 Ջրիմուռները

պատկանում են ստորակարգ,
ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում
են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (...
Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու
տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի
միկրոնից մինչև 60 մ (ծովային գո...
Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է
թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն:
Պաշարանյութերից են
օսլան, գլիկոգենը, բազմաշ...




Բազմաբջիջ ջրիմուռները լինում են թելաձև, գնդաձև, թիթեղնաձև: Խոշոր
հատակային ձևերն ունեն ամրացման օրգաններ՝ ռիզոիդներ ...
Ջրիմուռներից (հավանաբար՝ կանաչ) են սկիզբ առել
ցամաքային բույսերը: Գոյություն ունեն ջրիմուռների մի շարք
էկոլոգիական համակեց...
Որոշ ջրիմուռներ համակեցություն են կազմում
սնկերի, քարաքոսերի և կենդանիների հետ. կան մակաբույծ
տեսակներ (որոշ կարմիր ջրիմու...
 Ջրիմուռները

կեր են բոլոր ջրային կենդանիների
համար: Մասնակցում են բուժիչ ցեխերի
առաջացմանը: Որոշ տեսակներ (օրինակ՝
ծովակ...
ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ
ԱՆՈՒՇԻԿ
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՄԻՋԻՆ-ԴՊՐՈՑ 7-3 ԴԱՍ.
ջրիմուռներ123
ջրիմուռներ123
ջրիմուռներ123
Upcoming SlideShare
Loading in …5
×

ջրիմուռներ123

917 views
553 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
917
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
160
Actions
Shares
0
Downloads
3
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

ջրիմուռներ123

  1. 1.  Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են:
  2. 2. Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ (ծովային գորշ ջրիմուռ):  Պարզագույն (կապտականաչ) ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: 
  3. 3. Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն: Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները, հազվադեպ՝ յուղերը: Ջրիմուռների որոշ տեսակներ շարժվում են, սողում, որի մեխանիզմը դեռևս վերջնականապես պարզված չէ: Մտրակներ ունեցող տեսակները նման են մտրակավորներին (նախակենդանիներ), սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ:
  4. 4.   Բազմաբջիջ ջրիմուռները լինում են թելաձև, գնդաձև, թիթեղնաձև: Խոշոր հատակային ձևերն ունեն ամրացման օրգաններ՝ ռիզոիդներ (մեկ կամ մի քանի բջիջներից կազմված թելաձև գոյացություններ): Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ (մարմնի հատվածավորման), ակինետների, պալարիկների միջոցով, անսեռ (զոոսպորներով կամ անշարժ ապլանասպորներով) և սեռական ճանապարհներով: Ջրիմուռները դասակարգվում են 10 բաժնի՝ կապտականաչ, պիրոֆիտային, դեղնականաչ, գորշ, կարմիր, կանաչ, էվգլ ենային, խարային, դիատոմային:
  5. 5. Ջրիմուռներից (հավանաբար՝ կանաչ) են սկիզբ առել ցամաքային բույսերը: Գոյություն ունեն ջրիմուռների մի շարք էկոլոգիական համակեցություններ, որոնք միավորվում են 2 մեծ խմբերում՝ ջրում (մինչև 200 մ խորություններում) և ջրից դուրս (հողում, ծառերի վրա, խոնավ տեղերում) ապրողներ: Մանր, ազատ լողացող ջրիմուռները մտնում են պլանկտոնի կազմի մեջ և, մեծ չափերով բազմանալով, առաջացնում են «ջրի ծաղկում» (գունավորում): Բենթոսի կազմի մեջ մտնող ջրիմուռներն ամրանում են ջրի հատակին կամ այլ ջրիմուռների:
  6. 6. Որոշ ջրիմուռներ համակեցություն են կազմում սնկերի, քարաքոսերի և կենդանիների հետ. կան մակաբույծ տեսակներ (որոշ կարմիր ջրիմուռներ): Նրանք օրգանական նյութի հիմնական արտադրողներն են ջրային միջավայրում (երկրագնդի օրգանական նյութի 80 %-ը ստեղծում են ջրիմուռները և մյուս ջրային բույսերը):
  7. 7.  Ջրիմուռները կեր են բոլոր ջրային կենդանիների համար: Մասնակցում են բուժիչ ցեխերի առաջացմանը: Որոշ տեսակներ (օրինակ՝ ծովակաղամբը) օգտագործվում են սննդի մեջ: Կան նաև կերազանգվածի, ագարի, սոսնձի, յոդի և այլ նյութերի ստացման համար որպես հումք ծառայող ջրիմուռներ: Առանձին ջրիմուռներ (օրինակ՝ քլորելան) փորձարկվում են որպես տիեզերանավերում նյութերի շրջանառությունն ապահովող կենսահամալիրների բաղադրիչներ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում, միկրոտարրեր) ստանալու համար: Կիրառվում են նաև ջրավազանների կանաչապատման համար և սենյակային աքվարիումներում:
  8. 8. ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ԱՆՈՒՇԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԻՋԻՆ-ԴՊՐՈՑ 7-3 ԴԱՍ.

×