Your SlideShare is downloading. ×
0
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Կենսաբանություն բոլորի համար
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Կենսաբանություն բոլորի համար

13,103

Published on

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷԼԵՈՆՈՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷԼԵՈՆՈՐ

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
13,103
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
42
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ռեֆլեքս,Ռեֆլեքսային աղեղ
  • 2. Ինչ է Ռեֆլեքսը Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է Ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին,որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:
  • 3. Ռեֆլեքսային աղեղ Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով,որի կազմի մեջ մտնում են.
    • Նյարդային վերջույթներ` ընկալիչներ ,որոնք ընկալում են:
    • Զգայական կամ կենտրոնաձիգ նյարդ ,որն ստացված գրգիռն հաղորդում է կենտրոնական նյարդային համակարգին:
    • Նյարդային կենտրոն ,որը կազմված է նյարդային բջիջների մարմիններից:
    • Շարժողական կամ կենտրոնախույս նյարդ,որով գրգիռը հաղորդվում է գործառող օրգանին:
  • 4. ՈՒՂԻՂ և ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ ՈՒղիղ կապ- Երբ տեղեկատվությունը հասնում է ուղեղից օրգան Հետադարձ կապ- Երբ տեղեկատվությունը փոխանցվում է օրգանից դեպի ուղեղ
  • 5. Մեծ կիսագնդերի կառուցվածքը
  • 6. Մեծ կիսագնդերը գլխուղեղի ամենամեծ բաժինն է: Գլխուղեղի կեղևն ունի 3-4մմ հաստություն, պարունակում է մոտ 14-18 միլիարդ նյարդային բջիջ:Կեղևի ընդհանուր մակերեսը մոտ 2200սմ քառ. Է:Կան մեծ թվով ակոսներ, գալարներ, ծալքեր:Յուրաքանչյուր կիսագունդ ակոսներով բաժանվում է 4 բլթերի`ճակատային,բլթային, գագաթային և քունքային: Կենտրոնական ակոսը ընկած է ճակատի և բլթերի միջև: Կողմնային ակոսը քունքային բիլթը սահմանազատում է մնացած բլթերից: Գագաթածոծորակային ակոսը բաժանվում է գագաթային բլթի ծոծորակայինից:
  • 7. Զգայական գոտի Զգայական գոտում ազդակներ են հասնում օրգանիզմի բոլոր ընկալիչներից:Այստեղ կատարվում է ազդակի վերջնական վերլուծումը և զգայական ձևավորումը:Ծոծորակային բլթում գտնվում է տեսողական գոտին,քունքայինում`լսողական,քունքային բլթի ներքին մասում`հոտառական,կենտրոնական ակոսի ստորին մասում`համի և ճաշակելիքի գոտիները,իսկ գագաթայինում`մաշկամկանային զգայական գոտին:
  • 8. Շարժողական գոտիները Շարժողական գոտիները գտնվում են ճակատային բլթում: Մեծ կիսագնդերը համարվում են կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժինը:Կեղևը գործում է որպես մեկ միասնական ամբողջություն և համարվում է մարդու հոգեկան գործունեության նյութական հիմք:
  • 9. Վեգետատիվ նյարդային համակարգ (ՎՆՀ) ՎՆՀ-ն ինքնավար նյարդային համակարգ է,կարգավորում է ներքին օրգանների գործունեությունը:Տարբերում են սիմպաթիկ (ՍՆՀ)և պարասիմպաթիկ(ՊՆՀ) ենթաբաժիններ: ՍՆՀ-ի կետրոնական բաժինը գտնվում է ողնուղեղի պարանոցային վերջին,կրծքային և գոտկային հատվածների գորշ նյութի կողմնային եղջյուրներում:ՊՆՀ-ի կենտրոնները գտնվում են երկարավուն,միջին ուղեղներում և ողնուղեղի սրբանային հատվածի գորշ նյութի կողմնային եղջյուրներում: Այս երկու բաժինների ազդեցությունը օրգանների վրա հակադիր է:Օրինակ` սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից,իսկ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է:
  • 10.  
  • 11. Տեսողական վերլուծիչ
  • 12. Տեսողության նշանակությունը
    • Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ(70-90%) մասը մարդը ստանում է տեսողության միջոցով:Տեսողության վերլուծիչով մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատում և խուսափում է վտանգից:Մարդկության փորձը,գիտելիքները,ստեղծած արվեստը որոնք փոխանցվում են գրավոր խոսքով մենք ընկալում ենք տեսողությամբ:
  • 13. Աչքի կառուցվածքը Աչքի տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է ,գտնվում է գանգի ակնապիճում:Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից: Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը և թարթիչները ,որոնք պաշտպանում են փոշուց և քրտինքից: Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից: Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյում:Արտազապում են արցունք,որը խոնավացնում է,տաքացնում,մանրէազերծում,փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթի ծորանով լցվում քթի խոռոչ:
  • 14. Ակնագունդ
    • Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությունը:Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով .այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի :Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը . ներսի մասը պատված է լույսի ճառագայթները կլանող սև գունանյութով:Աչքի առջևի մասում անոթաթաղանթը փոխվում է աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթի :Դրանում եղած գունանյութերի շնորհիվ է աչքը կարողանում ընդունել մուգ շագանակագույնից մինչև երկնագույն երանգները: Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է բիբը :Այն կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ:
  • 15. Ակնագունդը
    • Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը ,որը ուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,որի մարմինը փոխում է ակնաբյուրեղի կորությունը: Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է:ՈՒնի 2 տեսակի ընկալիչներ`ցուպիկներ(մոտ 130 մլն) և սրվակներ(մոտ 7 մլն): Ցանցաթաղանթի վրա` բբի դիմաց,սրվակների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ :Ակնաղբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը կոչվում է ապակենման մարմին :
  • 16. Տեսողական վերլուծչի աշխատանք
    • Ստացված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի,բբի և ոսպնյակի ,ապա նաև ապակենման մարմնի միջով,բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ,բայց փոքրացած ու շրջված պատկերը:
  • 17. 17. Լսողական վերլուծիչ
  • 18. Լսողության նշանակությունը
    • Լսողության շնորհնիվ մարդը զանազանում է բազմաթիվ ձայներ և կողմնորոշվում նրանցում:Լսողության շնորհիվ կարողանում են շփվել միմյանց հետ:Լսողության դերը մեծ է նաև մարու խոսքի և մտավոր զարգացման համար:
  • 19. Լսողական օրգանի կառուցվածքը
    • Լսողական վերլուծչի ծայրամասային բաժինը կազմում է լսողական օրգան:Մարդու մոտ լսողական օրգան է հանդիսանում ականջը: Ականջը կազմված է 3 բաժնից արտաքին միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի:Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: Միջին ականջը օդով լցված խոռոչ է: Ունի 3 հոդվածավոր ոսկրիկներ`մուրճիկ, սլաք և ասպանդակ:Մուրճիկը հենվում է թմբկաթաղանթին,ասպանդակը`ներքին ականջը միջինից սահմանազատող ձվաձև պատուհանի թաղանթը:Դրանց մեջտեղում գտնվում է սալը:
  • 20.
    • Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում :Դա խոռեչների և գալարուն խողովակների համակարգ է:Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է:Միջնորմի մի մասը կազմված է հիմնային թաղանթից,որն էլ կազված է թելերից:Հիմնային թաղանթի վրա գտնվում են լսողական ընկալիչները:
    • Լսողական վերլուծիչի աշխատանքը
    • Ականջախեցուց ձայնային ալիքները անցնում են արտաքին լսողական անցուղով այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ:Վերջինների տատանումները գրգռում են նլարդային վերջույթները,և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին և կատարվում է ձայնային բնույթի,ուժի,բարձրության վարջնական զանազանումը:
  • 21. Լսողության հիգիենան,պայքար աղմուկի դեմ
    • Լսողական օրգանը միջավայրի զանազան վնասակար գործոններից,հիվանդության հարուցիչնորի ներթափանցումներից զերծ պահելու համար անհրաժեշտ է պահպանել հիգենայի կանոները:Լսողությունը կարող է թուլանալ անցուղում ականջակեղտի(ծծմբի) կուտակումից:Ականջը չլվանալու դեպքում առաջանում է ծծմբային խցան:Դա չի կարելի հեռացնել լուցկու հատիկով,մատիտով,գնդասեղով,այլ պետք է դիմել մասնագետի օգնությանը:Հակառակ դեպքում կվնասեք թմբկաթաղանթը:Պետք է ժամանակին բուժել ու կանխել անգինան,գրիպը,քութեշը,քանի որ կարող են թափանցել միջին ականջ:Պետք է խուսափել ուժեղ ձայներից,պայթյունի ժամանակ անհրաժեշտ է բերանը բացել,որպեսզի թմբկաթաղանթի երկու կողմերում էլ լինի հավասար ճնշում:Աղմկոտ միջավայրը գերհոգնածության է հասցնում ընկալիչներին:Աղմուկից առաջանում է անքնություն:Ներկայումս միջոցառումներ են իրականացվում աղմուկը նվազեցնելու համար:Դրանցի են կանաչապատումը,ձայնային ազդանշանների արգելումը,բեռնատարների հեռացումը մարդաշատ շրջաններից և այլն:
  • 22.
    • Ձայնի բարձրությունը չափվում է դեցիբելերով:Ընկնող տերևի առաջացրած աղմուկը հավասար է 10 դԲ:Պարզ է,որ այս ձայնն ավելի շատ հանգստացնում է,քան գրգռում: Անհարմարություն չի առաջացնում նաև զրույցի աղմուկը (60 դԲ):Իսկ 110 դԲ-ի հասնող ռոք երաժշտության համերգը,կամ 140 դԲ-ի ունեցող ռեակտիվ ինքնաթիռի դղրդյունը լսելիս դժվար է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:Դպրոցի դասամիջոցին առաջացած աղմուկն իր ուժով չի զիջում այդպիսի ազդեցությանը:Պարզվել է,որ ականջակալներով երաժշտության ձայնը կարող է հասնել ռեակտիվ ինքնաթիռի հռնդյունի հզորությանը:Ահա թե ինչու«գրպանի երաժշտության»սիրահարները պետք է զգուշանան,քանի որ իրենց վտանգում են աստիճանական խլացման:
    ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
  • 23. 18.Հավասարակշռության,մաշկամկանային,համի և հոտառության զգայարաններ
  • 24. Հավասարակշռության զգայություն
    • Ներքին ականջում լսողության ֆունկցիան իրականացնող խխունջի հարևանությամբ գտնվում է հավասարակշռության օրգանը:Այն ապահովում է հավասարակշռությունը և կարգավորում մարմնի դիրքը տարածության մեջ: Հավասարակշռության օրգանը բաղկացած է 3 փոխուղղահայաց կիսաբոլոր խողովակներից և 2`ձվաձև ու կլոր պարկիկներից:Մարդու շարժումն առաջացնում է բյուրեղների շարժում:Եվ այդ շարժումները գրգռում են ընկալիչները:Խողովակների մազակազմ բջիջները գրգռվում են հեղուկի ճնշմամբ:Քանի որ խողովակներն իրար փոխուղղահայաց են,ապա մարդը զգում է դիրքի փոփոխությունը եռաչափ տարածության մեջ:
  • 25. Մաշկամկանային զգայություն
    • Տարածության մեջ կողմնորոշվելիս մեծ դեր ունի նաև մկանային զգայությունը:Մաշկում,մկաններում եղած ընկալիչներից գրգրռներ են հաղորդվում մեծ կիսագնդեր `տեղեկատվություն հաղորդում կծկման,թուլացման մասին:Մաշկը շոշափելիքի կարևոր զգայական օրգան է:Մաշկում կան բազմաթիվ տարբեր ընկալիչներ`ցավի,սառնության,տաքության և հպման:1 սմ 2 մաշկի վրա հաշվվում են 200 ցավի, 15 սառնության,2 ջերմային և 25 հպման ընկալիչներ:Շոշափելիքի նշանակությունը հսկայական է:
  • 26. Հոտառության զգայություն
    • Հոտառության ընկալիչները տեղադրված են քթի խոռոչի վերին հատվածում:Հոտառությունը մարդուն հնարավորություն է տալիս տարբերել քիմիական վնասակար նյութերը:Հոտն ընկալվում է ներշնչման պահին:Ցնդող գազերով անոթը չի կարելի մոտեցնել քթին,այլ պետք է անոթի մոտ ձեռքը թափահարելով հոտն ուղղել դեպի քիթը:
  • 27. Համի զգայություն
    • Համի ընկալիչները գտնվում են բերանի խոռոչի պատերին,ըմպանի և փափուկ քիմքի վրա:Այդ ընկալիչները շատ են լեզվի վրա հատուկ գոյացություններում`պտկիկներում:Լեզվի ծայրն ընկալում է քաղցր համը,հիմքը`դառը կամ կծուն,կողմնային մասերը` թթուն,իսկ կողքերի ծայրային մասերը`աղի համը:Խառը համային զգայությունն առաջանում է,երբ միաժամանակ գրգռվում են բոլոր ընկալիչները:
  • 28.
    • Ճաշակելիքի զգացողությունն օգնում է խուսափել վատորակ սնունդ ընդունելուց:Համի զգայության օգնությամբ կարելի է որոշել սննդի որակը:Համային ընկալիչները գրգռվում են միայն հեղուկ նյութերից:Չոր սնունդն անհամ է թվում:Սննդի համի զգայությունը կախված է նաև սննդի ջերմաստիճանից և հոտից:Հարբուխի ժամանակ սնունդը անհամ է թվում:
  • 29. 16.Տեսողության խանգարումները և դրանց կանխումը
  • 30. Տեսողություն
    • Տեսողության խանգարման հաճախ հանդիպող տեսակներն են.
    • Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է մոտիկ գտնվող առարկաները:Ճառագայթների հատման կետը ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը լինում է բնածին(ակնագունդը երկարավուն է):
    • Հեռատեսությունը լինում է ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովիի դեպքում թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և դառնում է հարթ:Բնածինը կապված է աչքի հատակի տարածության փոքր լինելու հետ(ակնագունդը կարճացած է):
  • 31. Տեսողության հիգիենան
    • Տեսողության կանխարգոււմները կանխելու և աչքերը պաշտպանելու համար պետք է կիրառել հիգիենիկ միջոցներ:Կարդալու և գրելու համար պետք է գիրքը և տետրը պահել 30-35սմ հեռավորությամբ:Լույսը պետք է ընկնի ձախ կողմից և լինի չափավոր:Լույսը նպաստում է ակնաբյուրեղի անընդհատ փոփոխմանը:Երբեմն A վիտամինի պակասից տեսողությունը թուլանում է,վատ է ազդում ծխելը,նիկոտինից վնասվում է նյարդը և ուժեղանում արցունքազատումը:Չի կարելի աչքը տրորել ձեռքով,սրբիչով,թաշկինակով:Եթե աչքի մեջ փոշի է ընկել,այն պետք է լվանալ ջրով: Կարճատեսությունը կանխելու համար 20-30 րոպե կարդալուց հետո 2-3 րոպե նայել հեռու`կանաչ առարկաներին,երկնքին:
    • Հեռուստացույցով և համակարգչով աշխատելը օրվա մեջ պետք է լինի 1,5-2 ժամ:
  • 32. Մարդու կմախքը Գանգ Վերին ծնոտ Ստորին ծնոտ Անրակոսկր Թիակոսկր Կրծոսկր Ողնաշար Կողոսկր Բազկոսկր Արմունկոսկր Ճաճանչոսկր Նախադաստակ Դաստակ Մատնոսկր Կոնքոսկր Սրբոսկր Ազդոսկր Ծնկոսկր Մե ծ ոլոք Փոքր ոլոք Նախ ա գարշապար Գարշապար Մատնոսկրեր
  • 33. Ընդհանուր տեղեկություններ
    • Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկորնրից:Դրանք իրար միանալով կազմում են հենաշարժիչ համակարգ:
    • Տարբերվում են սկորների միացման 3 տեսակ`շարժուն,կիսաշարժուն և անշարժ:
    • Կմախքի ամենակարևոր մասնիկը հոդն է: (Հոդին մասնակցող 2 ոսկորներից մեկի գլուխը սովորաբար գնդաձև է է,իսկ մյուսն ունի համապատասխան փոսիկ)
  • 34. Շարժուն միացում
    • Շարժուն տեսակը ամենատարածվածն է
    • Այն իրականացվում է հոդերի միջոցով
    • Հոդը կազմող 2 ոսկորները միանում են ամուր ջլերով
  • 35. Կիսաշարժուն միացում
    • Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացվում է միայն խիստ սահմանափակ շարժումները:
    • Այսպես է միացած ողերի մարմինները միմյանց և կողոսկրի հետ:
  • 36. Անշարժ միացում
    • Այն իրականանում է կարերի և սերտաճման միջոցով:
    • Կարերով են միանում գլուղեղի բաժինները և հուսալիորեն պաշտպանում գլխուղեղը:
  • 37. Կմախքի բաժինները
    • Գլխի կմախքը կազմված է իրար միացած տափակ ոսկորներից : Գլխի կմախքը կազմված է ուղեղային և դիմային բաժիններից: Ուղեղային մասը ավելի մեծ է քան դիմայինը:Ուղեղային մասը կազմված է ճակատոսկրից, ծոծրակոսկրից,2-ական գագաթոսկրից և քունքոսկրից:Դիմային մասը կազմված էայտոսկրից,քթոսկրից, արցունքոսկրից,վերին և ստորին ծնոտներից:
    • Կրծքավանդակը կազմված է կրծքային ողերից,կրծոսկրից և 12զույգ կողոսկրերից,որոնք կիսաշարժուն միացած են կրծոսկրին,իսկ ողնաշարի հետ շարժուն:Կրծքավանդակը պաշտպանում է այնտեղ տեղակայված սիրտը ,թոքերը,խոշոր անոթները արտաքին ազդակներից:Ներքևի 2կողոսկրերը միացված չեն կրծոսկրին:Դա ներշնչման ժամանակ նպաստում է վերջինիս մեծացմանը:
    • Իրանի կմախքը կազմված է կրծքավանդ ա կից և ողնաշարից ( 33-34ող ) : Տարբերվում են պարանոցայինող`7ող, կրծքային ող`12ող,գոտկային,սրբանա յի ն, հատվածներ`5-ական ող,և պոչուկային` 4-5ողեր:Ողերն իրենց անցքերով իրար վրա նստելով առաջացնում են ողնաշարային խողովակը,որտեղ և գտնվում է ողնուղեղը:
  • 38. Ստորին և վերին վերջույթներ
    • Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտու և վերին ազատ վերջույթներից: ՈՒսագոտու մեջ մտնում են զույգ թիակներ և անրակները: Վերջին ազատ վերջույթների կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկորներից: Նախաբազուկը կազմված է նախաբազկից և ճաճանչոսկրից:Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատնոսկրերը:
    • Ստորին վերջույթները կազմված են կոնքոսկրիրց,սրբոսկրից,ազդոսկրից,սրունքի մեծ ոլոքից,նախագարշապարից,գարշապարից և մատնոսկրից:
  • 39. 21. Մարդու կմախքի առանձնահատկությունները` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ
  • 40.
    • Մարդու և կաթնասուն կենդանիների կմախքը կապված է միևնույն բաժիններից և միանման դասավորված ոսկրերից:Մարդու և կաթնասունների ողնաշարների բաժինը կազմված է 7ողերից:
    • Սակայն մարդու կմախքն ունի մի շարք առանձնահատկություններ,որոնք կապված են մարդու ուղղաձիգ քայլելու և աշխատանքաին գործունեության հետ հետ:
  • 41.
    • Չափահաս մարդու ողնաշարն ունի 4 կորություններ:Դրանցից պարանոցայինն ու գոտկայինն ուղված են դեպի առաջ,իսկ կրծքայինը և սրբանայինը`հետ:
    • Այդ կորությունները քայլելու ժամանակ մեղմացնում են մարմնի ցնցումները:
  • 42.
    • Դա անհրաժեշտ է հատկապես ուղեղի բնական գործունեության համար
    • Կաթնասունները հենվում են իրենց 4 վերջույթների վրա,որովհետև նրանց ողնաշարն այդպիսի կորություններ չունեն
  • 43.
    • ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ 8-Ի 5 ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ
    • ԷԼԵՈՆՈՐԸ

×