• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
 

ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ

on

  • 930 views

 

Statistics

Views

Total Views
930
Views on SlideShare
930
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ Presentation Transcript

    • ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՀԱՄԱՁԱՅՆ
    • ՀՈԴՎԱԾ 4.ՈՒՂՂԱԿԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ Հանրապետության 1. Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ Երևանի քաղաքապետի, ընտրվում են անմիջականորեն:
    • ՀՈԴՎԱԾ 105.ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 1.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
    • ՀՈԴՎԱԾ 106.ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒԻՐԱՎՈՒՆՔԸ 1.Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով և միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում:
    • ՀՈԴՎԱԾ 107. ԱՌԱՋԱԴՐՄԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ Ազգային ժողովի պատգամավորի 1. թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազն երը, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները:
    •  Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն: 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:
    • ՀՈԴՎԱԾ 108.ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԱՌԱՋԱԴՐԵԼԸ Կուսակցություններն Ազգային ժողովի 1. համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման հիման վրա, իսկ դիմումը ստորագրում և կնքում է կուսակցության ղեկավարը:
    •  Կուսակցություններիդաշինքներն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում և կնքում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:
    •  2.Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ, որում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:
    • ՀՈԴՎԱԾ 119.ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ 1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` 1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
    • դատարանի վճռի հիման վրա, եթե նա 2) խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:
    • ՀՈԴՎԱԾ 18. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸՆախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
    •  Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
    •  6. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. 2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին. 3) ընտրական հանձնաժողովի անդամներինֈ
    • ՀՈԴՎԱԾ 20.ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ևՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԿԱՐԳԸ Արգելվումէ քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:
    •  7. Արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը: 8. Համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քարոզչական պաստառները վերացվեն:
    • ՀՈԴՎԱԾ 33.ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ևԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ 1. Վստահված անձն իրավունք ունի՝ 1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա լինելու քվեարկության սենյակում.
    •  3) սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը. 4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.
    • չմիջամտելով հանձնաժողովի 5) անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա լինելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.
    •  6) քվեարկության օրը հետևելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ. 7) քվեարկության արդյունքներն ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, ներկա լինելու քվեաթերթիկների հաշվարկմանը և քվեարկության արդյունքների ամփոփմանը.
    • ՀՈԴՎԱԾ 120.ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ1.Պատգամավորի թեկնածուներն ունեն պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:
    • ՀՈԴՎԱԾ 121.ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ևԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ 1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: 2. Պատգամավորի թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:
    • Պատգամավորի թեկնածուները 3. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում:
    •  4. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00- ն, իրավունք ունեն դիմում ներկայացնելու ինքնաբացարկի մասին: 5. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն, ընտրված պատգամավորը մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը կարող է ձերբակալվել, կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: