 Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:  Բուն Բարեկենդանը Հայոց հնագայն տոներից է, որը Հայ եկեղե-ցու  ս...
 Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված  էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի`  գիտո...
 Հնում Բուն Բարեկենդանին թույլատրվում էր առատ  ուտելիք, կերուխում, տանտի-կիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն  հյուրա...
   Տոնի անբաժան մասն էին ժողովրդական ներկայացումներն ու դիմակավոր խաղերը    (առհասարակ, դեռ հնագույն    ժամանակներում, տո...
 Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին    անցկացնում։ Յուրաքանչյուրն իր հետ ուտելիք էր բերում, կուշտ ո...
Մարգարյան Սարգիս    Երրորդ դասարան    Հիմնական դպրոցԴասվար` Անահիտ Աղասյան        Mskh.am
բարեկենդան
Upcoming SlideShare
Loading in …5
×

բարեկենդան

874 views
698 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
874
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
7
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

բարեկենդան

  1. 1.  Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բուն Բարեկենդանը Հայոց հնագայն տոներից է, որը Հայ եկեղե-ցու սահմանած բարեկենդաններից գլխավորն է եւ տոնվում է Զատիկից յոթ շաբաթ առաջ։ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է: մեջ:
  2. 2.  Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Պահքերի նախորդ օրերը կոչվում են բարեկենդան, իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված բարեկենդան անվան մեջ:
  3. 3.  Հնում Բուն Բարեկենդանին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում, տանտի-կիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտա-նիքի անդամներին եւ հյուրերին։ Տոնին պատրաստվում եւ մասնակցում էին բոլորը՝ մեծ, թե փոքր։ Չնայած ամենուր դեռ ձյուն էր, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ անձնատուր լինեն զվարճություններին։ Երկու– երեք օր առաջ կանայք եւ տղամարդիկ դադարում էին աշխատել, զանա-զան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես։ Ծերունիները, առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին՝ «թօփ» խաղալու։ Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում։ Աղջիկներն առանձին խումբ էին կազմում եւ ճլորթի ընկնում։ Այդ ամենը զուգորդվում էր ինքնատիպ զբոսախնջույքներով, դափ ու զուռնով։
  4. 4.  Տոնի անբաժան մասն էին ժողովրդական ներկայացումներն ու դիմակավոր խաղերը (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տո-նախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին)։ Ներկայա-ցումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները։ Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ` առանց քաշվելու ասում էր իր խոսքը։ Փաստորեն, ԲունԲարե-կենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաեւազատու թյան օր էր։ Բարեկենդանի օրը մինչեւ իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը։ Այդ օրը հիշում էին նաեւ պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին պանդխտության հատուկ տաղեր։
  5. 5.  Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում։ Յուրաքանչյուրն իր հետ ուտելիք էր բերում, կուշտ ու-տում էին ու խմում, քանզի առջեւում յոթշաբաթյա պասն էր։Վերջում ուտում էին մի-մի ձու՝ բերանը «կողպելու» համար, որպեսզի Զատի-կին դարձյալ ձվով «բանան» այն։ Լինելով շարժական, տոնը կատարվում էր փետրվարին կամ մար-տի սկզբին եւ, հավանաբար, կապ ուներ գարնան սկսվելու հետ։ Եւ պա-տահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, գարնան հետ՛ նաեւ մարդկանց վերակենդանանալու խոր-հուրդը ունեին։
  6. 6. Մարգարյան Սարգիս Երրորդ դասարան Հիմնական դպրոցԴասվար` Անահիտ Աղասյան Mskh.am

×