Նար -Դոս
(18671933)
• Նար-Դոսը

քննադատական
ռեալիզմի
հոգեբանական
ուղղության նշանավոր
ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ:
Նրա գրական ժառ...
• Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է

1867 թ. Թիֆլիսում:
Նրա հայրր մանր առևտրական էր և նյութական
մեծ հնարավորությունն...
• Ցարի հրամանով փակվում են հայկական դպրոցները, և

նա ուսումր շարունակում է ռուսական երկդասյա
դպրոցում, այնուհետև՝ Քութայիս...
• Այստեղ նա ծանոթանում և

մտերմանում է հետագայում
անվանի բանաստեղծ Ալեքսանդր
Ծատուրյանի հետ, որին բաժին էր
ընկել նույն ճակ...
•  Ստեղծագործելու

հնարավորություն
ունեցել է միայն
աշխատանքից ազատ սակավաթիվ ժամերին՝ արդեն հոգնած և
ուժասպառ: Սակայն բացա...
• Նար-Դոսի

ստեղծագործությունը բարձր
է
գնահատվել
հատկապես
խորհրդային
իշխանության
տարիներին:
1931թ.
պետականորեն նշվում է նր...
Ստեղծագործություններ
• Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է  19-րդ դարի  80-

ական թթ։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի
քանիսը...
•  Խավարի

ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում
սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց»,  1889,
«Ին...
• 1890-ական թվականներից սկսվում է

Նար-Դոսի
ստեղծագործության
նոր
շրջանը, որին բնորոշ է հոգեբանական
վերլուծության խորությու...
• «Նեղ օրերից մեկը» (1904 ) և «Խմբագիրը»
(1913) պատմվածքներում առանձնակի ուժով են
դրսևորվել գրողի ցավն ու մտահոգությունը հ...
• Նար-Դոսի անունով

Երևանում կոչվել են փողոց
և դպրոց, որի առջև
տեղադրված է նրա
կիսանդրին, փողոցներ` ՀՀ և
ԼՂՀ տարբեր քաղաքն...
• Նար-Դոսի որդին՝ Նար Հովհաննիսյանը (1913–

1995), Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ
էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
• «Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն,

և
 ինչ որ կա կյանքի մեջ. պետք է ցույցէ,տա որ այն, ինչ որ
չկա,
և
ինչ
...
Presentation
Upcoming SlideShare
Loading in …5
×

Presentation

1,058 views
835 views

Published on

Նար-Դոս

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,058
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
399
Actions
Shares
0
Downloads
12
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide
  • {}
  • Presentation

    1. 1. Նար -Դոս (18671933)
    2. 2. • Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝ ժամանակի գրական հայերենի բարձրակետը:
    3. 3. • Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ. Թիֆլիսում: Նրա հայրր մանր առևտրական էր և նյութական մեծ հնարավորություններ չուներ՝ որդուն բարձր կրթություն տալու համար: Մանուկ Միքայելը սկզբնական կրթությունն ստացել է Հավլաբար թաղի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում:
    4. 4. • Ցարի հրամանով փակվում են հայկական դպրոցները, և նա ուսումր շարունակում է ռուսական երկդասյա դպրոցում, այնուհետև՝ Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիայում , որը չի ավարտում՝ միջոցներ չունենալու պատճառով: Վերադառնալով ծննդավայր՝ րնդունվում է արհեստագործական ուսումնարան, միակ տեղը, ուր սովորելն անվճար էր:
    5. 5. • Այստեղ նա ծանոթանում և մտերմանում է հետագայում անվանի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ, որին բաժին էր ընկել նույն ճակատագիրը. երկուսն էլ ամբողջովին նվիրված էին գրականությանը, բայց ստիպված էին ապրել իրենց հոգուն խորթ միջավայրում: Այսքանով էլ ավարտվում է ապագա գրողի ուսումնառությունը: • Հեշտ չի ընթացել Նար-Դոսի նաև հետագա կյանքը: Նա երկար տարիներ հոգնեցնող ու միօրինակ աշխատանք է կատարել թերթերի խմբագրություններում: 
    6. 6. •  Ստեղծագործելու հնարավորություն ունեցել է միայն աշխատանքից ազատ սակավաթիվ ժամերին՝ արդեն հոգնած և ուժասպառ: Սակայն բացառիկ տաղանդն ու բոլորանվեր սերը գրականության նկատմամբ նեցուկ են եղել նրան, որ մեր գեղարվեստական մշակույթը հարստացնի պատկառելի վաստակով ու մնայուն արժեքներով:
    7. 7. • Նար-Դոսի ստեղծագործությունը բարձր է գնահատվել հատկապես խորհրդային իշխանության տարիներին: 1931թ. պետականորեն նշվում է նրա գրական գործունեության 45ամյակը և շնորհվում է ժողովրդական գրողի պատվավոր կոչում: • Նար-Դոսը վախճանվել է 1933 թ. Թիֆլիսում: Աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:
    8. 8. Ստեղծագործություններ
    9. 9. • Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է  19-րդ դարի  80- ական թթ։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը  1883 -88-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա` պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» ( 1886 ), «Եղբայր» ( 1887 ) պիեսները։  1886 -ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» ( 1886 ), «Բարերար և որդեգիր» ( 1888 ) վիպակները, «Քնքուշ լարեր» ( 1887 ), «Զազունյան» ( 1890 ) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։
    10. 10. •  Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց»,  1889, «Ինչպես բժշկեցին»,  1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը ։
    11. 11. • 1890-ական թվականներից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության նոր շրջանը, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը:  • «Սպանված աղավնին» (1898 ) վիպակում գրողը պատկերել է մի կնոջ խեղված ու ողբերգական ճակատագիրը: Հերոսուհին՝ Սառան, կործանվում է ոչ թե իրականությանը համակերպվելով, այլ բարձր արժանապատվությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ:
    12. 12. • «Նեղ օրերից մեկը» (1904 ) և «Խմբագիրը» (1913) պատմվածքներում առանձնակի ուժով են դրսևորվել գրողի ցավն ու մտահոգությունը հայ մտավորականների ճակատագրի համար:  • Նար-Դոսի ստեղծագործությանը բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը: Իր գործերում նա հավատարիմ է «գրականությունն ու լեզուն սիրում են հայրենի հող, հայրենի ժողովրդի մթնոլորտ» սկզբունքին:  • Հայկական հեռուստաթատրոնը բեմադրել է Նար- Դոսի «Մահը» (1988) վեպը, էկրանավորվել է «Սպանված աղավնին» (2009, «Երևան» կինոստուդիա) վիպակը : Կադր «Սպանված աղավնին» (ըստ Նար-Դոսի) կինոնկարից (2008 թ., ռեժիսոր` Հրաչ Քեշիշյան)
    13. 13. • Նար-Դոսի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի առջև տեղադրված է նրա կիսանդրին, փողոցներ` ՀՀ և ԼՂՀ տարբեր քաղաքներում:
    14. 14. • Նար-Դոսի որդին՝ Նար Հովհաննիսյանը (1913– 1995), Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
    15. 15. • «Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, և  ինչ որ կա կյանքի մեջ. պետք է ցույցէ,տա որ այն, ինչ որ չկա, և ինչ որ ցանկալի լինի...»: Նար-Դոս •«Նար-Դոսը մեր իրապաշտ վեպի մեծ, գիտակից վարպետներից մեկն էր: Նա .... ուշադիր հետազոտում էր, մանրազնին դիտում, իրականության լույսի տակ, մարդկային ալեկոծվող, ծովածավալ կյանքը՝ կրքերի բախում, շահերի կռիվ, վիշտ, կեղեքում, տանջանքներ... հաղթողներ և պարտվածներ՝ հասարակական թոհուբոհը...»: ,  Ավետիք Իսահակյան

    ×