презентация1
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

презентация1

on

  • 1,433 views

 

Statistics

Views

Total Views
1,433
Views on SlideShare
1,433
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
6
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

презентация1 презентация1 Presentation Transcript

  • Ածխաջրերը կամ սախարիդները բնական օրգանական միացությունների մեծ դաս է: Անվանումը ծագել է ածուխ և ջուր բառերից, քանի որ այս միացությունների բրուտտո-ֆորմուլը հետևյալն է` Cn(H2O)n: Քիմիայի տեսանկյունից ածխաջրերը օրգանական նյութեր են, որոնք պարունակում են մի քանի ածխածնի ատոմից և հիդրոօքիլային խմբերից կազմված չճյուղավորված շղթա: Ածխաջրերը սննդում անհրաժեշտ են այնպես, ինչպես սպիտակուցները և լիպիդները: Ածխաջրերի անհրաժեշտությունը բնորոշվում է ոչ միայն նրանով, որ նրանք հանդիսանում են <<արագընթաց>> էներգիայի աղբյուր առանց կողմնակի թունավոր արգասիքների, այլ նաև նրանց մասնակցությամբ կենդանի բջջի բարդ սպիտակուցների` գլիկոպրոտեիդների կարգավորիչ և պաշտպանական ֆունկցիաներին: Լիպիդների օքսիդացումը ածխաջրային էներգիայի պակասի դեպքում ծայրահեղ դանդաղ է ընթանում: Ածխաջրերի պակասի հետևանքով արյան մեջ կուտակվում են ճարպա-թթուների ոչ լրիվ օքսիդացման արգասիքները` այսպես կոչված <<կետոնային մարմնիկները>>, որոնք տեղաշարժելով արյան ռեակցիան դեպի թթվային կողմ, խախտում են շատ ֆերմնետային համակարգերի գործառույթներ, ինչը նկատվում է շաքարային դիաբետով հիվանդների, թմրամոլների, հարբեցողների, տոկսիկոմանների մոտ:
  • Գալակտոզ Ռիբոզ Ֆրուկտոզ Մանոզ Գլյուկոզ
  • .Գլյուկոզը (C6H12O6) («խաղողի շաքար», դեքստրոզ) հանդիպում է բազմաթիվ մերգերի և հատապտուղների հյութի մեջ, այդ թվում նաև հասած խաղողի մեջ մեծ քանակներով, այստեղից էլ եկել է նրա անվանումը: Գլյուկոզը վեց ատոմանի ածխաջուր է: Ֆիզիկական հատկությունները Սպիտակ բյուրեղներով փոշի է, քաղցր համով, լավ է լուծվում ջրի մեջ, քիչ` սպիրտի մեջ և չի լուծվում եթերի մեջ: Հալման ջերմաստիճանն է 146oC: Ստացումը և քիմիական հատկությունները Գլյուկոզը հանդիսանում է բազմաթիվ դիսախարիդների և պոլիսախարիդների հիդրոլիզի պրոդուկտ:Արտադրական մաշտաբներով գլյուկոզը ստացվում է օսլայի կամ ցելյուլյոզի հիդրոլիզի միջոցով: Գլյուկոզը կարող է վերականգնվել վեցատոմանի սպիրտի` սորբիտի: Ինչպես բոլոր ալդեհիդները, այն հեշտ է օքսիդացվում: Գլյուկոզը վերականգնում է արծաթը նրա օքսիդի ամոնյակային լուծույթից և երկվալենտ պղինցը մինչև միավալենտի: Հեշտությամբ ալկիլացվում է և ացետիլացվում: Կենսաբանական նշանակությունը Գլյուկոզը ֆոտոսինթոզի հիմնական պրոդուկտն է, առաջանում է Կալվինի ցիկլի ընթացքում:Մարդու և կենդանիների օրգանիզմներում գլյուկոզը հանդիսանում է մետաբոլիկ պրոցեսների հիմնական և ավելի ունիվերսալ էներգիայի աղբյուր: Օրգանիզմի բոլոր բջիջները ունակ են յուրացնել գլյուկոզը, այնպարագայում երբ էներգիայի այլ աղբյուրներ ինչպիսիք են գլիցերինը, ֆրուկտոզը, ճարպաթթուները կարող են օգտագործել միայն որոշ տեսակի բջիջներ: Գլյուկոզի փոխադրումը արտաքին միջավայրից բջջի մեջ իրականացվում է ակտիվ տրանմեմբրանային փոխադրումով, հատուկ սպիտակուցի` հեքսոզների տրանսպորտյորի (փոխադրողի) միջոցով: Մարդու համար շատ կարևոր է արյան մեջ գլյուկոզի ստաբիլ մակարդակի պահպանումը, այն իրագործվում է ածխաջրերի փոխանակության հորմոնալ կարգավորման շնորհիվ և այս օղակում խանգարումները բերում են ծանր հետևանքների, օրինակ` դիաբետի առաջացման: Էներգիայի աղբյուր հանդիսացող շատ նյութեր կարող են լյարդում փոխակերպվել գյլուկոզի. օրինակ` կաթնաթթուն, շատ ճարպաթթուներ, գլիցերինը, ամինաթթուներ և սպիտակուցներ: Այս պրոցեսը անվանում են գլիկոնեոգենեզ:
  • Օսլա ՑելյուլոզԴեքստրան Գլիկոգեն Գալակտոմաննաներ Գլյուկոմաննան
  • Գլիկոգենը պոլիսախարիդ (ածխաջուր) է, որն գլյուկոզայի պոլիմերացման արդյունք է: Համարվում է մարդկանց և կենդանիների օրգանիզմի հիմնական պահուստայինածխաջուրը, ինչպես օսլան բուսական օրգանիզմների համար: Գլիկոգենը գտնվում է մեծ քանակով բջիջների (գլխավորապես լյարդի և մկանների) ցիտոպլազմայի մեջ` գրանուլների տեսքով: Այն օրգանիզմի համար հանդիսանում է էներգետիկ ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կարող է կոմպենսացնել գլյուկոզի պակասորդը: Լյարդի բջիջներում` հեպատոցիտներում, գլիկոգենը կարող է կուտակվել մինչև բջջի քաշի 8%-ը և անհրաժեշտության դեպքում հոգալ ողջ օրգանիզմի սնման համար, իսկ մկանային բջիջներում այն կազմում է մինչև 1%-ը և ծախսվում է տեղային, որպեսմկանային աշխատանքի համար անհրաժեշտ էներգիայի աղբյուր: Մեծահասակների մոտ լյարդում գլիկոգենի ընդհանուր զանգվածը կարող է հասներ 100-120 գրամի: Օրգանիզմում գլյուկոզի անբավարար քանակի պայմաններում, ֆերմենտների ազդեցության տակ գլիկոգենը մասնատվում է գլյուկոզի մոլեկուլների (մոնոմերների), որոնք անցնում են արյուն: Գլիկոգենի սինթեզն ու քայքայումը կարգավորվում է նյարդային համակարգի և հորմոնների (մասնավորապես ինսուլինի) միջոցով: .
  • Մալթոզ Լակտոզ Իզոմալթոզ Լակտուլոզ Սախարոզ (սովորական շարքար)