Your SlideShare is downloading. ×
0
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Իսահակյան
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Իսահակյան

4,185

Published on

Շատերին է հայտնի Վարպետի սերը Շուշանիկ Մատակյանի հանդեպ, բոլոր դասագրքերում գրված է այդ մասին: Իսկ քանի՞սը գիտեն, որ Իսահակյանը սիրել է նաև Շուշանիկի կրտսեր քրոջը՝ Աննիկին:

Շատերին է հայտնի Վարպետի սերը Շուշանիկ Մատակյանի հանդեպ, բոլոր դասագրքերում գրված է այդ մասին: Իսկ քանի՞սը գիտեն, որ Իսահակյանը սիրել է նաև Շուշանիկի կրտսեր քրոջը՝ Աննիկին:

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
4,185
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
19
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ :ՀԱՎԵՐԺ ՍԻՐԱՀԱՐԸԱրսենյան ՍոնաԳեղարվեստի ավագ դպրոց
  • 2. ԵՐԿՈՒ ԽՈՍՔ…Ես գիտեմ, որ ուրիշի նամակները ևօրագրերը կարդալը շատ վատ է: Բայցայնուամենայնիվ այսուսումնասիրությունը կատարելուհամար ստիպված եմ եղել կարդալուրիշի անձնական թղթերը: Հուսով եմ,որ ինձ կներեն բոլոր ընթերցողները:Եվ խնդրում եմ ներել միայն այնդեպքում, եթե այս աշխատանքը ձեզ իրոքշատ դուր կգա: Այս ուսումնասիրությունը կատարելիսՈւսումնասիրել ուրիշի կյանքը և սիրո շատ նոր բան իմացա: Նախ և առաջ, որպատմությունը այդքան էլ հեշտ գործ չէ, մեր այսօրվա ուղղագրությունը ևմանավանդ երբ գիտակցում ես, որ քիթդ ուղղախոսությունը շատ են տարբերվումխոթում ես շատ անձնական բաների Վարպետի ժամանակների քերականականմեջ… կանոններից: Նաև իմացա, որ 1905 թվականը նահանջ տարի էր: Ու, որ ամենակարևորն է, իմացա, որքան դժվար է բանաստեղծ լինել… Սոնա
  • 3. ՄԻ ԲԱՆ ԷԼՏեքստը ընթերցելիս չմոռանաք լսել երաժշտությունը:Որոշ սլայդերին ես կցել եմ նաև երաժշտություն: Աշխատել եմ ընտրելարժեքավոր գործեր` ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ:Ես ճիշտն ասած այս ծրագրից գլուխ չեմ հանում, այդ պատճառով դուքստիպված եք լինելու ինքներդ միացնել սլայդի երաժշտությունը: Այնկճանաչեք նշանով `Մի՛ ծուլացեք միացնել երաժշտությունը, որովհետև այն իսկապես շատլավն է, համենայն դեպս ըստ իմ ճաշակի:Հիմա կարծես թե արդեն ամեն ինչ ասեցի, այնպես որ բարի ընթերցում ևբարի ունկնդրում:
  • 4. .. Իսահակյանը սիրո մասին  Սիրել բոլորին, սիրել անչափ, լի կարեկցանքով, սիրել մինչև անձնազոհությունը, - սա մի այնպիսի մեծ էգոիզմ է, որ միայն հերոսները կանեն:  Հերոսը սիրում է բոլորին, որովհետև նա իրեն շատ է սիրում: Հասարակ մարդը չի սիորում ու կարեկցում ուրիշին, որովհետև իրան չի սիրում ու հարգում:  Սերն իր բարձր առումով իր պոեզիայի առանցքն է: Առանց այդ սիրո ոչ մի բանաստեղծ չէր կարող քնար հնչեցնել:  Իմ նպատակը հավիտենական սիրո մեջ է, որ ապրում է իմ բոլոր ատոմների մեջ, որից ինձ ոչ ոք չի կարող զրկել… Նա կապրի իմ գերեզմանից հետո էլ դեռ իմ անմահ ատոմների հետ:  Ես երջանիկ եմ, որ ունեմ սիրո պես աստված…  Սիրուց հետո գոլորշիանալ, ոգիանալ, աստվածանալ և հավերժանալ, բայց որ այդ չկա, մեռնել, փոշիանալ…
  • 5. Շուշան աղջիկ, քո գերին եմ…ՎԱՐՊԵՏԸ և ՇՈՒՇԻԿԸ
  • 6. . Վարպետը և Շուշիկը Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմահազար սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, և այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը:
  • 7. . Իսահակյանի <<Հիշատակարանից>> 1891թ., հունիսի 17Կ – ների տանը պատահեցա օր. Շ. – ին. ողջունեցի և նստեցա մոտը. նաասեղնագործությամբ էր պարապում. մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձգրավում. չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքերով, վառվռուն և խելոք հայացք,վարդագույն շրթունք, դալկահար դեմք, պարզ, որոշ ձայն. այո, սա մի հրեշտակ է, միգերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկարխոսեցինք առանձին. մաքուր հայերերն էր խոսում: նա երևի ինձ համակրեց. գոնեհամակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էրՍահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, բայց չհաջողվեց. եսգերազանցեցի: Օ~, նա խորամանկ է, փորձող է: Ա~խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ…Որքա~ն ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվող եմ կուսական սրտի առաջ. ահա իմբնավորության մի թույլ կողմն էլ… Նա իսկապես մի <<ջադու պառավ>> է… Նա ինձ գերեց:Իմ սիրտը շատ ընդարձակ տարածություն է. <<մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ էնոցանից>>. բոլորն էլ /կուսանք/ կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել.դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը… 1893թ., մայիսի 18Ես չեմ ուզում անվանարկել <<նրան>>. մի՞թե կարող եմ. <<նա>> իմս է, իմ հրեշտակը…Էլ ոչինչ չեմ գրելու այսօր. միայն <<նա>> է գրչիս և զգացածիս ու մտածմունքներիս նյութը.<<նա>> տիրապետել է ինձ ամբողջապես:
  • 8. . Շուշան աղջիկ, քու գերին եմ, Կալ ու կապված անշղթա. Շուշանիկ Մատակյանի Սիրտըս վառվավ սիրուդ բոցեն, դիմանկարը Պապաք – ծարավ էրվեցա: Իսկ Շուշանը գավը ուսին Դեպի ձորն է թռչկոտում, Աչք չի քըցում խեղճ տըղին: Ծով – աչքերիդ ծով – կարոտով` Շվաքդ եղա, ման եկա. Օրերս անցան ախ ու վախով, Ես հալ ու մաշ թել դարձա: Իսկ Շուշանը աղբրազովին Կուրծքը` արձակ, հուսքն` արձակ, Վարդ երեսն է լվանում: Էս քարի պես ժեռ է հոգիդ, Էս այրի պես` լուռ ու մութ. Էրվեց, մոխիր դառավ գերիդ, Ա~խ, Շուշան ջան, ա~խ, անգութ… Իսկ Շուշանը գավը ուսին` Զուլալ ջուրն է տուն տանում, Աչք չի քըցում խեղճ տըղին:
  • 9. Սա Իսահակյանի առաջին Ծաղիկ էի նորաբողբոջ,բանաստեղծություններից մեկն է, Սարի լանջում, երկնի տակ.որը նա գրել է դեռ Գևորգայնճեմարանում ուսանելու Ինձ կըդյութեր առվի խոխոջ,տարիներին: Ինձ կողջուներ արեգակ:Ճեմարանում Վարպետի Գիշերները` աստղ ու լուսինուսուցիչնն էր հայ մեծ Վար կիջնեին երկնքեն,բանաստեղծ ՀովհաննեսՀովհաննիսյանը: Երբ նա կարդաց Ու հեքիաթներ ինձ կասեինայս ստեղծագործությունը, Կախարդական, ոսկեղեն:հիացած գոչեք. <<Ապրե~ս, արդեն Գառների հետ լուսածագինբանաստեղծ ես>>: Եկար սարը, ջան աղջիկ. Հովհաննես Հովհաննիսյանի դիմանկարը Ինձ քաղեցիր, դրիր անգին Կրծքիդ վրա գեղեցիկ: Այնտեղ շքեղ` ես ապրռցա Երազներով երջանիկ. Սերըդ դավեց ինձ, սևաչյա, - Ես չորացա, ա~խ, աղջիկ….
  • 10. . Պատմում է Ավետիք Իսահակյանը...<<...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մերմեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ:Մինչեւ կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպեսդասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նորէի եկել Վիեննա եւ ընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբնամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է եւ իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա ենեղել նրա հարսանեկան հանդեսին:Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի <<Դարդսլացեք>>բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդըհայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը եւվերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու եւ ամուսնանալու նպատակով: Շուշիկիծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէինմերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ով էինրա կողքին...Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակիմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել:Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որՇուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերնիրեն երջանիկ էր զգում, եւ ես այլեւս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտելզգացմունքներս, առավել եւս` որեւէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա,կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպեսէլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում….>>
  • 11. . Դարդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան – ալվան ծաղիկներ. Դարդըս լացեք, բաղի բլբուլ, Ամպշող երկնուց զով – հովեր… Երկինք – գետինք գլխուս մթնան, Անտուն – անտեր կուլամ ես. Յարիս տարա~ն – ջանիս տարա~ն, Հոնգուր – հոնգուր կուլամ ես… Ա~խ, յարս ինձի հանեց սըրտեն, Անճար թողեց ու գընաց. Սըրտիս սավդեն – խորունկ յարեն Անդեղ թողեց ու գընաց: Դարդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան – ալվան ծաղիկներ, Դարդըս լացեք, բաղի բլբուլ, Ամպշող երկնուց զով – հովե~ր…
  • 12. . Նամակ Շուշանիկ Մատակյանին 1893թ., մարտի 28, ԷջմիածինՍիրելի քույրիկ.Ի՞նչ գրեմ – արցունք, տանջանք, վիշտ, հեծծանք,,, Ո՞ւր է, ո՞ւր է անդրանիկ սերը, սերը պղատոնական, մաքուր,անարատ, կուսական… Ո՞ւր է, ո՞ւր է…Ես լալիս եմ, ես տանջվում. Я вновь один, и вновь кругом Все та же ночь и мрак унылый, И я в раздумье роковом Стою над свежею могилой: Чего мне ждать, к чему мне жить, К чему бороться и трудиться: Мне больше некого любить, Мне больше некому молиться!..Այո, քույրիկ, այո, ես էլ ոչ ոքին չեմ սիրում, ոչ ոքի համար էլ չեմ աղոթում…Ես չեմ ուզում այսպես կորչել, ոչնչանալ. ապրել եմ ուզում հանուն գիտության, գիտության, միայն գիտության համարապրել, և իմ կյանքը գիտության համար նվիրել. ես գիտության զինվոր եմ ուզում լինել…Այսուհետև սիրո ոչ մի շող ու ցող, ոչ բույր ու թույր…Խաբուսիկ աշխարհ, խորամանկ դիմակ…Ա~խ, եթե ես կարողանայի աղոթել աստծուն, հավատալ աստծուն` երջանիկ կլինեի…Եվ մի՞թե կա երջանկություն աշխարհի մեջ. ոչ, ոչ, նա ինքնախաբեություն, ինքնամոռացություն, եսականություն է…Ա~խ, ես թշվառ եմ, ես ապերջանիկ. չկարեկցեք ինձ վերա. ես փոքրոգի չեմ, ես հաղթված չեմ կյանքի կռվից: Չկարեկցեք:Իմ վիշտը, իմ վերքը, իմ երգը թող ձեզ չգրավե, թող ձեզանից ևս արցունք չքամե… Մի՞թե ձեր վարդերը կարող են պսակլինել ինձ. չեմ կամենում… չեմ, չեմ…Դուք ուրախացեք, քուք ապրեցեք, դուք սպասեցեք դարձյալ. կյանքը դեռ ժպիտ տալիս է ձեզ համար, իսկ ինձ` ոչ… Ավետիք
  • 13. . 1895թ., հունվարի 8 Ես ձեզ պես չսիրեցի, ես չսիրեցի արևելքի, արևմուտքի,հյուսիսի կամ հարավի պես, ես սիրեցի կնոջը` Շուշիկիս – բնության այդ ամենաչքնաղ կաթիլը, հերոսի պես, տիեզերքի պես սիրեցի ես սիրեցի… Ես Շուշիկին, տիեզերքի այդ սքանչելի կաթիլը, ես սիրեցի հերոսի պես:Ես տիեզերքի եզերքն եմ – ես հերոս եմ, ինձնից է սկսվում ամեն մի ճշմարիտ բան. ես այն ափն եմ, ուր կյանքի խարիսխն է ձգված. այս ափից բռնեցեք, ով մարդիկ, և կտեսնեք լույս ու կյանք: <<Հիշատակարանից>>
  • 14. . Սիրեցի, յարս տարան. Յարա տըվին ու տարան — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սիրտըս պոկեցին, տարան: 1897թ., հունվարի 15 Ցավըս խորն է, ճար չըկա,Ամսու 7-ին Շուշիկը ինքը իր կամքով Ճար չըկա, ճար անող չըկա,բացատրեց տարիներ առաջ իր վարմունքը իմսիրո նկատմամբ. նա իրեն արդարացնում էր, — Էս ի՞նչ զուլում աշխարհ է,ասելով, որ ինքը ուրիշին էր սիրում, իսկ ինձ, Սրտացավ ընկեր չըկա:իբրև լավ տղայի, միայն համակրում էր. հետոթե` վրաս շա~տ էր կարեկցում, բայց անզոր Լա՛վ օրերս գնացի՛ն,էր. ինքը մեղավոր չէր, փոքր աղջիկ էր… Է~հ, Ափսո՛ս ասին, գնացի՛ն.սրտմաշուկ բաներ… Հիմա պիտի գնամ մոտը — Էս ի՞նչ զուլում աշխարհ է,և ասեմ. - <<Լավ, ասա ինձ քու միտքը. ո՞ւրեն իմ նամակները. հիմա ինձ ինչպե՞ս ես Սև դարդերս մնացին...վերբերվում. ինչո՞ւ ատեցիր. ամեն բանպարզիր, ես ուզում եմ վարվել` ինչպես վայելէ մարդուն – ազնիվ մարդուն>>: Եվ եթե նաարտահայտվեց այնպես, ինչպես պետք է, եսկպահպանեմ իմ բարեկամական կապը, կամհավիտյան կխզեմ… <<Հիշատակարանից>>
  • 15. 1904թ.Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ,.մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:Ինչո՞ւ եմ գրում, ինչ է ստիպում ինձ գրել. – սիրել – ես քեզ չեմ սիրում, ատել – ես քեզ չեմ ատում. բայցդու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզհոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել`նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել, անզոր եմ,ամբողջ էությունս բարի է… և որ ամենաողբալին է` ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞սազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ եմ ոտքերդհամբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:Դու մի որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչևմահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչքերիդ նայելու չեմ:Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել – գիտեմ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ` երբ ես քուոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, - ծաղրելու, արհամարհելու, դուրսշպրտելու. չէ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի… Դու խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ` չհանեցիրնրանց, թողիր սրտիս մեջ – մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դումնացիր դեպի ինձ միշտ ծաղրորղ, միշտ անգութ, միշտ անսիրտ…Ես քեզնից էլ սեր չէի ուզում. քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ` դու իմ մեջմարդ տեսնեիր…Դու մի սոսկավիթխար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկնային դեղով դա չի բժշկվի…Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրիր քուերեխաների համար. ինձ մի անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ միմարդու մոտ. աղաչում եմ քեզ, ինձ թաղիր քեզ համար հավիտյան: Պետք չէ հիշել այն տաճարում միուրիշ Աստծու անուն, արին այդ տաճարը չի պաշտում, չի հնազանդվում. չպետք է այդ տաճարում ուրիշձոնի սեղան ու պատկեր դրվի: Քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված Աստվածեմ այդտեղ:ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԻՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ:ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐՄԵՌԱ~Ր, ՄԵՌԱ~Ր…ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ Ավետիք:
  • 16. Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի ԱՎԵՏԻՔԸ և ԱՆՆԻԿԸ
  • 17. . Հավերժ սիրահարըՇատերը գիտեն Իսահակյանի առաջին սիրո` Շուշիկի մասին, բայց քչերին են հայտնի այննվիրական, քնքուշ զգացումները, որ Վարպետը տածել է Աննիկի հանդեպ:Իսահակյանը հեռավոր ազգակցական կապեր ուներ Մատակյանների հետ և միշտ այցլում էրնրանց, այցելում էր և Շուշիկի ամուսնությունից հետո, թեև վշտացած սրտով: Այստեղ նա հաճախէ հանդիպում Աննիկին: Բանաստեղծը իր վշտերի մեջ սկզբում չի նկատում նրան, երեխայի տեղ էդնում, իսկ երբ հեռանում է քաղաքից, ուրախացնելու համար փոստային բացիկներ է ուղարկում:Աննիկը, այդ վերաբերմունքից զգացված, շնորհակալական նամակ է գրում: Վարպետըպատասխանում է նրան: Սկասվում է նամակագրությունը: Շարունակվում են և հանդիպումները:Եվ շուտով նրանց մեջ մի ջերմ մտերմություն է առաջանում, որի ընթացքում բանաստեղծըճանաչում է Աննիկին:Բանաստեղծը տեսնում է, որ Աննիկը շատ բանով տարբերվում է իրեն հասակակից աղջիկներից,իդեալներ ունի, ձգտումներ, երազներ, կարդում է, հետաքրքրվում կյանքով, որ ընբոստ է, չիենթարկվում շրջապատի նախապաշարումներին: Այս ամենն էլ հենց գրավում են բանաստեղծիսիրտը: Երկուստեք նամակները վերածվում են սիրո խոստովանությունների: Նամակներիցերևում է, որ Վարպետը սկզբում աշխատել է իր մեջ զսպել այդ զգացմունքը, բայց այն գնալովխորանում է, և առաջին սիրո մոխիրների վրա մի նոր հրդեհ է բռնկվում` նախկինի պես զորեղ,նախկինի պես զուլալ ու պայծառ:
  • 18. . Առաջին նամակը Աննիկին 1904թ., հոկտեմբերի8, ԹիֆլիսՉէի սպասում, որ պոստ-կարտերի համար առանձին շնորհակալական նամակկգրես, - երևում է, որ քաղաքավարի ես, Աննա Բերոյան: Բայց ի՞նչ մի մեծ բան ենպոստ-կարտերը, որ գրում ես, թե էլ մի ուղարկիր, քեզ էլ չի մնա: Մարդ պետք էաշխատե ուրիշին ուրախություն պատճառե, ինչքան որ կարող է:…Մարդ պիտի անկեղծ ու միշտ անկեղծ լինի. Ինչ որ կարծում ես` ասա, ինչ որուզում ես` արա, մի ասիր` թե չի կարելի այս բանն ասել, այն չասել. Ինչ որսրտումդ է, թո նաև լինի լեզվիդ վերա ու գրիչիդ ծայրին:Գրում ես, որ ներողություն, որ ինձ ձանձրացնում ես նամակովդ. շա~տ սխալ ես.շա~տ ուրախացա, որ նամակդ ստացա. ինչպես ամեն մարդու սիրտ, իմ սիրտնէլ ուրախանում է նամակներ ստանալուս, այնպես որ երբ բարեհաճես` կարող եսգրել:Ներողություն, որ քեզ հետ <<դուք>>-ով չեմ խոսում, դու ինձ համար միշտ նույնփոքր Աննիկն ես: Բարևներով` Ավետիք
  • 19. . 1904թ., նոյեմբերի 20, Կարս Աննիկին Մարդկանց արցունքներն Թափվում են անվերջ, 1904թ., հոկտեմբերի 15, Թիֆլիս Եվ անապատում Թե ծովերի մեջ.Պետք է կենսուրախ լինել, Եվ ժպիտների,պայծառ` գարնան պես թարմ ու Համբույրենրի տակզվարթ. Իհարկե կգան ցուրտ ու Եվ դարբասներում, Թե խրճիթներում.դառն օրեր` երբ մարդու դեմքին Թափվում են անհայտ,ժպիտ չի գալ ու դիրտը կճմլվի… Անտես, անքանակ,այդպիսի օրերի համար պետք է Թափվում են լռիկ,զինված լինել, որ հոգու Անձայն, անհատնում. Եվ այդ ամենը կաթիլ առ կաթիլառույգությամբ կռվել, չհաղթվել և Ամեն կողմերից հավաքվում, գալիսմիշտ` արևի պես փայլուն ու ջերմ, Թափվում են անվերջ մռայլ սրտիս մեջ…առաջ գնալ կյանքի մեջ և Դու ջինջ և հեզ մի թիթեռ ես,մարդկանց, թշվառներին սիրտ Եվ նուրբ, և սուրբ թևերով,տալ, ջերմություն տալ: Սիրտդ վճիտ` թռվռում ես Բարևներով` Ավետիք Գեշ, գարշ մարդկանց վրայով. Դու, որ մաքուր մի թիթեռ ես, Ա~խ, մեր կյանքի ճահճի մեջ Պիտի ընկնես, պիտի նեխվես…
  • 20. . 1904 թ., նոյեմբերի 2, ԹիֆլիսԹանկագին Աննիկ, ես չեմ ուզում ասել այն, ինչ որ գուցե դու չգիտես կամ շատ քիչ գիտես, - դա այն է, որձերոնք ինձ չեն սիրում և այն նրա համար, որ ես աստվածային, տիեզերական սիրով սիրել եմ, պաշտելձերոնցից մեկին, որի համար այնքան եմ տանջվել ու լացել, որ դեռ արցունքս չի չորացել սրտիս մեջ: Եսմիայն հիմա եմ մի փոքր կազդուրված շնորհիվ այն վեհ, սրբազան գործի, որի մեջ եմ, որի համարաշխատում եմ ու ապրում – հայրենիքի սուրբ գործը… այո: Ձերոնք ինձ չեն սիրում, և ամեն միջոց գործկդնեն մեր մեջ աճող մտերմությունը թունավորելու. Նրանք ինձ չենա հասկանում և չեն կարողհասկանալ. Նրանք չգիտեն, որ ես շա~տ բարձր, վես ու մաքուր տրամադրությունների տեր մարդ եմ…ես թևեր ունեմ, ես կսավառնեմ դեպի արևը և արև կդառնամ այդ ստոր ու անազնիվ աշխարհի համար…Ա~խ, ես ինչո՞ւ եմ գրում այս. – ես չեմ ուզում քեզ վշտացնել… ես գրւմ եմ, որովհետև ես խորապեսզգացի, որ դու լուրջ հոգի ունես, տանջվում ես, ըմբոստ ես, չես ենթարկվում շրջապատի ճահճիօրենքներին, որ դու բանաստեղծական տրամադրություն ունիս, որ քո հոգին բանաստեղծ է, որ քուսրտում ապրում է ու բուրում ու շողշողում մի նվիրական պոեզիա… Բաց, Աննիկ ջան, քո երկնայինսիրտը իմ տանջված հոգու առաջ. Ես սրբության պես կմոտենամ քու հոգու տաճարին, կերկրպագեմ ևկյանքս, կյանքս չեմ խնայի քեզ – լինիս դու պայծառ, արշալույս, մաքուր, խորն ու վսեմ` այդպես լինիսդու…Ես ըմբռնեցի, որ գործ ունեմ մի լուրջ հոգու հետ. ես քեզ երեխա էի կարծում, բայց հիմա զգում եմ, որ դուխորը և երազուն մարդ ես, որ դու այս աշխարհից չես, որ քու աչքերի մեջ երկնքի լույսից կա, որ դուճառագայթ ես – ես ներողություն եմ խնդրում իմ Աննիկից, որ ես լրջորեն չեմ վարվել իրեն հետ:Անհամբեր սպասում եմ նամակիդ:Բարևներ Աննիկին Քու` Ավետիք
  • 21. .Հանձին Աննիկի, Իսահակյանը ասես տեսնում է իր անուրջներիաղջկան` Շուշիկին, ու կարծես վերածնվում է նախկին սերը, որանթեղված կրակի պես դեռ մլմլում էր նրա հոգին: Բանաստեղծիաշխարհը կրկին լույսով է լցվում, վառ երազներով, աստղերով ուծաղիկներով:Եվ այդ պայծառ զգացումից ծնվում է առաջին երգը. Նրանք իմ կյանքը երազ դարձուցին – Կուսական մաքուր աչքերը անուշ, Ցամաքած սիրտս նորից լացուցին, - Հոգիս վառեցին երգերով քնքուշ, Շուրջս փռեցին աստղիկ ու ծաղիկ… Կուսական մաքուր աչքերը անուշ:
  • 22. .Աննիկին գրված նամակները սոսկ սիրայիննամակներ չեն, այլ բանաստեղծի պայծառ սիրոխորապես ապրած զգացմունքների դրսևորումը,զգացմունքներ, որ հեղեղի նման դուրս ենհորդում նրա սրտից: Դրանք գեղարվեստականստեղծագործություններ են, արձակ պոեմներ`գրված իսահակյանական ոճով ումտածողությամբ, որոնցում բանաստեղծըանկրկնելի պատկերներով ու հզոր ուժովարտահայտում է իր հույզերն ու ապրումները,իր վերաբերմունքը մարդու ու աշխարհիհանդեպ:
  • 23. . 1904թ., նոյեմբերի 9, Թիֆլիս…Ես սիրում եմ քեզ, Աննիկ, Աննիկ ջան, իմ շա~տ սիրելի Աննիկ… Ես անկարելին կարելիկդարձնեմ քեզ համար. ես քառասուն գլխանի դևին կսպանեմ քեզ համար. եսանմահության խնձորը կբերեմ քեզ համար. ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհըկնվիրեմ քեզ. ես իմ կյանքս, իմ կյանքս կտամ քեզ. ուրիշ ի՞նչ ես ուզում, մի՞թե այսուհետկարող ես դու տատանվել, կասկածել ինձ:Դու դեն շպրտիր քու թանկագին գլխից այն վատ մտքերը` թե ես նմանություն եմ տտնումքեզ քու քրոջ հետ. աստված չանե, որ դու նրան նման լինիս. նա չար է, նա անսիրտ է, իմապրած հոգին զգաց քու մեջ մի երկնային հոգու ներկայությունը. մի չքնաղ մաքրություն. եսկարոտ եմ այդ հրեշտակային գուրգուրանքին և անմեղության:Իմ սիրելի Աննիկ, ես քանի ողջ եմ – ոչ ոք չպիտի կարողանա և ոչ ոք իրավունք չպիտիունենա քու սիրտը կոտրելու, քեզ վիրավորելու, իմ գերագույն հաճույքը պտի լինի քուճամփեն դարձնել պայծառ, գեղեցիկ ու երջանկալի:…Սիրիր երկինքը, մարդիկ, աշխարհը ևամենից շատ սիրիր ինձ…Բարի գիշեր և կարոտով բարևներ իմ սիրելի, իմ թանկագին, իմ պայծառ Աննիկին. միշտ քեզ անձնվեր քո և քո Ավետիք
  • 24. Իրականության մեջ չգտնելով իր երազածԺամանակը իր վախճանինկհասնի, նվիրական ու անբիծ սերը`Եվ արևը մի բուռ մոխիր Իսահակյանը, ինչպեսկդառնա,Բայց իմ սերը վախճան չունի, ստեղծագործություններումհուն չունի, , այնպես էլ նամակներումՆա հավերժ է, նա անշեջ է, նաանմահ: հավերժական սիրո <<Հավերժաան սերը>> պոեմից գաղափարն է առաջ 1914թ. քաշում, հավիտենական սիրո մեջ է տեսնում իր նպատակը:.
  • 25. Սակայն Աննիկի սերը, ինչպես երևում է, նույնքան զորեղ չէ,զոհաբերելու ընդունակ չէ: Նա անվճռական է, միջավայրն ավելիուժեղ է գտնվում: Եվ դրանից վշտանում է բանաստեղծը, խորհիասթափություն ապրում:.
  • 26. . 1905թ., հունվարի 17, գիշերըԱյն տպավորությունը ունիմ, որ ես քեզ համար ամենամոտիկմարդը չեմ, այնինչ` ես կուզեի, որ դու իմ հոգում ապրեիր, որպեսմի շքեղ և սուրբ երազ. և ես էլ քու հոգում ապրեի, որպես մի սուրբու շքեղ երազ. իրար այնպես սիրեինք, որ մեռնեինքուրախությամբ իրար համար. – բայց դու գրում ես, որ դեռ ինձ չեսճանաչում… Սիրո գինը սերն է. Սիրով միայն սեր կառնեն…Հազար անգամ քեզ ասել եմ, որ քեզ սիրում եմ և շա~տ ու մեծսիրում, բայց դու խրատներ ես տալիս ինձ. իսկույն նեղանում ես,խռովում ես, և քիչ է մնում, որ ոտաց տակ տաս սեր և ամեն միբարձր զգացմունք…Իմացած եղիր, որ Արիստակեսին, Գեղամին և Շուշիկիննամակներ եմ գրել, որ չխանգարեն մեզ. և նույնիսկ նպաստեն մերբարեկամության հարատևությանը` որքան կարող են իրենք: Քո` Ավետիք
  • 27. .ՆԱՄԱԿ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ 1905թ., փետրվարի 4, Ալեքսանդրապոլ…Ես անիծում եմ ինձ, որ դեռ մարդկանց հավատում եմ և բանաստեղծացնում…Ես կյանքիս մեջ հազար սխալ գործոծ կլինեմ և թող սա լինի հազար ու մի երրորդը, որ Ձեզ դիմեցի, հավատացիև սիրտ բաց արի: -Ես սիրո՞ւմ եմ Աննիկին – ավելի, քան նրան կսիրեր քառասուն եղբայր. բայց իմ սերը այս աշխարհից չէ, նրամեջ ֆիզիոլոգիա չկա և իմ հոգին ջգտում է դեպի նրա հոգին` ինչպես արտուտը դեպի արև` գիտենալով, որարևին չեմ հասնի և հասնելուս կայրվիմ ու իմ մահը կլինի, ո՞վ է Աննիկը ինձ համար – նա իմստեղծագործությունն է, իմ հոգեկան աշխարհի, իմ երազների ամենաբանաստեղծական սֆինքսը, որը իրոքգոյություն չունի, և ես խնդրում էի Ձեզ, որ դուք ներշնչեք Ձեր շրջանին, որ կոպիտ ձեռներով չցնդեին իմ երազը:Իմ սերը չի ձգտում տիրելու - և այս գիտեմ, որ դա հասկանալի չէ Ձեր ռեալ զգացողությանը, բայց իմբանաստեղծական լոգիկայի մեջ Ձեր աշխարհի ամեն կարգ ու կանոն թարս են դրված: Իմ սերը մի միստիկ-մուզիկալ-մետաֆիզիկական խելագարություն է, որին հասկանալու համար առնվազն ինձ չափ պետք էխելագար լինել` անորոշ, անձև, քաոսային` եթե ուզում եք, բայց խնդրում եմ հասկացեք ինձ` պահելով ի սերաստծո Ձեր աշխարհի տրիվիալ-բանալ խելոքությունը…Եվ հետևապես իմ հոգեբանությունը չի կարող ինժեներական-տեխնիկական պլաններ կազմել Աննիկինտիրապետելու համար. իմ պլանները բանաստեղծական են, և ուրեմն Ձերոնց համար անվնաս: Նրա հոգին, նրալավագույն տարրը իմն է, ինձ հետ է, և իմ ամբողջ կամքն է – նրան տեսնել երջանիկ, ինչպես նրա քույրերն են. ևես ինձ ամբողջապես զոհաբերում եմ նրան. – ազնիվ խոսք:…Եվ կարող է պատահել, որ սարերի արծիվը մեկ-մեկ ավելի ցածր թռչի գիշակեր ագահ ագռավից, բայց չէ՞ որագռավը երբեք չի կարող սարերի արծվից բարձր կամ հավասար թռնի…Եվ Բիսմարկի պես բռունցքը ասել է` որ <<զայրացած կամ հուսահատված մարդը իրավունք ունի ուրիշի կյանքիվերա>>… Դուք ի նկատի առեք, որ Ձեր զոքանչի շրջանը ջախջախել է իմ լավագույն տարիներս և երազներս,քերթել են իմ կաշին և ջղերիս բերանները բաց թողել… Եվ եթե ես վրեժի մարդ չեմ – այդ թույլ չի տալիս նրանցվարվել ինձ հետ ինչպես և առաջ – անվերջ, անվերջ զայրացնել:Թող նույնիսկ վերջացած լինի մեր մեջ ամեն մի հարաբերություն, բայց իմ մեջ դեպի Ձեզ կա միշտ հարգանքի ևբարեկամության զգացմունք: Հարգանքներով` Ավ.Իսահակյան
  • 28. . 1905թ., հունվարի 19-20Երեկվա օրը ես այնքան տանջվեցի, որ հոգիս քամվեց. խորապես զգումեմ, որ քեզ շա~տ և շատ սիրում եմ. և այս սիրուց շատ եմ վախենում –վախենում եմ, որ վերջնականապես չջարդվի սիրտս և նորա հետհույսերս ումնացած եևազնեևս. այնպես ջարդվի, որ դիակ դառնամ ևչկարողանամ մի բան անել. և դրա պատճառը քո տարօրինակվարմունքն է ինձ հետ - ինչո՞ւ ես լուռ, ի՞նչ ես ուզում ասել. այդ ի՞նչահավոր լռություն է քու հոգում, ես վախենում եմ. ինձ թվում է, որ դու միրոպեի մեջ կարող ես փշրել սիրտս և գնալ քեզ արդար համարելով…Դու կարող ես ինձ ոգևորել, հույս ներշնչել, եռանդ - և ես շատպետքական մարդ կդառնամ, իսկ եթե ինձ թողնես… ես շա~տ պիտիքաշքշվեմ ու գլուխս կորցնեմ և գուցե հավիտյան կորցնեմ… Զգում եմ, որքեզանից չեմ կարող զրկվել……Ինչքան կուզեի տեսնել [քեզ], երևում է, որ դու խույս ես տալիսինձանից. չեմ կարող հավատալ այդ անգութ մտքին. Աննիկ, ի սերաստծու – լավ մտածիր… Քո` Ավետիք
  • 29. . 1905թ., փետրվարի 29, ԹիֆլիսԱստված թող դատե այն չար մարդկանց,որոնք ընկան մեր սրտերի միջև և խավար ուցուրտ տարածեցին մեր մեջ, բայց այլևս չեմկարող համբերել ես. այսուհետև ով որ 1905թ., ապրիլի 5, Ալեքսանդրապոլիրավունք համարե մեզ իրարուց բաժանելու – …Դու անպատասխան ես թողնում այնես կվարվեմ իմ ամեն չարությամբ ու մարդուն, որին հավատացնում ես, թե սիրումկատաղությամբ, չպետք է թողնել մարդկանց, ես…որոնք վատ են ու չար, ու նախանձոտ, …Ես չեմ մեղադրում քո մորը, քույրերին,ղեկավարելու մեր սիրտը, և Ձերոնք այդպիսի փեսաներին ու քեռիներին, այլ մեղադրում եմմարդիկ են: քեզ, որ մեր երկար ու բարակ…Դու ինձ սիրում ես – ես չեմ կասկածում բացատրություններից հետո դու չգնահատեցիրդրա մեջ, ասենք, որ և հավատում ես. բայց ինձ… խզում եմ մեր մեջ եղած ամեն մի կապ. –ինչո՞ւ, ինչո՞ւ սիրտդ չես բանում իմ սրտի դու ընդունակ չես բարձր ընկերակցության…առաջ. մի՞թե չգիտես, որ քու սրտից բխածը Անիծում եմ ինձ, որ նորից ձեր դուռը եկա ևգետին չի թափվի, այլ ուղղակի իմ սրտի մեջ: արյունվելով` ետ եմ դառնում: Մնաս բարև:Ի՞նչ է սերը և բարեկամությունը. դրան Ա.Իսահակյանպատասխանում է Սոկրատես փիլիսոփան.<<մի հոգի երկու մարմնի մեջ>>: Ուրեմն եսդու մի հոգի ու մի սիրտ պիտի լինենք.Հասկացար: Բարևներով` Քո` Ավետիք
  • 30. 1905թ., ապրիլի 7, Ալեքսանդրապոլ Քու՛յր իմ նազելի, նայիր քո Երեկվա գրած նամակներս շատ խիստ էին, և այսօր դիմաց՝ խիղճս չարաչար տանջվում է…Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել. …Անշուշտ դու ինձ սիրում ես, բայց շա~տ, Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը զոհաբերության աստիճանի չես սիորւմ, իսկ ես բաց այդպիսի սեր եմ պահանջում, որովհետև ես այդպիսի Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ սեր ունիմ դեպի քեզ. և սիրո գինը սերն է… քո մեջ սերը լացել...Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր, զորեղ չէ. միահեծան, անխորտակելի չէ և ո՞ւր մնաց որՄի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ աստվածային լինի. իսկ ես ուզում եմ տիեզերական, լացել, անհուն սեր, որ ամբողջ տիեզերքի և միլիոնավոր Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր, մարդկանց մեջ միայն ինձ վերա հենվեր: Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ Այժմ ես քու առաջ այս ու միակ ելքն եմ դնում – եթե դու լացել... ինձ սիրում ես, հայտնիր ձերոնց այդ – քո սերը, և այն Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում, ժամանակ դու կլինես իմ հոգու թագավորության Շա՛տ եմ լացել այս աշխարհում. թագուհին: Այն աչքերը, որ չեն լացել, Սպասում եմ դրական պատասխանիդ, եթեԲան չեն տեսել այս աշխարհում: բացասական, մերժողական ես պատասխանելու` մի պատասխանիր, լռությունը ավելի լավ է, քան անզգացմունք, անսեր տողեր… Ավետիք .
  • 31. 1905թ., ապրիլի 14, ԱլեքսանդրապոլԵս կռվով, զոռով եմ քու բերնից խոստովանանքներ լսել.ասա, սիրելիս, ասա, իմ հոգուս հոգի, ասա ինձ, ինչ որզգում ես, թող լեզուդ-սիրտդ միայն բաց լինի իմ առաջ.ուրիշների մոտ կեղծիր, ստիր, բայց իմ առաջ եղիր ծով`բացարձակ. աշխարհում ես եմ քեզ հարկավոր, ուրիշմարդիկ դատարկ բաներ են, ամենից առաջ ես, հետո`ուրիշները: Քո` Ավետիք.
  • 32. . 1905թ., հուլիսի 14, Ալեքսանդրապոլ Ամուսնությունը շատ ստոր, շատ խայտառակ, 1905թ., մայիսի 7, Ախլցխա հիմար, ամբոխամիտ բան է. երանի այն սրտերին,…Կուզեի քեզ սիրել` առանց տիրապետելու, որ կարող են մաքուր սիրել, և միշտ այդպես սիրել.առանց այս աշխարհի մասից ունենալու. պարզ սերը, որ մղում է դեպի ամուսնությունը` դա վատ,ասած` կուզեի քեզ միշտ սիրել` և չամուսնանալ անասնական սեր է. այն սերն է բարի ու վեհ, երբհետդ, բայց և զգում եմ, որ սա անխղճություն մարդուն թռցնում է դեպի երկինք, ազնվացնում…կլինի իմ կողմից. մարդիկ ուրիշ կերպ Կարո՞ղ ես դու ինձ պահել բարձրության վրա ևկբացատրեն և կյանքում կտուժես` իմ կուսական հեռավորության վրա – չթողնել, որպատճառով, չարաչար. ես ինքս չգիտեմ` ինչ եմ ընկնեմ, ընտանիքի մարդ չդառնամ, կարո՞ղ եսանելու. թողնում եմ քո խղճին, արա` ոնց որ հոգիս միշտ թարմ ու սավառնող պահել, թե՞ պիտիուզում ես – մեղքը քու վիզդ – կուզես կապես-կաշկանդես և փշրես թևերս. ա~խ, սիրիրկամուսնանանք, կուզես` չէ. կուզես ինձ, բայց մի տիրիր, անհագ որոնիր մի վեհբաժանվենք… ընկերի, սիրիր, բայց սիրուն մի լինիր գերի. սիրիր, բայց և թող ու նորից գնա… Երանի նրան, ովԲարի գիշեր, համբուրում եմ սիրելի Աննիկիս ձգտում է դեպի աստղերը, երանի նրան, ով սիրումձեռքերը: է ու չի հասնում, ով միշտ թափառում է ու չի Քո` Ավետիք գտնում… Աննիկ ջան, մեր սերը թող լինի ոչ այս աշխարհից. հողեղեն չլինի. սիրենք իրար հեռավոր աստղերի պես. իրարուց հեռո~ւ, իրար սրտի մեջ… Սիրիր ինձ, և հանուն այդ լավ սիրո թող ես թռնեմ, թափառեմ, առանձնանամ, մտածեմ, լամ, հոգի դառնամ… Միշտ երազ, միշտ իդեալ, միշտ երկինք լինենք իրար համար. հեռավո~ր, բարձր, լազուր, մաքուր… թող կորչի ամուսնությունը, ամուսնական ճահիճ-մահիճը… Քո` Ավետիք
  • 33. 1905Թ., ՕԳՈՍՏՈՍԻ 4, ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՍ ՔԵԶ ԲԱՐԻՔ և ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԵՆԱԼՈՎ` ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՄՈՌԱՆԱԼ. ԻՆՁ ՄՈՌԱՑԻՐ, ՈՐՈՎՀԵՏև ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԿԱՊՎԵԼ ԻՆՁ ՀԵՏ. ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԴՈՒ ՈՉ ԿԱՐՈՂ ԵՍ, ՈՉ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԵՍ. ԻՍԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ, ՄՏԵՐՄԱԿԱՆ ՍԵՐ, ՈՐԸ և ԵՍ ԵՄՈՒԶՈՒՄ, և ԴՈՒ` ԴԱ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԴՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ` ՇՆՈՐՀԻՎ ՔՈ ԸՆՏԱՆԵԿԱՆ` ՔԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ. ԴՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՄԻՇՏ ՄՈՏՍ ԼԻՆԵԼ. ԵՍ ՔԵԶՆԻՑ ԱՆԲԱԺԱՆ ԼԻՆԵՄ: ԵՍ ԱԶԱՏ ՄԱՐԴ ԵՄ. ԵՍ ՊԻՏԻ ԹՌՉԵՄ, ՊԻՏԻ ԳՆԱՄ ԱՇԽԱՐՀԻՑ ԱՇԽԱՐՀ: ՍԿԱԶԲՈՒՄ ԴՈՒ ԷԻՐ ԱՍՈՒՄ, ԹԵ` ԸՆԿԵՐՆԵՐ ԼԻՆԵՆՔ, ԸՆԿԵՐՆԵՐՄՆԱՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ, և ԵՍ ԱՍՈՒՄ ԷԻ` ԹԵ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀԻՄԱ ՆՈՒՅՆԸ ԵՍ ՈՄ ԱՍՈՒՄ – ԸՆԿԵՐՆԵՐ ԼԻՆԵՆՔ, ԴՈՒ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՍ… ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՔԵԶ ՀԵՏ ՏԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ. և ՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ԴՈՒ ԻՆՁ ՇԱՏ ԵՍ ՍԻՐՈՒՄ: ՀԱՄԲՈՒՅՐԵՆՐՈՎ ՈՒ ԲԱՐևՆԵՐՈՎ` ՔՈ` ԱՎԵՏԻՔ
  • 34. . Վերջին նամակը Աննիկին 1905թ.Սարսափելի ծանրացած սրտով գրում եմ այս տողերը և Աստված է վկա, որ էլ չեմ գրելու.կասեմ, կարտահայտվեմ, ինչ որ կա սրտիս մեջ դեպի քեզ և - կբաժանվենք:Ո՞վ եմ ես. – ես վեհափառ սարերի արծիվ եմ, ես կայծակ եմ մռայլ ամպերի մեջ, ես առյուծեմ անապատի մեջ, և փոթորիկ ծովերի վրա. իմ հոգին` տիեզերքի չափ մեծ` ամբողջապեսբանաստեղծություն է. ես բանաստեղծ եմ. ժամանակի և ժողովրդի հոգու տերը ես եմ. ամենինչ կմեռնի` հարստություն, գանձ և գահ, բայց ես անմահ եմ և որքան էլ իմ պայմաններըծանր լինեն, ես գրանիտի պես կմնամ և ցույց կտամ. ես հավատում եմ իմ ուժերին, ևամբողջ հայ ժողովուրդը հավատում է ինձ. ո՞վ չէ ինձ հավատում: Ձեր շրջանը, որը իմստվերը չարժե. ո՞վ չէ ինձ հավատում – մայրդ` մի հին կին, որ իր շեմքից հեռու չիտեսնում, որ խորապես վիրավորում է, որ ինձ Շուշիկի ժամանակ վռնդել են ու ծաղրել, իսկհիմա կանգուն եմ աշտարակի պես. Տեր-Միսաքյան Հովհաննեսը – մի խեղճ մարդ,Կ.Կոստանյանը` մի մքլած, փտած տիրացու, որոնք իրենց երևակայում են, որոնցժողովուրդը չի ճանաչում…
  • 35. .Կ.Կոստանյանը - ինչպե՞ս կարող է նա հաշտ նայել իմ գոյությանը, - ես, որ նրաաչքում` նրա ասելով միայն չոբան կարող էի լինել, այժմ նա մնաց միայնվարդապետների աչքում համարում ունեցող, իսկ ես դառա մարդ, որին գիտեն,որով պարծենում են. և ես իմ բարձունքից իջել եմ քու մոտ, քեզ հետհամեստորեն ընկեր եմ դառել, համբերում եմ քու երեխայական մտքերին,պատասխանում եմ քու հարցերին… և դու այնպես ես վարվում ինձ հետ, կարծեսմի հասարակ մարդ լինեմ, մի ուսանող լինեմ, որոնց հազարի կյանքը իմ մի օրըչարժե. այնինչ դու պետք է անսահման ուրախ լինեիր, ամենաերջանիկ մարդըբոլոր մարդկանց մեջ, որ ինձ գտար, - դու պիտի գլուխդ բարձր բռնած –հպարտորեն շրջեիր մարդկանց մեջ, որ ինձ պես ընկեր ու սեր ունես. դու բոլորիառաջ` մրրիկների ու մարդերի առաջ պիտի պաշտպանեիր ինձ ու մեռնեիր ինձհամար… և ինձ տեսնելով, արևը պետքը չպիտի զգայիր դու, և ինձ կորցնելով`աշխարհը կորցրած պիտի զգայիր քեզ… Բայց այդ ամենից ոչինչ չկա, դու նազ եսանում, լարում ես քու հիմար կապրիզները… որովհետև, որովհետև դու ինձ չեսսիրում, և չես կարող սիրել. իսկական սիրո համար քո սիրտը շատ է մանր ուերեխայական, ծով չի տեղավորվի այնտեղ. և մի մոր, կամ մի սադայելի հիմարխոսքը կարող է դատարկել սիրտդ սիրուց…
  • 36. .Մենք հարմար չենք իրար. դու շուրջդ նայիր, և շա~տ կգտնես քեզ հարմարներ –ամեն տարի տասնյակ ուսանողներ ամռանը կուգան. որին բռնես` գոհ կլինես. եսքու երևակայած հերոսը չեմ, և ինձ պատիվ կբերե այդ, որ քեզ պես միերեխայական, փոփոխամիտ սրտի իդեալը չեմ… Ավելի լավ…Դու չար սիրտ ունես – Շուշիկի պես. նա ինձ անսահմանորեն տանջեց, բայցտարիներ հետո ներողություն խնդրեց ու զղջաց, բայց այն ժամանակ ես երեսդարձրի նրանից` հայհոյելով նրա ներքին էությունը. ես խաղալիք չէի նրաձեռքում. ես մարդ էի` ուժեղ ու բարձր, իսկ նրա ամուսինը… Չարժե հիշել նրանցմասին, և հիմա էլ դու ճիշտ և ճիշտ նույն խաղն ես խաղում ինձ հետ. ի՞նչ է,շա~տ ստորացա ձեզ մոտ, որ խոստոցանեցի, թե սիրում եմ. չէ որ միայն զորեղսիրտը լեզու ունի, և սրտից թռնում է դուրս` ինչքան էլ ուզենաս ծածկել, ևփոխանակ իմ ծովածավալ սերը պաշտելու և երկրպագելու ինձ, դու ջղային խաղես դարձնում մեր զգացմունքները, մի օր այսպես ես ասում, մի ուրիշ օր` այնպես.երբեմն մի ժամում մի քանի տեսակ. ես ժամանակ և համբերություն չունեմայսսրտի խաղը տանելու. իմ ժամանակը թանկ է, կյանքս օգտակար, և ինձհարկավոր է հոգեկան, սրտի հանգստություն և մխիթարություն, իսկ դու` կատվիպես, որքան փիսո-փիսո եմ անում, դու այնքան ավելի ջղային ես դառնում ուանխնա ճանկռոտում իմ սիրտը…
  • 37. .Որքա՞ն համբերեմ. ինձ թվում է, որ իմ սիրելով դու երես առար, և հիմաինձ բանի տեղ չես դնում. իմ սերը, իմ երազները… Այդ քուհասկացողությունից բարձր է և անմատչելի. քու մեջ իմ սիրո ոչ միայն միհազարերորդը, այլև ստվերը չկա. դու չգիտես սիրել մարդու. քու սերըսուր է ու թույն է. դու կարող ես միայն մարդու ցավ ու վիշտ պատճառել,այնինչ սիրո հոգեբանությունը այն է, որ սիրածին որքան կարելի է շատերջանկություն, գուրգուրանք ու գորով ցույց տալ. քու մեջ ոչ միքնքշություն չկա… և ինչպե՞ս իմ կույր բախտն է, չար աստղս և դաժանճակատագիրս, որ մի անգամ ճակատս պատռվեց ձեր անմարդասերտան շեմքին, և տարիներ հետո, աշխարհներ անցնելուց հետո,հարյուրավոր խելացի և գեղեցիկ, և զարգացած աղջիկներ տեսնելուցհետո, նորից եկա և ճակատս խփեցի ձեր նզովված դռանը. մի՞թեորոշված է ձեր տունը պիտի լինի իմ կորստյան պատճառը, իմգերեզմանը. ոչ, ոչ. Ավետիքը չպիտի մեռնի. նրա կյանքը նպատակ ունի.նրա ամեն մի օրը մի ամբողջ կյանք է և բովանդակություն, և թողտանջվի նա ու տառապի, վերջը կհաղթանակե:
  • 38. .Ինչո՞ւ եմ գրում այս տողերըքեզ. ո՞վ ես դու, ինձ ի՞նչ կարող ես տլ. ինձ թվում էր, թե դու իմիդեալը` կնոջ, մի քնքուշ ընկերի իդեալը կարող ես լինել… Բայց մի՞թե այդպես է. այդ դուլավ գիտես, որ բացի ինձ տանջելուց, ուրիշ ոչինչ չես անում. քեզ մի 5-6 նամակ եմ գրել, ևամենքի մեջ ասել, խոստովանել իմ սերը, իմ հաստատակամությունը, իմանձնվիրությունը, իսկ դու այդ բոլորը համարում ես եղած-չեղած, և լսում ես ձեր շրջանին.ոչխարներ և անբարոյական մարդիկ են ձերոնք. ես արհամարհում եմ նրանց, և եթե դուլսում ես նրանց` արհամարհում եմ և քեզ. գնա, հեռացիր ինձնից. քեզ համար այլևս Ավետիք չկա. դու չես կարող ապրել նրա երկնքում, դու երկրի ծնունդ ես. նա չի կարող ապրել քոհոգում` դա հասարակ մի կնոջ խորամանկ և կապրիզնի դժոխք է. չես կարող հասնելԱվետիքին, չես արժանի նրա սիրուն. – նա քեզ համար կյանք էր զոհում, իսկ դո՞ւ - ո՞վ եսդու… Դու արժանի չես նրա սուրբ հոգում ապրելու. քու տեղը մի վաճառականի, կամ միինժեների զզվելի գիրկն է… Քեզ համար այլևս Ավետիք չկա. շա~տ քշա, քշա արիր, և նաթռավ վայրենի արծվի պես և հեռացավ, ցնդվեց չքնաղ և գերերկրային ցնորքը և դու մնացիրմորդ գրկում, բարեկամներիդ մեջ, որոնց մեջ ամեն բան կա, բացի սեր և ազնվություն…Անցավ ոսկի արևը. եկավ գիշերը, և չկա երազդ, չկա Ավետիքը. նա վեհափառ սարերիարծիվ է. նա կայծակ է մռայլ ամպերի մեջ… նա բանաստեղծ է, ստեղծագործող է. ահա նափշրեց իր կարծիքը, խրեց մատները, հանեց քո սերը իր սրտի միջից, և շպրտեց շան ուգիլու առաջ. ահա նա ազատ է հիմա` ինչպես ալիքը ծովում, բարձր է նա, ինչպես Հիմալայիլեռնագագաթը. նրա ճանապարհը սխալմամբ եկավ քեզ մոտ. նա սխալմամբ բախեց քուդուռը, քու սիրտը. շա~տ լացեց և տառապեց, բայց չմեռավ – ահա նա թռնում է հոգու ևմտքի, և գեղեցկության, և դտեղծագործության , և աստվածության ադամանդային,երկնահուպ լեռնագագաթները:Դու մեռար նրա համար. արդյոք ինչպե՞ս պիտի հարություն առնես. Արդյոք կարո՞ղ եսհարություն առնել. արդյոք ուզո՞ւմ է նա, որ հարություն առնես… Ավետիք
  • 39. Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով, Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած ոսկորով` Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ: Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք` Մոռացաք անմահ, անհունի տենչանք: Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ` Ձեր նյութի հանդեպ կըդա Ոգու սով. Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով….
  • 40. ՆՅՈՒԹԵՐԸ ԵՐԳԵՐԸ Ավետիք Իսահակյան: Նամակներ  Լառա Ֆաբիան: Je-Teim Ավետիք Իսահակյան: <<Հիշատակարան>>  Անհայտ հեղինակ Նվեր Վիրաբյան, Լուսինե Մարգարյան: <<Հայ  Песняры. Беловежская Пуща դասական գրողներ: Ավետիք Իսահակյան>>  Settlers 2. Mayan Settle 02 www.wedding.am կայքը  Песня из к/ф «Мой ласковый нежный зверь» Ավետիք Իսահակյան:  Սիրեցի, յարս տարան  Ennio Marricone. The Lonley Shepherd Շուշան աղջիկ  Alladin. The new world Ծաղիկ էի նորաբողբոջ  Devil May Cry. Pein Դարդս լացեք  Jekie Chan. Endless Love Սիրեցի, յարս տարան  Cascada. Another You Աննիկին  Yuki Fujikaze Քույր իմ նազելի  Sadness and Sorrow Ես ձեզ ասում եմ, կգա Ոգու սով  Ռուբեն Հախվերդյան: Քո ճամփան  Queen. Who wants to live forever  Heroes of Might and Magic. Campain music 11.
  • 41. Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում ենԱվետիք Իսահակյանին, մի քիչ էլ ինձՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

×