Tmramijoc

1,569 views
1,177 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,569
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
109
Actions
Shares
0
Downloads
6
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Tmramijoc

  1. 1. Պլան Անաշա
  2. 2. Կաննաբիսը (կանեփ) եւ նրա ածանցյալները հիրավի աշխարհում ամենալայն տարածումը ստացած թմրամիջոցներն են, և այս իմաստով զիջում են միայն ալկոհոլին և ծխախոտին: Կաննաբիսը կամ կանեփն (Օգտակար կանեփ, Саnnаbis sativa) իրենից ներկայացնում է միամյա բույս՝ ուղղաձիգ ցողունով և երկար, սղոցաձև եզրերով ու փայլուն տերևներով, որոնք ծածկված են մանր գեղձային օղակաձև հավաքված մազիկներով:Բնականում այն աճում է բոլոր շոգ և չափավոր կլիմայով տարածաշրջաններում: Սովորաբար կանեփն աճում է տարվա 40 ամենաերկար օրերի ընթացքում, հասնելով արևադարձային շրջաններում մինչեւ 4-6 մետր, իսկ չափավոր կլիմայական գոտիներում՝ 1-1,5 մետր բարձրության:
  3. 3. Կաննաբիսի խեժն անմիջականորենհավաքվում է բույսի վրայից կամ զտվումցողունը եռացնելու և լուծիչներով մշակելուճանապարհով: Այն պարունակում է 15-20%տետրահիդրոկաննաբինոլ `ՏՀԿ և սովորաբարարտադրվում է պինդ շագանակագույն մինչեւ100 գրամանոց թիթեղների տեսքով: Կաննաբիսի յուղը կամ հաշիշայուղըստացվում է կանեփը թորելու միջոցով ևպարունակում է մինչեւ 70% ՏՀԿ: Այն իրենիցներկայացնում է մուգ և թանձր, խեժին նմանվողհեղուկ: Հաշիշայուղը նախապես տաքացնում ևկաթեցնում են այրվող ծխախոտի գլանակի վրա,որն էլ ներծծվում է թութունի մեջ (1 գրամըբավականացնում է 10-20 գլանակի):
  4. 4. Կաննաբիսը և նրա ածանցյալներնաշխարհի տարբեր շրջաններումստացել են տարբեր անուններ(գոյություն ունեն այսթմրամիջոցների ավելի քան 300անվանումներ):
  5. 5. Մարիխուանան իրենից ներկայացնում էկանեփի մանրացված և չորացված երիտասարդցողունը, տերևները և ծաղիկները: Արտաքինիցայն հիշեցնում է թեյ, սակայն ունի բնորոշ հոտ ևժամանակի ընթացքում ստանում էշագանակագույն երանգավորում:Մարիխուանան պարունակում է 1-6% ՏՀԿ:Ենթադրվում է, որ մարիխուանայի անվանումըծագում է պորտուգալական mariguango(«հարբեցող») բառից: Մեկ այլ վարկածի համաձայն, այս թմրամիջոցիանունը կապված է Մարիի եւ Խուանիհետ, ովքեր իբր առաջին անգամ սկսել ենծխախոտի թութունին ավելացնել կանեփիչորացած տերևներ:
  6. 6. Մարիխուանան ունի փողոցային և աշխարհագրականբազմազան անուններ՝ կանեփ, պլան, խոտ, անաշա,բամբուկ, գանջա, գանջուբաս, գանյա, գանչ, дудки, дурь,шала, шалва, шмаль, шалушка, дядя, дед, шишки,Марьванна, Մերի Ջեյն (mj), թեյ և այլն: Մարիխուանանսովորաբար ծխում են մաքուր վիճակում կամ էլ խառնումթութունի հետ՝ կոնաձև գլանակների կամ գլանաթղթովփաթաթած վիճակում: Որպես հումք վերցնում եներիտասարդ կամ հասունացած բույսի չորացված ևմանրացված ցողունը և տերևները: Արևելյան երկրներումավանդաբար մարիխուանան ծխում են հատուկ ծխամորճովկամ նարգիլայով: Այրված մարիխուանայի ծուխըպարունակում է նաև կանեփի բջջանքից գոլորշիացողթմրանյութ:Մարիխուանա ծխող մարդը սովորաբար խորը ներշնչում էծուխը, մի քանի վայրկյան պահում այն թոքերում ևդանդաղորեն արտաշնչում այն:
  7. 7. Հաշիշը կանեփի տերեւների և խեժի խառնուրդից բաղկացած պինդզանգված է, որն արտադրվում է բաց կանաչից մինչև մուգ շագանակագույնփոքր կտորների, ձողիկների, բարակ թիթեղիկների, կոճակների և փոշուտեսքով: Հաշիշի մեջ ՏՀԿ պարունակությունը տատանվում է 5-12%սահմաններում: Որքան բարձր է ՏՀԿ պարունակությունը, այնքան հաշիշիգույնը մգանում է: Հաշիշի փողոցային անուններից են՝քար, կոշտ, պլաստիլին, հաշ, խեշ, քիմիա և այլն: Հաշիշի ամենախոշորարտահանող երկիրը Մարոկկոն է: Սովորաբար ծխում են մաքուրհաշիշախեժը կամ դրա խառնուրդը:
  8. 8. Որոշ տարածաշրջաններում հաշիշն ընդունում ենծամելու միջոցով (բանգ): Ավելի հազվադեպկիրառվում է հաշիշ պարունակող հաբերը կամպատիճները, կամ էլ պատրաստվում դրանց հեղուկթուրմը, որոնք օգտագործում են կուլ տալու կամխմելու միջոցով, հիմնականում արաբական ևասիական տարածաշրջաններում: Եվրոպականերկրներում հաշիշն օգտագործում են հիմնականումթմրամիջոցի եւ ծխախոտի թութունի խառնուրդըծխելու միջովով: Ծխելուց թմրամիջոցի գոլորշինեորվհագեցած ծուխը խորը ներշնչում և մի քանի վայրկյանպահում են թոքերում:
  9. 9. Կաննաբիսն աշխարհում ամենատարածված ապօրինի թմրամիջոցնէ: Երկրագնդի 15-64 տարեկան բնակչության մոտ 3,7%-ը կամ 146,2միլիոն մարդ վերջին 12 ամսվա ընթացքում օգտագործել է որևէտեսակի կաննաբիսային թմրամիջոց (World Drug Report 2006,UNODC): Կաննաբիսի օգտագործման տարածվածությամբ աշխարհումառաջին տեղը զբաղեցնում է Օվկիանիան, որին հաջորդում ենՀյուսիսային Ամերիկան և Աֆրիկան:
  10. 10. Համաշխարհային «սև» շուկայում արտադրվում էկաննաբիսի երկու տեսակ: Մարիխուանայիարտադրություն արձանագրվել է ամբողջաշխարհով մեկ, իսկ հաշիշ արտադրվում էմոտավորապես 40 երկրներում, հիմնականում՝Մարոկկոյում, Աֆղանստանում և Պակիստանում:Կաննաբիսը կազմում է նաև առգրավվող ապօրինիթմրամիջոցների հիմնական տեսակը: 2004թվականին մարիխուանայի առգրավվածծավալները գերազանցել են 6.000 տոննան (6%-անոց աճ՝ նախորդ տարիների հետ համեմատած):Մարիխուանայի առգրավման ամենամեծցուցանիշները գրանցվել են Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում,Նիգերիայում և Մարոկկոյում: Հաշիշի առգրավմանծավալները նույնպես աճել են 6%-ով և հասել1.470 տոննայի: Հաշիշի առգրավման ամենամեծցուցանիշները գրանցվել են Իսպանիայում,Պակիստանում, Ֆրանսիայում, Մարոկկոյում ևԻրանում: Կաննաբիսի համաշխարհայինտարածվածությունը դեռևս շարունակվում էդրսևորել աճման միտումներ:
  11. 11. Հետազոտությունները պարզել են, որկաննաբիսային թմրամիջոցներն իրենց բնորոշազդեցությունները դրսևորում են շնորհիվտետրահիդրոկաննաբինոլ (ՏՀԿ)միացության, որը թոքերից (ծխելու դեպքում)կամ մարսողական տրակտից (ծամելու կամխմելու դեպքում) արյան հունով հասնում էուղեղ և կապվում հատուկ կաննաբինոիդայինռեցեպտորների հետ: Այս ռեցեպտորեներնավելի մեծ քանակությամբ ներկայացված ենուղեղի այն շրջաններում, որոնք կարգավորումեն հաճույքիզգացողությունը, հիշողությունը, մտածողությունը, ընկալումները, ուշադրությանկենտրոնացումը, ժամանակի ընկալմանզգացողությունը և շարժումներիկոորդինացիան: Ահա թե ինչու կաննաբիսիստորև նկարագրված ազդեցություններըպայմանավորված են ուղեղի այս ֆունկցիաներիխանգարումներով:
  12. 12. Ազդեցությունն ի հայտ է գալիս մարիխուանան ծխելուց գրեթեանմիջապես հետո, հասնում իր առավելագույն ուժգնությանը 30րոպեի ընթացքում և տևում 2-ից մինչեւ 4 ժամ: Մշտապես ընդունելուդեպքում կաննաբիսի ազդեցությունը շարունակվում է 5-ից մինչև 12ժամ: Կաննաբիոիդների նյութափոխանակության արգասիքներնօրգանիզմից հեռանում են 3-4 օր անց: Կաննաբիսի վերջինընդունումից 3 օր անց դրա հետքերն անհետանում են արյունից, իսկ8 օր անց՝ նաև մեզից: Երկարատև մշտական ընդունման դեպքումմեզում կաննաբիոիդներ կարող են հայտնաբերվել մի քանիշաբաթվա ընթացքում:
  13. 13. Մարիխուանայի դրսևորածֆիզիոլոգիական ազդեցությունները կախվածեն ընդունած դեղաչափից: Դրանք են՝ակնագնդերի շաղկապենու արյունալեցում(կարմրում), տախիկարդիա (սրտիկծկումների հաճախականությանբարձրացում) և բերանի չորություն: Կաննաբիսի հոգեբանական ազդեցություններնընդգրկում են՝ էյֆորիա, օներոիդ վիճակ,հանգստություն և քնկոտություն (կամ անքնություն, որըկախված է օգտագործող անձի անհատականառանձնահատկություններից): Այս խանգարումներըխմբավորվում են որպես կաննաբիսային արբածություն:Մարիխուանան բարձրացնում է արտաքին ազդակներինկատմամբ մարդու զգայունությունը, թույլ տալիս, որնա հայտնաբերի նախկինում ուշադրությանչարժանացած մանրամասնություններ, գույներըդարձնում ավելի հարուստ և գայթակղիչ, ինչպես նաևբարձրացնում երաժշտության և արվեստի այլ գործերիընկալումը: Ժամանակի ընթացքը կարծես դանդաղում է,իսկ ամեն մի պահին տեղի ունեցող գործողությունները՝շատանում:
  14. 14. Գրանցվում է նաև մարդու շուրջը տեղի ունեցող ամեն ինչի, հատկապես ձայների նկատմամբ զգացողության բարձրացում: Բազմաթիվ մանրուքներ և փոքր միջադեպեր մարդու համար ստանում են այնպիսի կարևորություն, ինչպիսին նա կդրսևորեր այլ իրադարձությունների նկատմամբ. սա կկոչվի ապոֆենիա: Երբեմն կարող են առաջանալ պանիկ վախի («վնուշկա»)անբացատրելի զգացողություն, ընդ որում թմրամիջոցըկարող է և չընկճել իրավիճակը ճիշտ գնահատելուօգտագործողի ունակությունը. ահա թե ինչու նմանիրավիճակներում մարդը կարող է հասարակականվայրերում իրեն պահել բավականին ադեկվատ:Հաճախ գրանցվում է նաև գիտակցությանփոփոխում. զգալով թմրամիջոցիազդեցությունը, մարդը հասկանում է, որ իրգիտակցությունը փոփոխվել է: Նրա մոտ կարողեն առաջանալ զառանցանքներ, և նույն այդպահին նա կարող է ծիծաղել իր այդաղավաղված մտքերի վրա: Հնարավոր է նաևօգտագործողի՝ իր անձի և իրականությանընկալման շեղումների առաջացում, որոնց նակարող է վերաբերվել սառնասրտորեն «ի միջիայլոց»:
  15. 15. Շրջապատող աշխարհի մանրուքների նկատմամբ ուշադրության սրման և վախիկամ ուռածության նոպաների զգացողություններից բացի կաննաբիսին բնորոշ էնաև ախորժակի բարձրացումը. նման դեպքերում «անփորձ» օգտագործողըկարող է ուտել նույնիսկ իր օրական չափաբաժինը գերազանցող սննդիքանակներ:Կաննաբիսի ազդեցությունը սկսվում է սրտի կծկումների հաճախացմամբ ևսրտխփոցի զգացողությամբ, որին հաջորդում է աչքերի արյունալեցումը(սկլերաները կարմրում են): Սովորաբար սրտի կծկումներիհաճախականությունն ավելանում է 1 րոպեում 20-50 զարկով, իսկ եթեկաննաբիսը զուգակցվել է այլ թմրամիջոցների հետ, ապա պուլսը կարող է էլավելի հաճախանալ: Վերոնշյալ տհաճ երևույթներն աստիճանաբար իրենց տեղըզիջում են կաննաբիսային «կայֆին»՝ արտասովոր աշխուժություն, խինդի ևերջանկության, ներքին բավարարվածության զգացումներ և այդզգացողություններն ուրիշների հետ կիսելու բուռն ցանկություն:
  16. 16. Ձայները և հնչյունները ստանում ենարտասովոր հնչեղություն, գույները՝գայթակղիչ երանգավորում, իսկ առկախնդիրները կորցնում են իրենցլրջությունը և հրատապությունը:Ժամանակը սկսում է հոսել խիստդանդաղ, բայց՝ աննկատ: Անհատը չիկարողանում ուշադրությունը տեղափոխելմի երևույթից մյուսի վրա, խոսելուընթացքում մոռանում է, թե ինչից էրխոսում, և այս ամենին վերաբերվում էանհոգությամբ: Վերոնշյալ «զարթոնքի»փուլին հաջորդում են հոգեկանհանգստությունը , «խաղաղ»իլյուզիաները, որոնք էլ ավարտվում ենբավականին խոր քնով: Արթնանալուցհետո անհատը զգում է արտահայտվածընդհանուր թուլություն և ոտքերիհոգնածություն:
  17. 17. Կաննաբիս օգտագործող մարդկանց մոտ հազվադեպ չեն նաևտագնապի սուր նոպաների առաջացումը, որոնք երբեմն կարող ենուղեկցվել զառանցանքներով: Տագնապը կարող է իր ուժովհավասարվել պանիկ ռեակցիային: Պանիկ ռեակցիան կարող էպայմանավորված լինել նաև թմրամիջոցի օգտագործման ապօրինիբնույթով: Օգտագործողը կարող է կարծել, որ իր մարմնակառուցվածքիաղավաղված ընկալումը և այլ շեղումները ոչ թե ժամանակավոր բնույթեն կրում, այլ ինքը դարձել է հոգեկան հիվանդ, և որ նմանխանգարումները հանգեցնելու են իր մահվան: Նման շեղումներըսովորաբար առաջանում են կաննաբիսի մեծ քանակություններիընդունման դեպքում, սակայն ունենում են կարճատև ընթացք:Ամենալավ օգնությունը նման դեպքերում մարդուն քաղցր թեյառաջարկելն է և հանգստացնելը:
  18. 18. Մոտիվացիաների կորստի համախտանիշը 1960-ականներին առաջարկվածտերմին է, որը կաննաբիս օգտագործող որոշ անձանց շրջանում դիտարկվողառանձնահատուկ ախտաբանական վիճակը բնութագրում է որպես «իրենց ներքինաշխարհի մեջ պարփակված, պասիվ անհատական առանձնահատկություններովաչքի ընկնող և ոչ մի բանի հանդեպ հետաքրքրություն չդրսևորղ վարքագիծ»: Այսհամախտանիշի հիմնական նշաններն են՝ ապաթիա, գերզգայնություն արտաքինազդակների նկատմամբ, ցանկությունների բացակայություն, առկա խնդիրների ևնպատակների ընկալման թուլացում , ուշադրության կենտրոնացման հետ կապվածդժվարություններ: Ըստ հետազոտությունների արդյունքների, նման շեղում կարող էառաջանալ հատկապես այն դեռահասների ու երիտասարդների շրջանում, ովքերկաննաբիս օգտագործում են ամեն օր և բարձր քանակներով:Կաննաբիսի օգտագործման մեկ այլ բավականին հազվադեպ հանդիպողհետևանքներից է դրա օգտոգործումից բավականին ուշ ի հայտ եկող արբածությանվերսկսումը կամ հետադարձ պատկերը (անգլերեն՝ flashback): Նման շեղումըհիմնականում առաջանում է կաննաբիսային թմրամիջոցների հաճախակի և մեծքանակներով օգտագործելիս, հատկապես այլ տեսակների հետ զուգակցելիս:
  19. 19. Մինչև օրս աշխարհը դեռևս միակարծիք չէ այն հարցիվերաբերյալ, թե ինչքանով է կաննաբիսը վնաս հասցնումանհատի ֆիզիկական և հոգեկան առողջռւթյանը:Մարիխուանայի օրինականացման ջատագովներըպնդում են, որ այն անվնաս թմրամիջոց է, քանի որդրսևորում է մեղմ ազդեցություն և առաջացնում միայնաննշան հոգեկան կախվածություն: Նրանք հայտարարումեն, որ չափավոր օգտագործումը դադարեցնելուց հետո`մեկ շաբաթվա ընթացքում , անհատի ֆունկցիոնալվիճակը լիարժեք վերականգնվում է՝ առանց որևէհետևանքների: Հենց մարիխուանայի պաշտպաններն էլներմուծել են «թեթև թմրամիջոց» հասկացողությունը,որպեսզի մարիխուանան տարբերակեն առողջական ևսոցիալական մեծ հետևանքներ առաջացնող «ծանրթմրամիջոցներից»՝ հերոին և այլն:Կաննաբիսի մեծ քանակների հաճախակի օգտագործմանդեպքում կարող է առաջանալ նաև թեթև աբստինենցիա՝առանց զրկանքի տիպիկ նշանների և կրկնակիօգտագործման նկատմամբ անզսպելի հակմանզարգացման: Հազվադեպ կարող է առաջանալ քնիխանգարում, գերգրգռվածություն, նողկանք, փսխում, դողև քրտնոտություն:
  20. 20. Այնուամենայնիվ, նարկոլոգներն իրենց հերթին պնդում են, որ ամեն օրմարիխուանա օգտագործող անձանց մնացած մարդկանցից կարելի էհեշտությամբ տարբերակել իրենց արտաքին տեսքով՝ աչքերի տակի այտուցված«պարկերի» առկայություն, ճակատի չոր կնճռոտություն, աչքերի դանդաղածշարժումներ, խոսքի դանդաղում և այլն: Հաճախակի օգտագործումը հանգեցնումէ մարդու հոգեբանության, կյանքի նկատմամբ տեսակետի փոփոխությունների ևսոցիալական անտարբերության, որոնք էլ իրենց հերթին կարող են նպաստել այնբանին, որ նման անձն օրերից մի օր անցնի ավելի հզոր թմրամիջոցների:Լիովին ապացուցվել է նաև ծխելու միջոցով հաճախակի կաննաբիսօգտագործողների շրջանում շնչառական օրգանների կողմից տարբերբարդությունների առաջացման ռիսկը: Կենղանիների և մարդկանց շրջանումիրականացված հետազոտություններով պարզվել է, որ նման դեպքերումառաջանում են մանր շնչուղիների մեղմ նեղացում և էմֆիզեմա: Միևնույնժամանակ կաննաբիսով հագեցած ծուխը պարունակում է նաև տարբերքաղցկեղածին նյութեր:
  21. 21. Ընդհանուր առմամբ, կարևոր եւ անհրաժեշտ է հաշվի նստելհետեւյալ 4 փաստերի հետ.1. Հաշիշն իր ուժով և տոքսիկությամբ մարիխուանայինգերազանցում է 2-10 անգամ, խեժը՝ 5-10 անգամ ևհաշիշայուղը՝ 10-70 անգամ2. Կաննաբիսի ազդեցության ուժը և տևողությունը զգալիորենկախված են օգտագործողի անհատականառանձնահատկություններից և օգտագործման պահին նրատրամադրությունից3. Ռեալ վտանգ է ներկայացնում այն բանիհավանականությունը, որ կաննաբիս օգտագործողները կարողեն աստիճանաբար «շրջվել» դեպի ավելի հզոր կամներարկային թմրամիջոցների չարաշահում, ինչպիսիքհանդիսանում են օփիատները և հերոինը4. Վերջապես, արդյո՞ք խելամիտ առաջարկություն էալկոհոլ և ծխախոտ օգտագործող հասարակությանփոխարեն ունենալ ծխախոտ, ալկոհոլ և կաննաբիսօգտագործող հասարակություն, և ճի՞շտ կլինիօրինականացնել կաննաբիսը, եթե բազմաթիվ երկրներձեռնամուխ են լինում իրենց հասարակություններումկրճատել ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը և մեղմացնելդրանց պատճառած վնասները:
  22. 22. Հայաստանի Հանրապետությունումկաննաբիսային թմրամիջոցներըհամարվում են ամենահաճախչարաշահվող արգելված նյութերը: Սակարելի է բացատրել այս թմրամիջոցիմատչելիությամբ և համեմատականցածր գնով, ինչպես նաև առողջականխնդիրներ առաջացնելու ցածրվտանգավորությամբ: Կանեփը վայրիաճում է հանրապետության գրեթեբոլոր մարզերում, հիմնականումաճեցվում և պատրաստվում էանձնական օգտագործման համար:
  23. 23. 2005 թվականի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ըՀայաստանիՀանրապետությունումիրականացվածհամահանրապետականհարցման արդյունքներըվկայում են, որ հարցմանմասնակցած 4200 բնակչի5.4%-ը ճանաչում էմարիխուանա կամ հաշիշօգտագործող անձանց:
  24. 24. Ըստ ոստիկանության տրամադրածտվյալների, հանրապետությանտարածքում 2002, 2003, 2004 և 2005թվականներին ապօրինիշրջանառությունից առգրավվել ենմարիխուանայիհամապատասխանաբար76084, 7932, 58415, 17667 գրամներ ևհաշիշի 85, 107, 1171, 820 գրամներ:
  25. 25. Հանրապետության տարածքում յուրաքանչյուրտարի իրականացվում են համալիրկանխարգելիչ միջոցառումներ, որոնցնպատակն է վայրի աճած կամ ապօրինիցանած ու մշակած կանեփի կանաչզանգվածների հայտնաբերումը և ոչնչացումը:2005 թվականի ընթացքում իրականացված«Կանեփ-կակաչ» միջոցառումներիարդյունքում հայտաբերվել և ոչնչացվել է մոտ112551 կգ կանեփ:
  26. 26. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԿաննաբիսային բոլոր թմրամիջոցները ներառվածեն ՄԱԿ-ի 1961թ. կոնցվենցիայի 4-րդ ցուցակումև արգելված են աշխարհով մեկ: Բացառություն ենկազմում մի քանի պետություններ (օրինակ՝Հոլանդիա, Բելգիա և Լյուքսեմբուրգ), որտեղթույլատրվում է կաննաբիսային թմրամիջոցներօգտագործել հատուկ սրճարաններում (կոչվումեն «կաֆեշոփ»): Կանադայում և ԱՄՆ որոշնահանգներում թույլատրվում է նաև կաննաբիսիբժշկական կիրառությունը:
  27. 27. ՀայաստանիՀանրապետությունում,համաձայն «Թմրամիջոցներիեւ հոգեմետ նյութերի մասին»օրենքի եւ ՔրեականՕրենսգրքի 266-274հոդվածների, որպեսարգելված նյութ,կաննաբիսային բոլոր տեսակիթմրամիջոցների ապօրինիշրջանառությունը ևօգտագործումը նախատեսում էքրեականպատասխանատվություն:

×