Oracuyc arhest
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Oracuyc arhest

on

  • 1,987 views

 

Statistics

Views

Total Views
1,987
Views on SlideShare
1,980
Embed Views
7

Actions

Likes
0
Downloads
1
Comments
0

2 Embeds 7

http://mskh.am 4
http://www.mskh.am 3

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Oracuyc arhest Oracuyc arhest Presentation Transcript

    • ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑ
    • 2011
  • <<ՈՒՍՈՒՄՆ ՈՒ ԱՐՀԵՍՏԸ ՊԵՏՔ Է ԱՅՆՊԵՍ ՀՅՈՒՍՎԱԾ ԼԻՆԵՆ ՄԻԱՍԻՆ, ԻՆՉՊԵՍ ՎԱՉԱԳԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԻՊԱԿԸ ԻՐ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԹԱԼԻՍՄԱՆՆԵՐՈՎ>> ՕՐԱՑՈՒՅՑ
  • ԱՇԽԱԱՆՔԸ ԼԵՌՆԵՐ ԿՀԱՎԱՍԱՐԱՑՆԻ: ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՈՒՄ ՀՈՒՆՎԱՐ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
    • Հայտնի չէ, թե երբ է ծնվել այս արհեստը: Կարելի է վստահ ասել, որ հազարամյակներ առաջ մարդիկ փորձել են իրենք ձևավորել իրենց մազերը տարբեր զարդերով, ծաղիկներով: Մազերի գեղեցիկ տեսքն ու ձևավորումը շատ են կարևորել Հին Եգիպտոսում, այդ են վկայում փարավոնների և նրանց կանանց նկարներն ու քանդակները: Եգիպտոսում են պատրաստվել առաջին կեղծամները: Մազերի խնամքի և ձևավորումների, ամրացնելու և գեղեցկացնելու միջոցները Եգիպտոսից թափանցեցին Հունաստան և Հռոմ: Հունացիները մազերը գանգրացնում էին ձեռքի ունելիով և հավաքում ժապավենով, ուղիղ մազերն ընդունված չէին: Տղամարդկանց մազերը պետք է երկար լինեին: Հետաքրքիր է, որ մազերը պետք է լինեին բաց գույնի: Այդ գույները ստանում էին բնական ներկանյութերից, որոնց մասին մեզ քիչ բան է հայտնի:
    • Եվրոպայում նախընտրում էին ուղիղ մազերը, որը խորհրդանիշ էր ազատության:
    • Վերածննդի դարաշրջանը նոր փուլ էր վարսահարդարման զարգացման համար: Աղջիկները պատրաստ էին ժամեր տրամադրել մազերի հարդարման, գեղեցիկ սանրվածքներ անելու համար:
    • Այսօր վարսահարդարումը ամենատարածված և մեծ պահանջարկ ունեցող արհեստներից մեկն է: Հայ վարսահարդները մրցում են աշխարհի ամենանորաձև երկրների հետ:
  • ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՆԵՍ` ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿԸՍՈՐՎԵՍ ԴՒՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ՓԵՏՐՎԱՐ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 21 23 24 25 26 27 28
  • ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ Դիմահարդարումը` գեղեցիկ լինելու արվեստը, համարվում է այնքան հին միջոց, որքան հին է մարդկային պատմությունը: Գեղեցիկ լինելու և դուր գալու ձգտումը մարդկանց հատուկ է եղել հին ժամանակներից: Հավանաբար, դեռևս նախամարդն իրեն նայել է ծովերի և գետերի ջրային հանդարտ մակերեսի մեջ: Նախամարդը, ինչպես նաև Աֆրիկայի որոշ ցեղեր նախշել են դեմքերը առավել երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալու համար: Եգիպտոսը համարվում է հին կոսմետիկայի օրրանը: Դամբարանում գտնված ավելի քան 5000 տարի առաջ կրաքարից պատրաստված Նեֆերտիտի թագուհու կիսանդրին պահպանել է այդ կնոջ գեղեցկությունը` դեմքը խնամքով գրիմավորված է, ունքերը ուղղված և երկարացված, շրթունքները գեղեցիկ ընդգծված: Դիմափոշի քսելը, աչքերի տակ ներկելը, անուշաբույր շրթնաքսուք օգտագործելը, մազեր ներկելը, այս ամենը հայտնի է եղել հին եգիպտացիներին նոր դարաշրջանից 5000 տարի առաջ: Դամբարաններում գտնված յուղով անոթները պահպանել են անուշահոտությունը, մումիաների ներկած մազերը մինչև օրս չեն կորցրել իրենց գույնը: Այսօր, 21-րդ դարում, զարդային դիմահարդարումը և բուժական կոսմետոլոգիան և կանանց, և տղամարդկանց համար անհրաժեշտ միջոցներ են գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Զարդային դիմահարդարումը համարվում է արվեստ, որն իր զարգացման մի նոր փուլում է գտնվում:
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐ ԵՎ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 21 23 24 25 26 27 28 29 30 31
    • Դեռևս հին ժամանակներում, երբ մարդը կարողանում էր միայն կոտրելով կոպտորեն մշակել քարերը, իր ճանապարհին հանդիպեց ոսկուն և գերվեց նրա գեղեցկությամբ ու փայլով: Շուտով նա համոզվեց, որ ոսկին հաճելի է ոչ միայն աչքին, այլ նաև հեշտությամբ մշակվում է և գլխավորը` միշտ պահպանում է իր արևային գույնը:Իսկ երբ մարդու հանճարով ստեղծված գծերի ու ձևերի ներդաշնակությունը միացավ մետաղի որակին, ծնվեց ձեռարվեստի ամենագեղեցիկ մասնագիտություններից մեկը` ոսկերչությունը:
    • 19-րդ դարի սկզբին նորաձև էին համարվում փղոսկրե մեծ աղեղնաձև սանրերը` զարդարված թանկարժեք քարերով, որոնք պահում էին սանրվածքը, իսկ երկարավուն տանձանման ականջօղերն ու մատանիները լրացնում էին արդուզարդը: Այդ ժամանակաշրջանում կանայք պարանոցին և մերկ թևերին զարդեր չէին կրում: Սակայն 15-20 տարի հետո նորաձևությունը թելադրում է հետևյալը. Կանայք կրում են միանգամից 3-4 ապարանջան, ականջօղեր, վզնոց, մի քանի մատանի, իսկ զգեստի վրա կպցնում են մետաղե զարդ:
    • Ժամանակակից ոսկերչական արվեստը պահանջում է նոր կոմպոզիցիաներ և գունային լուծումներ: Եվ, չնայած ոսկյա զարդերի մասսայական արտադրության տեխնոլոգիայի առաջընթացին, ձեռքի արտադրանքի պահանջը մնում է առաջին տեղում:
    • Գիտեք արդյոք.
    • Հայտնի Տիֆանի Բրենդը թողարկել է բանալիների իր նոր հավաքածուն;: Դրանք պատրաստված են թանկարժեք նյութերից, կելտական մոտիվներով: Հավաքածուն պատրաստված է ոսկուց, արծաթից, պլատինից: Այդ բանալիներով, իհարկե, չի կարելի որևէ դուռ բացել:
  • ՇԱՏ ԲԱՆ ԿԱ` ՄԻՆՉԵՎ ՉՍՈՎՈՐԵՍ, ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ , ՇԱՏ ԲԱՆ ԷԼ ԿԱ` ՄԻՆՉԵՎ ՉԱՆԵՍ, ՉԵՍ ՍՈՎՈՐԻ ԱՏԱՂՁԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԻԼ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
  • Ատաղձագործություն Ատաղձագործությունը Հայաստանում տարածված արհեստներից էր: Ատաղձագործները /հյուսները/ հիմնականում զբաղվում էին կահույքի և փայտե նուրբ իրերի պատրաստմամբ: Պատրասըում էին նաև գյուղատնտեսական տարբեր գործիքներ, սայլեր, շենքերի վրա եղած փայտե մասերը` պատուհանի շրջանակներ, երբեմն ամբողջ պատուհան /ոճավորված/, ինչպես նաև կամարներ, դռներ, սյուներ: Ուշագրավ են Անիի գրքակալները, Սևանի եկեղեցու խոյակները, Մշո Առաքելոց, Տաթևի և Էջմիածնի վանքերի դռները: Ատաղձագործները քանդակում էին նաևփայտից պատրաստված կահույքը` մահճակալներ, պահարաններ, մեծ ու փոքր սնդուկներ, երեխայի օրորոցներ և կենցաղային այլ իրեր:
  • ՓԵՇԱԿԸ ՈՐ ԿԱ, ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈՒԿ Ա ԿԱՐՈՒՁԵՎ ՈՒ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ ՄԱՅԻՍ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
    • Հնագիտական տվյալները ցույց են տալիս , որ հագուստը հանդես է եկել հասարակության ամենավաղ դարերում : Պոլեոլիտի ժամանակաշրջանում մարդիկ կարողանում էին օգտագործել կոստյումներ , ասեղներ , կարել , գործել , հյուսել են տարբեր իրերից ( տերև , ծղոտ , կենդանիների մորթի ) դրանցով ստացել են տարբեր տեսակի շորեր : Գլխի զարդերի համար օգտագործել են դդումի , կոկոսի տերև , ջայլամի փետուր , հավկիթ , կրիայի վահան և այլն : Հագուստը ինչպես դեկորատիվ կիրառական արվեստի ցանկացած իր , իր մեջ միացնում է գեղեցիկը և կիրառումը : Պաշտպանելով մարդու մարմինը ցրտից , շոգից , տեղումներից հագուստը կատարում է գործնական ֆունկցիա : Մեզ հասած մի շարք որմնանկարներից , մթա . 4- րդ դար , երևում է , որ հագուստ ունեցել են միայն վերին խավի ներկայացուցիչները : Ենթադրվում է , որ հագուստը ի հայտ է եկել , որպես զարդ : Եվ պատմաբանները , և ´ հնագետները , և ´ արվեստագետները հաստատում են նաև այն , որ կլիմայի և ապրելու ձևը փոփոխելուն զուգահեռ առավել ուժեղացել են հագուստի պահպանողական , գործնական ֆունկցիաները : Հին ժամանակներում հագուստի անբաժան մաս են կազմել մարմնի նկարազարդումը , ներկումը : Մարդու հագուստի պատմական զարգացումը անխզելիորեն կապված է մոդայի հետ և սովորաբար նրանց միջև դրվում է հավասարության նշան : Հագուստը իրենից ներկայացնում է մարդու մարմնի ծածկույթ : Հագուստը մարդու մարմնի առաջին անհրաժեշտության իրերից է : Այն ընդգծում կամ թաքցնում է մարդու մարմնի որոշակի մասերը : Յուրաքանչյուր հագուստ պետք է համապատասխանի սանիտարահիգ ի ենիկ պահանջներին , այսինքն պետք է նպաստի մարմնի մաքրությանը , լինի հարմար , ազատ , ապահովի մաշկի շնչառությանը անհրաժեշտ օդի հոսքը , մարմինը պաշտպանի մրսելուց կամ տաքանալուց , չդժվարացնի շնչառությունը և արյան շրջանառությունը : Հագուստը պետք է լինի հեշտությամբ լվացվող , մաքրվող , արդուկվող : Ձմեռային հագուստը պետք է լինի քիչ ջերմահաղորդ , որպեսզի պահի մարմնի արտադրած ջերմությունը , իսկ ամառայինը ` ընդհակառակը պետք է լինի օդաթափանց , ապահովի արտաքին միջավայրի և մարմնի օդափոխությունը , սպիտակեղենը պետք է ունենա բարձր հիդրոսկոպիկություն , այսինքն կարողանա կլանել խոնավությունը , անձրևից պաշտպանվելու համար հագուստը պետք է լինի անջրաթափանցիկ :
    • Մեծ է նաև հագուստի գեղագիտական դերը: Յուրաքանչյուր հագուստ պետք է համապատասխանի մարդու չափին և նպատակին:Աշխատանքում և տանը, թատրոնում կամ ամառանոցում հագուստը լավ կերևա և ճաշակով կհամարվի, եթե համապատասխանում է տեղի պահանջին:Հագուստի տեսականին շատ բազմազան է:
  • ԵՐԲ ԿԱՆՃԱՐԱՆԱՍ, ՋՈՒԼՀԱԿ ԿԴԱՌՆԱՍ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԻՍ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
  • ԶԱՐԴԱԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ /ԳՈՐԳ, ԳՈԲԵԼԵՆ, ԿԱՐՊԵՏ/ Հայ ժողովրդի արվեստը սկիզբ է առնում հազարամյակների խորքից: Սակայն հայկական արվեստը իր տոհմիկ նկարագիրն ստացավ դասական միջնադարում, 4-14-րդ դարերում, հանձին գրականության, նկարչության, կերպարվեստի, կիրառական արվեստի: Վերջինիս մեջ իրենց առանձնակի տեղն ունեն գորգագործությունն ու կարպետագործությունը: Հայկական գորգագործության արտադրանքը դեռևս միջնադարում դառնում է համաշխարհային վաճառաշահ ապրանք և հենց միջնադարում էլ հայկական գորգերի հռչակը տարածվում է աշխարհով մեկ: Այսօր էլ համաշխարհային շուկայում չի խամրել հայկական գորգերի փառքը: Կարպետը և գորգը հայ ժաղովրդի կենցաղում հնագույն ժամանակներից ի վեր եղել են կենսական անհրաժեշտություն: Հնամենի ավանդույթ է եղել ժողովրդական, եկեղեցական, իշխանական ու թագավորական շինությունների հողե կամ քարե հատակը ծածկել խսիրով, կարպետով կամ գորգով: Այդ արհեստը կենսական անհրաժեշտություն է եղել յուրաքանչյուր ընտանիքի համար: Կարպետներն ու գորգերը պարտադիր մտել են աղջիկների օժիտի մեջ: Նրանք մանուկ հասակից տիրապետել են այդ արհեստին և մինչև ամուսնությունը իրենք են գործել իրենց օժիտի գորգերն ու կարպետները: Հայկական ժողովրդական բանահյուսության մեջ` հեքիաթներում, ավանդություններում, երգերում, խաղիկներում, դյուցազներգություններում բազմաթիվ են գորգերի ու կարպետների մասին հիշատակությունները: Իսկ հայկական ժողովրդական <<Անահիտ>> հեքիաթում գորգագործության հեթանոսական շրջանի խոր արմատները վկայող ավանդույթ է պահպանվել:
  • ՈՒՐԻՇԻ ՀԱՑՈՎ ՓՈՐ ՉԻ ԿՇՏԱՆԱ: ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՒԼԻՍ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
    • Կարելի է թերևս ասել, որ խոհարարությունը մեջ ամենաառօրեկան, ամենակիրառական, ամենագնահատելի և ամենաթափանցիկ արվեստն է։ Ինչու ամենաթափանցիկ, որովհետև այս արվեստում չես կարող անորակությունը, անփորձությունը կամ ոչ բանիմացությունը թաքցնել անհատականության դրսևորման կամ ստեղծագործական յուրօրինակության քողի տակ, որից շատ հաճախ օգտվում են մյուս բնագավառների ստեղծագործողները անվարժությունը, ոգեշնչման պակասը կամ սեփական անտաղանդությունը քողարկելու պատրվակով։
    • Խոհարարի արվեստը կարող են գնահատել բոլորը և դրա կատարելության չափանիշները շատ պարզ են՝
    • համը
    • հոտը
    • օգտակարությունը
    • ախորժալի տեսքը
    • Թեև չի կարելի մոռանալ նաև ազգային, կլիմայական և աշխարհագրական գերադասությունների գործոնը։
    • Ցավալին միայն այն է, որ խոհարարի ամենամեծ գլուխգործոցն իսկ կարող է գնահատվել միայն սպառվելու դեպքում և այս արվեստի կատարյալ ստեղծագործությունների կյանքը շատ կարճ է։ Նույնիսկ կարելի է ասել, որ կատարելությունը հակադարձ համեմատական է՝ ստեղծագործության կյանքի տևողության նկատմամբ։
    • Բայց գուցե դա ցավալի է արվեստագետի տեսակետից, իսկ սպառողի տեսակետից՝ ամենևին, քանզի խոհարարության գլուխգործոցների սպառումը մարդու անձնական կյանքում երևի ամենակարևոր հաճույքներից մեկն է։ Եվ թող այդպես էլ լինի։
    Խոհարարություն
  • ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՄԻ ԱՐՀԵՍՏ ԳԻՏԵՆԱ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱ ՕԳՈՍՏՈՍ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 2 3 4 5 6 7 1 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
  • ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ Ռադիոէլեկտրոնիկան երևան է եկել 20-րդ դարի 50-ական թվականներին: Ռադիոէլեկտրոնային սարքավորումը հաճախ ավտոմատ կառավարման համակարգի օղակներից մեկն է: Այսօր բուն ռադիոէլեկտրոնային սարքավորման մեջ կիրառվում են ավտոմատ կարգավորման համակարգեր: Ժամանակակից սարքերն ու կենցաղային իրերը անհնար են վերանորոգել կամ պատրաստել առանց այս մասնագիտության մասին զգալի տեղեկությունների: Ռադիոէլեկտրոնիկայի ընձեռած հնարավորություններից հաջողությամբ օգտվում են ոչ միայն ճշգրիտ գիտություններն ու տեխնիկան, այլև գրեթե բոլոր բնագավառները:
  • ՈՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ՆԱ ՄԻՇՏ ՈՒՏՈՒՄ Է: ԿԵՆԴԱՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
    • ԿԵՆԴԱՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
    • Կենդանի բնությունը ներշնչանքի աղբյուր է հանդիսանում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար: Չափազանց մեծ է կենդանիների դերը մարդու կյանքում: Հնագույն ժամանակներից ի վեր կենդանիները օգտագործվել են որպես սննդի աղբյուր, արդյունագործական հումք և բանող ուժ: Վայրի կենդանիների շատ տեսակների անխնա ոչնչացումը հասցրել է Երկրի վրայից նրանց իսպառ վերացմանը:
    • Կենդանիներին վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտելացնելու կամ բուծելու, նրանցից պաշտպանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթացքում:
    • Բնության կարևոր մասնիկն են կենդանիները, սակայն բոլորը չէ, որ կարողանում են նկատել ու ընկալել բնության այդ հրաշքը, ուսումնասիրել կենդանական աշխարհը, մոտիկից ճանաչել այդ զարմանահրաշ էակներին, հասկանալ նրանց կենսակերպը: Իսկ չէ որ կենդանիներն ամենուր են, մեր կողքին: Տնային կենդանիները <<գրանցված>> են մեր բնակարաններում, արևադարձային և վայրի կենդանիները` կենդանաբանական այգիներում:
    • Կենդանիների մասին իմանալու համար բավական չէ իմանալ նրա անունը, թե որ ընտանիքին է պատկանում և ընդհանուր տեղեկություններ նրանց կենսակերպի մասին: Մարդիկ պետք է խնամեն, կերակրեն, բազմացնեն և պահպանեն կենդանիներին: Հատկապես կարևոր է երեխաների և պատանիների շփումը կենդանիների հետ: Նմանօրինակ մոտեցումը երեխաների մեջ զարգացնում է բարությունն ու սերը, քնքշանքն ու ինքնավստահությունը:
    • ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    • _Ինչպես են Ձեզ մոտ դիետայի գործերը, էլի շաբաթական 2օր ծոմ եք պահում:
    • _ Ախ, գիտեք, ես դա հետաձգեցի ձմռանը: Այդ ժամանակ օրերը զգալիորեն կարճ են:
  • ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶՆԻՎ ԳՈՐԾ ԻՆՔՆ Է ԻՐ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՒՄ: ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
  • Հաշվողական տեխնիկայի պատմությունը սկսվում է 17-րդ դարի կեսերից, երբ ստեղծվեց առաջին մեխանիկական թվաբանական մեքենան, որը կատարում էր միայն գումարման և հանման գործողություններ: Այնուհետև ստեղծվեցին մի շարք մեխանիկական մեքենաներ, որոնք կատարում էին 4 գործողություններ: 19-րդ դարի վերջին ԱՄՆ-ում մարդահամար անցկացնելու համար ստեղծվեց ինֆորմացիայի վերամշակումն ավտոմատացնող առաջին մեքենան: Հաշվողական տեխնիկան արագ է զարգանում: Առաջին սերնդի մեքենաները ունեին շատ մեծ չափսեր: 40 տարիների ընթացքում համակարգիչների չափսերը գնալով նվազել են, իսկ արագագործությունը` ավելացել: Այժմյան գերհամակարգիչները կարող են 1 վայրկյանում կատարել մինչև 1 միլիարդ գործողություն: Ինֆորմացիոն հասարակությունը հիմնվում է գիտելիքների վրա, և հասարակական գործունեության բոլոր մասնակիցների ինֆորմացիոն տեխնոլոգիական գրագիտությունը, նրանց անընդհատ ուսուցումն ու վարժեցումը հետագա առաջընթացի և կայուն զարգացման պարտադիր պայմաններն են:
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐ ԵՎ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ: ԱՎՏՈԳՈՐԾ ՆՈՅԵՄԲԵՐ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 21 23 24 25 26 27 28 29 30
    • Ո ՞վ չի ցանկանում ունենալ մեքենա : Բոլորն էլ ուզում են : Իսկ թանկարժեք ու շքեղ մեքենա ` առավելևս : Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում , որ մեքենաներն արդեն մեր կյանքի անբաժան մասն են կազմում : Շատերը նունիսկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իրենց իսկ մեքենաների : Ընդունված խոսք կա , որ մեքենան շքեղություն չէ , այլ փոխադրամիջոց : Ոմանց համար իրոք այդպես է , իսկ շատերի համար այն առաջին հերթին շքեղություն է , իրենց անհատականությունը դրսևորելու միջոց : Ուստի մարդիկ ձգտում են ունենալ որքան հնարավոր է շքեղ , թանկարժեք ու հզոր մեքենաներ : Ավտոմեքենա կոչվող այս ցամաքային փոխադրամիջոցից բացի գոյություն ունեն նաև փոխադրամիջոցի այլ տեսակներ ` ջրային և օդային : Այս վերջին խմբի մեջ են մտնում նաև ինքնաթիռները , որոնք , ի տարբերություն մեքենաների , շատ ավելի թանկ արժեն և ամենքին հասանելի չեն : Սակայն այսօր կան մարդիկ , որոնց անգամ գերթանկարժեք այդ մեքենաները , որպես շքեղության ու փոխադրամիջոցի տեսակ , այլևս չեն բավարարում , և նրանք պարաստ են վճարել միլիոնավոր դոլլարներ ` ձեռք բերելու համար անձնական ինքնաթիռ , որը կլինի միաժամանակ հզոր , շքեղ ու հարմարավետ : Ներկայումս     բազմաթիվ ավտոարտադրողների կողքին պայքարում են նաև շատ ինքնաթիռ արտադրող ընկերություններ , որոնք ամեն գնով փորձում են բավարարել պերճանքի , ֆունկցիոնալության և այլ հարցերում մարդկային ու երբեմն էլ քմահաճ պահանջները :
  • ՈՉ ՄԻ ԳՈՐԾ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԳՈՐԾՈՂԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ ԼԻՆԵԼ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ   Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
    • Ֆիտոդիզայն բառն առաջացել է հունարեն phyton- բույս և անգլերեն design-գծագրել, նախագծել բառերից: Ֆիտոդիզայնը բույսերի նպատակաուղղված ներմուծումն է ինտերիեր: <<Ֆիտոդիզայն>> տերմինը հայտնվեց անցյալ դարից, սակայն մարդիկ, դեռևս հին ժամանակներից, շատ լավ գիտեին, որ բույսերը օգնում են բնակարաններում յուրահատուկ տրամադրություն, մթնոլորտ ստեղծելուն և զարդարում էին իրենց տները բույսերով: Դեռ հին ժամանակներից է մարդը զբաղվում այս մասնագիտիտությամբ: Այսպես, Հին Եգիպտոսում դղյակները զարդարում էին ցիպերուսներով, հռոմեացիները` դափնու տերևներով, Չինաստանում` ազալիայով: Այդ ժամանակաշրջանում սենյակային բույսեր ունենալը միայն հարուստներին էր հատուկ, և անգամ Հնդկաստանում հանցագործություն էր համարվում, եթե աղքատը տանը օրքիդներ էր աճեցնում:
    • Ֆիտոդիզայնը 20-րդ դարում վերածնված մասնագիտություն է, որն ուղղված է մեր շրջապատի, սենյակների, հյուրանոցների ու բնակարանների ինտերիերի ձևավորման մեջ բնական նյութի` բուսականության ավելացմանը: Այդպիսի դիզայնը օգնում է, որ ցանկացած տարածք չհոգնեցնի ու չվանի մարդուն, այլ հակառակը, հանգստացնի և մոտեցնի մարդուն: