ սա Եղիշե Չարենցի անվան դպրոցն է, որի տեղում եղել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
  • Կապույտ մզկիթը XIX դարի սկզբին
  • Կապույտ մզկիթը մեր օրերում: Այն պարսկական հոգևոր – կրոնական կենտրոն է
  • Ղանթարի շուկան: Պատկերը անհայտ նկարչի:Ղանթար, արաբերեն նշանակել է շուկայի մեծ կշեռք:
  • ,Ղանթարի շուկայի տեղում հիմա Երևանի մանկական այգին է Շահումյանիհրապարակի և Կոմայգու հարևանությամբ
  • :Երևանի Կոնդ թաղամասը Հարյուրամյակներ շարունակ այստեղ ոչինչ չի:փոխվել
  • Այդ է վկայում Մերուժան Խաչատրյանի այս կտավը` Հին Կոնդը
  • Երևանյան կոնտրաստ` Կոնդի հյուղակները բարձրահարկերի ֆոնի վրա: