SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
Ռոմանտիզմը ֆրանսերեն` <<ռոմանտիկ>> արտասովոր, ֆանտաստիկ, առաջանում
է XVIII դարում Գերմանիայում: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալը հիմնվում է
ազատ մարդու իդեալի վրա և հակադրվում կլասիցիզմի կարգուկանոնին անտրտունջ
ենթարկվող հերոսական մարդու իդեալին:
Ազատ մարդու իդեալը ենթադրում է ազատություն թե տարածական , թե
ժամանակային կապանքներից: Ելնելով դրանից` ռոմանտիկները պատկերում էին
հեռավոր աշխարհներ , իդեալականացնում էին անցյալը : Ռոմանտիզմի ազատ
մարդը սահմանապակված չէ ոչ մի բանով , գուցե թե միայն սեփական
երևակայությամբ. նա կարող է անել ինչ ուզում է , ապրել ինչպես ուզում է:
Կարգուկանոնից հրաժարումը բերում է քաոսայնության, փոթորկի, անորոշության,
անվերջության պաշտամունքի: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալի համար
կարևորը անհատականն է, անկրկնելին,արտասովորը:
   Թեոդոր Ժերիկոն ծնվել է Ռուանում 1791-ին և մահացել է 1824-ին:Նա
    ֆրանսիական գեղանկարչության մեջ հաղափոխական ռոմանտիզմի
    հիմնադիրն էր: Բուն <<ռոմանտիզմ>> տերմինն առաջին անգամ օգտագործվել է
    նրա արվեստի վերաբերմամբ, որը ներթափանցված է
    դրամատիզմով,Բուրբոնների միապետության և կապիտալիստական
    իրականության դեմ բողոքի ոգով: Հրաժարվելով անտիկ աշխարի թեմատիկայից
    և ստեղծագործական կամքը կաշկանդող դասականության կաննոներից`
    Ժերիկոն ոգևորվում էր շրջապատի աշխարհի կերպարներով:Ժերիկոյին
    գրավում էր Անտուան Գրոյի ` նապոլեոնական արշավանքների կենցաղագրի
    տաղանդը: Բայց Գրոյի ոչ թե նշանավոր մարտանկարչական կտավների սառը
    շքեղությունը, այլ կենասական դիտարկումների սրությունը ,կոլորիտի
    հուզական հագեցվածությունը ,բուռն դինամիկան էին որոշում հանդիսատեսի
    վրա Ժերիկոյի առաջին` <<Կայսերական հեծելազորային սպան գրոհի ժամին>>
    ինքնուրույն նկարի ներգործության ուժը: Նկարը ստեղծեց այն ժամանակ,երբ
    ֆրանսիական բանակն արշավանք էր սկսել Ռուսաստանի դեմ: Նկարում
    տիրում է խանդավառություն, տիրական եռանդ,սպայի կերպարի պաթոս: Այս
    ամենի հետ մեկտեղ նկարում հնչում են ուժերի ողբերգական
    գերլարման նոտաներ` որպես վերահաս պարտության նախազգացում:
   Ավելի դրամատիկ բնույթ ունի <<Վիրավոր զրահակիր զինվոր>> նկարը (1814թ.)
    ,որը մտահաղացված էր նախորդի զույգ, ուր հաղթանակի ձգտող հերոսի
    փոխարեն պատկերված է ճակատամարտի դաշտը թողնող սպա:
   Էժեն Դելակրուայի (1798-1863) ստեղծագործության մեջ, որը համակված էր
    ազատության համար պայքարի բուռն ոգևորությամբ, ճնշվածների նկատմամբ
    խոր կարեկցանքով, լույսի և բարո հաղթանակի նկատմամբ հավատով,
    մարմնավորում գտան ֆրանսիական գեղանկարչության հեղափոխական
    ռոմանտիզմի առավել բեղմնավոր միտումները: Նա դարձավ ոչ միայն
    բազմաթիվ նկարների և գրաֆիկական ստեղծագործությունների հեղինակ, այլև
    մոնումենտալ – դեկորատիվ որմնանկարների համակառույցների ստեղծող: Նա
    մեծ կոլորիստ էր, առանձնակի ուշարություն էր նվիրում գույնի պրոլեմին և նրա
    գիտական հիմնավորմանը: Նրա գրական ժառանգությունը, մասնավորապես
    նրա <<Օրագիրը>>,ուր նա գրառումներ էր կատարում իր ամբողջ կյանքի
    ընթացքում, ամփոփում է մտքեր արվեստի , նրա զարգացման խնդիրների և
    օրենքների մասին :
   Դելակրուան ծնվել է Շարանտոնում , ոստիկանապետի ընտանիքում: Նրա
    ուսուցիչն էր Պ.Ն.Գ երենը , որի սառը վարպետությունն անհամեմատ ավելի քիչ
    ազդեցություն ունեցավ, քան նրա ավագ ընկերոջ` Ժերիկոյի կրքոտ արվեստը:
    Դելակրուայի իսկական ուսուցիչներն էին անցյալի մեծ վարպետները`
    Ռուբենսը, Վելասկեսը, Միքելանջելոն:
   <<Պետք է տեսնել Ռուբենսին, պետք է ոգևորվել Ռուբենսով, պետքէ
    ընդօրինակել նրան, քանզի նա է գեղանկարչության աստվածը>>,- ասում էր
    նկարիչը:
   Դելակրուայի առաջին բուռն ելույթը թվագրվում է 1822-թ. Սալոնով, ուր
    ցուցադրվեց նրա <<Դանթե և Վերգիլիոս>> նկարը: <<Աստվածային
    կատակերգության>> թեմայով նկարված լինելով` այն առանձնանում էր
    բախումների դրամատիզմով, պատկերների հուժկու պլատիկայով, գույնի
    կտրուկ հակադրություններով: Ժամանակակիցների վրա մեծ
    տպավորություն թողեց Դելակրուայի հաջորդ նկարը` <<Քիոսի
    կոտորածը>>, որը հանդիսացավ այն ժամանակվա հատապ
    իրադարձությունների` թուրքական զավթիչների դեմ հունական ժողովրդի
    հերոսական պայքարի կենդանի և ջերմ արձագանքը: Առանձնահատուկ
    ողբերգականությամբ ծավալվեցին դեպքերը Քիոսում, որտեղ թուրքական
    հրոսակները ոչնչացրին իրենց ազգայի անկախության կողմնակիցներ
    հայտարարած կղզու գրեթե բոլոր բնակիչներին: Հենց այդ արյունոտ
    հաշվեհարդարն է Դելակրուան պատկերել նկարում, որ տեղծել է
    զարմանալի ավյունով ու եռանդով: Արտասովոր համարձակ է նկարի
    կառուցվածքը: Առջևի պլան է դուրս բերված տանջահար արված հույների մի
    մեծ խումբ` մի ծերունի , որի պաշտպանությունն են աղերսում երեխաները,
    ամուսնական մի զույգ, խոշտանգված երիտասարդ մի մայր` երեխայի հետ,
    կիսախելագար մի ծեր կին: Եվ նրանց գլխավերևում` որպես հաղթական
    կողոպուտի ու բռնության խորհրդանիշ, բարձրացված է ձիու վրա նստած
    թուրքական սպայի պատկերը: Նրա մռայլ ստվերանկարը հստակորեն
    առանձնանում է լուսավոր երկնքի և լայն հարթավայրի ֆոնում, որտեղ մինչև
    բուն հորիզոն երևում է հրդեհների բոցն ու ծուխը: <<Քիոսի կոտորածը>>
    նկրով Դելակրուան շարունակեց Ժերիկոյի ձեռնարկումները
    արդիականության` հասարակականորեն նշանակալի մեծ թեմաներով
    աշխատանքների բնագավառում
   Ազատասեր Հունաստանի եռանդալից , անվեհեր
    մարտիկները դարձան արվեստի հերոսներ: Դելակրուայի
    առանձնահատուկ վաստակն այն է , որ նա իր ջերմ
    համակրանքն արտահայտեց տառապյալ, բայց հոգով ոչ
    ուժասպառ հույն ժողովրդի նկատմամբ: Նկարի
    ստեղծամանը նախորդեց հսկայական աշխատանք,
    բազմաթիվ էտյուդներ ստեղծվեցին բնօրինակից: Երբ ամեն
    իչ արդեն ավարտված էր համարվում, Դելակրուան
    առաջին անգամ նկատեց Կոնստեբլի բնանկարները:
    Անգլիացի վարպետի թարմ գեղանկարչության նուրբ
    ներդաշնակության ազդեցությամն նա գրեթե վերակերտեց
    նկարը սալոնի բացումից առաջ:Հագեցած, հակադիր
    գույների փայլով, զարմանք առաջացնելով զգացմունքների
    դրամատիզմով, <<Քիոսի կոտորածը>> առաջ բերեց բուռն
    վեճեր, հանդիսացավ հեղափոխական ռոմանտիզմի
    իսկական մանիֆեստ:
   Նրա ստեղծագործության գագաթնակետ հանդիսացավ
    <<Ժողովրդին առաջնորդող ազատություն>> նկարը
    (1830)թ., որը Դելակրուային վերջնականապես կապեց
    1830թ. հեղափոխական շարժման հետ: Դա XIX դարի
    եվրոպական արվեստի առավել նշանակալի
    ստեղծագործություն էր, որը նվիրված էր կեղեքողների
    դեմ պայքարի ելած ժողովրդի զինված ելույթին:
   Դելակրուան գտնում է հեղափոխական թեմայի
    առաձնահատուկ և հուժկու լուծումը: Բարիկադի
    պաշտպանների թվում,նկարի կենտրոնական մասում,
    նա պատկերում է Ազատությունը` բաց կրծքով,
    երիտասարդ գեղեցիկ կնոջ տեսքով` կարմիր
    փռուգիական գլխարկով, ծածանվող մազերով:
    Վստահորեն մերկ ոտքերով քայլելով հեծանների և
    քարերի վրա` նա առաջ է ընթանում` ապստամբներին
    տանելով իր հետևից: Նրա ձեռքում է եռագույն
    հանրապետական դրոշը, որ ծածանվում է
    գլխավերևում որպես գալիք հաղթանակների
    խորհրդանիշ: Նրա առկայությունը էլ ավելի է ոգևորում
    նրանց, զենքն ավելի վստահորեն են նրանք սեղմում
    իրենց ձեռքերում և խիզախորեն մարտի նետվում:
   Դրոշի կողքին մի պոքրիկ տղա է` <<հիվանդոտ մարմնով և դեղնած
    դեմքով, ինչպես մաշված սու>>, իսկական փարիզյան գամեն:Նրա
    աչքերը փայլում – վառվում են խիզախ կրակով: Աներկյուղ նա
    քայլում է մահվան դեմհանդիման:Անսխալ, ճշգրտորեն է
    Դելակրուան կերտել այդ կերպարը` երեսուն տարի առաջ
    կանխագուշակելով Գավրոշի` Վիկտոր Հյուգոյի <<Թշվառները>>
    վեպի անմահ հերոսի հայտնվելը:
   Հանուն ազատության դեպի առաջ քայլող ապստամբների առաջին
    շարքերում է վճռական մի երիտասարդ` ձեռքին հին հրացան: Որոշ
    հետազոտողներ այդ կերպարում նշմարում են նկարչի ինքնանկարը:
    Նա առավելապես նման է Դելակրուայի ընկերներից մեկին`
    բարիկադային մարտերի մասնակցին:Բայց դա չէ գլխավորը, որ իրեն
    կամ ընկերոջը նկարիչը պատկերել է մարտնչողների շարքերում:
    Կարևորն այն է , որ նա իր մտքերով ու սրտով
    ամբողջովին ապստամբների հետ էր, նրանց էր նվիրաբերում իր
    ոգեշունչ արվեստը: Նկարում Դելակրուային հաջողվել է պատկերել
    այն համաժողովրդական ոգևորությունը, ազատության համար այն
    պայքարը, որը հավասարապես ոգևորում էր և
    Փարիզի արվարձանների բանվորներին, և քաղաքային
    չքավորությանը, և ֆրանսիական մտավորականությանը:
   Ստեղծելով իրադարձությունների ամենաթեժ օրերին` նկարն ընդունվեց
    որպես ֆրանսիական գեղարվեստական կյանքի նշանավոր երևույթ:
    Սակայն մի քանի տարի անց, 1830թ. հեղափոխական
    իրադարձությունների ճրերին իշխանության գլուխն անցած Լուի
    Ֆիլիպի կառավարությունը, վախենալով հեղափոխական շարժման
    աճից, հրամայեց հանել նկարը Լյուքսեմբուրգի թանգարանի
    ցուցասրահից:
   Այդ տարիներին <<Ազատության>> հեղինակը ինքը նույնպես հեռանում
    է արդիականության սոցիալական մեծ թեմաներից, թեև շրջապատի
    իրականության կերպարները շարունակում են աչքի ընկնող տեղ
    գրավել նրա արվեստում: Ամենից առաջ դրանք հրապուրեցին նրան
    դեպի Արևելք` Ալժիր և Մարոկկո, ուղևորության ժամանակ:Այստեղ նրա
    առջև էր արտակարգ գունեղության ,ազգային ինքնօրինակության,
    էկզոտիկայի աշխարհը:Բուռն ցանկությամբ էր Դելակրուան
    ստեղծում բնանկարներ, որոնք ներթափանցված էին պայծառ արևի
    լույսով, տղամարդկանց` քամուց ծածանվող լայն թիկնոցներով,որոնք
    հիշեցնում են անտիկ ժամանակների հագուստ, արևելյան գեղեցիկ
    կանանց:Նկարչի եռանդուն դիտողականությունը երևան եկավ
    առյուծների և վագրերի որսի տեսարաններում, որոնք հագեցած են
    լարված գործողություններով ու կրքոտությամբ:Տեղական կոլորիտի
    բնորոշ հատկանիշները, կենցաղի, տիպերի,իրավիճակի
    առանձնահատկությունն է պատկերված <<Ալժիրցի կանայք հանգստի
    ժամին>> (1834)թ.` նկարչի լավագույն գեղանկարչական
    ստեղծագործություններից մեկում, <<Եղբայրական հարսանիք
    Մարոկկոյում>> նկարում( մոտ 1841)թ. :
   Դեպի Արևելք կատարած կարճատև ուղևորությունն իր հետքը թողեց Դելակրուայի հետագա
    ամբողջ ստեղծագործության վրա, այն մեծացրեց արտասովորի, տարաշխարիկի նկատմամբ նրա
    ձգտումը, ուժեղացրեց նրա հետաքրքրությունը կոլորիտի հիմնախնդիրների նկատմամբ:
    Դելակրուան կարևոր դեր կատարեց պատմական նկարի զարգացման գործում` ձգտելով
    վերստեղծել անցած ժամանակների բուն ոգին` պատմության գործող ուժ դարձնելով ժողովրդին:
   ՈՒշ շրջանում նրա արվեստում գերիշխում է պատմական թեման, խոր կիրառություն գտնելով
    այնպիսի նկարներում, ինչպես <<Տրայանոսի արդարադատությունը>> (1840) կամ
    <<Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից>>(1840): Նկարիչը հաղորդում է
    մարդկանց բազմապիսի զգացմունքները, բնավորությունները, բացահայտում պատմանկան
    իրադարձությունների իմաստը: Նվաճված Կոստանդնուպոլիս են մտնում ծանր մտորումներով
    խաչակիրների առաջնորդները: Նրանց առջև տարածվում է սպիտակ մարմարով
    կառուցապատված շենքերով արևելյան մայրաքաղաքը: Բայց նվաճողների շրջապատում միայն
    պարտված և ստորացված, գթություն աղերսող մարդիկ են, սարսափահար ապաստան փնտրող
    խաղաղ բնակիչներին կողոպտող զինվորներ: Զրահավորված անկոչ օտարականների
    չարագուշակ պատկերները, ծածանվող փետուրներով նրանց տարօրինակ և սաղավարտները`
    խորամանկամիտ ստվերները ուրվագծվում են բաց կապտավուն երկնքի և ծխի մեջ
    աներևույթացող գեղեցիկ քաղաքի ֆոնում: Կոլորիստի ամբողջ վարպետությունը, որ նա ձեռք
    բերեց գործնականում և ուսումնասիրեց գույնի օրենքները ,բնութագրում է նկարչին ` ստիպելով
    հուժկու, գունեղ, խոր ներդաշնակություններով արտահայտել իրեն հուզող զգացմունքներն ու
    գաղափարները:
   Դելակրուան շատ ուժ ու եռանդ նվիրաբերեց Պատգամավորների պալատի (Բուրբոնների
    պալատի, Գահադահլիճի և գրադարանի ) վեհասքանչ դեկորատիվ համակառույցների
    ստեղծման գործին, Սենատում,Լուվրում Ապոլլոնի վերնասրահի, Փարիզում Սեն Սյուլպիս
    եկեղեցու աղոթարանի աշխատանքներին:Վերջինիս որմնանկարները ,երեևի թե, առավել մեծ
    ուժով են բացահայտում Դելակրուայ մոնումենտալիստի և կոլորիստի սքանչելի ձիրքը, որը մեծ
    մարդասիրական կերպարներով հագեցնում էր դրամատիզմով և դինամաիկայով
    ներթափանցված իր դեկորատիվ ստեղծագործությունները:
   Դելակրուա գծանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ են գրավում Գյոթեի, Բայրոնի,
    Շեքսպիրի ստեղծագործությունների նկարազարդումները:Գյոթեի ամենաբարձր
    գնահատականին արժանացան նկարչի` <<Ֆաուստի>> պատկերազարդումները: Չնայած այն
    բանին, որ կյանքի վերջում նկարիչը հեռացավ իր ժամանակի առաջադիմական ազատագրական
    գաղափարներից, նրան խորապես խորթ մնաց հետադիմության ճամբարը,մինչև վերջ
    պահպանեց իր մարդասիրական համոզմունքները:


More Related Content

Similar to ռոմանտիզմ

Զրույց միֆի մասին
Զրույց միֆի մասինԶրույց միֆի մասին
Զրույց միֆի մասինAarpine
 
Նիկոլա Պուսեն
Նիկոլա ՊուսենՆիկոլա Պուսեն
Նիկոլա ՊուսենAida Grigoryan
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
ճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդըճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդըAnulikGh
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
Վերածննդի արվեստը
Վերածննդի արվեստըՎերածննդի արվեստը
Վերածննդի արվեստըNounehHovhannisyan
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգJanna Hakobyan
 
վերածնունդ 1
վերածնունդ 1վերածնունդ 1
վերածնունդ 1Aslanian ZHora
 

Similar to ռոմանտիզմ (13)

երվանդ քոչար
երվանդ քոչարերվանդ քոչար
երվանդ քոչար
 
Զրույց միֆի մասին
Զրույց միֆի մասինԶրույց միֆի մասին
Զրույց միֆի մասին
 
Նիկոլա Պուսեն
Նիկոլա ՊուսենՆիկոլա Պուսեն
Նիկոլա Պուսեն
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
ճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդըճարտարապետության վերածնունդը
ճարտարապետության վերածնունդը
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
Վերածննդի արվեստը
Վերածննդի արվեստըՎերածննդի արվեստը
Վերածննդի արվեստը
 
Fragonard
FragonardFragonard
Fragonard
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
Arwest
ArwestArwest
Arwest
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգ
 
վերածնունդ 1
վերածնունդ 1վերածնունդ 1
վերածնունդ 1
 

More from Mariam Hovhannisyan (19)

Joxovrdavarutyun
JoxovrdavarutyunJoxovrdavarutyun
Joxovrdavarutyun
 
Նեմրութ
ՆեմրութՆեմրութ
Նեմրութ
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
նյարդային համակարգ
նյարդային համակարգնյարդային համակարգ
նյարդային համակարգ
 
մարդու կմախքը
մարդու կմախքըմարդու կմախքը
մարդու կմախքը
 
հովհաննես այվազովսկի
հովհաննես այվազովսկիհովհաննես այվազովսկի
հովհաննես այվազովսկի
 
հնդկաստան M
հնդկաստան Mհնդկաստան M
հնդկաստան M
 
հայկական սերիալներ
հայկական սերիալներհայկական սերիալներ
հայկական սերիալներ
 
զվարթնոց
զվարթնոցզվարթնոց
զվարթնոց
 
զվարթնոց(1)
զվարթնոց(1)զվարթնոց(1)
զվարթնոց(1)
 
դաշնամուր
դաշնամուրդաշնամուր
դաշնամուր
 
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակառաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
 
Valentini or
Valentini orValentini or
Valentini or
 
Septemberi 21
Septemberi 21Septemberi 21
Septemberi 21
 
Olimpiada
OlimpiadaOlimpiada
Olimpiada
 
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակառաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ
 
տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվություն
 
Guitar
GuitarGuitar
Guitar
 
Angleren
AnglerenAngleren
Angleren
 

ռոմանտիզմ

  • 1. Ռոմանտիզմը ֆրանսերեն` <<ռոմանտիկ>> արտասովոր, ֆանտաստիկ, առաջանում է XVIII դարում Գերմանիայում: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալը հիմնվում է ազատ մարդու իդեալի վրա և հակադրվում կլասիցիզմի կարգուկանոնին անտրտունջ ենթարկվող հերոսական մարդու իդեալին: Ազատ մարդու իդեալը ենթադրում է ազատություն թե տարածական , թե ժամանակային կապանքներից: Ելնելով դրանից` ռոմանտիկները պատկերում էին հեռավոր աշխարհներ , իդեալականացնում էին անցյալը : Ռոմանտիզմի ազատ մարդը սահմանապակված չէ ոչ մի բանով , գուցե թե միայն սեփական երևակայությամբ. նա կարող է անել ինչ ուզում է , ապրել ինչպես ուզում է: Կարգուկանոնից հրաժարումը բերում է քաոսայնության, փոթորկի, անորոշության, անվերջության պաշտամունքի: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալի համար կարևորը անհատականն է, անկրկնելին,արտասովորը:
  • 2. Թեոդոր Ժերիկոն ծնվել է Ռուանում 1791-ին և մահացել է 1824-ին:Նա ֆրանսիական գեղանկարչության մեջ հաղափոխական ռոմանտիզմի հիմնադիրն էր: Բուն <<ռոմանտիզմ>> տերմինն առաջին անգամ օգտագործվել է նրա արվեստի վերաբերմամբ, որը ներթափանցված է դրամատիզմով,Բուրբոնների միապետության և կապիտալիստական իրականության դեմ բողոքի ոգով: Հրաժարվելով անտիկ աշխարի թեմատիկայից և ստեղծագործական կամքը կաշկանդող դասականության կաննոներից` Ժերիկոն ոգևորվում էր շրջապատի աշխարհի կերպարներով:Ժերիկոյին գրավում էր Անտուան Գրոյի ` նապոլեոնական արշավանքների կենցաղագրի տաղանդը: Բայց Գրոյի ոչ թե նշանավոր մարտանկարչական կտավների սառը շքեղությունը, այլ կենասական դիտարկումների սրությունը ,կոլորիտի հուզական հագեցվածությունը ,բուռն դինամիկան էին որոշում հանդիսատեսի վրա Ժերիկոյի առաջին` <<Կայսերական հեծելազորային սպան գրոհի ժամին>> ինքնուրույն նկարի ներգործության ուժը: Նկարը ստեղծեց այն ժամանակ,երբ ֆրանսիական բանակն արշավանք էր սկսել Ռուսաստանի դեմ: Նկարում տիրում է խանդավառություն, տիրական եռանդ,սպայի կերպարի պաթոս: Այս ամենի հետ մեկտեղ նկարում հնչում են ուժերի ողբերգական գերլարման նոտաներ` որպես վերահաս պարտության նախազգացում:  Ավելի դրամատիկ բնույթ ունի <<Վիրավոր զրահակիր զինվոր>> նկարը (1814թ.) ,որը մտահաղացված էր նախորդի զույգ, ուր հաղթանակի ձգտող հերոսի փոխարեն պատկերված է ճակատամարտի դաշտը թողնող սպա:
  • 3. Էժեն Դելակրուայի (1798-1863) ստեղծագործության մեջ, որը համակված էր ազատության համար պայքարի բուռն ոգևորությամբ, ճնշվածների նկատմամբ խոր կարեկցանքով, լույսի և բարո հաղթանակի նկատմամբ հավատով, մարմնավորում գտան ֆրանսիական գեղանկարչության հեղափոխական ռոմանտիզմի առավել բեղմնավոր միտումները: Նա դարձավ ոչ միայն բազմաթիվ նկարների և գրաֆիկական ստեղծագործությունների հեղինակ, այլև մոնումենտալ – դեկորատիվ որմնանկարների համակառույցների ստեղծող: Նա մեծ կոլորիստ էր, առանձնակի ուշարություն էր նվիրում գույնի պրոլեմին և նրա գիտական հիմնավորմանը: Նրա գրական ժառանգությունը, մասնավորապես նրա <<Օրագիրը>>,ուր նա գրառումներ էր կատարում իր ամբողջ կյանքի ընթացքում, ամփոփում է մտքեր արվեստի , նրա զարգացման խնդիրների և օրենքների մասին :  Դելակրուան ծնվել է Շարանտոնում , ոստիկանապետի ընտանիքում: Նրա ուսուցիչն էր Պ.Ն.Գ երենը , որի սառը վարպետությունն անհամեմատ ավելի քիչ ազդեցություն ունեցավ, քան նրա ավագ ընկերոջ` Ժերիկոյի կրքոտ արվեստը: Դելակրուայի իսկական ուսուցիչներն էին անցյալի մեծ վարպետները` Ռուբենսը, Վելասկեսը, Միքելանջելոն:  <<Պետք է տեսնել Ռուբենսին, պետք է ոգևորվել Ռուբենսով, պետքէ ընդօրինակել նրան, քանզի նա է գեղանկարչության աստվածը>>,- ասում էր նկարիչը:
  • 4. Դելակրուայի առաջին բուռն ելույթը թվագրվում է 1822-թ. Սալոնով, ուր ցուցադրվեց նրա <<Դանթե և Վերգիլիոս>> նկարը: <<Աստվածային կատակերգության>> թեմայով նկարված լինելով` այն առանձնանում էր բախումների դրամատիզմով, պատկերների հուժկու պլատիկայով, գույնի կտրուկ հակադրություններով: Ժամանակակիցների վրա մեծ տպավորություն թողեց Դելակրուայի հաջորդ նկարը` <<Քիոսի կոտորածը>>, որը հանդիսացավ այն ժամանակվա հատապ իրադարձությունների` թուրքական զավթիչների դեմ հունական ժողովրդի հերոսական պայքարի կենդանի և ջերմ արձագանքը: Առանձնահատուկ ողբերգականությամբ ծավալվեցին դեպքերը Քիոսում, որտեղ թուրքական հրոսակները ոչնչացրին իրենց ազգայի անկախության կողմնակիցներ հայտարարած կղզու գրեթե բոլոր բնակիչներին: Հենց այդ արյունոտ հաշվեհարդարն է Դելակրուան պատկերել նկարում, որ տեղծել է զարմանալի ավյունով ու եռանդով: Արտասովոր համարձակ է նկարի կառուցվածքը: Առջևի պլան է դուրս բերված տանջահար արված հույների մի մեծ խումբ` մի ծերունի , որի պաշտպանությունն են աղերսում երեխաները, ամուսնական մի զույգ, խոշտանգված երիտասարդ մի մայր` երեխայի հետ, կիսախելագար մի ծեր կին: Եվ նրանց գլխավերևում` որպես հաղթական կողոպուտի ու բռնության խորհրդանիշ, բարձրացված է ձիու վրա նստած թուրքական սպայի պատկերը: Նրա մռայլ ստվերանկարը հստակորեն առանձնանում է լուսավոր երկնքի և լայն հարթավայրի ֆոնում, որտեղ մինչև բուն հորիզոն երևում է հրդեհների բոցն ու ծուխը: <<Քիոսի կոտորածը>> նկրով Դելակրուան շարունակեց Ժերիկոյի ձեռնարկումները արդիականության` հասարակականորեն նշանակալի մեծ թեմաներով աշխատանքների բնագավառում
  • 5. Ազատասեր Հունաստանի եռանդալից , անվեհեր մարտիկները դարձան արվեստի հերոսներ: Դելակրուայի առանձնահատուկ վաստակն այն է , որ նա իր ջերմ համակրանքն արտահայտեց տառապյալ, բայց հոգով ոչ ուժասպառ հույն ժողովրդի նկատմամբ: Նկարի ստեղծամանը նախորդեց հսկայական աշխատանք, բազմաթիվ էտյուդներ ստեղծվեցին բնօրինակից: Երբ ամեն իչ արդեն ավարտված էր համարվում, Դելակրուան առաջին անգամ նկատեց Կոնստեբլի բնանկարները: Անգլիացի վարպետի թարմ գեղանկարչության նուրբ ներդաշնակության ազդեցությամն նա գրեթե վերակերտեց նկարը սալոնի բացումից առաջ:Հագեցած, հակադիր գույների փայլով, զարմանք առաջացնելով զգացմունքների դրամատիզմով, <<Քիոսի կոտորածը>> առաջ բերեց բուռն վեճեր, հանդիսացավ հեղափոխական ռոմանտիզմի իսկական մանիֆեստ:
  • 6. Նրա ստեղծագործության գագաթնակետ հանդիսացավ <<Ժողովրդին առաջնորդող ազատություն>> նկարը (1830)թ., որը Դելակրուային վերջնականապես կապեց 1830թ. հեղափոխական շարժման հետ: Դա XIX դարի եվրոպական արվեստի առավել նշանակալի ստեղծագործություն էր, որը նվիրված էր կեղեքողների դեմ պայքարի ելած ժողովրդի զինված ելույթին:  Դելակրուան գտնում է հեղափոխական թեմայի առաձնահատուկ և հուժկու լուծումը: Բարիկադի պաշտպանների թվում,նկարի կենտրոնական մասում, նա պատկերում է Ազատությունը` բաց կրծքով, երիտասարդ գեղեցիկ կնոջ տեսքով` կարմիր փռուգիական գլխարկով, ծածանվող մազերով: Վստահորեն մերկ ոտքերով քայլելով հեծանների և քարերի վրա` նա առաջ է ընթանում` ապստամբներին տանելով իր հետևից: Նրա ձեռքում է եռագույն հանրապետական դրոշը, որ ծածանվում է գլխավերևում որպես գալիք հաղթանակների խորհրդանիշ: Նրա առկայությունը էլ ավելի է ոգևորում նրանց, զենքն ավելի վստահորեն են նրանք սեղմում իրենց ձեռքերում և խիզախորեն մարտի նետվում:
  • 7. Դրոշի կողքին մի պոքրիկ տղա է` <<հիվանդոտ մարմնով և դեղնած դեմքով, ինչպես մաշված սու>>, իսկական փարիզյան գամեն:Նրա աչքերը փայլում – վառվում են խիզախ կրակով: Աներկյուղ նա քայլում է մահվան դեմհանդիման:Անսխալ, ճշգրտորեն է Դելակրուան կերտել այդ կերպարը` երեսուն տարի առաջ կանխագուշակելով Գավրոշի` Վիկտոր Հյուգոյի <<Թշվառները>> վեպի անմահ հերոսի հայտնվելը:  Հանուն ազատության դեպի առաջ քայլող ապստամբների առաջին շարքերում է վճռական մի երիտասարդ` ձեռքին հին հրացան: Որոշ հետազոտողներ այդ կերպարում նշմարում են նկարչի ինքնանկարը: Նա առավելապես նման է Դելակրուայի ընկերներից մեկին` բարիկադային մարտերի մասնակցին:Բայց դա չէ գլխավորը, որ իրեն կամ ընկերոջը նկարիչը պատկերել է մարտնչողների շարքերում: Կարևորն այն է , որ նա իր մտքերով ու սրտով ամբողջովին ապստամբների հետ էր, նրանց էր նվիրաբերում իր ոգեշունչ արվեստը: Նկարում Դելակրուային հաջողվել է պատկերել այն համաժողովրդական ոգևորությունը, ազատության համար այն պայքարը, որը հավասարապես ոգևորում էր և Փարիզի արվարձանների բանվորներին, և քաղաքային չքավորությանը, և ֆրանսիական մտավորականությանը:
  • 8. Ստեղծելով իրադարձությունների ամենաթեժ օրերին` նկարն ընդունվեց որպես ֆրանսիական գեղարվեստական կյանքի նշանավոր երևույթ: Սակայն մի քանի տարի անց, 1830թ. հեղափոխական իրադարձությունների ճրերին իշխանության գլուխն անցած Լուի Ֆիլիպի կառավարությունը, վախենալով հեղափոխական շարժման աճից, հրամայեց հանել նկարը Լյուքսեմբուրգի թանգարանի ցուցասրահից:  Այդ տարիներին <<Ազատության>> հեղինակը ինքը նույնպես հեռանում է արդիականության սոցիալական մեծ թեմաներից, թեև շրջապատի իրականության կերպարները շարունակում են աչքի ընկնող տեղ գրավել նրա արվեստում: Ամենից առաջ դրանք հրապուրեցին նրան դեպի Արևելք` Ալժիր և Մարոկկո, ուղևորության ժամանակ:Այստեղ նրա առջև էր արտակարգ գունեղության ,ազգային ինքնօրինակության, էկզոտիկայի աշխարհը:Բուռն ցանկությամբ էր Դելակրուան ստեղծում բնանկարներ, որոնք ներթափանցված էին պայծառ արևի լույսով, տղամարդկանց` քամուց ծածանվող լայն թիկնոցներով,որոնք հիշեցնում են անտիկ ժամանակների հագուստ, արևելյան գեղեցիկ կանանց:Նկարչի եռանդուն դիտողականությունը երևան եկավ առյուծների և վագրերի որսի տեսարաններում, որոնք հագեցած են լարված գործողություններով ու կրքոտությամբ:Տեղական կոլորիտի բնորոշ հատկանիշները, կենցաղի, տիպերի,իրավիճակի առանձնահատկությունն է պատկերված <<Ալժիրցի կանայք հանգստի ժամին>> (1834)թ.` նկարչի լավագույն գեղանկարչական ստեղծագործություններից մեկում, <<Եղբայրական հարսանիք Մարոկկոյում>> նկարում( մոտ 1841)թ. :
  • 9. Դեպի Արևելք կատարած կարճատև ուղևորությունն իր հետքը թողեց Դելակրուայի հետագա ամբողջ ստեղծագործության վրա, այն մեծացրեց արտասովորի, տարաշխարիկի նկատմամբ նրա ձգտումը, ուժեղացրեց նրա հետաքրքրությունը կոլորիտի հիմնախնդիրների նկատմամբ: Դելակրուան կարևոր դեր կատարեց պատմական նկարի զարգացման գործում` ձգտելով վերստեղծել անցած ժամանակների բուն ոգին` պատմության գործող ուժ դարձնելով ժողովրդին:  ՈՒշ շրջանում նրա արվեստում գերիշխում է պատմական թեման, խոր կիրառություն գտնելով այնպիսի նկարներում, ինչպես <<Տրայանոսի արդարադատությունը>> (1840) կամ <<Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից>>(1840): Նկարիչը հաղորդում է մարդկանց բազմապիսի զգացմունքները, բնավորությունները, բացահայտում պատմանկան իրադարձությունների իմաստը: Նվաճված Կոստանդնուպոլիս են մտնում ծանր մտորումներով խաչակիրների առաջնորդները: Նրանց առջև տարածվում է սպիտակ մարմարով կառուցապատված շենքերով արևելյան մայրաքաղաքը: Բայց նվաճողների շրջապատում միայն պարտված և ստորացված, գթություն աղերսող մարդիկ են, սարսափահար ապաստան փնտրող խաղաղ բնակիչներին կողոպտող զինվորներ: Զրահավորված անկոչ օտարականների չարագուշակ պատկերները, ծածանվող փետուրներով նրանց տարօրինակ և սաղավարտները` խորամանկամիտ ստվերները ուրվագծվում են բաց կապտավուն երկնքի և ծխի մեջ աներևույթացող գեղեցիկ քաղաքի ֆոնում: Կոլորիստի ամբողջ վարպետությունը, որ նա ձեռք բերեց գործնականում և ուսումնասիրեց գույնի օրենքները ,բնութագրում է նկարչին ` ստիպելով հուժկու, գունեղ, խոր ներդաշնակություններով արտահայտել իրեն հուզող զգացմունքներն ու գաղափարները:  Դելակրուան շատ ուժ ու եռանդ նվիրաբերեց Պատգամավորների պալատի (Բուրբոնների պալատի, Գահադահլիճի և գրադարանի ) վեհասքանչ դեկորատիվ համակառույցների ստեղծման գործին, Սենատում,Լուվրում Ապոլլոնի վերնասրահի, Փարիզում Սեն Սյուլպիս եկեղեցու աղոթարանի աշխատանքներին:Վերջինիս որմնանկարները ,երեևի թե, առավել մեծ ուժով են բացահայտում Դելակրուայ մոնումենտալիստի և կոլորիստի սքանչելի ձիրքը, որը մեծ մարդասիրական կերպարներով հագեցնում էր դրամատիզմով և դինամաիկայով ներթափանցված իր դեկորատիվ ստեղծագործությունները:  Դելակրուա գծանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ են գրավում Գյոթեի, Բայրոնի, Շեքսպիրի ստեղծագործությունների նկարազարդումները:Գյոթեի ամենաբարձր գնահատականին արժանացան նկարչի` <<Ֆաուստի>> պատկերազարդումները: Չնայած այն բանին, որ կյանքի վերջում նկարիչը հեռացավ իր ժամանակի առաջադիմական ազատագրական գաղափարներից, նրան խորապես խորթ մնաց հետադիմության ճամբարը,մինչև վերջ պահպանեց իր մարդասիրական համոզմունքները: 